ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Կարելի է սեպտեմբեր, հոկտեմբեր, ապրիլ, մայիս ամիսներին անցնել վեցօրյա ուսումնական շաբաթի, իսկ հունվար-փետրվարին` կեսօրյա գրաֆիկի». Սերոբ Խաչատրյան
16:35, 10.01.2017 | mamul.am
3378 | 0
Հասարակությունը կարող է ունենալ կյանքի բարձր որակ և պաշտպանվել ցրտից‚ շոգից։ Եթե չունի‚ ապա պետք է փորձի հարմարեցնել իր ապրելակերպը բնության թելադրանքին։ Այս առումով‚ քանի որ մենք չենք կարողանում դպրոցների զգալի մասում ապահովել նորմալ ջերմաստիճան‚ ապա պետք է փորձենք մեր ուսումնական գրաֆիկը հարմարեցնել բնությանը մինչև կունենանք այնպիսի կառավարություն‚ որը կկարողանա ապահովել դպրոցների նորմալ ֆինանսավորում։ Օրինակ՝ կարելի է սեպտեմբեր‚ հոկտեմբեր‚ ապրիլ‚ մայիս ամիսներին անցնել վեցօրյա ուսումնական շաբաթի‚ իսկ հունվար-փետրվար ամիսներին անցնել կեսօրյա գրաֆիկի (ժամը 10-13-ը)։ Մանավանդ‚ այս տարվանից սկսում ենք հերթական հավակնոտ կրթական բարեփոխումը և անցնում 12-ամյա պարտադիր կրթության։ Բազմաթիվ գյուղաբնակ երեխաներ պետք է առավոտյան իրենց գյուղերից հասնեն մարզկենտրոնում կամ հարևան քաղաքում գտնվող ուսումնարաններ։
Ձմեռային ամիսներին Հանրային հեռուստատեսությամբ առավոտյան ժամերին հեռարձակել հեռուստադասեր՝ Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչված մանկավարժների կատարմամբ։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր