ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Թուրքական ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա. կան տասնյակ զոհեր
11:10, 16.01.2017 | mamul.am
26833 | 0

Թուրքական մասնավոր ավիաընկերությանը պատկանող Boeing 747 բեռնատար ինքնաթիռը կործանվել է Բիշկեքի մոտակայքում: Զոհվել է 37 մարդ: Նախնական տվյալներով` աղետը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով: Ղրղզական կողմը հայտնում է, որ ինքնաթիռն ընկել է ամառանոցային տների վրա, ավերվել ու հրդեհվել է ավելի քան 15 տուն:

Ինքնաթիռն իրականացնում էր Հոնգկոնգ-Բիշկեք չվերթը: Այն կործանվել է Մանաս օդանավակայանի տարածք մտնելու ժամանակ: Օդանավի անձնակազմի 4 անդամները թուրքեր են եղել, զոհերի մեծ մասը եղել է ցամաքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր