ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կազիրոկ» սրճարանում ծեծի են ենթարկել «Ալֆա Դելտա» անվտանգության ծառայության աշխատակցին
10:55, 06.05.2016 | mamul.am
10564 | 3
Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «Ալֆա Դելտա» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը ծառայություն իրականացնելիս է եղել նշված սրճարանում և մի պահ նստել է իր ավտոմեքենան, որից հետո, ըստ Գ. Ալեքսանյանի հայտարարության, BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն է մոտեցել ոմն Վլադիմիր Վարդանովն իր ընկերների հետ: Վ. Վարդանովը սկսել է Գարիկի և նրա ընտանիքի հասցեին հայհոյանքներ տալ, որից հետո հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել:
Մանրամասները` կայքում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր