ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի հրաժարվել է բացման շքեղ արարողությունից
19:35, 01.07.2016 | mamul.am
3557 | 0
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, հրաժարվել է Օպերային թատրոնում շքեղ բացման արարողությունից:
Փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` այս տարի շատ ծանր տարի էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև իրենց փառատոնի համար.
«Ամեն ինչ ազդում է փառատոնի վրա: Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը , շատերը վախենում էին գալ Հայաստան, բայց փառք Աստծո այս թիմը կարողացել է հաղթահարել շատ խնդիրներ հրավիրելով լավագույն մարդկանց, լավագույն ժյուրիին և հանրության դատին հանձնել լավագույն ֆիլմերը»:
Հարություն Խաչատրյանի փոխանցմամբ` «Ոսկե ծիրանի» շրջանակում կնշվեն Ռուբեն Գեւորգյանցի, Ռոման Բալայանի հոբելյանները, ինչպես նաև կբացվեն Էդմոնդ Քյոսայանի, Ալբերտ Յավուրյանի, Դմիտրի Կեսայանի աստղերը:
Հիշեցնենք, որ այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը: Փառատոնն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր