ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
SpaceX-ը միջմոլորակային թռիչքների համար նախատեսված շարժիչ է փորձարկել
19:05, 26.09.2016 | mamul.am
8288 | 0

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը թվիթերյան իր էջում գրել է, որ առաջին անգամ անց է կացվել միջմոլորակային թռիչքների համար նախատեսված շարժիչի փորձարկումը:
Ինչպես հայտնի է դարձել CNBC-ին, Raptor շարժիչն աշխատում է հեղուկ մեթանով: Այն, ամենայն հավանականությամբ, կկիրառվի Dragon հրթիռների վրա, մարսյան առաքելության ժամանակ:
Իլոն Մասկի խոսքերով` Raptor շարժիչը 3 անգամ հզոր է Merlin տեսակի շարժիչից, որը տեղադրված է Falcon 9 հրթիռների վրա:
Նոր շարժիչի փորձարկումներն անց են կացվել Մասկի ելույթի նախօրյակին, որ նվիրված է մարսյան առաքելությանը: Այդ ելույթի ժամանակ, CNBC-ի տվյալներով, գործարարը կհայտարարի, որ մտադիր է 10 տարվա ընթացքում սկսել Մարսի բնակեցումն ու կխոսի «Մարսի գաղութացման համար նախատեսված տրանսպորտի» մասին, որ մարդկանց կտեղափոխի Կարմիր մոլորակ:
Իլոն Մասկը ելույթ կունենա վաղը, Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում` Միջազգային աստղադիտական համաժողովի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մասկը խոսել էր 2018թ. դեպի մարս անօդաչու թռիչքների և 2020-2025թթ. Կարմիր մոլորակ օդաչուով կառավարվող թռիչքների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր