ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ովքեր են ԱԺ նախագահի պաշտոնի հավակնորդները. «Հրապարակ»
10:30, 17.01.2017 | mamul.am
4104 | 1
«Ժամանակ»-ը գրում է. «Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։ Ավանդաբար շտաբի անդամներն ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և իշխանության համար կարևոր պաշտոնների են նշանակվում։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավը համակարգելու են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը։ Եթե ընտրություններն առանց մեծ էքսցեսների և Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ընթանան՝ չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը, թեև այդ պաշտոնին հավակնում են նաև ԱԺ ներկա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր