ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին կվերականգնվի
16:10, 05.07.2013
6237 | 0

2011թ. ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի ԱԳՆ-ի միջև կնքվեց փոխադարձ համաձայնագիր, ըստ որի` Իտալիայից եկած մասնագետները շուրջ երկու տարի վարպետության դասընթացներ կանցկացնեն ճարտարապետական վերականգնման ոլորտի նախագծման, որմնանկարների իրականացման, շինհրապարակի կազմակերպման վերաբերյալ:

Ներկայումս «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային պահպանման ու վերականգնման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակներում իտալացի մասնագետները ուսումնասիրություններ են կատարում Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցին: Նախկինում կատարված պեղումների ընթացքում տաճարի հարավարևելյան կողմում բացվել են Արուճի պալատի մնացորդները: Այն կրկնում է Դվինի կաթողիկոսական պալատի հորինվածքը: Եկեղեցին կառուցվել է 662-666 թվականներին` Գրիգոր Մամիկոնյանի պատվերով:

Ծրագրի շրջանակներում կվերականգնվեն Արուճի որմնանկարները. ընթանում են որմնանկարների ամրակայման աշխատանքները, իսկ մինչև 2014թ. նախատեսվում է դրանց ամբողջական վերականգնումը:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Մնացականյան
դեպի վեր