ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
Միապետին հիացրել է պատկառելի տարիքի հասած իր երբեմնի զինվորի հազվագյուտ կենսունակությունը, և նա կրկնապատկել է նրա նպաստը
20:04, 14.01.2024
2620 | 0

Ֆրանսիայի թագավորության շրջանի մարսելցի զինվոր Աննիբալ Քյամուն ֆրանսիացիներից շատերին հայտնի է իր ենթադրյալ արտասովոր երկարակեցությամբ, որը, սակայն, ոմանք վիճարկում են: Նա ծնվել է 1638 թվականին և 12 տարեկանում զինվորական ծառայության է անցել ու մասնակցել է 1650 թվականին Մարսելի Սեն Նիկոլյա ամրոցի շինարարությանը: Այնուհետև ծառայել է միջերկրածովյան թագավորական գալերաներում և զինծառայայությունը դադարեցրել է 60 տարեկան հասակում: Հետո Օրիոլ հարթավայրում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի մյուս կողմում, սկսել է զբաղվել երկրագործությամբ: Տարիքին ոչ հարիր իր մեծ եռանդը նա վերագրել է հրեշտակախոտի (դյագիլ) արմատները ծամելու սովորույթին: Նա նաև ասել է, թե տարատեսակ խոտերի մասին գիտելիքներ կուտակելու և դրանք զանազանելու կարողության համար ինքը պարտական է բնագետ Ժոզեֆ Պիտտոն դը Թուրնեֆորին, որը տեսնելով, որ Աննիբալը հարուստ գիտելիքներ ունի Պրովանսի բուսական աշխարհի մասին, նրան 1681 թվականին իր հետ էքսկուրսիա է տարել Պիրենեյներ:

Աննիբալ Քյամուն մինչև 100 տարեկանն առույգ և աշխատունակ է եղել: Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդին հիացրել է այդ տարիքի մարդու հազվագյուտ կենսունակությունը, և նա կրկնապատկել է իր երբեմնի զինվորի նպաստը:

1755 թվականին նրան այցելել է Մարսելի եպիսկոպոսը՝ կարդինալ Բելուան:

Աննիբալ Քյամուն մահացել է 1759 թվականին, Մարսելում: Ենթադրաբար՝ նա ապրել է 121 տարի:

Հանրահայտ երկարակյացի դիմանկարը վրձնել են մի քանի նկարիչներ:

1754 թվականին 18-րդ դարի ֆրանսիացի հայտնի նկարիչներից մեկը՝Քլոդ Ժոզեֆ Վերնեն, նրան պատկերել է այլ պերսոնաժների հետ («Մուտքը դեպի Մարսելի նավահանգիստ» կտավում): Ստեղծագործությունն այժմ ցուցադրված է Լուվրում՝ այն 15 կտավների շարքում, որը Լյուդովիկոս 15-ի պատվերով վրձնել է հիշյալ նկարիչը 1754 -1765 թվականներին:

Ֆրանսիայի նավահանգիստները պատկերող կտավների ցուցահանդեսը (1755 թվականին) գովազդող բուկլետում հիշյալ նկարի վերաբերյալ հետևյալն է գրված.

«Մարսելի նավահանգստի մուտքը: Մենք տեսնում ենք Սուրբ Ժան ամրոցը և Սուրբ Նիկոլյա միջնաբերդը», որը պաշտպանում է այդ մուտքը: Այս նկարում պատկերված են այս քաղաքի բնակիչների տարբեր զվարճանքները: Առաջին պլանում հեղինակը վրձնել է այն տղամարդու դիմանկարը, որն այժմ 117 տարեկան է և քաջառողջ է»:

Վերնեն իրեն պատկերել է դեղին զգեստ կրող իր կնոջ կողմը դարձած, իսկ կնոջից ձախ Աննիբալ Քյամուն է:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
դեպի վեր