ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կոշ» ՔԿՀ-ի` սեռական այլ կողմնորոշում ունեցող դատապարտյալը հացադուլ է հայտարարել
17:20, 26.09.2016 | mamul.am
3732 | 2
«Իմանալով, որ սեռական այլ կողմնորոշում ունեմ, ինձ ճնշում են ու ծաղրում: Այսօրվանից անժամկետ հացադուլ եմ հայտարարում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանը: Վերջինը տեղեկացրեց, որ քիչ առաջ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հսկիչներից մեկի հետ վիճաբանություն է ունեցել. ««Նուբարաշեն» ՔԿ-ում էլ մի անգամ ծեծկռտուք եղավ, այլևս չեմ կարողանում նման պայմաններում պատիժս կրել: 19 տարեկան եմ, այո, սեռական այլ կողմնորոշում ունեմ, բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է հոգեպես ճնշեն»: Արթուրը տեղկացրեց, որ իր այդ խնդրի պատճառով հինգ անգամ ինքնավնասում է արել. «Լինում են պահեր, որ իրենց ագրեսիվ վերաբերմունքի պատճառով ուզում եմ կյանքիս վերջ տամ, բայց ես էլ եմ մարդ և ապրելու իրավունք ունեմ»:
Տեղեկացնենք, որ անչափահաս տարիքում Արթուր Մելիքյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել է 3 տարի 11 ամիս 25 օր ժամկետով ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով գողության համար առաջադրված մեղադրանքով:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր