ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Աշխարհի ամենագեղեցիկ նժույգը` Ֆրիդիրխ Մեծը
17:30, 29.05.2016 | mamul.am
26852 | 0

Աշխարհի ամենագեղեցիկ նժույգը համարվում է Ֆրիդիխ Մեծ անունը կրող հովատակը: Նրան այդպես են անվանակոչել ի պատիվ Պրուսիայի թագավորի: Այս հովատակը պատկանում է ֆրիսլանդական ցեղատեսակին, որ մի քանի դար առաջ բուծվել է Ֆրիսլանդիայում` Նիդեռլանդների հյուսիսծովյան ափերին: Իր գոյության ընթացքում այն 2 անգամ հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ: Միայն նիդեռլանդացի անասնաբույծների շնորհիվ այն փրկվել է: Եվ եթե նախկինում այս ձիերը ռազմական նշանակություն են ունեցել, ապա այժմ դրանք ավելի շատ դեկորատիվ դեր ունեն:

Ֆրիդիրխ Մեծը պատկանում է Pinnacle Friesians ամերիկյան ընկերությանը: Այս ձին ունի իր ֆեյսբուքյան էջն` ավելի քան 15 հազար հետևորդով, ունի սեփական բլոգը, որում հրապարակվում են նրա լուսանկարներն ու նրա կյանքի մասին նյութեր: Այս հովատակի գեղեցկությամբ հրապուրված մարդիկ անգամ առանձին կայք են բացել նրա անունով, որտեղ կարելի է ներբեռնել նկարներ ու Ֆրիդրիխին նվիրված գեղարվեստական ստեղծագործություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր