ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Դանիել Դեքերյանը` երևանյան համերգի և Արցախում հանդես գալու ցանկության մասին
13:30, 25.09.2016 | mamul.am
2473 | 0
Դանիել Դեքերյանը պաշտում է հայկական խոհանոցը, հայկական արվեստն ու երաժշտությունը: Հայաստանի մասին խոսում է յուրահատուկ ակնածանքով ու հիացմունքով: Մեր երկրի նկատմամբ սերը ստիպել է կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերին փոխել ազգանունը, ստանալ հայկական անձնագիր, դառնալ հայ` ընտրությամբ ու առանց հայկական արմատների:
Դեքերյանը հոկտեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ պատրաստվում է հանդես գալ համերգով:
«Հոկտեմբերի 10-ի իմ համերգը հայկական երաժշտության հիասքանչ երեկո է լինելու. մենք տոնելու ենք Երևանի օրը: Գրեթե ամբողջ ծրագրի ընթացքում հայերեն ստեղծագործություններ կերգեմ: Հույս ունեմ ներկայացնել հայրենասիրական երեկո, որը կոգևորի յուրաքանչյուր հայի»,- նշել է երգիչը:
Նրա խոսքով` երեկոն կներառի հայկական երգերի բազմազան ընտրություն, ներառյալ կներկայացվեն «Էրեբունի Երևան», «Ով Հայոց սարեր», «Բարի արագիլ», «Հպարտ գնացեք» և «Գյումրվա հին ֆայտոն» ստեղծագործությունները:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր