ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Մարքսի կողքին թաղվել ցանկացողները պետք է շատ խոշոր գումար վճարեն
12:56, 24.01.2024
478 | 0

Լոնդոնի հյուսիսային արվարձաններից դենը տարածված Հայգեյթյան գերեզմանոցում են հողին հանձնված Ջորջ Մայքլը և Կարլ Մարքսը: Եթե նույնիսկ այնտեղ թաղվելու արտոնություններ տրվեն, ապա այդ արտոնությունները շատ թանկ են արժենալու:

Այս նորությունը հանգուցյալ Կարլ Մարքսին այնպես կցնցեր, որ նա դագաղում «շուռ կգար»: Պարզվում է՝ «Կապիտալ» -ի հեղինակի կողքին թաղվելու համար անհրաժեշտ կլինի վճարել 25 հազար ֆունտ ստերլինգ կամ ավելի քան 29 հազար եվրո:

Հիշյալ գերեզմանոցը վաղուց դարձել է հեղափոխության այս տեսաբանով հիացողների զբոսաշրջային այցելության վայր: «Հայգեյթ» -ը վերջերս ազգային վիճակախաղից 100 հազար ֆունտ ստերլինգ ֆինանսավորում է ստացել, որպեսզի հուղարկավորության համար նոր տեղանքներ նախապատրաստվեն: Այս վայրում, որտեղ արդեն իսկ 53 հազար շիրիմ կա, այսուհետ Կարլ Մարքսի շիրիմի կողքին տեղ «կբացվի» այն կոմունիստների համար, որոնք անդրշիրիմյան կյանքում կցանկանան նրա ընկերակցությունը վայելել: Կարլ Մարքսի «Կապիտալ» -ը, որն առաջին անգամ հրատարակվել է 1867 թվականին, մի աշխատություն է, որը ոգեշնչել է Լենինին, Տրոցկուն և Ստալինին:

Առաջինը կառուցապատվելու են Կարլ Մարքսի գերեզմանի անմիջական հարևանությամբ գտնվողները: Նա թաղվել է իր կնոջ՝ Ժան ֆոն Վեստֆալցու հետ, համեստ գերեզմանում, բայց 1956 թվականին Մեծ Բրիտանիայի Կոմունիստական կուսակցության միջոցներով գերեզմանին դրվել է Մարքսի վիթխարի կիսանդրին: Այդ ժամանակից ի վեր փիլիսոփայի գերեզմանը մի քանի անգամ վնասվել է: 1970 թվականին ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով պոկվել է կիսանդրու դեմքի մի մասը: 2019 թվականի հունվարին մուրճով կոտրել են մարմարյա հուշատախտակը, որի հետևանքով տախտակի գրությունը խիստ վնասվել է, իսկ բոլորովին վերջերս էլ հուշատախտակին գրաֆիտով գրել էին. «Սովամահության գաղափարախոսություն» և «Ցեղասպանության ճարտարապետ»:

Ահա թե ինչու դեռ անհայտ է, թե ով կցանկանա այդքան խոշոր գումար ծախսել Կարլ Մարքսի կողքին հավերժորեն հանգստանալու համար: «The Guardian» -ը գրում է, թե «21-րդ դարի կոմունիստը հազիվ թե գտնի մի ծանրակշիռ պատճառ հանուն նրա կողքին ննջելու ցանկության հսկայական գումար հատկացնելն արդարացնելու համար»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
դեպի վեր