ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Խրատում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերին
10:52, 04.06.2024
342 | 0

Սերը երբեք չի սպառվում: Ինչքան ավելի շատ ես տալիս, այդքան ավելի շատ է մնում: Երբ աղբյուրից ջուր ես վերցնում, օրեցօր այն ավելի մեծահոգի և առատ է դառնում:

Երբ մենք իմաստավորենք մեր դերը Երկրի վրա՝ նույնիսկ ամենահամեստ ու աննկատ դերակատարությունը, միայն այդժամ մենք երջանիկ կլինենք: Այդժամ միայն մենք կկարողանանք ապրել և մահանալ հանգիստ, քանզի այն, ինչը կյանքին իմաստ է հաղորդում, իմաստավորում է նաև մահը:

Մարդ լինելն առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն զգալ: Ամոթ զգալ աղքատության հանդեպ, որը, կարծես, քեզանից կախված չէ: Հպարտանալ ընկերներիդ ամեն մի հաղթանակով: Գիտակցել, որ դնելով գեթ մեկ աղյուս, դու օգնում ես կառուցել աշխարհը:

Ահա իմ գաղտնիքը, այն պարզ է հնչում. ամենատես է միայն սիրտը: Ամենակարևորը աչքերով չես տեսնի:

Միշտ հիշիր՝ անլուծելի խնդիրը, անհաշտ հակասությունը ստիպում են քեզ գերազանցել ինքդ քեզ, աճել և զարգանալ` այլ կերպ հնարավոր չէ գլուխ հանել:

Երջանկության չի բերում երջանկության որոնումը: Եթե փնտրես այն, կնստես և նստած կմնաս, չիմանալով՝ որ կողմ սլանալ: Սակայն դու տքնում ես, կերտում ես, երկնում ես և, ի պարգևատրումն քո ջանքերի, քեզ դարձնում են երջանիկ:

Տեսե՞լ եք երբևէ, թե ինչպես է եղեգնը թաքնվում քամուց: Քամին ճոճում է այն և դարձնում ավելի ամուր: Իմաստություն ձեռք է բերում նա, ով ամեն հիմարությունից դաս է քաղում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
410 | 0
դեպի վեր