ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Ի գիտություն միջազգային, միջպետական պայմանագրերի զորությանը հավատացողների
20:54, 31.05.2024
361 | 0

Սա Յոախիմ ֆոն Ռիբենտրոպն է՝ հիտլերյան Գերմանիայի արտաքին գործերի նախարարը, որին պատերազմական այլ հանցագործների հետ Նյուրեմբերգյան միջազգային ռազմական դատարանը դատապարտել է մահապատժի: Դատավճիռն ի կատար է ածվել 1946 թվականի հոկտեմբերի 16-ին. նրան կախաղան են հանել:

Այս շատ հմուտ դիվանագետը մի օր Հիտլերին ասել է.

«Երբ պատերազմն ավարտվի, ես ինձ համար մի քանդակազարդ գզրոց եմ պատվիրելու պատրաստեն, որպեսզի դրա մեջ դնեմ այն բոլոր պայմանագրերը, որոնք խախտվել են իմ պաշտոնավարման ժամանակ կամ խախտվելու են ապագայում»:

Այդ գզրոցը գոյություն է ունեցել, և դրանում զետեղված են եղել Ռիբենտրոպի կողմից ստորագրված 18 պայմանագրերի փաստաթղթերը: Այդ պայմանագրերից 17-ը խախտվել են:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
409 | 0
դեպի վեր