ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Սուպերմենների ժամանակաշրջանն անցել է». «Հրանտ Մարգարյանը` Սամվել Բաբայանի վերադարձի մասին
11:55, 28.05.2016 | mamul.am
4104 | 2
Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սամվել Բաբայանի վերդարձին ասել է. «Վերադարձել է, լավ է արել: Ես չեմ կարծում, որ այս ժամանակները սուպերմենների կարիք ունի, սուպերմենների ժամանակաշրջանն անցել է»:
Լրագրողները նրանից հետաքրքրվել են նաև իր կուսակից, Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին. «Բնական եմ համարում, որ նա որոշել է հեռանալ ակտիվ քաղաքականությունից: Նրա հետ անձամբ այդ մասին չեմ խոսել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 23-ին, Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ ցանկություն ունի 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքին և բարեգործական ծրագրերին»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր