ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Այն ինչ կատարում են բժիշկները, պետք է կատարեր Կարմիր խաչը: Իսկ ինչո՞ւ չի կատարում Կարմիր խաչը». Հայրապետ Արիստակեսյան
08:00, 29.07.2016 | mamul.am
5271 | 0
Եկեք մի փոքր միասին վերլուծենք:
Տղաները իրենց մոտ պահեցին շտապօգնության բժիշկներին: Հանրության տարբեր հատվածներ տարբեր ձևով արձագանքեցին:
Եկեք բոլոր արձագանքները թողնենք հանգիստ ու փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:
Այն ինչ կատարում են բժիշկները, պետք է կատարեր Կարմիր խաչը: Իսկ ինչու՞ չի կատարում Կարմիր խաչը: Որովհետև եթե միջամտեր Կարմիր խաչն, ապա ինքստինքյան տղաների կատարած գործողությունները (ՊՊԾ գնդի գրավումը), միանգամից կստանա քաղաքացիական երանգ ու կհամարվի ապստամբություն: Իշխանություններն առայժմ արգելք են հանդիսանում կարմիր խաչի միջամտությանը, քանի որ, դեռ չեն կարողանում իրենց մեջ հաղթահարել քրեականը քաղաքականի վերակերպման բարդույթը: Այս քայլով տղաները փորձում են ստիպել կարմիր խաչին՝ միջամտել:
Բժիշկներին իրենց մոտ պահելը ոչ թե քրեական, այլ քաղաքական քայլ է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր