ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«9 հոգով ենք ապրում, բայց ինձ այսօր ընդամենը 1 սենյականոց բնակարան են տալիս». Սիսակյան 3 հասցեի բնակիչներ
17:20, 11.02.2016 | mamul.am
4868 | 1

Սիսակյան 3 հասցեի` 4-րդ կարգի վթարային շենքի 8 բնակիչներ բողոքում են, որ քաղաքապետարանը վերաբնակեցման ծրագրով իրենց ավելի քիչ թվով սենյակներ ունեցող բնակարաններ է հատկացնում: Նրանք պնդում են, որ դուրս չեն գալու շենքից այնքան ժամանակ, մինչև իրենց բողոքը չբավարարվի:

«Ինձ, որպես փախստական, մի սենյակ են տվել` Սիսակյան 3 հասցեում: Ընթացքում կողքի սենյակն էլ են հատկացրել, 20 տարի ապրել եմ, հիմա էլ ասում են՝ հանձնի քաղաքապետարանին: Ինը հոգով ենք ապրում, ինձ այսօր ընդամենը մեկ սենյականոց բնակարան են տալիս: Ինչպե՞ս են պատկերացնում` մենք ո՞նց ենք էդ մի սենյականոց բնակարանում ապրելու»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում գանգատվեց Իռա Սարդարյանը:

«Այս երկրում արդարություն չկա, մեզ համապատասխան փոխհատուցումը չեն տալիս»,- շարունակեց Զառան: Բնակիչներից Մարինե Կարապետյանի ընտանիքին էլ որևէ բան չեն հատկացնում. «Իսկ ինձ ընդհանրապես որևէ բան չեն տալիս, ասում են` չի հասնում, բայց ինչի՞, չեմ հասկանում: Շենքn ամբողջությամբ կիսաքանդ վիճակում է, մի օր փուլ է գալու մեր գլխին, բայց այնպիսի պայմաններ չեն առաջարկում, որ համաձայնության գանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր