ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
«Կոռուպցիա եք որոնում ու չեք գտնում` ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը 1 միլիոն դոլարով Երևանում տուն է գնել». Ոսկան Սարգսյան
14:45, 22.10.2016 | mamul.am
9709 | 3

Երբ տան հիմքը խարխլված է, որքան էլ սենյակիդ պատերը ներկես, օգուտ չկա: Վարչապետ Կարեն Կարապետյանը կոսմետիկ նորոգում է անում, եվրոռեմոնտի պես մի բան: Այդ նորոգումն էլ կիսատ-պռատ է, հավերժ կոմերիտական Հրանուշ Հակոբյանը շարունակեց ղեկավարել անորոշ գործառույթներով նախարարությունը: Կարեն Կարապետյանը իր ծանոթ-մտերիմներին վստահելով՝ պաշտոններ է տալիս: Ո՞վ ասաց, որ նրանք տվյալ ոլորտում Հայաստանի լավագույն կադրերն են: Մամուլը գրեց, որ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը 1 միլիոն դոլարով Երևանում տուն է գնել: Օրը ցերեկով, լապտերը ձեռքերիդ, կոռուպցիա եք որոնում ու չեք գտնում: Սա կոռուպցիայի դասական օրինակ է, կոռուպցիան հո պոզով-պոչով չի լինում: Երկիրը թաղված է կոռուպցիայի ճահճի մեջ, Մոսկվայից գործուղված Կարեն Կարապետյանը եվրոռեմոնտ է անում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր