ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը...». Պավլիկ Մանուկյանը շնորհավորել է կնոջ տարեդարձը
12:00, 01.10.2016 | mamul.am
5088 | 1

Կինս ինձ համար եղել է այն մետաքսյա շապիկը, որը կրում եմ 1992թ. հուլիսի 4-ից: Այդ շապիկով, երբևիցե, չեմ սողացել: Հարվածներ, վայրիվերումներ, զրկանքներ, հալածանքներ՝ ինչքան ասես, միասին տեսել ենք, բայց՝ ոչ մի տրտունջ:
Նրա շնորհիվ է, որ խռովքը չի հանդգնել մտնել իմ հարկի տակ:
Քչերին է հայտնի, որ նա իր հայրենասիրությամբ ու սակավապահանջկոտությամբ գերազանցում է ինձ:
Հենց դրա համար էլ եթե մինչև 2016թ. հուլիսի 17-ը հերոսուհի կին էր, դրանից հետո կնքվեց նաև ՀԵՐՈՍՈՒՀԻ ՄԱՅՐ:
Եւ այդ բոլորը նա կրում է առաքինությամբ:
Ավելի ճիշտ՝ առաքինությունը կրում է որպես համազգեստ:
Դա է պատճառը նաև, որ բանտս այսօր ազատությունով է լցված՝ հայ կնոջ, հայ մոր անզուգական տիպարով:

Ծնունդդ շնորհավոր, Մարինե:

Պավլիկ Մանուկյան
Սասնա ծուռ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավոր
01.10.2016թ. Երևան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր