ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Պահեցողությունը ձևապաշտություն չէ. Արշավիր Գաբուջյան
21:18, 19.02.2024
885 | 0

1. Քրիստոնյայի կյանքում ի՞նչ դեր ունի պահեցողությունը


Նախ սահմանենք պահք կամ պահեցողություն հասկացությունը։ Եկեղեցական կամ կրոնական կանոնակարգում երկու եզրեր կան, որոնք որոնք որոշ տարբերություններով նույն, նույն նպատակն են հետապնդում՝ ծոմապահություն և պահեցողություն։ Ծոմը պահքի հնագույն ձևն է. այսինքն օրն ի բուն կամ մեկից ավելի օրեր ոչինչ չուտել։ Երկուսի հիմքում էլ կա պահել ընկալումը, այսինքն, ինքնազսպում, հրաժարում որոշ տեսակի կերակուրներից՝ յուղեղեն, մսեղեն, կաթնեղեն, ձու: Մեր եկեղեցական ընկալմամբ, պահքը՝ մսից ու կենդանական արտադրություններից զրկուելով, միմիայն բույսերի ը բուսական բերքի սնունդով գոհանալն է։

Պահքը Աստծո կողմից սահմնավեց մարդու արարման հետ միասին. այս մասին գեղեցկորեն ասվում է Մեծ Պահքի երկրորդ կիրակիի շարականում. «Պահքի օրենքը առաջին անգամ դրախտում ավանդվեց» ։

Մեր կյանքի այս շրջանին Աստծուն հավատացող մարդը մի ժամանակահատվածում հրավիրվում է ինքնամփոփվելու և խորհելու իր մասին, մի որոշ մտահոգության լույսի ներքո։ Ինչպես որ, ամեն գիտակից մարդ անպայմանորեն մտահոգվում է իր մարմնի առողջության մասին, նույնպես որևէ անհատ պետք է խորհի իր հոգու առողջ պահպանման համար։ Հետևաբար Պահքի այս շրջանը միայն ու միայն որոշ ուտեստներից հրաժարվելու ժամանակը չէ, այլ ինքնամաքրման ու ինքնափոփխման մի շրջան, անդրադառնալով իր անցած ժամանակի մասին։ Սխալ է այն մտածումը, որ մարդիկ հաճախ կրկնում են՝ որոշ հաճույքներից զրկվելու շրջան համարելով։ Այն տպավորությունն է ստեղծվում, որ նման մարդկանց նպատակն ու երջանկությունը այդ հաճույքների մեջ է կայանում. սա սխալ մոտեցում է. քրիստոնյան իր ողջ կյանքում իր երջանկություն պիտի կառուցի Քրիստոսի ուսուցումների վրա։

Սա այն ժամանակահատվածն է և բավարար առիթ, որ կարողանանք մեզնից թոթափել օտարոտի ու վնասակար բարքեր, Աստծո սրբության անհաշտ եղող բոլոր մտածումները, որպեսզի նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը, ինչպես Իսրայելի ժողովուրդը՝ Անապատում։

2. Պահեցողությունը կարո՞ղ ենք ընդունել Տիրոջը ավելի մոտենալու հնարավորություն ընձեռված մեզ

Միանշանակ, այո'։ Պահեցողության կամ ծոմապահության հիմնական նպատակն էլ սա է։

Պահեցողությունը ձևապաշտություն չէ։ Իսկական պահեցողությունը արդարություն, ողորմություն կամ բարեգործություն կատարելն է, նպատակ ունենալով հասնել Քրիստոսի անձի նմանությանը,

· մեր անձերը խոնարհեցնելով Աստծո առաջ

· զգալով ու գիտակցելով, որ մենք Աստծուց ենք կախված

· պատրաստվելով Աստծուց ներում գտնելու

· փորձելով գտնել մեր անձի մաքրությունը

· սեփական մեր անձերը պատրաստելով երկնքի արքայությանը


3. Այս ընթացքում եկեղեցական արարողություններին մասնակցելը կարևո՞ր է պահք պահող անձանց համար


Նախ, ոչ միայն այս ընթացքում, այլ եկեղեցական արարողություններին տևապես մասնակցելն է քրիստոնյայի պարտականությունն ու պատասխանատվությունը։ Երկրորդ, ոչ միայն վերոնշյալ անձանց միայն մասնակցությունը, այլ բոլորինը՝ պահողինը ու չպահողինը հավասարապես։ Եկեղեցին տունն է բոլորի, ինչպես ընտանրկան հարկը, որի դուռը միշտ բաց է տան բոլոր անդամների համար, որոնք ազատ ելումուտ ուեն, նրանք լինեն, բարի կամ վատ, ազնիվ կամ ոչ-բարյացակամ։ Եթե եկեղեցին միայն արդարների բնակարանը լիներ միայն, հավատացեք, այսօր եկեղեցում կարելի չի լինի մարդ գտնել։


4.Պահքը պատի՞ժ է թե հնարավորություն


Աստծուց տրված ամեն պատիժ օրհնություն է մարդու համար։ Աստված միշտ հնարավորություն է ստեղծել մարդկանց Իրեն հրավիրելու, կանչելու մոլորվածին, մեղավորին, հիվանդին, տնանկին, աղքատին։ Աստվածային ձեռքը միշտ էլ երկարել է ամենատարբեր ձևերով ու ժամանակներում, անկյալ մարդուն վեր բարձրացնելու։ Այս առումով Աստծուն մերձենալու ամենամեծ հնարավորությունն է Պահքը։ Մեր Տերը՝ Ինք, ոչ միայն պահեց, այլ նաև այն հանձնարարեց իբրև ազդու միջոց Աստծո օրհնությունն ու շնորհները ստանալու (Մտ 17.20, Մր 9.28) ։ Մեկ անգամ ևս Պահքի կամ ծոմապահության կառևորությունը շեշտած լինելու համար, նշենք որ, Քրիստոսի ուսուցումները բովանդակով Լեռան Քարոզի մեջ, իրար կողքի դրված ենք գտնում բոլոր կրոններում էլ հիմնական կանոն հանդիսացող սկզբունքները՝ Աղոթքը, ողորմությունը, ծոմապահությունը (Մտ 6.1-21) ։ Այս սկզբունքները իրարից անբաժան են, առանց մեկին չի կարող լինել մյուսը:


Արագածոտնի թեմի տեղեկատվական բաժին

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նաիրա Դավթյան
19:23, 19.06.2018
4231 | 0
12:09, 26.04.2018
5518 | 0
դեպի վեր