ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ինչպես է ԴԱԻՇ-ը պայթեցնում ռուսական ուղղաթիռը
12:50, 04.11.2016 | mamul.am
13538 | 0

Այսօր` նոյեմբերի 4-ին, Twitter-ում հրապարակվել է մի տեսանյութ, որը բնութագրվում է որպես հարձակում Սիրիայում գտնվող ռուսական ուղղաթիռի վրա: Ասվում է, որ ուղղաթիռը ոչնչացված է Հոմս նահանգից արևելք ընկած տեղանքում` ԴԱԻՇ ահաբեկիչների կողմից, հեռակառավարվող հրթիռի միջոցով:

Կադրում երևում է, թե ինչպես է ուղղաթիռներից մեկն օդ բարձրանում, իսկ մյուսը մնում է գետնին: Հենց վերջինին էլ հարվածում է հրթիռը, պայթյուն է որոտում ու հրդեհ է սկսվում:

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ երեկ` նոյեմբերի 3-ին, Համա նահանգում հումանիտար օգնություն հասցնելու նպատակով պլանային թռիչք իրականացնող ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել, ինչի ժամանակ էլ ենթարկվել է հրետակոծության: Անձնակազմը չի տուժել և հետախուզափրկարարական ուղղաթիռով վերադարձել է Հմեյմիմի ավիաբազա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր