Օլեգ Ցելեբրովսկի
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ
Փողոցներից մեկում խափանվել էր կոյուղին: Եկան վթարային ծառայությունից: Ընդամենը երկու աշխատակիցներ էին` դեղնակարմրավուն արտահագուստով: Բացեցին դիտահորը, նայեցին և մտահոգված սկսեցին ծխել: - Ահա թե ինչի հասցրեցին մեր երկիրը, - ասաց նրանցից մեկը և կրկին նայեց դիտահորի մեջ: - Այո, առաջ այդպես չէր, - մյուսը ևս հոտ քաշեց դիտահորից, - ավելի լավն էր: - Իսկ գիտե±ս ինչու: - Ինչո±ւ: - Մարդիկ էին տարբեր: - Այո՛, հիմա բոլորը գողեր ու ավազակներ են: Ամեն ինչ սկսվում է նրանցից: - Ո՛չ, - նայելով շարունակեց մյուսը, - մտածում եմ` բոլորն էլ ձգտել են: - Հիմա չես կռահի, բայց հացի գումար է մեզ անհրաժեշտ: - Դե, իսկ ինչ մնում է հացին, դա ուրիշ հարց է, միգուցե պոմպը միացնե±նք: - Կարելի է: Այն ժամանակ Մոսկվայի պետական համալսարանը վերջացրեցի: - Դու ՄՊՀ-ո±ւմ ես սովորել: Բաումանի անվան ինստիտուտը վերջացնելուց հետո… - Այ թե ժամանակներ էին: Ամեն ինչ այլ կերպ էր: Ի±նչ ցանկություն ունեիր` վերցրո՛ւ: Հենց թեկուզ գարեջուր: - Ավելի լավ է` օղի: - Երկուսն էլ լավն են: Նրանք վերցրեցին երկուսն էլ: Խմեցին մի քանի բաժակ, խորասուզված սկսեցին ծխել: - Իսկ մյուս կողմից, - հոգոց հանեց մեկը, - դա է մեր կյանքը: Երկրորդը մեկ անգամ էլ ուշադիր նայեց դիտահորի մեջ, շուռ տվեց գլուխը: - Այո՛, սա մեր կյանքն է: Նրանք նորից խմեցին, և առաջինը ասաց. - Գիտե±ս, ինչ-որ տեղ այն չի, անդուր հոտ է գալիս: - Ընդհանրապես հոտ չի գալիս: Այսպես, ուրեմն պարարտանյութն էլ այնքան շատ չէ: Օգտակար նյութ է: Նրանք նորից խմեցին մի քանի բաժակ օղի, վրայից գարեջուր, և առաջինը փիլիսոփայորեն նկատեց. - Ի՜նչ սեղան էր, ի՜նչ աթոռ: Կա ինչ-որ մի տեղ դեռ մարդկություն: Այո՛, և դեռ մենք էլ գործազուրկ չենք: - Դա ճշմարտություն է, - համաձայնվեց առաջինը և նորից լցրեց բաժակները: Այսպես էլ է պատահում, երբ սկսում ես խմել, այդժամ ես միայն հասկանում, որ այնքան էլ չի §փչում¦: Համենայն դեպս` պարարտանյութը… |