ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ամերիկացի ուսուցիչը 40 տարի նույն հագուստն է կրել.
16:17, 05.07.2013
9025 | 2

Տեխասի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչը հայտնի է դարձել այն պատճառով, որ 40 տարվա ընթացքում կրել է նույն հագուստը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Դեյլ Իրբին դիսկո ոճով հագուստը կրել է դպրոցի յուրաքանչյուր դասարանական խմբակային լուսանկարներում՝ սկսած 1973 թվականից մինչև անցած տարի, երբ նա թոշակի է անցել:

Նա ողջ օրն անցկացրել է մարզահագուստով, այդ իսկ պատճառով նկարվելու օրը որպես «պատշաճ» հագուստ զգեստապահարանից դուրս է բերել այն:

Երկրորդ լուսանկարը տեսնելուն պես՝ նա շփոթվել է, սակայն կինը խորհուրդ է տվել նրան հագնել նույն հագուստը նաև երրորդ անգամ: 5-րդ տարին անընդմեջ նույն հագուստով լուսանկարվելուց հետո նա անգամ չի մտածել այն հետագայում փոխելու մասին:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Մնացականյան
դեպի վեր