ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Սա թաղի «խառոշի» տղերքի ընտրություն չէ, ամեն մի «քուչա» այսօր ռեյտինգային մարդ ունի». Հեղինե Բիշարյան
16:25, 11.02.2017 | mamul.am
3498 | 7
Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերծանունդ» կուսակցության երկրորդ հերթական համագումարը: Հմագումարի ժամանակ հայտարարվել է, որ համամասնական ցուցակը ղեկավարելու է Արթուր Բաղդասարյանը և ընտրություններին գնալու են միայնակ:
«Սա թաղի տղերքի, քրեական հեղինակությունների ընտրություններ չեն։ ԸՕ-ն լաց է լինում որոշների համար։ Մենք «ոչ» ենք ասում մարզերում զանգվածային ցուցակագրումներին, պետք է իմանալ, որ ընտրակաշառքով ձեռք բերված քվեով նրանք դատապարտում են իրենց ընտանիքը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: Համագումարին փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ «կփշրի նրանց մատները», և իր «մատներով կհանի նրանց աչքերը», ովքեր կփորձեն վարկաբեկել ՀՎԿ-ն:

Ըստ Հեղինե Բիշարյանի, այս ընտրություններին որոշվելու է իրենց ապագան: «Սա թաղի «խառոշի» տղերքի ընտրություն չէ, ամեն մի «քուչա» այսօր ռեյտինգային մարդ ունի, այս ի՞նչ երկրում ենք ապրում, մինչդեռ կառավարող իշխանության մեջ ռեյտինգ չկա, սա է տարբերությունը: Մեզ անհրաժեշտ են այս ընտրություններով երկրում իշխանություն փոխել, գաղափարախոսական փոփոխություն է անհրաժեշտ: Եկել է ժամանակը, որ ժողովուրդն իր քաղաքական կամքը թելադրի այն իշխանություններին, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ ծնկի են բերել մեզնից յուրաքանչյուրին»,- ասել է Բիշարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր