ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Նկարիչների միությունում բացվել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը
20:05, 28.06.2016 | mamul.am
2176 | 0
Օրերս` Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսին ներկայացված են ինչպես վաստակաշատ, այնպես էլ երիտասարդ և սկսնակ նկարիչների աշխատանքներ:
Ավանդական դարձած ցուցահանդեսին ներկայացված են թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների հին ու նոր աշխատանքները:
Այս տարի ցուցահանդեսի ամենատարեց մասնակիցը գեղանկարիչ Ստեփան Անդրանիկյանն է, ով ներկայացրել է 40-50 տարի առաջ արած կինոէսքիզներն ու դիմանկարներ:
«Վերջին տարիներին կինոյում չեմ աշխատում, զբաղվում եմ գեղանկարչությամբ: Ցուցահանդեսին ներկայացրել եմ Անահիտ Թոփչյանի և Մայա Պլիսեցկայայի դիմանկարները»:
Գեղանկարիչը վստահ է, որ այս բնագավառը վստահելի ձեռքերում է: Նա բարձր է գնահատում
երիտասարդ նկարիչների նորարարության փորձերն ու ձգտումները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր