ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբին. հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ԼՂ հակամարտության շուրջ
15:15, 23.10.2016 | mamul.am
4615 | 0
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա մամուլի ծառայությանը:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Պյեր Անդրյոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին»,- ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծիքների փոխանակում, նշում է մամուլի ծառայությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր