ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իջևանում շարունակվոմ է անտառների ծառերի սպանդը. ՀԲՃ
19:05, 28.04.2016 | mamul.am
4077 | 6

Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Տավուշի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում կան բազմաթիվ ապօրինի ծառահատումներ։
Անտառում ամբողջ օրը տարբեր ուղղություններից լսվում են էլեկտրական սղոցների ձայներ` վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Այս լուսանկարներն արված են միայն հիմնական հողային ճանապարհին հարակից տարածքներում, բայց եթե մի քիչ գնանք անտառի խորքերը՝ պատկերն ահավոր կլինի: Բազմաթիվ ավելի փոքր ճանապարհներ տանում են դեպի նոր հատված տարածքներ: Բոլոր կոճղերի վրա կրկին բացակայում են օրինական հատումը հաստատող նշումները։ Թափված փայտի թեփը թարմ է, իսկ կոճղերը սևացրած, քանի որ ձյութանման նյութ են լցնում դրանց վրա, որպեսզի ստեղծեն հին հատման տպավորություն: Կան տարածքներ, որտեղ հատված ծառերն այրել են անվադողերի օգնությամբ։

Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքերով։
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր