ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ավելի քան 100 ընկերությունների հաշվապահական փաստաթղթերում սխալ թվեր են ներկայացվել. «ՀԺ»
10:25, 31.05.2016 | mamul.am
3045 | 0
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 100 ներմուծող ընկերությունների ապրիլ ամսվա հաշվապահական փաստաթղթերի մեջ սխալ թվեր են ներկայացվել, այդ պատճառով էլ այս ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ ներմուծման թռիչքաձև աճ է արձանագրվել:
«Ներկայացվել է, որ 204 միլիոն դոլարի համեմատ այս ապրիլին 455 միլիոն ներմուծում է իրականացվել: Մեր տեղեկություններով, մոտ 110 միլիարդ դրամի կամ 225 միլիոն դոլարի սխալ հաշվարկ է տեղի ունեցել: Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե ներմուծող երկու ընկերություն սխալվել են և 30 միլիոն դրամի փոխարեն 30 միլիարդ դրամի հայտարարագիր են ներկայացրել: Բայց այլ աղբյուրներից տեղեկացանք, որ այդ ընկերություններից մեկը ինչ-ինչ պատճառներով ոչ թե 30, այլ 60 միլիարդ դրամի հայտարարագիր է ներկայացրել:
Այդ ընկերություններից մեկն այդ հայտարարագրով ներկրել է իոնային լամպեր, իսկ մյուսը՝ ալյուր: Մեզ չհաջողվեց ճշտել այս ընկերությունների անունները, բայց երկրորդը կապվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ: Իսկ Ազգային վիճակագրական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ այսօր կհրապարակեն Սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ նկարագիրը, որտեղ ապրիլ ամսվա ներմուծման տվյալները ճշգրտվելու են»,- գրել է թերթը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր