ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Մհեր Սեդրակյանին ծառայող Էրեբունու ժեկ-ի պետ «Գժդան Անդոն» և «Կյաժ Մարտունը» պատերի տակից ցուցումներ են տվել բանդիտների գործողություններին
18:45, 30.07.2016 | mamul.am
17028 | 3
Սարի թաղում ջարդ իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց անունը կապվում է Մհեր Սեդրակյանի բանդայի հետ: Ասում են, որ երեկվա զանգվածային ջարդը Սարի թաղում իրականացրել են Մհեր Սեդրակյանի օբյեկտներում աշխատող շուրջ 200 անձինք: Նրանք հիմնականում նրա թիկնապահները, գազալցակայանի, ռեստորանի աշխատակիցներն են, որոնք միշտ աչքի են ընկել սադիստական գործողություններով: Ասում են նաև, որ ջարդի իրականացումը կազմակերպել են Սեդրակյանի` առավել բարձրաստիճան ծառաներ՝ Էրեբունու ժեկ-ի պետ «Գժդան Անդոն», «Կյաժ Մարտունը» և մի խումբ այլ մարդիկ, ովքեր այդ պահին պատերի տակից հետևել են տեղի ունեցող դեպքերին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր