ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
39-ամյա տղամարդը սպառնում է պայթեցնել բարձրահարկ շենքը
12:15, 22.11.2016 | mamul.am
27899 | 3
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40–ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նորք Նորք վարչական շրջանի Բանավան թաղամասի 14 շենքի տակ ռումբ է դրված և այն պայթելու է։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: Փրկարարները ոստիկանների հետ տարհանում են 2 բարձրահարկ՝ 9 հարկանի շենքերի բնակիչներին, որպեսզի ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ մասնագիտացված շների բաժնի աշխատակիցները կատարեն որոնողական աշխատանքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են ահազանգողին, ով բերման է ենթարկվել։ Նա 39-ամյա Էմիլ Պետրոսյանն է, ով բնակվում է Աբովյան քաղաքում և պատճառաբանել է, որ կինը հրաժարվում է թույլատրել երեխային տեսակցել, ինչի համար էլ ինքը շենք է պայթեցնելու։
Մանրամասները՝ քիչ ուշ։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր