ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ
15:15, 29.04.2016 | mamul.am
7456 | 0

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ու հակակոռուպցիոն փորձագետ Խաչիկ Հարությունյանը հյուրընկալվել էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և ընկերության աշխատակիցների հետ անցկացվել է քննարկում «Քաղաքացիների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով:


«Հակակոռուպցիոն մեխանիզմների կիրառումը ընկերությունում, որպես ներքին ընթացակարգերի, կանոնակարգերի և գործընթացների բաղկացուցիչ մաս, նման է առողջ ապրելակերպի կանոններին հետևելուն: Ընկերությունը նման է կենդանի օրգանիզմի. առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հետևել որոշակի կանոնների՝ զերծ մնալ վտանգավոր սովորություններից, նվազեցնել առողջության ռիսկերը և պարբերաբար ստուգել առողջական վիճակը՝ հնարավոր հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար, հատկապես եթե խոսքն այնպիսի վտանգավոր, ձևափոխվող և վարակիչ հիվանդության մասին է, ինչպիսին կոռուպցիան է: Շատ ավելի դյուրին է կանխարգելել հիվանդությունը, քան պայքարել դրա հետևանքների դեմ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Քննարկման սկզբում ներկայացվել են հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ կառուցվածքն ու արդի խնդիրները: Այնուհետև տեղի է ունեցել ակտիվ քննարկում բանախոսների և աշխատակիցների միջև:
Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածն ընդգրկելու մարտավարական-տեսական մոտեցումներ ու գործնական օրինակներ: Այս քննարկումն իր տեսակի մեջ առաջինն էր՝ ԹԻՀԿ մասնակցությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր