ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
19:55, 01.07.2016 | mamul.am
5095 | 0
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժի պետ Սահակ Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` երիտասարդ տղան, ով կլինի 20-25 տարեկան` Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր