ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Ձմեռային հանգստի թրենդային ուղղությունները Հայաստանում
20:11, 02.11.2023
540 | 0

Ո՞վ է ասել, թե հանգիստն ու քաղաքից դուրս ժամանցը միայն ամռան ամիսների համար են: Ձմեռը նույնպես հիանալի ժամանակ է լիարժեք ու ակտիվ հանգստի համար, հատկապես, եթե ձյունառատ է:
Ամանորյա տոներն ու ձմեռային արձակուրդները ևս մեկ հնարավորություն են՝ վայելելու հանգիստը թե՛ բնության գրկում, թե՛ առողջարանային ու հյուրանոցային համալիրներում, թե՛ պատմամշակութային արժեք ներկայացնող վայրեր այցելելով: Եվ ուրեմն, որո՞նք են այն վայրերը, որտեղ կարելի է հանգստանալ ձմռանը:

Հայաստանում ձմեռային ամիսներին թրենդային են հատկապես հետևյալ ուղղությունները՝ Ջերմուկ, Ծաղկաձոր, Սևան, Դիլիջան, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ձմեռային հետաքրքիր հանգստի համար:

Ջերմուկը ձմեռային հանգստի սիրահարներին առաջարկում է նախևառաջ գեղատեսիլ բնություն՝ ձյունածածկ անտառներ, լեռներ ու բլուրներ: Տեսարանները կարելի է վայելել ճոպանուղու սահքի հետ մեկտեղ: Սպորտի սիրահարները կարող են օգտվել լեռնադահուկային սահուղիների հնարավորություններից: Ջերմուկում գործում են ժամանակակից հյուրանոցներ՝ ժամանցի տարբեր հնարավորություններով, իսկ առողջությունը բարելավել ցանկացողները կարող են հյուրընկալվել Ջերմուկում գործող բարձրակարգ առողջարաններում:

Ծաղկաձորը Հայաստանի ամենաայցելվող ուղղություններից է տարվա բոլոր եղանակներին ու հատկապես ձմռանը, քանի որ այստեղ առկա են ձմեռային լիարժեք հանգստին նպաստող բոլոր պայմանները: Հյուրանոցներ, տուրիստական ատրակցիոններ, ճոպանուղի, չմշկասահքի և դահուկասահքի գոտիներ, որտեղ գործում են անհրաժեշտ պարագաների վարձույթի ծառայություններ:

Սևանը նույնպես ձմեռային Հայաստանի ամենաթրենդային ուղղություններից է: Ձմեռային գեղեցիկ տեսարանները վայելելուց բացի, այստեղ կարելի է զբաղվել դահուկասահքով, այցելել Սևանավանք ու Հայրավանք, հանգստանալ գործող հանգստի գոտիներում կամ էլ պարզապես վայելել Սևանի իշխան՝ մերձակայքում գործող բազմաթիվ ռեստորաններից որևէ մեկում:

Ձմեռային Դիլիջանը ևս բազմամարդ է: Գրավիչ տեսարանների ու տեսարժան վայրերի շնորհիվ այստեղ հանգստանալ ցանկացողների պակաս չի զգացվում տարվա և ոչ մի եղանակին: Դիլիջանում գործող առողջարաններում ու հանգստավայրերում կարելի է հանգստանալ թե՛ ամռանն ու թե՛ ձմռանը՝ հանգիստը համատեղելով դեպի շրջակա տեսարժան վայրեր ուղևորություններով:

Պասիվ հանգստի սիրահարները ձմռան ամիսներին նախընտրում են հանգստանալ առողջարանային գոտիներում՝ Աղվերանում, Արզնիում, որտեղ կարելի է հանգստանալ, կազդուրվել, ընդունել տարբեր առողջարարական պրոցեդուրաներ:

Մամուլի խոսնակ` Content Master
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Content Master
դեպի վեր