ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Բա ո՞նց չասես, պարոն Մկրտչյան, ո՞նց եք նման որոշմանը համաձայնություն տվել». Անահիտ Բախշյան
16:56, 08.09.2016 | mamul.am
5253 | 0
ՀՀ կրթության և գիտության նախարարությունից MAMUL.am լրատվականի թղթակցին երեկ տեղեկացրել էին, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձավճարի 50% և ավելի զեղչից:
Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը թեմայի շուրջ այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Հենց նոր մի քաղաքացի ինձ գրեց, որ իր եղբայրն ապրիլին եղել է ռազմաճակատում, բայց որովհետև երկրորդ գծում է եղել, իրեն արտոնություն չի հասնում, բա ո՞նց չասես, հարգելի պարոն Մկրտչյան, ո՞նց եք նման որոշմանը համաձայնություն տվել: Բոլորովին արդար չէ: Որոշումը պետք է վերաբերվեր բոլոր ժամանակներում անմիջապես սահմանի վրա ծառայողներին:
Կամ բոլոր զինծառայողներին պետք է տրվեր այս արտոնությունը կամ՝ ոչ մեկին, չէ՞ որ սա էլ նոր կոռուպցիոն երևույթների աղբյուր կդառնա, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ի՞նչ կգրեն զին գրքույկում»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր