ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Սոցիալական ցանցերը բարձրացնում են ինքնագնահատականը
17:41, 08.06.2013
4991 | 0

Նոր արված հետազոտությունները ցույց են տվել՝ Ֆեյսբուքի օգտատերերը կարող են նկատելիորեն բարձրացնել իրենց ինքնագնահատականը՝ թեկուզ մի քանի րոպե անցկացնելով սոցիալական ցանցի իրենց էջում:

«Օգտատերերից շատերն ունեն ընկերների մեծ քանակ, ուստի կարող են ներկայանալ իրենց լավագույն կողմերով եւ անել դա շատ ջանասիրաբար», - պատմում է դոցենտ Կատալինա Թոման, ով հետազոտության անցկացման հեղինակն է: Նրա խոսքով՝ լավ ներկայանալու մարդկանց ցանկությունն արդեն ինչ-որ աստիճանով իրագործված է: Հետազոտությունը, որն անցկացվել է թեստի միջոցով, թույլ է տվել պարզելու այն թաքնված շարժառիթները, որոնք անհասանելի են գիտակցական մակարդակում: Այն բանից հետո, երբ օգտատերերը մի քանի րոպե անցկացրել են իրենց ֆեսբուքյան էջում, թեստերում իրենց պատասխաններում եղել են շատ դրական տրամադրված, ի տարբերություն նրանց, ովքեր դա արել են առանց ֆեյսբուք մտնելու: Ի դեպ, թե այդ ամենն ինչքան կտեւի, գիտնականները դժվարանում են ասել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Մնացականյան
դեպի վեր