ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ադրբեջանցի պրոֆեսիոնալ լողորդուհին խեղդվել է լողավազանում
19:10, 28.07.2016 | mamul.am
5992 | 1

Ադրբեջանցի պրոֆեսիոնալ լողորդուհին խեղդվել է Սումգաիթում գտնվող լողավազանում լողալիս։ Այս մասին հայտարարել է մարզահամալիրի մենեջեր Էլնուր Հուսեյնովը։ Նրա խոսքով՝ լողորդուհին՝ Ուլկյար Մուրադովան, պրոֆեսիոնալ լողորդուհի էր։ Մենեջերը նշել է նաև, որ մարզուհին սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել․
«Նա ամեն ամառ մարզվում էր մեր համալիրում։ Երևի սրտի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, քանի որ խեղդվող մարդն, առնվազն, օգնության է կանչում, գոռում է։ Բայց ոչ մի ձայն չենք լսել։ Ամեն անգամվա պես, այնտեղ էին անվտանգության աշխատակիցներն, ովքեր Մուրադովային միանգամից հանել են ջրից։ Նրանք առաջին բուժօգնությունն են ցույց տվել լողորդուհուն՝ մինչ բժիշկների ժամանումը։ Ուլկյարն արդեն 3-4 տարի գրանցված է մեր մարզահամալիրում։ Նա պրոֆեսիոնալ լողորդուհի էր»,- նշել է Հուսեյնովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր