Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով։ Այս մասին գրում է իտալական մամուլը։ Հիշեցնենք, որ օրերս տեղեկություններ էին տարածվել, որ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խորհուրդ է տվել Ռունիին նոր թիմ փնտրել։ Ավելի ուշ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Ռունին մտադիր է մնալ ակումբում և գերազանցել լեգենդար Բոբի Չարլթոնի ռեկորդը։ |