ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«2014-ի համեմատ 2015 թ-ին 2%-ով նվազել է աղքատությունը». Արտեմ Ասատրյան
11:55, 26.05.2016 | mamul.am
1794 | 4

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր Ազգային ժողովում` ներկայացնելով խորհրդարանում 2015-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը, նշել է, որ պետական բյուջեի ծախսերի 27.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին:

Նրա խոսքով՝ 2014-ի հետ համեմատած՝ միջին կենսաթոշակն աճել է 14 %-ով: Աշխատանքային թոշակների համար ՀՀ բյուջեից կատարված ընդհանուր ծախսերը կազմել են 221.7 մլրդ դրամ կամ 14%-ով ավելի շատ, քան 2014-ին:

«Հիմնական շեշտադրումներից է եղել նաև աղքատության մակարդակի նվազումը, ինչ արդյունքում 2014թ. համեմատ 2015 թ-ին 2%-ով նվազել է աղքատությունը: 32% էր կազմում 14թ-ին, երկու կետով նվազել է և դարձել 30%»,-ասել է նա` հավելելով, որ 2015-ին Հայաստանում միջին թոշակը կազմել է 41 հազար դրամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր