ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ԶԼՄ-ների միջև անցկացվող ֆուտզալի մրցաշարի գլխավոր գործընկերն է
13:00, 29.04.2016 | mamul.am
7563 | 0

«Դինամո» մարզահամալիրում մեկնարկել է Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող ֆուտզալի 7-րդ մրցաշարը, որի նպատակն առողջ ապրելակերպի խրախուսումն ու ֆուտբոլի մասսայականացումն է: Մրցաշարի հանդիսավոր բացման արարողության ժամանակ մասնակիցներին ողջունել են Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ֆուտբոլի վետերան, ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը և Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը: Ընթերցվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի խոսքը մասնակիցներին: Միջոցառման կազմակերպիչը Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան է (ԱԹԱ):

Մրցաշարի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Կանոնակարգի համաձայն, թիմերը վիճակահանությամբ բաժանվելու են երկու խմբի: Նախատեսված է առաջին փուլի հանդիպումները կազմակերպել շրջանաձև եղանակով: Խմբերի լավագույն երկու ցուցանիշ արձանագրած թիմերը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, որի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ խաղին: Թիմերը կմրցեն նաև երրորդ տեղի համար:
Մրցաշարի փակման արարողությունը կկայանա մայիսի 10-ին: Հաղթող թիմը կպարգևատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ- 2016» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած թիմերը ևս կստանան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների կարժանանան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

ԱԹԱ-ն ունի սիրողական մրցումներ կազմակերպելու մեծ փորձ: 2000 թվականից սկսած` ասոցիացիան մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների (Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների և բուհերի ուսանողների (Լև Յաշինի գավաթ) թիմերի միջև անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 և 2009 թվականներին ԱԹԱ-ն Երևանում և Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր