ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Մխիթար Գոշ, Կենսագրական
22:45, 16.01.2014
35274 | 2

Մանկություն

Մխիթար Գոշը ծնվել է 1120-ական թթ. Գանձակ այժմ՝ Գյանջա, Ադրբեջան գյուղում: Նա հայտնի է որպես հայ մտածող գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Սովորել սկսել է ծննդավայրում: Չափահաս դառնալով` ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև Մխիթար Գոշը գնացել է Կիլիկիա` թաքցենելով վարդապետական աստիճան ունենալը` ուսանել է Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել է վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք` սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն այստեղից էլ` Կայենո գավառի Գետիկ վանքը, տեղում հիմնում դպրոց և ծավալում կրթական գործունեություն:
Որոշ ժամանակ անց երկրաշարժից ավերվել են վանքն ու շրջակա գյուղերը: Մխիթարը միաբանությանն ու գյուղացիներին հորդորում է չհեռանալ ուրիշ վայրեր: Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների հովանավորությամբ և օժանդակությամբ Գետիկից ոչ հեռու Տանձուտա ձորում կառուցել է Նոր Գետիկ վանքը և հանգրվանել այնտեղ, իսկ մոտակայքում` երկու գյուղ: Վանքը հիմնադրի անունով անվանվում է նաև Գոշավանք:
Մխիթար Գոշի իմաստության համբավն այնքան է հռչակվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են` աշակերտելու նրան: Մեծարվել է «» , «» , «»:
Մխիթար Գոշը մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև ժամանակի քաղաքական ու պետական գործիչների շրջանում: Մխիթար Գոշի գործունեությունը զուգադիպում է այն ժամանակներին, երբ հայ-վրաց ռազմական ուժերը Զաքարյան եղբայրների գլխավորությամբ տապալում են սելջուկ նվաճողների լուծը: Ազատագրվում են պատմական Հայաստանի հյուսիսային շրջանները, հաստատվում է Զաքարյան տոհմի իշխանությունը: Իր իմաստությամբ և մեծ հեղինակությամբ Մխիթար Գոշը ձեռք է բերում Հայաստանի կառավարիչ Զաքարե մեծ իշխանի համակրանքն ու վստահությունը, դառնում նրա խոստովանահայրն ու խորհրդատուն:
Միջնադարում նրա մասին պատմվել են ավանդություններ, որոնց մեջ նա սրբացվել է:
Մխիթար Գոշը վախճանվել է խոր ծերության հասակում՝ 1213թ., և թաղվել Նոր Գետիկում:

Ստեղծագործություններ

Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության զանազան ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ. «» , «» , «» , «» , աղոթքներ, «»:
Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի «» ու առակների ժողովածուն: Եթե Մխիթար Գոշը հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային ընկերակցական նոր առաջ եկած հարաբերությունները «» աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակներում նույն նպատակին ձգտում է հասնել խրատական միջոցներով: Պահպանվել են Դատաստանագրքի բազմաթիվ ձեռագրեր, որոնցից 40-ը, այդ թվում՝ հնագույնը (ձեռագիր դ 488), պահվում են Մատենադարանում: Դատաստանագիրքը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից (251 հոդված):
Մխիթար գոշի առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են, դասկարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էի հայ գրականության մեջ: Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակության պատկերը բազմազան գծերով: Առակագիրը շոշափում է սօցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալպատմական իրադրության պարզաբանման համար: Մի շարք առակներում երևում է հասարակական շերտավորումը և սոցիալական պայքարի առկայությունը: Մարդիկ դատում ու դատապարտում են իշխաններին, տրտնջում թագավորներից, նույնիսկ` Աստծուց: Սակայն, հեղինակի կարծիքով, ժողովուրդը պետք է հնազանդվի իշխողներին, իսկ վերջիներս պարտավոր են նրան պահպանել օտար կեղեքիչներից ու վտանգից: Մխիթար Գոշը փորձում է մեղմել մի կողմից` հնազանդյալների ու տերերի հակամարտությունը, մյուս կողմից` աշխարհիկ ու հոգևոր իշխողների հակասությունները` ազգային ուժերը համախմբելու և արտաքին թշնամու դեմ կենտրոնացնելու նպատակով, մի նպատակ ու պահանջ, որով պայմանավորված էր նաև նրա «» երևան գալը:
Մխիթար Գոշը իր ժողովածուն կազմել ուսուցողական նպատակներով: Ժողովածուն ունի կուռ կառուցվածք, պարունակում է 190 առակ, որոնք 3 գլխավոր բաժիններում` «» , «» և «» , դասավորված են որոշակի կարգով ըստ գործող անձանց կամ նյութի` երկնային մարմիններ ու երկիր, տնկիներ ու ծառեր, բույսեր ու ծաղիկներ, սերմեր ու բանջարներ, մրգեր, լեռ, գետ, աղբյուր, ջրային ու ցամաքային կենդանիներ, թռչուններ, մարդիկ:
Մխիթար Գոշի ժողովածուով 12-րդ դարում հայ գրականության մեջ մուտք է գործել ժողովրդական բանարվեստի տեսակը` առակը, որն իր հետ բերել է նաև ժողովրդական ոգի ու մտածողություն` ազդարարելով գրականության աշխարհականացման մի կարևոր փուլ:
Մխիթար Գոշի առակներն առաջին անգամ հրատարակվել են 1970թ.-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն:
Գոշ գյուղը

Գյուղը գտնվում է միափորի լեռնաշղթայի հյուսիս-արևմտյան ստորոտին, Դիլիջանից 10կմ արևելք: Կաթնաանասնապահական տնտեսություն է: Ունի ութամյա, հանրակրթական և բաներիտ դպրոցներ, գրադարան, ակումբ, բուժակայան, կենցաղ-սպասարկման օբյեկտ: Գոշում գործում է տեղական գործարանի արտադրամասը: Կա ավազահանք: Հին բնակելի է: Ներկայիս Գոշը հիմնադրել են Նոյեմբերյանի շրջանի Դոստլու և Կողբ գյուղերից եկածները` 1840-1845-ին: Գյուղի մոտ գտնվում է Գոշավանքի համալիրը, կան գյուղատեղիներ, վիմափորխաչեր, խաչքարեր, եկեղեցիներ, գերեզմանատներ:

Գոշավանք


Գոշավանքը հայկական ճարտարապետական հուշարձան է` 7-13-րդ դարերում կառուցված Վանքային համալիրը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի ափին: Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրվելէ Մխիթար Գոշը` անվանելով Նոր Գետիկ:
Գոշի մահվանից հետո նրա անվամբ կոչվել է Գոշավանք: Գոշավանքը եղել է միջնադարյան Հայաստանի հոգևոր, կրթական և մշակույթային խոշոր կենտրոններից: Պատմական աղբյուրներում անվանվել է վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքում ուսուցվել են հայոց և օտար լեզուների քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: Այստեղ են կրթվել և գործել մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի ավանդները:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13138 | 0
01:01, 08.12.2017
30004 | 0
23:45, 27.08.2017
21798 | 0
դեպի վեր