ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Պրոտեին՝ ամենապահանջված սպորտային հավելումը
16:33, 31.01.2024
508 | 0

Ի՞նչ է պրոտեինը

Պրոտեինը՝ նույն ինքը սպիտակուցը, մեր մարմնի բոլոր հյուսվածքների հիմքն է, որը պետք է օրգանիզմին մատակարարվի բավարար քանակությամբ: Գիտական հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ մեր մկանները սպիտակուցի կարիք ունեն՝ աճելու և վերականգնվելու, ինչպես նաև ճարպերն ավելի արդյունավետ այրելու համար: Եվ հնարավոր չէ վիճարկել այս փաստը:



Սպիտակուցների տեսակները

Ըստ ծագման սպիտակուցները բաժանվում են երկու հիմնական դասի՝ կենդանական և բուսական:

Կենդանական սպիտակուցները ստացվում են կենդանական ծագման մթերքներից՝ կաթ, կաթի շիճուկ, ձու, տավարի միս, կազեին: Կենդանական սպիտակուցները պարունակում են բոլոր անհրաժեշտ ամինաթթուները, որոնք կենսական անհրաժեշտություն ունեն մեր օրգանիզմի համար:

Բուսական սպիտակուցները ստացվում են բուսական մթերքներից, որոնցից ամենատարածվածն են սոյայի հատիկները, բրինձը, ոլոռը: Բուսական սպիտակուցները պարունակում են չափազանց ցածր քանակությամբ ճարպեր և պարզ շաքարներ, չեն պարունակում խոլեստերին: Բուսական սպիտակուցներում բացակայում են որոշ ամինաթթուներ, սակայն այդ բացը կարելի է լրացնել՝ համատեղելով տարբեր տեսակի բուսական սպիտակուցները: Բուսական սպիտակուցները ամինաթթուների միակ աղբյուրն են բուսակեր կամ լակտոզա ֆերմենտը չյուրացնողների համար:


Որտեղի՞ց ստանալ սպիտակուցներ

Սովորաբար սպիտակուցի պաշարները համալրվում են կենդանական և բուսական ծագման սննդամթերքի միջոցով: Սպիտակուցի հիմնական աղբյուրներն են միսը, ձուն, կաթը, ձուկը, լոբազգիները։ Ուստի սննդակարգում պետք է բավականաչափ նման մթերքներ լինեն։ Նշված մթերքներով հարուստ սննդակարգը թերևս բավարար է պասիվ ֆիզիկական ակտիվություն դրսևորող մարդկանց համար, սակայն մարզիկների դեպքում միայն սննդի միջոցով ստացված սպիտակուցի քանակությունը բավարար չէ։ Ֆիզիկական ծանրաբեռնման դեպքում մկանների արդյունավետ աճի և վերականգնման համար անհրաժեշտ է սպիտակուցի ստացման լրացուցիչ աղբյուր: Ցանկացած պրոֆեսիոնալ մարզիկ, բոդիբիլդեր կամ ֆիթնեսի սիրահար գիտի դա:



Պրոտեիններ՝ սպորտային հավելում մարզիկների համար

Սպիտակուցի ստացման լրացուցիչ աղբյուր են սպորտային հավելումները՝ ավելի շատ հայտնի պրոտեին անվամբ: Պրոտեինի տարբեր տեսակներն ունեն յուրացման տարբեր արագություններ և աստիճաններ, ինչպես նաև նախատեսված են օրվա տարբեր ժամերին օգտագործելու համար։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մարզիկ կարող է ընտրել իր օրգանիզմի կարիքներին և նպատակներին համապատասխան պրոտեին:


Օրինակ՝ արագ ներծծվող շիճուկային պրոտեինը յուրացվում է մարզվելուց հետո՝ մարմնում ամինաթթուների պաշարները արագ համալրելու համար: Այս նպատակին կարող է ծառայել ձվի կամ տավարի պրոտեինը։ Այն ժամանակահատվածներում, երբ մկանները երկար ժամանակ մնում են առանց սնուցման, խորհուրդ է տրվում օգտագործել դանդաղ մարսվող սպիտակուցներ, մասնավորապես՝ կազեին: Կազեինը հարկավոր է ընդունել գիշերը և սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածում: Իզոլյատ պրոտեինն ամենաարդյունավետ ու լավագույն տարբերակն է մկանների աճի և մաքուր մկանային զանգված ձեռք բերելու համար:

Շուկայում վաղուց ճանաչում են գտել և օգտագործվում են ձվի, սոյայի, կաթնային շիճուկի, կազեինային պրոտեինները: Տարածված են նաև համեմատաբար նոր տեսակները՝ ոլոռի կամ տավարի մսի պրոտեինները: Հանդիպում են նաև բազմաբաղադրիչ՝ տարբեր սպիտակուցների համադրությամբ պրոտեինային հավելումներ։ Մարզիկների շրջանում հատկապես սիրված է սպիտակուցային հարուստ բաղադրությամբ քաղցավենիքը՝ պրոտեինային սալիկները, թխվածքաբլիթները, պուդինգները։

Եթե դուք ինքներդ դժվարանում եք ընտրել, ապա միշտ կարող եք զանգահարել BIG սպորտային սննդի մասնագիտացված խանութ և ստանալ անվճար խորհրդատվություն ձեր նպատակներին առավելագույնս համապատասխան ու լավագույն պրոտեինը ընտրելու և պատվիրելու վերաբերյալ:

Մամուլի խոսնակ` Content Master
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Content Master
դեպի վեր