ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Սպունգ Բոբ» մուլտֆիլմի հերոսները` 7 մեղքերի մարմնացումներ
18:10, 25.02.2016 | mamul.am
47443 | 1

Վերլուծաբանները գտնում են, որ «Սպունգ Բոբ» մուլտֆիլմի հերոսներից ամեն մեկը մահացու 7 մեղքերից մեկի կրողն է։

1. Ագահություն։ Սպունգ Բոբի գծուծ ղեկավար պարոն Քրաբսը մարմնավորում է յոթ մեղքերից առաջինն` ագահությունը։ Այս հերոսը մտածում է միայն կուտակելու մասին, անգամ երգ ունի այդ մասին։

2. Նախանձ։ Մուլտֆիլմում նախանձի մարմնացումն է Պլանկտոնը։ Նրան վայրկյան անգամ հանգիստ չեն տալիս նախանձի զգացումները։

3. Ծուլություն։ Ծուլության մարմնացումը Պատրիկն է, որ ապրում է քարերի տակ, չի աշխատում, միայն ուտում է կամ խաղում։

4. Հպարտություն։ Բավական է մի ակնթարթ նայել մուլտֆիլմի հերոս ստորջրյա սկյուռին, ու ամեն ինչ հասկանալի կլինի։ Նա հպարտանում է իր տեխասյան արմատներով, ջրում ապրելու ունակությամբ ու միշտ ինքնակատարելությամբ է զբաղված։

5. Զայրույթ։ Սկվիդվարդը միայն քնած ժամանակ է, որ չի բարկանում մուլտֆիլմի մյուս հերոսների վրա։

6. Շատակերություն։ Սպունգ Բոբի սիրելի Գերին շատակերության մարմնացում է, նա հիմնականում քնած է ու միայն քաղցած ժամանակ է մլավում։ Նա անգամ բազմոց է ուտում քաղցած ժամանակ։

7. Վավաշոտություն։ Սա ամենադժվար բացահայտվող համընկնումն է, որովհետև մենք սովոր ենք վավաշոտություն բառի միայն մի ընկալման (սեռական անսանձ ցանկություն)։ Բայց այս բառն այլ բացատրություն էլ ունի` ինչ-որ մի բան անելու անհագ ցանկություն։ Այս իմաստով ահա 7-րդ մեղքի կրողն էլ մուլտֆիլմի գլխավոր հերոս Սպունգ Բոբն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
13:54, 25.06.2024
10657 | 0
դեպի վեր