ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Այսօր Ջազի համաշխարհային օրն է. Կասկադում կայանալիք համերգին հանդես կգա ջազի աստղ Ռիչարդ Բոնան
12:35, 30.04.2016 | mamul.am
3333 | 0

Ապրիլի 30-ը ջազի համաշխարհային օրն է: Երևանում է աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնան, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասցրել է խոստովանել, որ Երևանն իրեն անչափ դուր է գալիս:

Նա նշեց, որ թեև այդքան էլ լավ ծանոթ չէ հայկական մշակույթին, սակայն իմանալով, թե ինչի միջով անցել է Հայաստանը, հայ ժողովրդին համարում է շատ քաջ, առաջին հերթին՝ հոգեպես: «Դա արտացոլված է երաժշտության մեջ, որով հայ ժողովուրդը փորձում է ինքնաարտահայտվել: Հայաստանում ստեղծագործելու համար ներշնչանքի աղբյուր եմ համարում հենց ազգային գործիքների հնչողությունը: Այսօր սովորելու եմ նվագել դուդուկ, և որոշել եմ հաջորդ ալբոմում պարտադիր ընդգրկել այդ գործիքը»,- անկեղծացավ երաժիշտը:

Նշենք, որ այսօր` ապրիլի 30-ին Կասկադում կկայանա «Ջազը հանուն համամարդկային արժեքների» խորագրով բացօթյա համերգը, որի ընթացքում ելույթ կունենան հայ և աշխարհահռչակ ջազմեններ: Նրանց շարքում կլինեն Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Երվանդ Երզնկյանը, Կարեն Մամիկոնյանն իր «Birds» խմբի հետ, ինչպես նաև Ռոբերտո Կել Տորեսը և աշխարհահռչակ ջազմեն ու բաս կիթառահար Ռիչարդ Բոնան:
«Երևանը մշակութային հարուստ քաղաք է, և ուրախ եմ, որ ջազի օրը նշելու ենք միասին: Համերգի ժամանակ սպասվում են անակնկալներ»,- ասել է Ռիչարդ Բոնան:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր