ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ազատություն Ջնդի Ամարյանին». բողոքի ակցիա` նախագահականի դիմաց
12:00, 05.05.2016 | mamul.am
11478 | 1

Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: «Սերժ Սարգսյանից պահանջքում ենք ազգությամբ եզդի գործարար, բարերար Ջնդի Ամարյանի գործով օրինականություն ապահովել և շուտափույթ ազատ արձակել վերջինիս»,- նշում են նրանք:
Հիշեցնենք, որ«Շամս» ՀԿ-ի պատվավոր նախագահ Ջնդի Մահմադի Ամարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), և 02.04.2016 թվականից նա գտնվում է անազատության մեջ: «Ձեռնպահ մնալով իրավական գնահատականներից, համոզված լինելով նրա անմեղության մեջ՝ Հայաստանի եզդի ազգաբնակչությունը Սերժ Սարգսյանին խնդրում է հետևողականություն ցուցաբերել Ջնդի Մահմուդի Ամարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ և թույլ չտալ պետական կառույցներին անհիմն քրեական հետապնդում իրականացնել: Պայքարելու ենք այնքան ժամանակ մինչև ՀՀ իրավապահ մարմիններն արդարացի որոշում կայացնեն և ազատ արձակեն անմեղ Ջնդի Ամարյանին»,- նշում են նրանք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր