ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+31 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
«Եթե դաշինքը գա իշխանության, մարտի 1-ի բացահայտումը կլինի՞ օրակարգում». լրագրողները` Ս. Օհանյանին
15:45, 13.02.2017 | mamul.am
3279 | 2
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողների հարցին Սեյրան Օհանյանն ասել է, որ մարդիկ կարող են իրեն տեսնել նաև Ազատության հրապարակում հանրահավաք անելիս. «Կարծում եմ` դա նախընտրական փուլի միջոցառումների մեջ է. անկասկած լինելու եմ յուրաքանչյուր մեր կուսակցականի, քաղաքացու կողքին»:
Մյուս հարցին՝ եթե դաշինքը գա իշխանության, մարտի 1-ը բացահայտելու հարցը կլինի՞ օրակարգում, պատասխանել է. «Մենք գործելու ենք օրենքի շրջանակում: Եթե կան թերություններ ու նախկինում չբացահայտված հարցեր, կօգտագործենք մեր ներուժը` դրանք բացահայտելու համար... ոչ միայն մարտի 1-ը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր