ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ԱՄՆ-ը Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար նոր «սուպերթնդանոթ» է ստեղծել
10:45, 31.05.2016 | mamul.am
7039 | 0

Պենտագոնը նոր զենք է ստեղծել, որն իրենից ռելսատրոն` էլեկտրամագնիսական երթուղիչներով թնդանոթ է ներկայացնում: Զենքի անգլերեն անվանումն Electromagnitic railgun է: Զենքի ստեղծման մասին մանրամասներ է ներկայացրել Wall Street Journal-ը:

Զենքը, որին պարբերականը տվել է «սուպերթնդանոթ» անվանումն, իր մեջ ոչʹ վառոդ է պարունակում, ոʹչ էլ` պայթուցիկ այլ նյութեր: Այն արկը գործի է դնում էլեկտրամագնիսական երթուղիչների միջոցով, դրա արագությունը կարող է հասնել 1.5 կմ/վայրկյանի: Պարբերականը նաև տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է զենքի այս նոր տեսակը:

«Չի կարելի անտեսել այն փաստը, որ Ռուսաստանն ի վիճակի է սովորոկան զինատեսակները գործի դնել մեծ հեռավորության վրա: Մենք պետք է պատրաստ լինենք նման համազարկերին դիմակայելու, և էլեկտարմագնիսական թնդանոթը կտա մեզ այդ հնարավորությունը»,- ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը: Նրա խոսքերով` նոր զենքը զսպիչ մեծ նշանակություն է ունենալու: Ամերիկացի ռազմական ինժեներները նշում են, որ էլեկտրամագնիսական երթուղիչներով այս զենքը նպատակահարմար կլինի կիրառել օրինակ «Բալթյան երկրները Ռուսաստանից» կամ էլ «դ Հարավչինական ծովից աշնակիցներին Չինաստանից» պաշտպանելու համար:

Պարբերականը նշում է, որ նման զենքեր ստեղծելը կապված է ինչպես տեխնիկական, այնպես էլ այլ խոչընդոտների հետ: «Չինաստանը և Ռուսաստանը ռելսատրոնները կամ էլ հակահրթիռային պաշտպանության ոլորտում ԱՄՆ մյուս ձեռքբերումները աշխարհում ուժերի հավասարակշռության խախտում են ընկալում»,- գրում է թերթը:

Նշվում, է որ ըստ ԱՄՆ Պաշտպանության նախարարության աղբյուրների` այս զենքն ստեղծելու ընթացքում ռուսական և չինական հաքերները մեկ անգամ չեն հարձակում գործել ու խոչընդոտել այդ գործընթացը: Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերն այս զենքի մշակման գործընթացն սկսել է 10 տարի առաջ և արդեն 1.5 միլիարդ դոլար է ծախսել դրա վրա: Եվս 800 միլիոն դոլար էլ կծախսվի դրա փորձարկումների համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր