ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+32 °C
«Ռուսաստանն ու Սիրիան դադարեցնում են Հալեպի հրթիռակոծումը». Շոյգու
11:55, 18.10.2016 | mamul.am
6234 | 0

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր` Մոսկվայի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով` 11:00), հայտարարել է, որ Ռուսաստանն ու Սիրիան դադարեցնում է Հալեպի հրթիռակոծումը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Շոյգուի խոսքերով` ռազմական գործողությունների ժամանակից շուտ դադարեցումը կապված է հոկտեմբերի 20-ին նախանշված «մարդասիրական դադարի» համար:
Նշենք, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լույս 18-ի գիշերը հայտարարել է, որ Հալեպում հրադադարի պահպանման ռեժիմը կարող է մշտական դառնալ, եթե հաջողվի հստակորեն սահմանազատել չափավոր ընդդիմության և ահաբեկչական կազմակերպությունների ուժերը:
Հիշեցնենք, որ Արևմուտքը սպառնացել է ռազմական հանցագործություն որակել ռուսաստանյան օդուժի կողմից Հալեպի հրթիռակոծումն ու հայտարարել է ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման մտադրության մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր