ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Դմիտրի Մանվելյան, Նրա անունն Արեգ էր
18:51, 07.03.2014
10495 | 0

Դմիտրի Մանվելյան


ՆՐԱ ԱՆՈՒՆՆ ԱՐԵԳ ԷՐ
















ԳԼՈՒԽ 1


ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏ











Արմանի աչքերը լցվեցին…

Գոյություն ունի՞ արդյոք բուժում կարոտի դեմ: Իհարկե կա. տեսնել նրան ում կարոտում ես: Բայց ինչո՞ւ էր խեղդում այդ կարոտ կոչվող ծանր բեռը: Չէ՞ որ դիմացը կանգնած էր նա, ում այդքան կարոտում էր… Արմանին չէր հետաքրքրում, թե ինչպես պատահեց, որ իր` արտասուքով լի աչքերի առաջ հայտնվեց այդ տղան: Կարևորն այն էր, որ կրկին հնարավորություն ստեղծվեց գրկելու ու համբուրելու երեխային:

- Ազի՛զ, գիտե՞ս՝ քեզի ինչքան եմ կարոտցել:

- Ես ձեզի շատ կսիրեմ, - ժպտաց երեխան:

- Խնդրեմգը, - բարձրաձայն լացեց Արմանը, - ընձի էլ չթողնիս:

- Կյանքը շարունակվիգը:

- Ի՞նչ կյանք` առանց քեզի, - գոռաց Արմանը, - մոտի՛կ արի. գուզեմ քեզի պաճեեեեեեեեեեեեեեեեեմ…

- Ես բդի էրթամ…

- Չէ՜, ընձի էլ չթողնիիիիիի՜ս:

- Ես բդի էրթամ, Արմա՛ն ջան, - ժպիտը դեմքին՝ ասաց երեխան, - հիշե՛, օր ես ձեզի շատ կսիրեմ:

- Քեզի էլ մենակ չե՛մ թողնի:

- Մենք էլի կեղնինք միասին, բայց ամեն ինչ բդի իրա ժամանակին էղնի:

- Թքած ունիմ ժամանակի վրա, - գոռաց Արմանը, - թող կողքըդ մնամ:

- Բդի զարթնի՛ս, Արմա՛ն:

- Ըսիկ երազ է՞:

- Երազ է, Արմա՛ն ջան, ու դու բդի զարթնի՛ս:

- Արե՛գ, ես չեմ ուզե զարթնիմ:

- Զարթնի՛, Արմա՛ն:

- Չէ՜, Արե՜գ, չեթա՜ս:

Սկսեց վազել Արեգի հետևից, որը դանդաղ քայլերով հետ-հետ էր գնում.

- Գոնե, երկու րոպե:

- Զարթնի՛, Արմա՛ն…

- Զարթնի՛, Արմա՛ն…

- Զարթնի՛, Արմա՛ն… զարթնիիիիիիիիիի՜…

Երեխայի ձայնը, որ կամացից վերածվեց կանացի սարսափահար ձայնի, վերջապես արթնացրեց Արմանին:

Բացելով աչքերը, Արմանը տեսավ, որ մահճակալի մեջ է: Կամաց սկսեց հասկանալ. քիչ առաջ տեսածը… Եվ երբ լրիվ ըմբռնեց կատարվածը, կատաղեց այն մտքից, որ կրկին կարոտեց:

Արթնացնողը մոռացավ, թե ինչու արթնացրեց. պատճառն իհարկե ամուսնու հասցրած ապտակն էր:

- Աղջի՛, երազիս Արեգին էի տեսել, - գոռաց Արմանը՝ բարձրաձայն լացելով, - մեգել անգամ ընձի զարթնըցըրել ես, ես քեզի…

- Արմա՛ն, Մայքլը, - վերջապես խոսեց կինը:

- Մայքլը՞, - զարմացավ Արմանն ու միանգամից վերադարձավ իրականություն՝ թողնելով Արեգին անցյալում, - Մայքլն ի՞նչ:

- Մայքլն է խելըռել…

- Լիլի՞թ, - ահաբեկվեց Արմանը:

Երբ դուրս վազեց տնից, տեսավ, թե ինչպես է կատաղած Մայքլն իր ձեռքի Colt Python Elite- ով սպառնում Աննային՝ պահանջելով վերջինիս մտնել Բենտլիի բեռնախցիկի մեջ:

Սարսափած Աննան նայում էր Անահիտին ու Շոնին, ինչպես նաև վրա հասած Արմանին ու Լիլիթին, որոնք այն աստիճան էին ապշած, որ չէին հասկանում, թե ինչ է կատարվում:

- Մայքը՜լ, - փորձեց միջամտել Արմանը, - հա՜ն… գի՜ստ… թո՛ղ Աննային:

Մայքլը ոտքով այնպես հարվածեց Աննային, որ աղջիկը հետ-հետ գնաց, կպավ մեքենային ու ընկավ բեռնախցիկի մեջ:

- Մա՛յքլ, հանգի՛ստ, - փորձեց Անահիտը:

Մայքլը բռունցքով հարվածեց Աննայի դեմքին ու բռնեց բեռնախցիկի կափարիչը:

- Նրա անունն Արեգ էր:

Ոտքի հարվածից Աննան կորցրեց տեսնելու ունակությունն ու ուշաթափվեց…

… Մայքլն ու Աննան ծանոթացել էին Երևանում այն օրը, երբ…

Մայքլը, Արմանն ու Արեգը հանգիստ մոտեցան մի խղճուկ կիսաավերակ հիշեցնող տուն:

Առաջինը հասնելով դռանը՝ Մայքլն ալարեց ձեռքերը գրպանից հանել, ոտքով հրեց, բացեց դուռը: Հետևից մտավ Արմանը, բայց դեռ չէր հասցրել շեմից առաջ գալ… այն աստիճան զզվեց, որ…

- Ը՜խք, ծօ՛, էս ի՞նչ հոտ գուգա, - թքեց հատակին, - Արե՛գ, էս հոդած տունը չմտնիս:

Մայքլը հանդիմանող հայացք նետեց Արմանի վրա, իսկ Արեգը չենթարկվեց Արմանին ու ներս մտավ:

Ցնցոտիներով ընտանիքի համար անհասկանալի էր այդ հյուրերի ներկայությունը: Նրանց տուն երբեք հարուստ ոտք չէր դրել: Մի պահ մտածեցին, որ լրագրողին անկեղծանալուց հետո, ինչ որ մեկը՝ ավելի կոնկրետ այժմ տան մեջ գտնվող անծանոթները, տեսել են հեռուստացույցով և եկել ծաղրելու: Դրա վկայությունը սպորտային շորերովի՝ Արմանի պահվածքն էր, որը քիթ ու բերանը փակեց ու ձայնեց.

- Վոբշըմ ես էս զիբըլնոցի մեջը էլ չեմ կռնա… Ինչ կենեք, շուտըմ էրէք պրծեք, մեռա՜…

- Ների՛ր, մոռացել էի հավաքարարին ասել, որ դիմացդ մաքրելով ման գան:

- Շա՛տ խնդալու է, - Մայքլին պատասխանեց Արմանը, - վոբշըմ ես դո՛ւրսն եմ:

Արմանը դուրս եկավ...

- Մենք ձեզ հեռուստացույցով ենք տեսել, - ասաց Արեգը:

Մայքլն ու Արեգը նայեցին միմյանց, ժպտացին, նայեցին անկյունում իրար գրկած ընտանիքին, որ սպասում էին, թե երբ են այդ ծաղրողները հեռանալու:

Չնայած Արեգն արդեն հասցրեց սիրվել տանտերերի կողմից: Բնական էր: Շատ սիրուն ու շորասազ տղա էր, և դա նրա սիրվան լինելու գաղտնիքներից մեկն էր:

Մայքլը կոստյումի գրպանից հանեց հարյուր դոլլարանոցներով կապոց և գցեց ուղիղ սեղանին:

- Կարծում եմ՝ այսքանը բավական Է:

- Ցտեսությո՛ւն, - ասաց Արեգն ու դուրս եկավ:

Արեգին հետևեց Մայքլը:

Արմանը սպասում էր՝ մեծ դժվարությամբ շնչելով:

- Արմա՛ն, հարգի՛ր դիմացինիդ, - հանդիմանեց Մայքլը:

- Խօմ էդ քոսոդներին չկպա՞ք:

- Կարմիր կովը կաշին չի փոխե, - ծիծաղեց Արեգը, - ես էս կարմիր մուուուու-իս շատ կսիրեմ:

- Կպատկերացնե՞ք, օր ռինգի մեջը դեմինիս զարկելու տեղը հարգեմ:

- Շնորհավորում եմ քեզ, Արմա՛ն, - ասաց Մայքլը, - քո բառապաշարում հայտնվել է պատկերացնել բա՜ռը:

- Հա՜, վատ եմ:

Ընտանիքը, երբ ուշքի եկավ անակնկալից. եկան, անպատվեցին, ծաղրեցին, փրկեցին սրտի արատ ունեցող երեխային ու հեռացան, իսկ իրենք նույնիսկ շնորհակալություն չասացին… Դուրս վազեցին սխալն ուղղելու…

- Մոտիկ չգա՛ք, - գոռաց Արմանը, - մեգել վրեքիցդ ըդպես հոտ է էգել, կդուբինկեմ:

- Օվքե՞ր եք, - հարցրեց փրկվածի մայրը:

Մայքլն ու Արեգը կանգնեցին, բայց չշրջվեցին, միայն նայեցին միմյանց:

Արմանը շտապեց. որքան հեռու, այնքան լավ:

- Տղա՛ ջան, իրեք անգամ ավելի շատ եք տվել…

- Կբավականացնի Ձեր որդու բուժման ու նոր բնակարան ձեռք բերելու համար, - ժպտաց Մայքլը՝ շոյելով Արեգի գլուխը:

- Ո՞վ եք:

Արեգը գլխի շարժումով խնդրեց Մայքլին՝ չպատասխանել այդ հարցին:

- Դա այնքան էլ կարևոր չէ, - պատասխանեց Մայքլը …

- Ծօ՛, մեռա՜, - ընդհատեց հեռվում կանգնած Արմանը, - քիչըմ շուտ-շուտ էրեք:

Մայքլն ու Արեգը որոշեցին այլևս չտանջել Արմանին:

Արեգն ուրախ թռվռալով առաջ վազեց: Իսկ Մայքլը մի քիչ դանդաղեցրեց քայլերը, որպեսզի Արմանի հետ զրուցի առանց Արեգի ներկայության: Արմանը հասկացավ Մայքլի այդ մտադրությունը:

Վերջապես Արեգն անցավ Արմանից ու շարունակեց թռվռալով հեռանալ…

Արմանը կանգնեց, սպասեց Մայքլին, որ դիտավորյալ էր շատ դանդաղ քայլում, որպեսզի Արեգն ավելի հեռանա:

- Գիտեմ, որ գողական գիտությունների թեկնածու ես, - ասաց Մայքլը, երբ հավասարվեց Արմանին, - բայց կարո՞ղ ես Արեգի ներկայությամբ մի քիչ կոռեկտ արտահայտվել:

- Հա՛, եթե իմանամ՝ կոռեկտը ինչ է:

- Դու անուղղելի ես, - հառաչեց Մայքլը:

- Մա՜յքլ, Արմա՜ն, էս ի՞նչ էղաք, - ձայնեց Արեգը:

- Գալի՜ս ենք, ազի՜զ, - պատասխանեց Մայքլը:

Երբ մոտենում էին Արեգին, Արմանն օգտագործեց Արեգից դեռ հեռու լինելը.

- Ազիզը գրական է՞:

- Ես չեմ ասում, որ պետք է բացառապես գրական խոսես, - պատասխանեց Մայքլը, - բայց այդքան գռեհի՛կ մի՛ եղիր Արեգի ներկայությամբ:

- Արեգը մեզի սիրեգը ըմբես, ինչըղ օր կանք:

- Մի՞շտ ես այսքան հիմար, թե՞ հիմար ես ձևանում, որ ինձ զայրացնես:

Արմանը կանգնեց.

- Մեր հրեշտակը գիտե՝ ումից ինչ սորվի:

Մայքլը նույնպես կանգնեց, շրջվեց դեպի Արմանը.

- Դուխով տղա լինելը չի նշանակում աջ ու ձախ բոլորին անպատվել:

- Լա՜վ, - համբերությունը կորցրեց Արմանը, - հմի կէրթամ, ըդոնցից ներողություն կխնդրեմ:

- Անձրևանոցն անձրևից հետո չեն բացում:

- Ծօ՛, ըմբես կպաշտպանես ըդոնց, ինչղ օր…

- Երբ վիրավորեցիր այդ ընտանիքին, դա Արեգին դուրեկան չէր:

Արմանը հասկացավ, թե ինչու հանդիմանեց Մայքլը: Ավագ եղբոր խոսքերը տեղին էին: Մայքլին շարունակելու առիթ չտվեց:

Հանկարծ Արեգի կանչը…

- Մա՜յքլ, Արմա՜ն…

Եղբայրներն ահաբեկված շտապեցին Արեգի մոտ:

- Արե՞գ, ի՞նչ էղավ, ազի՛զ, - հարցրեց Արմանը:

- Ինքը վայթե կորել է:

Այդ կողմերում թափառող նախադպրոցական տարիքի երեխա տեսնելով՝ Արեգը հասկացել էր, որ վերջինս կորել է, և այմիջապես կանչել եղբայրներին:

Մայքլը մոտեցավ, կքանստեց լացող երեխայի դիմաց…

Որոշ ժամանակ անց այդտեղ էին ոստիկանները…

Երեխան մոտակա մանկապարտեզից էր: Դաստիարակների անփույթ աշխատանքի շնորհիվ տեսել ու գնացել էր կատվի ձագուկի հետևից և աստիճանաբար մոլորվել…

Իմանալուն պես ահաբեկվել էին ծնողներն ու քույրը: Սակայն ապարդյուն որոնումներն ավարտվել էին՝ ինչ որ մեկի ոստիկանություն զանգահարելով:

Իսկ այժմ ամեն ինչ իր տեղն ընկավ: Գտնված երեխայի ծնողներն ու քույրը նայում էին իրենց կյանքի հունի մեջ վերադարձնողներին, որոնք անձայն հետևում էին, թե ինչպես են ծնողները համբուրում գտնված երեխային:

Արեգն ու Արմանը նկատեցին, թե ինչպես էր Մայքլը նայում այդ երեխայի քրոջը: Առաջին անգամ էին տեսնում իրենց եղբորը՝ այդպես աղջկա կողմ նայելիս. վերջապես գտնվեց մեկը, ում վրա ուշադրություն դարձրեց Մայքլը: Արմանն ու Արեգն այդ առիթը չցանկացան ձեռքերից բաց թողնել, սակայն ոչինչ անելու կարիք չկար. գեղեցկուհին ու ծնողները մոտեցան՝ երախտագիտության խոսքեր ասելու:

Արեգն ու Արմանը նկատեցին. գեղեցկուհին նույն հայացքով է նայում Մայքլին, ինչ վերջինս…

- Ո՞նց շնորհակալ լինենք, - հարցրեց գտնված երեխայի հայրը:

- Նա Մայքլն է…

- Արե՛գ, - ամաչելով Արեգին ընդհատեց Մայքլը:

- Ես Աննան եմ, - ներկայացավ գեղեցկուհին:

- Ներողությո՛ւն, բայց մենք պետք է գնանք, - հանկարծ իրար խառնվեց Մայքլը, - շտապ գործ ունենք:

- Մենք ոչ մի գործ էլ չունենք:

- Արե՛գ, մոռացե՞լ ես:

- Բայց հեռախոսի համար վերցրու:

Մայքլը սկսեց խուտուտելով քարշ տալ իրեն անհարմար դրության մեջ դնողին.

- Արե՜գ… գը՜… նա՜նք…

Քայլելով մոտենում էին հեռվում կանգնած իրենց մեքենային, իսկ Մայքլն անընդհատ հետ էր նայում՝ Աննային:

- Էս քաղմաս զանգի՞ր, ծօ՛, - կատակեց Արմանը:

- Տխմա՛ր, - ծիծաղեց Մայքլը:

- Հեռախոսի համար վերցրի՞ր, - հարցրեց Արմանը:

- Վե՛րջ տուր:

- Բայց ինչըղ օր դուրդ էգավ, - շարունակեց Արմանը:

- Լա՛վ, - փորձեց թեման փոխել Մայքլը, - չշարունակե՞նք:

- Ի՞նչը, - զարմացավ Արմանը:

- Ինչքա՞ն մնաց, - հարցրեց Արեգը:

- Դեռ՝ մեկ ու կես միլիոն, - պատասխանեց Մայքլը:

- Ա՛պ, ես փա՛ս, - միանգամից ասաց Արմանը՝ հասկանալով, թե ինչի մասին է խոսքը:

- Գայլի գլխին ավետարան են կարդում…

- Լա՜վ - լա՜վ, - հանձնվեց Արմանը՝ հասկանալով Մայքլի ակնարկը:

Բարեգործության որոշումն ընդունվել էր նախորդ օրը, որն իսկական տոն էր Գյումրու դպրոցներից մեկի տնօրինության ու ուսուցչական աշխատակազմի համար, որովհետև չորս տարվա ընդմիջումից հետո կրկին իրենց դպրոց էր հաճախելու իրենց ամենասիրելի աշակերտներից մեկը. թեկուզ երկու ամսով:

Առաջին դասաժամից հինգ րոպե առաջ դպրոցի բակում կանգնեց շքեղագույններից շքեղագույն մեքենա՝ Ռոլլս – Ռոյս Ֆանտոմ:

Թագավորական մեքենան խավար գցեց մյուս մեքենաների վրա:

Ռոլլս – Ռոյս Ֆանտոմ:

Այն Արեգինն էր: Այո՛, Արեգինը: Նվեր էր եղբայների, քրոջ ու Շոնի կողմից:

Արեգի Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը մյուս Ռոլլս – Ռոյս Ֆանտոմներից տարբերվում էր նրանով, որ հատուկ պատվերով էր. նվիրողները ցանկացել էին, որ այն լինի սուպերզրահապատ, սակայն նույն շքեղությամբ: Եվ դրա համար Մայքլն ու Շոնը Ռոլլս – Ռոյս Ֆանտոմ արտադրող գլխավոր ձեռնարկությանը վճարել էր չորս միլիոն դոլլար հավելավճար: Հույսերն իհարկե արդարացան: Արեգի նվերը տարբերվեց մյուս Ռոլլս – Ռոյսներիս միայն նրանով, որ կդիմակայեր նույնիսկ նռնականետի գնդակահարմանը:

Ռոլլս – Ռոյս Ֆանտոմն Արեգինն էր, առջևից ընթացող Լամբորջինի Ավենտադորը՝ Արմանինը, հետևից ընթացող Բենտլին՝ Մայքլինը:

Արեգին սկսել էր զայրացնել, որ եղբայրներն իրենց մեքենաները թողած՝ նստում են Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի ղեկին ու վարորդի կողքի նստարանին: Հասկանում էր, որ դասից կուշանա, եթե առավոտյան խնդրի նրանց այլևս այդպես չանել և հետաձգեց զրույցը դասերից հետո:

Արեգը զայրացել էր՝ հասկանալով. Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի ղեկն ու վարորդի կողքի նստարանը նախատեսված են բացառապես անձնական ծառաների համար: Որոշել էր շատ խիստ խոսել ավագ եղբայրների հետ, որովհետև չէր ուզում, որ նրանք իր առջև այդպես նվաստանան:

Երբ մեքենան կանգնեց և ամբողջ դպրոցի առջև Արմանն իջավ ու բացեց Արեգի դուռը, Արեգի համբերության բաժակը լցվեց:

Զայրացած երեխան մեքենայից դուրս չեկավ.

- Մեգել անգամ ըսպես չենե՛ք:

- Արե՜գ, - կանչեց Մայքլը մոտենալով Արեգի դռանը, - ի՞նչ պատահեց:

- Մեր Արեգը դիլխոր է, - ժպտաց Արմանը:

- Ինչո՞ւ, - զարմացավ Մայքլը:

- Ռոլլսի դեմը ծառաների համար է, - ասաց Արեգը:

- Հո՛ւ-հո՛ւ, կռուտի՛տ էղի, - Մայքլի ականջին շշնջաց Արմանն այնպես, որ Արեգը չլսի:

- Այո՛, մենք քո ծառաներն ենք և աշխատավարձ ենք պահանջում, - ասաց Մայքլը:

- Հա՛, մեր հինգ րոպեյվա ռոջիկն ո՞ւրա, ա՛յ տղա, - թագավորեցրեց Արմանը:

- Ի՞նչ, - զարմացավ Արեգը:

Մայքլ ու Արմանը նայեցին միմյանց, ժպտացին և միանգամից հարձակվեցին Արեգի վրա՝ մտնելով մեքենայի մեջ: Ծիծաղի ձայնը լսվում էր դպրոցով մեկ: Վերջապես Արեգը կարողացավ դուրս փախչել մեքենայի մյուս դռնից:

Մայքլը նայեց ժամացույցին՝ նկատեց, որ Արեգին տաս րոպեով ուշացրել են առաջին դասաժամից: Վերցրեց դպրոցական պայուսակը…

Երեխան ուղղեց շորերն ու մոտեցավ Մայքլին, որի օգնությամբ մեջքին առավ պայուսակը: Մայքլն իհարկե պահը բաց չթողեց ու խուտուտեց: Արեգն անշուշտ պատասխանեց…

Առաջին դասաժամից այդքան ուշանալուց հետո ինչ որ մեկը պետք է դասատուներին բացատրություն տար, թե ինչու է երեխան ուշացել առաջին դասաժամից: Այդ պարտականությունն իր վրա վերցրեց Մայքլը:

Երբ վերջապես գտան դասասենյակը, Մայքլն ասաց Արեգին:

- Մտի՛ր, սիրելի՛ս:

- Բայց դասից ուշացել եմ… դասատուին ի՞նչ ըսեմ:

- Ես կասեմ, - ասաց Մայքլն ու բացեց դուռը:

Ուսուցչուհին մի պահ զայրացավ, որ դասն ընդհատվեց, սակայն, երբ տեսավ ընդհատողներին, զայրույթը չկացավ:

Մայքլը առաջ բերեց Արեգին՝ ասելով.

- Ներողություն եմ խնդրում, որ եղբայրս այսքան ուշացավ Ձեր դասաժամից… Գզուզ էինք անում:

Այդ բացատրությունից անակնկալի եկած Արեգը շշմած նայեց Մայքլին:

Ուսուցչուհին կարողացավ զսպել ծիծաղը…

Իսկ Մայքլը նկատեց, որ Արեգը շատ երկար է նայում իրեն, արդարացավ.

- Հիշի՛ր՝ մարդկանց պետք է ճիշտն ասել…

- Դո՛ւրս անցի, - Մայքլի վրա գոռաց Արեգը:

- Ե՜ս… գնա՜… ցի՜:

Արեգն իր վրա էր զարմանում, որ ամեն անգամ նույնպիսի պատմություն է լինում, ու այդ անփոփոխ իրավիճակից ոչ թե ձանձրանում է, այլ՝ հակառակը… Եվ անկախ իրենից դեմքին ժպիտ հայտնվեց: Մտքերից շեղվեց ուսուցչուհու ձայնից:

- Արի՛, Արե՛գ ջան:

- Կարելի՞ է, - քաղաքավարությունից ելնելով՝ հարցրեց Արեգը:

- Նստի՛ր, Արե՛գ ջան:

- Իսկ որտե՞ղ կարող եմ նստել:

Ուսուցչուհին առաջարկեց ազատ նստարաններից մեկը…

Դասաժամը շարունակվեց իր բնական հունով:

Իհարկե ուսուցչուհին ցանկանում էր դասաժամն ընդհատել՝ Արեգին խնդրելով, որ մի քիչ պատմի Լոնդոնի մասին, սակայն… Շատ լավ էր հիշում, թե ինչու է այդքան շատ սիրում այս աշակերտին: Չէ՞ որ Արեգը չէր սիրում պարծենալ, և բնականաբար, եթե ուղղվեր այդ հարցը, Արեգը շատ վատ կընդուներ…

Արեգը չէր սիրում առանձնահատուկ վերաբերմունք իր նկատմամբ, երբ հաշվի էր առնվում իր բարձրաստիճան լինելը:

Արեգը Լոնդոնում բնակվելու ընթացքում բնավորությամբ չէր փոխվել:

Բոլորն էին Արեգին սիրում ու հմայվում՝ զարմանալով. մի՞թե հնարավոր է, որ այդքան լավ պահած երեխան հասարակ լինի. ցույց չտա, որ աշխարհում ամենահարուստների շարքում դասվողներից է. շփվում է սովորական երեխաների հետ ու միևնույն ժամանակ զզվում նրանցից, ովքեր հպարտանում են իրենց ծնողների հարստությամբ կամ ինչ որ պաշտոնյայի բարեկամ լինելով: Միայն հպարտանում էր, որ ուսման մեջ հասնում է եղբոր՝ Մայքլի մակարդակին: Միշտ էր պատրաստ դասերին, բացառությամբ այն առարկաների, որի դասավանդողին չէր սիրում. դա նույնպես Մայքլից էր: Մեծ Բրիտանիայում ապրելու ընթացքում ինքն իրեն այնպես էր տրամադրել, որ հայկական դպրոցական ծրագրերից հանկարծ հետ չմնա, և դա շատ լավ էր ստացվել. ապացույցը ուսուցչուհու տված հարցն էր, որին ոչ ոք չկարողացավ պատասխանել, իսկ Արեգը ցուցադրաբար բարձրացրեց գրիչը: Իհարկե ուսուցչուհին հպարտությամբ արձագանքեց՝ մատնացույց անելով Արեգին, և ստացավ շատ հստակ պատասխան…

Օրվա այն ժամանակահատվածը, որն Արեգն անցկացնում էր դպրոցում, Մայքլն ու Արմանը… Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը, Լամբորջինի Ավենտադորն ու Բելթլին դպրոցից մոտ երեք հարյուր մետր հեռավորությամբ գտնվող տարածքում էին: Այդ տարածքը օտարման միջոցով ձեռք էր բերել Մայքլը միայն մեկ նպատակով…

Արմանը Արեգին սպասելու ժամանակահատվածն օգտագործում էր մարմինը կոփելով: Պարապում էր ջինջ երկնքի տակ, և այժմ պտտաձողի վրա ձգումներ կատարելու հերթն էր… Չձանձրանալու համար ստեղծված էին բոլոր հարմարությունները: Տրամադրության տակ էին ամենաթանկ սպորտային իրերը՝ ինչպես դրսում, այնպես էլ տան մեջ, որն ավելի շատ գրասենյակ էր հիշեցնում: Արմանի մեջ այլևս ուժ չմնաց շարունակելու համար, սակայն չէր հանձնվում, բայց չկարողացավ այլևս ձգվել: Արդեն անիմաստ էր կախվել. հետագա շարունակությունն անհնար է: Սկսեց դժվարություններ զգալ և ի վերջո թողեց պտտաձողը… վայրէջքը փափուկ էր… Մինչև կանցներ հաջորդ վարժությանը որոշեց մի փոքր դադար տալ և ձեռքերը գրպաններում մոտեցավ Բենթլիին, որի մեջ Մայքլն էր նստած…

Ի տարբերություն Արմանի Մայքլն այդ ժամանակահատվածն օգտագործում էր այլ կերպ… Կարողացել էր հաղթահարել դժվարություն, որի անունը բիզնես կամ ընտանիք է: Դժվարություն, որը չէր կարողացել հաղթահարել քույրը՝ Անահիտը:

Ծնողների բիզնեսի կառավարման հետևանքը եղբայրներին քիչ ժամանակ հատկացնելն էր: Դա էր պատճառը, որ Անահիտը կառավարումը զիջել էր հորեղբորը…

Անահիտին այնքան էլ չէր հետաքրքրում, որ այդ ամենից ստանում էին չնչին գրոշներ, իսկ ամբողջ հասույթը գնում էր հորեղբոր գրպանը: Կարևորն այն էր, որ նա իր ամբողջ ժամանակահատվածը տրամադրում էր եղբայրներին: Անչափահաս Մայքլն ամեն կերպ ջանում էր թեթևացնել ընտանիքի հոգսը, որը հիմնականում ընկած էր քրոջ ուսերին: Բնական է, որ դայակը մի քիչ կթեթևացներ հոգսերը, սակայն Անահիտն ու Մայքլն իրենց աչքի լույսերին` Արեգին ու Արմանին չվստահեցին օտարին:

Իսկ այդ ժամանակ հորեղբայրը հարստություն էր կուտակում…

Մի օր հորեղբայրը մեծ զարմանք ապրեց, երբ որոշեց հետաքրքրվել, թե ինչպես է պատահում, որ Արեգին ու Արմանին կարողանում են խնամել աչքի լույսի պես՝ չունենալով եկամտի որևէ աղբյուր, ստուգեց և պարզեց, որ… Անահիտը բանկում հաշիվ ուներ բացած և բոլոր լիազորությունները հանձնելուց առաջ այդ հաշվին փոխանցել էր մեկ միլիոն դոլլար… Որոշեց տիրանալ նաև այդ գումարին…

Մտահղացումը շատ պարզ էր. ստուգումների միջոցով այդ գումարը ձևակերպել, որպես գողություն և դատական գործ հարուցել Անահիտի դեմ՝ բնականաբար նախ և առաջ կաշառելով անհրաժեշտ անձանց… Իսկ անչափահաս եղբայրները մանկատան մեջ էլ կկարողանան ապրել:

Այդ պլանն իրականացնելու նախագիծը մշակելու համար մոտ մեկ ամիս պահանջվեց: Սակայն երբ արդեն կաշառված էին բոլոր նրանք, ովքեր մասնակցություն էին ունենալու…

Պատճառն այն չէր, որ հորեղբայրը խղճաց Անահիտին ու նրա անչափահաս եղբայրներին, այլ ստիպված էր հետաձգել այդ պլանի իրականացման գործընթացը, որովհետև հանկարծ սկսվեց դժոխային ժամանակաշրջան… Անահիտի բախտը բերեց, քանի որ հորեղբայրը առաջնահերթ ստիպված էր զբաղվել այլ խնդրով…

Սիրելի հորեղբոր հետ պատահել էր այն, որ Հայաստանում գործունեություն էր սկսել բրիտանական նոր ստեղծված կազմակերպություն: Ներդրած այդ բիզնեսը տնտեսական մրցակցության դաշտ էր քարշ տվել հորեղբոր բոլոր բիզնեսները: Մրցակցային պայմանները շատ դաժան գտնվեցին հորեղբոր համար, քանի որ ընթանում էր բացառապես արդար մրցակցություն, որովհետև այդ կազմակերպության սեփականատերը բրիտանացի հայտնի միլիարդատերի որդի էր, և նրա դեմ ցանկացած անօրինական գործողություն…

Դաժան մրցակցությունը տևեց ավելի քան երեք ամիս և կանգնեցրեց հորեղբորը սննկացման եզրին: Ոչնչացումից փրկվելու համար հորեղբայրն ու համախոհ բաժնետերերը ստիպված վաճառեցին բաժնետոմսերի գերակշռող մասը…

Ժողովի համար նախատեսված դահլիճում էին սպասում նոր խաղի կանոները խելադրողներին, որոնց երբեք չէին տեսել: Միայն հայտնի էր, որ երկուսով են, որոնցից միայն մեկն էր շատ հայտնի, իսկ երկրորդը. նույնիսկ նրա անունը չգիտեին… Վերջապես բացվեց դուռն ու ներս մտան…

Քիչ էր մնում լեզուները կուլ տային սենյակում սպասողները բրիտանացի միլիարդատերի որդու կողքին կանգնածի քծնական ժպիտից՝ հասկանալով, որ Անահիտին բանտարկելու և նրա եղբայրներին մանկատան մեջ կորցնելու նախագիծը մշակողն աչքաթող էր արել մի հանգամանք, որը շատ կոպիտ սխալ էր: Ճակատագրական վրիպում էր թույլ տվել սիրելի հորեղբայրը՝ հաշվի չառնելով եղբայրներից մեկի տարիքը: Մտքով չէր անցել, որ հինգ ամիս առաջ չափահաս էր դարձել Մայքլը. այդ աստիճան անտեսել էր… Բրիտանացու կողքին կանգնած Մայքլն ապշեցրեց նրանց՝ բոլորին, և առաջին հերթին սիրելի հորեղբորը…

Տասնութ տարին լրանալու հաջորդ օրը կանխիկացրել էր այն գումարը, որի վրա աչք էր դրել հորեղբայրը՝ թողնելով ընդամենը հինգ հազար դոլլար, և մեկնել Անգլիա…

Լոնդոնում էր ծանոթացել միլիարդատերի որդի Շոն Բաթթերֆիելդի հետ:

Շոն Բաթթերֆիելդը Անահիտից երկու տարով մեծ էր: Կայացած բիզնեսմեն էր արդեն քսանմեկ տարեկանից հորից բացարձակապես անկախ: Առաջին միլիարդը վաստակել էր քսաներկու տարեկանում և անընդհատ առաջ էր գնում՝ կրկին հաջողությամբ: Հաղթահարած բարձրունքներից երբեք չէր բավարարվում: Ստեղծելու հետ միաժամանակ փնտրում էր նաև առաջարկողների և խելքին մոտ առաջարկություններից երբեք չէր հրաժարվում: Շոն Բաթթերֆիելդը շատ խելացի էր:

Շոն Բաթթերֆիելդին նախ կախարդեց տասնութ տարեկան Մայքլի խոսակցական ոճը: Մտքով չէր անցնում, որ այդ օտարերկրացի պատանին իր հետ կզրուցի մաքուր անգլիական անգլերենով: Չէ՞ որ Շոնը ամենաբարձրաստիճան տոհմերից մեկի ներկայացուցիչ էր: Ընդհանուր առմամբ իրեն հարգող բրիտանացին չի սիրում, երբ իր հետ խոսում են ամերիկական անգլերենով: Բրիտանացիները միշտ մեղադրում են ամերիկացիներին իրենց լեզուն աղավաղելու մեջ: Շոնը գիտակցեց, որ եթե շունչ չտա Մայքլի գաղափարներին, ապա կկորցնի մի քանի միլիարդ ավել վաստակելու հնարավորություն: Շոնն ու Մայքլը ձեռք ձեռքի տվեցին:

Երկու չափից շատ խելացի անձանց միավորումը պսակվեց ուժգին հաջողությամբ:

Մայքլն ու Շոնը հարված հասցրեցին Մայքլի հորեղբոր տնօրինության տակ գտնվող ընտանեկան բիզնեսին՝ հասցնելով ոչնչացման եզրին, և շարժվեցին առաջ: Բիզնեսը տարածեցին Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և չնչին մասով Հայաստանում… Շոնի կանխազգացումներն արդարացվեցին. ներդրած գումարն իր հետևից միլիոն բերեց, միլիոնը՝ միլիոններ, միլիոնները՝ միլիարդ, միլիարդը՝ միլիարդներ և կրկին ոչ մի ձախողում…

Այդ ամենի սկզբնական փուլից սկսած Մայքլը հասկացավ, թե ինչու էր Անահիտը ընտանեկան բիզնեսը թողել հորեղբոր քմահաճույքին…

Մի անգամ Շոնը հետքրքրվեց, թե ինչու է Մայքլի դեմքը գնալով ավելի մռայլ ու տանջված դառնում: Եվ քանի որ համագործակցությանը հաջորդել էր եղբայրական ընկերություն, Մայքլը կիսվեց Շոնի հետ իր միակ տառապանքի մասին…

Շոնի խորհուրդն օգտագործելով՝ Մայքլը հաղթահարեց ընտանիք կամ բիզնեսը: Նոտբուքը սկսեց Մայքլից անբաժան լինել… Եվ դա այն աստիճան արդյունավետ եղավ, որ Մայքլն իր ամբողջ ժամանակը անցկացրեց Արեգից, Արմանից ու Անահիտից անբաժան՝ միևնույն ժամանակ կառավարելով բիզնեսները…

Այժմ Բենթլիի հետևի նստարանին նստած աշխատում էր, երբ մինչև գոտկատեղը մերկ Արմանը մոտեցավ՝ ձեռքերը գրպաններում: Մի քանի անգամ ոտքով հարված կատարեց Մայքլի դեմքին՝ անշուշտ այնպիսի հեռավորությունից, որ հանկարծ իսկական չհարվածի եղբորը: Հարյուր տոկոսանոց լարանի ու մյուս մարտական ունակությունների վայրկյանական ցուցադրությունը չստիպեց Մայքլին շեղվել գործերից, բայց.

- Հիմա կվերցնեմ այս նոտբուքն ու կմտցնեմ…

- Մէ քցե՛ս էդ զիբիլը բերնիցդ, - կշտամբեց Արմանը, - Արեգը կողքդ չի էղնի, պառավոզի պես դիմիդ կենես, ծօ՛…

Արմանի ոտքով հարվածից Մայքլի սիգարը բերանից թռավ առաստաղին, ընկավ նստարանին: Այդ հարվածից վեր թռած Մայքլը վերցրեց թանկագին գորգը փչացնող սիգարը, մեքենայից դուրս գցեց, թարմացրեց շոտլանդական վիսկիով բաժակը, բերանին նոր սիգար դրեց` անձայն կենաց առաջարկելով Արմանին…

Հասկանալով, որ զուր տեղը ժամանակ է վատնում՝ Արմանը վերադարձավ իր հիմնական զբաղմունքին…

Մայքլը միայն ժպտաց այն մտքից, որ ինքը նույնպես Արմանին դիտողություն անելիս օգտագործում է Արեգի անունը…

Իսկ երբ Արեգի դասերի ավարտին մնաց կես ժամ, Արմանը ներս մտավ՝ լվացվելու ու հագուստը փոխելու:

Երբ Արեգը դուրս եկավ դպրոցից…

Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը երբեք չէր ուշանում…

Արեգն իր դասընկերների մոտ անհարմար զգաց՝ տեսնելով, որ եղբայրներն իր խնդրանքի վրա նորից ուշադրություն չեն դարձրել: Ի՞նչ արած… Ստիպված է կրկին անգամ համակերպվել՝ կրկին չհասկանալով, թե ինչ ուրախություն են գտնում եղբայրները՝ ներկայանալով որպես ծառա:

Արեգին դիմավորում էր Մայքլը՝ հետևի դուռը բացած… Արեգի դուռը բացելու հերթափոխը կապված էր, թե ինչ դիրքով է մեքենան կանգնած դեպի Արեգը: Երբ Արեգը նստելու էր վարորդի կողմի դռնից, ապա դուռը բացելու պատասխանատվությունը Մայքլի վրա էր, իսկ հակառակ կողմից՝ Արմանի: Եվ այս անգամը Մայքլի հերթն էր…

Արեգը դանդաղ քայլերով մոտեցավ ու թռավ Մայքլի վրա… Հետո կանգնեց բաց դռան դիմաց և արհամարհելով Մայքլին նստեց մեքենան: Մայքլը փակեց դուռն ու նստեց ղեկին: Արեգը երկար չկարողացավ դիմանալ ու ծիծաղից թուլացավ: Մայքլն ու Արմանը կորցրեցին համբերությունը, իջան մեքենայից՝ Արեգի վրա հարձակվելու…

Արդեն մի որոշ չափով լրջացել էին, նստեցին իրենց տեղերում, պատրաստվում էին հեռանալ: Արեգի դռան ապակու թակոցը ընդհատեց նրանց: Թակողն Արեգի դասընկերն էր՝ Լյովիկը` իր ծնողների կողքին կանգնած:

Արեգի ապակին իջավ…

- Արե՛գ, յեսօր ծնուննդս է, - ասաց Լյովիկը:

- Շնորհավորում եմ:

- Յեսօր բդի քեֆ էնենք:

- Կանցնե՞ս բուն թեմային:

- Չես գա՞:

- Մենք սրտանց քեզի հրավիրենքգը, Արե՛գ ջան, - միացան Լյովիկի ծնողները, - ի՞նչ կըսես… Գուգա՞ս:

Արեգը նայեց մեքենայի շուրջ հավաքված համադասարանցիներին և հրավիրողին.

- Ես ցածր խավի ներկայացուցիչների համար ժամանակ չունեմ, - պատասխանեց՝ վերևից նայող ժպիտով ու բարձրացրեց ապակին:

Մայքլն ու Արմանը շշմած նայեցին Արեգին …

- Գրականով չորելը քեզնից է սորվել, - Մայքլին հանդիմանեց Արմանը:

- Այո՜, այո՜, - հպարտորեն հառաչեց Մայքլը:

Դա իհարկե Արեգից չէր: Հազվադեպ էր Արեգը կոպտում, իսկ այս անգամ դաժանորեն նվաստացրեց համադասարանցուն:

Մայքլը միայն ուսերը բարձրացրեց և միացրեց շարժիչը…

Նախ շարժվեց Լամբորջինի Ավենտադորը, հետո Ռոլլս-Ռոյս Ֆանտոմը, իսկ հետևից Բենթլին…

Իսկ ի՞նչ էր պատահել, որ Արեգն այդպես կոպտեց համադասարանցուն: Զզվում էր կեղծավոր ընկերներից, իսկ այդ համադասարանցին` Լյովիկը… Դասամիջոցների ընթացքում շփվում էր միայն հարուստների երեխաների հետ և ծննդյան օրվա միջոցառման հրավերին չարժանացան սոցիալապես անապահովներ, որոնց իհարկե նայում էր վերևից… Իսկ Արեգին սխալմամբ դասել էր նրանց շարքում, քանի որ վերջինս ընկերացել էր… Արեգը անձայն լռեցրել էր նրանց, ովքեր փորձում էին այդ պաշտոնյայի որդուն ակնարկել, որ հրավիրի նաև միլիարդատեր ընտանիքի կրտսերին…

- Էդ ի՞նչ վռազ գործ ունիս, - հարցրեց Արմանը՝ ժպտալով Արեգին:

Արեգը մտածեց ու պատասխանեց.

- Չէրթա՞նք մանկատուն, ջե՛նթլմենզ:

- Խոսքդ օրենք է, եղբա՛յր, - պատասխանեց Մայքլն ու մեքենայի երթուղին փոխեց դեպի մանկատուն:

Երբ կանգնեցին մանկատան դիմաց, Արեգն ու Արմանը ներս մտան, իսկ Մայքլը սպասեց Բենթլիի հետևի նստարանին, միացրեց նոտբուքն ու սկսեց ծխել, սակայն այնպես, որ Արեգը չտեսնի…

Մայքլը չէր կարծում, որ իրեն այդքան տհաճ անակնկալ է սպասվում, որը մանկատնից դուրս եկող Արեգի մռայլ դեմքն էր, ինչպես նաև Արեգից հետո դուրս եկող Արմանի կատաղած դեմքը:

Մայքլը, բնականաբար, մոտեցավ, բացեց Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի դուռը, Արեգը տխուր նստեց մեքենայի մեջ:

- Արե՞գ, քեզ ի՞նչ պատահեց, - մտահոգվեց Մայքլը:

- Շորերը թանկնոց չեն:

Մայքլը մի պահ չհասկացավ, թե ինչից է տխրել Արեգը:

Մոտեցավ Արմանն ու ազատվեց ուսի բեռից՝ սավանի մեջ փաթաթած շորերից՝ գցելով Մայքլի ոտքերի մոտ.

- Հըլը էս քըրչ ու փալասի՛ն նայէ:

- Չհասկացա՞, - զարմացավ Մայքլը:

- Բան չունիմ ըսելու, - ասաց Արմանը, - լավ շորեր են, բայց իսկական ֆիրմա չեն… Արեգի հագինի համեմատ՝ զիբիլ:

- Ես հասարակ բան էի ուզել, - տխուր ասաց Արեգը…

Շոնը չէր կարծում, որ Մայքլի հետ համագործակցելու, հետո ընկերանալու արդյունքում ձեռք կբերի նոր իմաստ՝ ավելի կարևոր քան իր միլիարդներն են. կյանքի ընկեր: Ու չնայած Անահիտն առաջին հայացքից էր սիրահարվել այդ կատուտաչյա բրիտանացուն, մերժեց Շոնին: Շոնը չհանձնվեց: Իսկ Մայքլն ու Արմանը սկսեցին համոզել քրոջը շանս տալ Շոնին, սակայն քրոջ համառությունը չափ ու սահման չուներ:

Երբ Արեգը դարձավ յոթ տարեկան…

- Դուք ընձի շան տեղ չեք դնե, - դժգոհեց Անահիտը՝ զայրանալով, որ եղբայրները կրկին բարձրացրեցին Շոնի հարցը:

- Դնենքգը, բայց ճիշտ չես էնե, Անո՛, - պատասխանեց Արմանը, - Էդ տղեն կռնա յերգար չսպասե:

- Մեգից ըսե՛ք, օր երեսս չեք ուզե տեսնիք:

- Ծօ ըսիկ սավսեմ մալ է, - զայրացավ Արմանը, - աղջի՛, մեգել ըդպես դուրս ես տվել, չեմ նայե, օր մեր մեծն ես:

- Արմա՛ն, Արեգի մոտ քեզ զո՛ւսպ պահիր:

- Էս նեղ մադաղդան ըսիկ էլ օր իրա գրականը չի՞ կոխե, ինչըղ օր կվալտով գլխիս տան, - բռնկվեց Արմանը Մայքլի խոսքերի վրա:

- Ես Արեգին չեմ թողնի, - վերջնական խոսքն ասաց Անահիտը:

- Արե՛գ ջան, գնա՛, մի քիչ խաղա, լա՛վ, ազի՛զ, - զգալով, որ պետք չէ Արեգին ներկա գտնվել զրույցի հետագա զարգացմանը՝ ասաց Մայքլը:

Արեգն ուզում էր մնալ, սակայն միշտ ենթարկվում էր ավագներին: Գնաց իր սենյակ համակարգչով խաղալու:

Համոզվելով, որ Արեգը դուրս եկավ հյուրասրահից՝ Մայքլը շարունակեց.

- Անո՛, մենք թույլ չենք տա, որ կյանքդ շարունակես զոհաբերել հանուն մեզ:

- Ես նշանվել չեմ ուզե… Չեք հասկնա՞:

- Ըսպես, օր շարունակիր, տունը կմնաս…

- Լռի՛ր Արմա՛ն, - ընդհատեց Մայքլն ու դիմեց Անահիտին, - միայն խնդրում եմ, որ անկեղծ ասես, թե ինչ զգացմունք ունես Շոնի հանդեպ:

- Ես իրան սիրեմգը…- անկախ իրենից անկեղծացավ Անահիտն ու անմիջապես փակեց բերանը:

- Յա՜, - զարմացավ Արմանը, - էս լա՞վ օր:

- Ի՞նչ խանգառող հանգամանք կա, - հարցրեց Մայքլն ու ինքն իր հարցին պատասխանեց, - մե՞նք:

- Ես Արեգին չեմ թողնի:

- Արեգն այժմ փոքր է, սակայն երեքս էլ նրան լավ ենք ճանաչում, - ասաց Մայքլը, - երբ մեծանա ու հասկանա, որ դու քո երջանկությունն ես զոհաբերել հանուն նրա, ինքն իրեն երբեք չի ների:

- Երջանկությունս Արեգի կողքին մնալն է:

Այդ բանավեճում եղբայրները պարտվեցին: Սակայն Անահիտին ամուսնացնելու հույսը դեռ չէր կործանվել:

Այդ թեման նոր ընթացք ստացավ երեք տարի անց, երբ Արմանը վերադարձավ պարտադիր զինծառայությունից: Զրույցը շատ կարճ ու կոնկրետ սկսեց Արեգը՝ թռնելով Անահիտի մեջքին.

- Ես քեռի գուզեմ դառնամ:

Անահիտը հասկացավ, որ Արեգը նույնպես միացավ եղբայրներին: Այժմ սկսեցին երեքով ճնշել. կատարվեց Մայքլի կանխազգացումը, բայց մի փոքր շուտ…

Շոնն այնքան սիրեց Արեգին, որ հանուն նրա այլևս չանհանգստացրեց Անահիտին, սակայն միևնույն ժամանակ չկարողացավ նայել մեկ ուրիշի ուղղությամբ և այդպես էլ չամուսնացավ:

Արեգը տեսնում էր, թե ինչ թախիծով էին միմյանց նայում քույրն ու Շոնը, և երբ սկսեց աստիճանաբար հասկանալ նրանց ցավը, որոշեց ազատել Անահիտին իրեն խնամելու պարտականությունից:

Իսկական արքայավայել հարսանիք էր Լոնդոնում՝ բրիտանական ավանդույթներին համապատասխան: Արեգի աչքերն ուրախությունից փայլում էին՝ նայելով Շոն և Անահիտ երջանիկ զույգին:

Արեգը դեռ չէր գիտակցում, որ շուտով կանգնելու է ընտրության դիմաց. եղբայրե՞րի հետ մնալ, թե՞ քրոջ:

Սակայն…

Շոնը չցանկացավ Անահիտին ու Արեգին բաժանել: Այն աստիճան էր սիրում կողակցի կրտսեր եղբորը, որ հարսանիքի հաջորդ օրը հրավիրեց ընտանեկան ժողով և հարազատների ներկայությամբ առաջարկեց աներորդիներին բնակություն հաստատել իր տան մեջ՝ հստակ հասկացնելով, որ իր ունեցվածքը նաև նրանցն է: Այդ առաջարկությանը հաջորդել էր Մայքլի խնդրանքը, որ իրենց մի քիչ ժամանակ տրվի որոշում կայացնելու համար:

Մայքլն ու Արմանը մտածում էին հսկայական պալատների պարտեզում: Առաջացավ արժանապատվության խնդիր: Միասին պետք է ապրեին Մեծ Բրիտանիայում կամ Հայաստանում:

Հայաստանում ապրելը նշանակում էր, որ Շոնը պետք է գար, ապրեր որպես տան փեսա: Այդ առաջարկությունն անշուշտ նվաստացուցիչ կլիներ Շոնի համար: Իսկ Մեծ Բրիտանիայում ապրելու առաջարկությունը նվաստացուցիչ էր Մայքլի ու Արմանի համար, քանի որ նշանակում էր, որ Մայքլն ու Արմանը պետք է ապրեին Շոնի տանը աներեսների կամ նույնիսկ ձրիակերների պես:

Այժմ ո՞րն է ճիշտ. Մեծ Բրիտանիա՞ն, թե՞ Հայաստանը:

Առանձին ապրելու մասին խոսք անգամ լինել չէր կարող: Տվյալ դեպքում կա՛մ Արեգը պետք է որոշեր՝ ում հետ մնալ, կա՛մ այդ ամենը պետք է կատարվեր առանց Արեգի կարծիքը հարցնելու: Երկու տարբերակն էլ դաժան հարված կհասցնեին երեխայի հոգեկան աշխարհին: Ավագները գերադասում էին իրենց կյանքը տալ, միայն թե Արեգի գլխից մազ չպակասի: Պառակտման միտքը միանգամից շպրտվեց մի կողմ:

Այժմ ո՞րն է ճիշտ. Շոնի՞ նվաստացումը, թե՞ Մայքլի ու Արմանի:

Որքան էլ դա իր սրտով չլիներ՝ Շոնը կհամաձայներ աներորդիների պատասխան առաջարկությանը, բայց… Շոնն արդեն ապացուցել էր Արեգին չափից շատ սիրելը՝ Անահիտի դրական պատասխանին սպասելով յոթ տարի: Եվ այժմ Շոնից պահանջել ևս մեկ զոհաբերություն, այսինքն կորցնել ինքնասիրությունը, Մայքլն ու Արմանը առնվազն ստորություն համարեցին: Հետևաբար զիջման գնացին ու մեծ սիրով ընդունեցին Շոնի առաջարկը:

Հանուն Արեգի հարազատները պատրաստ էին ամեն ինչի. բոլոր իսկական հարազատները. այսինքն Մայքլը, Արմանը, Անահիտը, Շոնն ու Շոնի ընտանիքի բոլոր անդամները: Հարազատ արյունը կարող է հարազատ չլինել: Համենայն դեպս Մայքլն ու Արմանը կրկին հասկացան այն, որ գոյություն ունի այնպիսի կախարդական փայտիկ, որը արյունը ջուր է դարձնում, և այդ կախարդական փայտիկի անունը փող է: Բայց այսպիսի ստորություն չէին սպասում. ավել գումար վաստակելու նպատակով ոչնչացնել կրտսեր եղբորորդու երազանքը… Մայքլն ու Արմանը միանգամից տեսան իրենց հորեղբոր ստոր ձեռագիրը, երբ տեսան որբերին նվիրած հագուստեղենը:

Հորեղբորը պատժելու վճռականությունը Մայքլն ու Արմանը նետեցին երրորդ պլան. նախ և առաջ պետք է բարձրացնել Արեգի տրամադրությունը: Նայում էին Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի մեջ նստած Արեգին՝ փորձելով որևէ բան ձեռնարկել, որ երեխայի դեմքին կրկին ժպիտ հայտնվի:

Առաջինը սկսեց Արմանը.

- Ըսպես էլ ես սիրուն… չես կռնա գեշընա՞ս… մռո՜ւթ…մռութը՛դ ուտեմ:

- Վե՛րջ տուր, Արմա՛ն, - պատասխանեց Արեգը:

Իրավիճակն ավելի լուրջ է, քան մտածում էին Մայքլն ու Արմանը, քանի որ Արեգը գզուզի տրամադրություն չուներ: Արմանը զգաց, որ մյուս բոլոր միջոցներն ապարդյուն փորձեր կլինեն: Մայքլի ականջին շշուկով մռնչաց.

- Ես հոպարի ու Վզգոյի գլո՛ւխը կջարդեմ:

- Ինձ մի՛ խանգառիր, Արմա՛ն, մտածում եմ, - բարձրաձայն պատասխանեց Մայքլը:

Մայքլ, Արման, Արեգ եղբայրների Հայաստանում գտնվելը կրում էր ժամանակավոր բնույթ, Արեգի դպրոց հաճախելը՝ նույնպես: Անահիտն ու Շոնը մնացել էին Լոնդոնում, որովհետև այդ ժամանակաշրջանը ճանապարհորդության համար բարենպաստ չէր իրենց մեկ ու կես տարեկան որդու՝ Վինսենթի համար:

Իսկ ինչո՞ւ էին Անահիտի եղբայրները ժամանակավորապես վերադարձել Հայաստան. Արեգին տխրեցնելո՞ւ:

Նրանք հայրենիք հասկացողության համար մեռած չէին: Հայաստան ոտք չէին էլ դնի, եթե մի օր…

Երեխան շատ էր ազդվել, երբ ինտերնետով միամիտ տեսել էր նյութ հայկական որբանոցների վերաբերյալ: Խղճաց, մտածեց… ու վազեց Մայքլին գտնելու ու խնդրելու…

Մայքլն ու Շոնը երեկոյան այդ ժամանակահատվածն անցկացնում էին միասին արիստոկրատների հատուկ ծխարանում: Սենյակը կահավորված էր հարմարավետ բազմոցներով, հեռուստացույցով, նոտբուքերով, ամենաթանկնոց ոգելից խմիցքների մինի բարով և այլն: Բազմում էին բազկաթոռներին՝ մեկական սպասավորով՝ ու ըմբոշխնելով ամենաթանկ սիգար՝ համատեղված իսկական շոտլանդական վիսկիով` անգլերեն զրուցում բիզնեսների բարելավման թեմայով: Այդ ժամանակահատվածը Մայքլին ու Շոնին ոչ ոք իրավունք չուներ խանգառելու: Չնայած տան մյուս անդամները ձանձրանում էին այդ զրույցներից՝ բացի Շոնի հայրիկից, որ երբեմն մասնակցում էր: Այս անգամ առաջին դասի ներկայացուցիչները զրուցում էին ֆոնդային բորսայում իրենց դիրքերն ավելի բարելավելու վերաբերյալ, երբ…

Ծառաներից միայն մեկին էր տրված ընդհատելու իրավունք, որը նստում էր սենյակի դռան մոտ միայն մեկ պարտականությամբ. հետևել, որ, եթե հանկարծ միջանցքում երեխա հայտնվի, արագ զգուշացնի ներսում գտնվողներին: Պարտականությունը կապված էր այդ պալատներում գործող հզոր ներքին կանոնադրությամբ, որը երեխաների մոտ չծխելն է: Իսկ երեխաները շատ էին՝ Շոնի քրոջ և եղբոր երեխաները, Արեգը, ինչպես նաև Վինսենթը՝ չհաշված ծառաների երեխաները, որոնց նույնպես ոչ մի բան չէր արգելված: Դռան բացվելն արդեն սիգարներից ազատվելու ազդանշան էր, որը կատարվեց մեծ հաջողությամբ: Երբ ներս մտավ Արեգը, նրանք զրուցում էին առանց ծխելու:

Քաղաքավարության կանոնները չմոռանալով` Արեգը խոսեց Մայքլի հետ անգլերեն լեզվով, որպեսզի հասկանալի լինի նաև Շոնի ու Շոնի հայրիկի համար…

Նրանք՝ երեքն էլ հիացմունքային զարմանք ապրեցին՝ լսելով երեխայի կամքը: Մայքլը մոտեցավ, համբուրեց Արեգին ու սկսեց պարծենալ, թե ինչ հրեշտակն է իր կրտսեր եղբայրը: Իսկ Արեգը Մայքլին խնդրեց պատասխանել, թե կկատարի արդյոք իր խնդրանքը: Մայքլից դրական պատասխան ստանալով` Արեգն ներողություն խնդրեց ընդհատելու համար և ուրախ դուրս վազեց սենյակից:

Ո՛չ միայն եղբայրներն ու քույրը, այլ նաև Շոնը չուզեց կողքի մնալ Արեգին գոհացնելու հաճույքից: Եվ անմիջապես գործի անցան: Այդ ընթացքում Արեգը խնդրեց օգնել ոչ միայն հայերին, այլ նաև…

Բարեգործություններն ուղղվեցին մի քանի ուղղությամբ: Հայաստանում այն սկսվեց մանկատան երեխաներին թանկանոց շորեր նվիրելու նախագծով, որի վերաբերյալ հրահանգավորել էր Մայքլը Լոնդոնից՝ համակարգչի միջոցով:

Արեգն այդ ամենից սկսեց երես առնել ու խնդրեց եղբայրներին իրեն տանել Հայաստան: Նա հայրենի հողը չէր կարոտել, ուղղակի ուզում էր կարիքավորներին օգնել, բայց այնքան խելացի էր. հասկանում էր, որ իրենց հեռու գտնվելու պատճառով լավությունից կարող են օգտվել նրանք, ովքեր դրա կարիքը այդքան էլ չունեն: Եվ այնքան խնդրեց հարազատներին, որ ի վերջո հասավ իր ուզածին:

Իսկ ինչո՞ւ հարազատները չէին ուզում Արեգին բերել Հայաստան: Ահա և պատասխանը. Արեգը տխուր նստած էր Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի մեջ: Ո՛չ, Մայքլը թույլ չի տա, որ ինչ որ մեկը դեմ գնա իր կյանքի իմաստներից մեկի երազանքներին: Սկսեց ելք փնտրել, որ կարողանա Արեգի տրամադրությունը բարձրացնել… Վերջապես գտավ.

- Գիտե՞ս՝ հիմա ինչ կանենք:

- Ի՞նչ, - անտարբեր արձագանքեց Արեգը:

- Հիմա կկանխիկացնեմ տաս միլիոն դոլլար, և մենք՝ երեքս, վաղը կթափառենք ամբողջ Հայաստանով մեկ՝ բաժանելով այն աղքատների՜ն, - հարյուր տոկոսանոց վճռականությամբ ասաց Մայքլը, - իսկ որբերի համար նոր պատվեր կտամ ու անձամբ կհետևենք դրա կատարմանը:

- Լո՞ւրջ, - միանգամից ուրախացավ Արեգը, - կենե՞ս:

- Դմբո՛, - կշտամբեց Արմանը, - տուֆտա հարց չտվի՞ր:

Արեգը ծիծաղեց՝ տոննանոց հոգեբանական բեռ գցելով Մայքլի ու Արմանի ուսերից: Վերջապես հանգիստ շունչ քաշեցին:

- Հմի կթողնի՞ս մռութդ ուտենք, - հարցրեց Արմանը:

- Ես ձեր նեռվերը, - հաշվարկեց Արեգը, - դուք իմ մռութս…

- Իսկ երբ ես մեր նյարդերն ուտելու…

- Ընչի՞… մռութիս կարոտցել ե՞ք, - Մայքլի հարցին ծիծաղելով պատասխանեց Արեգն ու մեքենայի մեջ կուչ եկավ՝ հասկանալով գլխին գալիքը:

Մայքլն ու Արմանը նայեցին միմյանց ու գրոհեցին…

Մայքլն ու Արմանը լավ էին գլխի ընկել, որ Դեյվիդ Կոպերֆիլդություն տեղի չէր ունեցել շորերի հետ: Դրանք հասել էին Հայաստան, սակայն որբանոցներ ուղարկվելու փոխարեն… Մայքլը զղջաց, որ ժամանակին ամբողջովին չոչնչացրեց հորեղբորն ու համախոհներին: Պետք էր նրանց հացի կարոտ թողնել, որ հորեղբայրը, այժմ պատգամավոր լինելու փոխարեն, մուրացկանություն աներ «Յոթ վերք» եկեղեցու դիմաց: Բայց դեռ կարելի է սխալն ուղղել, որպեսզի այլև չկարողանա փչացնել հարազատներին մատուցվող անակնկալները: Մայքլը հետաձգեց հորեղբորը ոչնչացնելու տրամադրվածությունը, քանի որ հաջորդ օրը առավոտվանից զբաղվեցին բարեգործությամբ: Իհարկե Արեգը դպրոց գնալու փոխարեն լիակատար մասնակցություն ունեցավ…

Այդ ամենի հետևանքն իրեն զգացնել տվեց բարեգործության հաջորդ օրը, երբ Արեգն արթնացավ քնից աջ կողմի վրա, ու առաջինը աչքերը տեսան զարթուցիչը, որը հասկացրեց դասից երեք ժամ ուշանալու մասին: Անկնկալի եկած Արեգը խառնվեց իրար. չէ՞ որ զարթուցիչ էր դրել, բայց ինչո՞ւ է այն անջատած…

Քնաթաթախ երեխան թիկունքից լսեց սիրով ու հիացմունքով լի ձայն.

- Բարի լույս, ազի՛զ:

Արեգը շրջվեց, զարմացած նայեց Մայքլին ու պատասխանեց նույն սիրով.

- Բարի լույս:

- Թեյ բերե՞մ, կյանքիդ մեռնեմ:

- Ի՞նչ չայ. դասից ուշացա, - վեր թռավ Արեգն ու շտապեց գտնել շորերը:

Արեգն ուներ սկզբունք. թույլ չտալ, որ իր վրա խոսելու առիթ գոյանա: Այդ սկզբունքն իր համար առաջնահերթն էր, որպեսզի բարձր պահի նրա պատիվը, ում ձգտում էր նմանվել՝ բացառությամբ… Մայքլն ուներ հատկություն, որից զզվում էր Արեգը, և ինքն իրեն խոստացել էր երբեք չծխել:

Արեգն այն աստիճան խառնվեց իրար, որ չկողմնորոշվեց. շոր հագնելուց հետո՞ լվացվի, թե՞ հակառակը: Նույնիսկ չնկատեց, որ շորերը կոկիկ դասավորված են աթոռին:

- Ես զանգահարել և դպրոցի տնօրենից թույլտվություն եմ վերցրել:

Մայքլի հանգստացնող խոսքերից Արեգը կանգնած տեղում քարացավ.

- Ո՜ւ… ի՞նչ ես ըսել:

Արեգը տվեց իրեն մտահոգող հարց, որովհետև չէր ուզում, որ որևէ մեկն իմանար իրենց արածների մասին. ավելորդ ուշադրություն չէր սիրում:

- Ոչինչ, - պատասխանեց Մայքլը, - ուղղակի ասել եմ, որ այսօր դպրոց չես գնալու:

Արեգը նայեց Մայքլին՝ մոռանալով, որ ուզում է հագնվել: Դե իհարկե. զարթուցիչն անջատել էր Մայքլը: Դա միակ դեպքը չէր. Մայքլը սիրում էր լուռ նայելով հիանալ կրտսեր եղբոր անուշ քնով: Ոչ ոք և ոչինչ իրավունք չուներ Մայքլին շեղել այդ հաճույքից:

Արեգի դեմքին խորամանկ ժպիտ հայտնվեց: Մայքլը սկսեց կռահել, թե ինչու է կիսամերկ Արեգը շորերի փոխարեն վերցնում բարձը… Արեգը Մայքլի վրա շպրտեց բարձը, Մայքլը կարողացավ բռնել այն ու հետ նետեց Արեգի վրա: Արեգը դրան չէր սպասում.

- Ի… Արի ստե՛ղ հըլը…

Կրկին վերցրեց գլխին վերադարձած բարձն ու հարձակվեց Մայքլի վրա: Մայքլը վերցրեց Արեգին ու շուռ տվեց մահճակալին, խլեց բարձն ու սկսեց դրանով ծեծել…

Իսկ այդ ժամանակ Արմանն իսկական արջի քուն էր մտել ու արթնացավ միայն չորս ժամ անց:

Հաջորդ առավոտ հյուրասրահի բազկաթոռին բազմած Մայքլը մաքրում էր դիմացի ամսագրային սեղանիկին դրված Colt Python Elite-ը: Արդեն ավարտում էր: Հանկարծ վեր թռավ հեռուստացույցի ձայնից, որը միացրեց Արմանը՝ մտնելով հյուրասրահ: Մայքլը սկսեց նյարդայնանալ վաղ առավոտյան տարածված հայկական ռեպից՝ այն էլ այդքան բարձր.

- Կարո՞ղ ես մի քիչ իջեցնել ձայնը:

- Թող ղայդին զարթնի՛մ:

Մայքլն արդեն ավարտեց զենքի մաքրումը: Արմանը ձեռքերը գրպաններում մոտեցավ, վերցրեց Colt Python Elite-ն ու սկսեց ուշադիր զննել.

- Հըլը ըստոր վրա թոզ չի նստե՞լ:

- Տուր տեսնե՛մ, - հետ պահանջեց Մայքլը:

Արմանը վերադարձրեց այն ու մեջքից հանեց Beretta 93 R-ը, իսկ մյուս ձեռքում՝ Beretta 92 FS-ը.

- Ա՛յ, ըստոնք են զենք: Թե չէ էդ ղոռադի դարն անցել է…

Արմանի խոսքը մնաց բերանում, երբ Մայքլը Colt Python Elite-ը փորձարկեց նյարդայնացնող հեռուստացույցի վրա. այն, որը կես վայրկյան առաջ հեռուստացույց էր, հետ շարժվեց, կպավ պատին, հարմարանքից առաջ շուռ եկավ:

- Ծօ՛, խփնվա՞ր, - ականջները բռնելով գոռաց Արմանը, - անգըջներիս վալասոկները քցիր, սայլո՛ւգ:

- Արե՛գ, ես էի, - կանչեց Մայքլը:

- Աչքս լո՛ւս, - երկրորդ հարկից արձագանքեց Արեգը, որ հագնվելու ժամանակ վեր էր թռել առաջին հարկում հնչած կրակոցից, բայց հետո լսելով դրան հաջորդող գոռոցը՝ ծիծաղից թուլացել էր:

Արմանն իր ականջներին էր հարվածում, որ խշշոցը դադարի: Մայքլը դատարկ գիլզան հանելուց հետո թմբուկն իր տեղը վերադարձրեց ու նայեց Արմանին, խորամանկորեն ժպտաց.

- Բայց ուժգին է:

Արեգն արդեն պատրաստ էր, իսկ Արմանը դեռ չէր ազատվում ականջների խշշոցից:

Արեգին դպրոց տարան նույն արքայավայելությամբ, ինչպես միշտ…

Մայքլն ու Արմանը երջանիկ հայացքով հետևում էին, թե ինչպես է Արեգը ուրախ քայլերն ուղղում դեպի դպրոց՝ հանգիստ լինելով, որ Հայաստանում սովորելու ընթացքում՝ այսինք վերջին չորս օրը, վերջապես չուշացավ: Իսկ երբ Արեգը տեսադաշտից անհայտացավ, լրջացան: Իրականում այս անգամը տարբերվեց նախորդ դպրոց տանելու արարողություններից: Տարբերվեց նրանով, որ…

Զրահապատ Համմերը, որում մինչև ատամները զինված թիկնազորն էր, միշտ պահպանում էր Ռոլլս – Ռոյս Ֆանտոմից մեկ կիլոմետր հեռավորություն, որովհետև Արեգն այդ շքախումբը տանել չէր կարողանում, բայց ազատվել չէր կարող, քանի որ նրանք ծառայում էին միայն Արեգին: Արեգի անվտանգության համար ոչինչ չէր խնայվել: Նկատելով, որ Արեգը զզվում է այդպիսի շքեղությունից` Մայքլը մշակել էր մարտավարություն, որն իրենից ներկայացնում է անսպասելիության տարր: Այդ տարրը կայանում էր հետևյալում. եթե, Աստված ոչ անի, հարձակման ենթարկվի Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը, Արեգի Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի զրահն այնքան հզոր էր, որ կդիմանար մինչև վրա հասնի Համմերն ու ոչնչացնի հակառակորդին: Բացի Համմերից Արեգին պաշտպանում էր հեռվում՝ տանիքներից մեկին, դիրքավորված դիպուկահարն ու իհարկե անձնական թիկնապահը, որը ստվերի նման հետևում էր երեխային այնպես, որ Արեգը հանկարծ չզգա նրա ներկայությունը: Արեգին վտանգը չէր կարողանա մոտենալ նույնիսկ քսան մետրից: Արեգի անվտանգության յուրաքանչյուր տարրը բաղկացած էր երեք հերթափոխից: Այդ ամենն այն ժամանակ, երբ Արեգի կողքին էին հարազատները, իսկ մենակ մնալու դեպքում, որն իհարկե գրեթե տեղի չէր ունենում, արտահերթ աշխատանքային օր էր բոլորի համար: Մինչև հարազատները երկու հարյուր տոկոսով չէին համոզվում, որ Արեգի անվտանգությունը հզորացել է երեք անգամ, մենակ չէին թողնում երեխային: Սակայն, երբ մենակ էին թողնում, աշխատում էին որքան հնարավոր է արագ ավարտել գործերն ու անմիջապես վերադառնալ:

Արեգի անվտանգությունը ուժեղացավ երեք անգամ. Մայքլն ու Արմանը հոմոզվեցին դրանում: Արմանը նայեց Մայքլին.

- Չէրթա՞նք հոպարին բարևելու:

Մայքլը անձայն մոտեցավ Լամորջինի ավենտադորին՝ ուշադրությունից չշեղելով դպրոցը: Արմանը նույնպես նստեց ու գցեց ամրագոտին.

- Հը՞:

Մայքլը նույնպես գցեց ամրագոտին ու սառը ժպտաց Արմանին.

- Կարոտել եմ մեր սիրելի հորեղբորը:

Արմանը նույն սառը ժպիտով նայեց Մայքլին:

Լամորջինի ավենտադորը ակնթարթային արագությամբ պոկվեց տեղից…

… Անկոչ հյուրերին տեսնելով՝ անակնկալի եկավ Վազգենը՝ հորեղբոր որդին, քայլեց Լամբորջինիին ընդառաջ, որը կանգնեց բակում.

- Էս ե՞փ եք էգել, - ողջունեց՝ չհամբերելով, որ Մայքլն ու Արմանը իջնեն մեքենայից:

Արմանն իջավ մեքենայից՝ բեյզբոլի մահակը ձեռքին.

- Չորս օր առաջ:

- Հորեղբայրը տա՞նն է, - հարցրեց Մայքլը՝ մեքենայից իջնելով:

Վազգենը մոտեցավ` բացականչելով:

- Հըլը արեք ստե՛ղ:

Մայքլն ու Արմանը կարողացան ցույց չտալ, որ ցասումից եփվում են: Արմանը նույնիսկ համբուրեց Վազգենին, իսկ Մայքլը բավարարվեց միայն ձեռք սեղմելով:

- Հայրդ տա՞նն է, - կրկնեց Մայքլը:

Վազգենը կանչեց տնեցիներին:

Տեղի ունեցավ գրեթե նույն տեսակի ողջունում:

- Է՜ս… Արե՞գն ուրա, - հարցրեց հորեղբայրը:

- Դպրոցում, - պատասխանեց Մայքլը, - ինչպես բոլոր նորմալ դպրոցականները:

- Չորս օր է ստեղ եք ու նո՛ր գուգաք մեր տո՞ւն, - ասաց Վազգենը:

- Քիչըմ զբաղված էինք, - պատասխանեց Արմանը:

- Նե՛րս էգեք, - ասաց հորեղբայրը, - հաց կուդենք ու կպատմեք, թե ինչով էիք զբաղված:

- Արեգի տրամադրությունն էինք բարձրացնում, - պատասխանեց Մայքլը:

- Ընչի՞, էդ ի՞նչ է էղել:

- Էս դուբինկեն իսկական ամերիկական դուբինկա է, - ասաց Արմանը, - հատուկ Արեգիս նեղըցնողների համար է:

- Հըլը ըսա՝ օվ է Արեգին բան ըսել, - ասաց Վազգենը, - էրթանք ըդոր տեսնինք:

- Նա, ով մեզ դեռ լավ չի ճանաչում, - ասաց Մայքլը:

- Էրթանք, տեսնինք ըդոր:

Տնատերերը շշմած հետևեցին, թե ինչ հետաքրքրությամբ է Արմանը զննում բակում կանգնած սև Ռենջ- Ռովերը:

- Էս ի՞նչ թույն ավտո է, - հարցրեց Արմանը` կանգնելով Ռենջ- Ռովերի կողքին:

- Լավն է, չէ՞, - հպարտացավ Վազգենը, - շաբաթըմ առաջ եմ առել, թափ-թազա է:

- Ըսիկ է լավը՞, թե՞ իմըս, - հետաքրքրվեց Արմանը:

Վազգենը լռեց: Տեսնելով, որ պատասխանող չկա՝ Արմանը հարցրեց Մայքլին.

- Հը՞, Մա՛յքլ:

- Եթե համեմատենք քո մեքենայի հետ, այս մեքենան ուղղակի աղբ է, - պատասխանեց Մայքլն ու սառը ժպիտով նայեց հորեղբորը, - այնպես, ինչպես որբերի շորերը, հորեղբա՜յր:

Արմանը շարունակեց զննել Ռենջ-Ռովերը, գլուխը բեյզբոլի մահակով քորելով` նայեց Վազգենին.

- Ծօ Վզգո՛, չեմ ջոգե… էս ցխած պատպռիզով Ռենջը ընչի՞ ես առել:

- Ի՞նչ ցխած պատպռիզ, - զարմացավ Վազգենը:

Արմանն իր ձեռքի մահակով ուժգին հարված հասցրեց դիմապակուն:

- Ի՜, ծօ ա՛յ տղա…

- Չխորոզնա՛ս, իշո՛ւ տղա…

- Ինչ ըսի՞ր…

- Մեգել անգամ Արեգիս տրամն ընկել է, պատպռիզի տեղը գլուխըդ կցխեմ:

Վազգենը մեջքից ատրճանակ հանելով հարձակվեց Արմանի վրա…

Կատաղության նոպայի ազդեցության տակ Վազգենն այնպես վրա տվեց իրեն մահակով սպառնացող Արմանին, որ չնկատեց, թե ինչպես անցավ Մայքլի կողքից. հայտնվեց գետնին` մեջքին ստացած հարվածից:

Մայքլը հասցրել էր հանել Colt Python Elite – ն ու բռնակով հարվածելով Վազգենի մեջքին` կասեցրել Վազգենի` Արմանի վրա գրոհելն ու զենքը պահեց Վազգենի գլխին:

- Այդ երկաթից մենք նույնպես ունենք, - դեմքին ուղղված փողին սարսափած նայող Վազգենին ասաց Մայքլը:

- Մա՛յքլ, ուզածդ ի՞նչ է, - հարցրեց հորեղբայրը:

Համոզվելով, որ Վազգենը հանդարտվեց՝ Մայքլը նահանջեց՝ շորի մեջ դնելով Colt Python Elite-ը: Մոտեցավ հորեղբորը, նայեց սիրելի հորեղբոր աչքերին.

- Եթե ևս մեկ անգամ փորձեք հարստություն կուտակել իմ սրբություններից որևէ մեկին տխրեցնելու միջոցով, ես Ձեզ այն օրը կգցեմ, որ ստիպված կլինեք ինքնագլորի գնով վաճառել Ձեր բաժնետոմսերը:

Համոզվելով, որ սպառնալիքը հասկանալի պարզությամբ ընկալվեց՝ Մայքլը նայեց Արմանին.

- Գնա՛նք:

- Ինչըղ ըսե՛ս, ախպե՛րս, - ասաց Արմանն ու քայլեց դեպի Մայքլը:

Սակայն մինչև մեքենային հասնելը, երբ անցնում էր Վազգենի կողքով, կանգնեց, նայեց ցասումից եփվող Վազգենին ու հիշեց.

- Հա՜… օղորդ… էդ ո՞ւմ վրա զենք քաշիր…

Հարցրեց ու մահակով հարվածեց որովայնին: Աջ ոտքն այնպես բարձրացրեց, որ ոտնատակն ուղղվեց դեպի երկինք, կրունկի ուղղությամբ իջեցրեց շնչակտուր կծկվածի մեջքին: Թքեց վրան ու շարունակեց քայլել դեպի Մայքլը:

Մինչև մեքենայի մեջ նստելը Արմանը հարցրեց Մայքլին.

- Ինքնագլորը ո՞րն է, սամակատը՞:

Մայքլը միայն ժպտաց ու նստեց մեքենան:

Լամբորջինին սլացավ դեպի դպրոց: Մայքլն ու Արմանը կրկին անցան իրենց առօրյային մինչև դասերի ավարտը…

Արեգին դպրոցից վերցրեցին ու գնացին գնումներ կատարելու, քանի որ երեկոյան պլանավորված էր աղջիկ ուզելու արարողություն:

Մայքլը մի պահ կանգնեցրեց Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը. ավարտվեց ասֆալտապատ ճանապարհը, իսկ դեպի Լիլիթենց տուն դեռ գնալու տեղ կար: Գիշերվա հորդառատ անձրևն իր ասելիքն ասաց: Մայքլը զզվելով Ռոլլս – Ռոյս Ֆանտոմին ստիպեց կանգնել իսկական փորձության առջև. իր վրա վերցնել ամենագնացի պարտականություն Մուշ 2 թաղամասում: Մեքենայում գտնվողները չզարմացան, երբ Ռոլլս – Ռոյս Ֆանտոմը պատվով դուրս եկավ իրավիճակից: Երբ կանգնեց Լիլիթենց շենքի դիմաց, Արմանը նայեց դեպի շքամուտք տանող հինգից վեց քայլ պահանջող ճանապարհին, զզվեց.

- Օ՜ֆ, Մայքը՜լ…

- Ի՞նչ: Դու ես այս թաղամասում ապրող աղջիկ ընտրել: Այնպես, որ… միայն քեզանից հետո:

Արեգը բացեց դուռն ու զարմացավ.

- Էս զուգվանք, զարդարվանք, օր ընգնինք ցեխերը՞:

- Ծօ՛, չես կռնա՞ քիշմ մոտիգցընես, - հրամայեց Արմանը:

- Մտնեմ շքամուտքի մե՞ջ:

Մայքլի համար մղձավանջը դեռ առջևում էր:

Նախ հյուրերից միայն Արեգը չհայտնվեց անհարմար դրության մեջ ցեխոտ կոշիկների պատճառով. մեքենայից շքամուտ տանող ճանապարհն անցնելու ժամանակ Մայքլն իր մեջքին էր վերցրել Արեգին: Չնայած տան տերերը սովոր էին, որ իրենց տուն մտնում են ցեխոտ կոշիկներով անձրևոտ և դրան հաջորդող օրերին՝ կախված էր եղանակից, բայց նկատեցին, որ հյուրերն են իրենք իրենց խայտառակված զգում: Չէ՞ որ նրանք առաջնահերթ ուշադրություն էին դարձնում իրենց արտաքին տեսքին՝ մանավանդ Մայքլը, որ թանկ կոստյումներից բացի ոչինչ չէր հագնում: Վերջապես մտան տուն, երբ լուծվեց կոշիկների խնդիրը:

Սկսվեց Մայքլի երրորդ մղձավանջը. զրույց: Մայքլն առաջին անգամ հայտնվեց անկարողունակ իրավիճակում: Քանի որ Անահիտը Լոնդոնում է, ուզած-չուզած աղջկա ձեռքը պետք է խնդրեր Մայքլը: Սակայն Մայքլը տվյալ իրավիճակում բացարձակ անփորձ գտնվեց ու առաջին անգամ բարդություն զգաց, որպես ավագ:

Զրույցը սկսվեց բուն թեմայից չափից շատ հեռու… Այնպես, ինչպես գյումրեցիների իննսուն տոկոսը՝ իրենց տուն առաջին անգամ ոտք դնողների հետ. թաղամասի փողոցի անբարեկարգ վիճակ, այնուհետև՝ ասֆալտապատման խնդիր, որն ակամա սկսեց վերածվել Գյումրու ամենացավոտ խնդրին՝ Աղետի գոտի, և ամբողջովին թևակոխեց դեպի քաղաքականություն: Զրույցի ընթացքը կառավարում էր Լիլիթի հայրը՝ երրորդ պլան նետելով բուն նպատակը:

Մայքլը հասկացավ. այն աստիճան է նվաստանում, որ հասարակության ցածր խավի ներկայացուցչի հետ զրուցում է քաղաքականությունից: Քաղաքականության ու բիզնեսի թեմաներով սիրում էր զրուցել միայն բրիտանական արիստոկրատիայի վերին դասի ներկայացուցիչների հետ կամ ընդհանուր առմամբ եվրոպական, ամերիկյան, ճապոնական բիզնես ոլորտի վերին խավի հետ. մի խոսքով՝ իրեն հավասարների: Լիլիթի հոր հետ զրույցը սկսեց ձանձրացնել… Հասկացավ, որ կանգնել է կատարյալ ձախողման եզրին. առաջին անգամ չարդարացրեց եղբայրներից մեկի հույսերը: Ձևական ժպտում էր, սակայն անձայն խնդրում էր Լիլիթի հորը փոխել զրույցի թեման, որը թույլ չի տալիս անդրադառնալ իրենց հյուր գալու գլխավոր նպատակին: Բայց այդ իրավիճակը ձեռք էր տալիս աղջկա ծնողներին, որոհետև Արմանին չէին հավանել:

Լիլիթի ծնողները գիտեին, որ Արմանն ու Լիլիթը սիրում են միմյանց ու հանդիպում: Ուրախությունից իրենց տեղը չէին գտել, երբ երեք տարի առաջ Արմանն իր ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն: Ամեն կերպ փորձում էին կտրել Արմանի ու Լիլիթի կապը, սակայն այդ կապն ամուր էր՝ չնայած ահռելի հեռավորությանը:

Անձամբ Արմանին չէին տեսել նախկինում, բայց Արմանի համբավը ստիպել էր նրանց մտածել, որ ավելի լավ է աղքատ փեսա ունենան, քան Լիլիթին դժբախտացած տեսնեն:

Արմանը սկսեց հասկանալ. փաստորեն գոյություն ունի Մայքլի համար անելանելի իրավիճակ: Երբ Մայքլը փորձում էր փոխել թեման, անմիջապես շեղվում էր իրեն ուղղվող հարցից: Այդ իրավիճակում թեման փոխելու միայն մեկ ձև կար, սակայն դա շատ կոպիտ ու անհագալից կլիներ: Մայքլը կռահեց, որ աղջկա հայրը գիտակցաբար է այդպես զրուցում, որ … Բայց Մայքլը պայքարում էր մինչև վերջ: Սպասում էր ժպտալով: Սպասում էր թեթևակի վրիպումի, որ անմիջապես անցնի գործի, սակայն Լիլիթի հայրը անթերի էր գործում:

Իսկ Լիլիթի մայրը փորձեց, բայց չկարողացավ անտարբեր մնալ Արեգի նկատմամբ: Սկսեց նրա հետ շփվելու համար ինչ որ առիթ փնտրել: Առիթ հանդիսացավ Արեգի այն աստիճան համեստությունը, որ սեղանից չէր օգտվում: Լիլիթի մայրն ընտրեց խորովածի ամենալավ կտորն ու դրեց երեխայի դատարկ ափսեի մեջ:

- Լավ կսորվի՞ս:

- Ո՛չ լավ, ո՛չ վատ, - ժպտաց Արեգը:

Այդ անկեղծ պատասխանը ստիպեց Լիլիթի մորը շարունակել.

- Մտածել ե՞ս՝ ինչ գուզես դառնաս:

- Դեռ չգիտեմ. Մայքլի՞, Շոնի՞, թե՞ Արմանի… Մեր Արմանն էլ է այնպիսի բարձրունքների հասել, որ…- Արեգի մտքի թելը կտրվեց, նայեց Արմանին, հետո՝ հարց տվողին ու մի կերպ գտավ խոսքի շարունակությունը, - օրինակ՝ Լեննականի մեջը ծառ չմնաց, օր Արմանս յելած չէղնի:

Մայքլի ու Լիլիթի հոր զրույցն ընդհատվեց Մայքլի փրթկոցից:

- Ի՛, - հանկարծակիի եկավ Արմանը՝ նայելով կողքին նստած Արեգին:

Մայքլը բերանը ձեռքերով փակեց, որ կարողանա զսպել ծիծաղը: Լիլիթի ծնողները զարմացած նայեցին Արեգին:

- Ըսպես օր Արմանս շարունակե, տասից քսան տարի հետո կհասնի իրա գլխավոր նպատակին, որը Ջեքի Չանին կոֆե բերող աշխատելն է:

Մայքլն ու Լիլիթի ծնողները պայքարեցին իրենց լրջությունը պահպանելու համար, բայց երկրորդին չդիմացան:

Արմանը շշմածությունից սկսեց ժպտալ: Շոյեց Արեգի գլուխը, մոտեցրեց.

- Հետըդ իրգունը կխոսամ, - շշնջաց Արեգի ականջին:

- Աչքիս տակը կապըտած բդի զարթնի՞մ, - հետաքրքրվեց Արեգը՝ ծիծաղելով:

- Արժե ստուգել՝ աչքիդ տակն օր կապըտած էղնի, սիրունությանդ վրա կազդե՞, - ասաց Արմանն ու Արեգի գլուխն առավ թևի տակ, - Հը՞, Մա՛յքլ, կազդե՞:

- Ո՛չ:

- Պզդիկը ես չե՞մ, - Արմանի թևի տակից դժգոհեց Արեգն ու դժվարությամբ ազատվեց եղբոր ձեռքերից:

Լիլիթի ծնողներն այդպիսի պահվածքի չէին սպասում: Իսկ Արեգը ձեռքերով փորձեց ուղղել թևի տակ մնալու պատճառով գզգզված մազերն ու նայեց Լիլիթի հորը.

- Ինչպես արդեն հասկացաք. մենք խնդրում ենք ձեզ դառնալ մեր թաթալաբազ ընտանիքի անդամը:

Արեգի խոսքերից Մայքլը վերջապես հանգիստ շունչ քաշեց՝ սեղանին կոնյակի շիշ դնելով:

Երբ Մայքլը, Արմանն ու Արեգը դուրս եկան Լիլիթենց տնից, արդեն կեսգիշերն անց էր: Մայքլի ուսերից հսկայական բեռ էր ընկել. Արեգի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ: Եղբայրներն ուրախ դուրս եկան շքամուտքից և քարացան. ևս մեկ բարդություն: Հորդառատ անձրևի շնորհիվ ավելի էր բարդացել իրավիճակը.

- Առա՛ջ, ջե՛նթլմենզ, - բացականչեց Արեգը:

- Էս ցեխը չեմ մտնի, - առարկեց Արմանը:

- Գնա՛նք, - համաձայնեց Մայքլը:

Մայքլն ու Արեգը շտապեցին նստել մեքենան, իսկ Արմանը դեռ շքամուտքում էր:

- Քեզ այստեղ մոռանա՞նք, - ձանձրացավ Մայքլը:

Արմանը սկսեց զննել շուրջ բոլորը.

- Ըստեղ տախտակ-մախտակ չկա՞:

- Դու այդքանը հասկանում ես, մենք որտեղի՞ց հասկանայինք, - ժպտաց Մայքլը:

Արմանը սկսեց հետ-հետ գնալ՝ հեռավորություն վերցնելով:

- Ի՞նչ է անում այս տխմարը, - զարմացավ Մայքլը:

- Գուզե ավտոյի վրա թռնի, - անտարբեր պատասխանեց Արեգը՝ ջանալով ազատվել բոթազի տակի ցեխից:

- Չեմ կարծում, որ այդպիսի տխմարություն կանի:

- Հարցրու, - իր կարծիքին մնաց Արեգը:

- Արմա՛ն, - կանչեց Մայքլը, - ի՞նչ ես անում:

- Ավտոյի վրա կթռնիմ:

- Կըսեի, չէ՞, - իր ասածը հաստատեց Արեգը՝ շարունակելով ազատվել բոթազի տակի ցեխից:

Մայքլը փակեց Ռոլլս Ռոյս Ֆանտոմի դռներն ու ապակիները: Մեքենայի մեջ նստածները սպասեցին Արմանին:

Արմանը կենտրոնացավ, վազեց՝ թափ հավաքելով, ու ցատկեց… Ցատքի պահին հենվող ոտքը սայթաքեց, որն էլ անհաջող վայրէջքի պատճառ հանդիսացավ. ոտքը մեքենայի տանիքին հպվելու պահին կրկին սայթաքեց, և Արմանը Ռոլլս – Ռոյս Ֆանտոմի վրայից մեջքի վրա չփփաց ցեխաջրի մեջ.

- Օ՜, շե՜թ…

Մայքլն ու Արեգը ծիծաղիթ թուլացան, իսկ Արմանը զզվանքից քարացել էր: Մայքլը բացեց չստացված հնարքից ցեխոտված դուռն ու ձեռքը մեկնեց շշմած Արմանին.

- Որ ավելորդ գլխացավանք չստեղծես, օրն օր չի լինի, չէ՞:

Արմանը, չցանկանալով լսել Մայքլի քարոզը, բռնեց ձեռքը:

Արեգը գլուխը մեքենայից դուրս հանեց.

- Էս քյասա ճամփա գիտեիր, մեզի չըսի՞ր:

- Արե՜գ, - ծիծաղեց Արմանը:

Մայքլը ծիծաղելով օգնեց Արմանին բարձրանալ:

Այդ ամենին ականատեսներից էին Լիլիթի ծնողները՝ պատուհանից դիտելով: Լիլիթի հոր ծիծաղը եկավ.

- Իսկականից, օր թաթալաբազ ընտանիք է:

- Ինչըղ լավ էրեխա է Արեգը, - չկարողացավ հիացմունքը զսպել Լիլիթի մայրը…

… Առավոտյան կրկին Արեգը ուշ արթնացավ քնից, սակայն այս անգամ չհասցրեց խառնվել իրար.

- Ես զանգահարել եմ դպրոցի տնօրենին և մեկ շաբաթով թույլտվություն խնդրել:

Արեգը զարմացավ Մայքլի հայտարարությունից.

- Ընչի՞:

- Այսօր ժամը հինգին պետք է լինենք Երևանում:

Արեգին հետաքրքրեց եղբոր խորամանկ ժպիտը…

… Ժամը հինգին Մայքլը, Արմանն ու Արեգը Զվարթնոցում էին: Արեգի թիկունքում կանգնած Մայքլն ու Արմանը ուրախ նայում ու հիանում էին, թե ինչպես է իրենց կրտսեր եղբայրը, ձեռքերը կրծքին խաչած, սպասում բեռնատար ինքնաթիռի կանգնելուն, որը բեռնված էր որբերի համար թանկարժեք շորերով:

Մայքլն ու Արմանը իրենցից գոհ մոտեցան Արեգին:

- Ուրիշ ցանկություն ունե՞ս, - հարցրեց Մայքլը՝ շոյելով Արեգի գլուխը:

- Հերիք չէ՞ Լեննականը աղետի գոտի մնա, - անկեղծացավ Արեգն ու աղաչող հայացքով նայեց եղբայրներին, որ շշմած նայեցին միմյանց...

Մայքլը հասկացավ, որ այս մեկ ցանկությունը կատարելու համար անհրաժեշտ է Շոնի օգնությունը, թէ չէ մենակ գլուխ չի հանի: Բջջայինով զանգահարեց Շոնին: Շոնը առաջարկեց նախ ավարտին հասցնել Արեգի առաջին ցանկությունը և նոր անցնել երկրորդին: Մայքլը որոշեց Արեգի երկրորդ խնդրանքին անդրադառնալ հինգ օր անց, քանի որ ամեն ինչ պլանավորած էր:

…Պլանից շեղում տեղի չունեցավ. Հայաստանի և ԼՂՀ-ի մանկատներին նվիրատվություն կատարելը տևեց հինգ օր և ավարտվեց Երևանով:

Արեգն ու Արմանը կռահեցին, թե ինչու Մայքլը Երևանը թողեց ամենավերջում: Եղբայրները Մայքլին մենակ չթողեցին, որովհետև… Չնայած քսանութ տարեկան լինելուն` Մայքլը դեռ հակառակ սեռի չէր մոտեցել: Չէր սիրում ժամանակ կորցնել, իսկ աղջիկների հետ շփվելը ժամանակի անիմաստ կորուստ էր. այն կարելի էր տրամադրել հարազատներին` նամանավանդ Արեգին, և բիզնեսի զարգացմանը: Մայքլը սկսեց զգալ այդ սկզբունքով առաջնորդվելու ազդեցությունը, որն իրեն հակառակ սեռի հանդեպ դարձրեց ուրբաթախոս: Արեգն ու Արմանը զգացին եղբոր վախը:

Մայքլն արդեն սկսել էր սիրելիի որոնումները մանկապարտեզից, որտեղ հաճախում էր Աննայի կրտսեր եղբայրը: Մինչև այդ աղջկա հասցեն իմացվեց և ուղարկվեց Մայքլի բջջայինին, արդեն երեկո էր: Իսկ մինչև Ռոլլս Ռոյս Ֆանտոմը հասավ այն բազմաբնակարան շենքին, որտեղ ապրում էր Աննան, մութն արդեն ընկել էր:

Մայքլի կողքին նստած Արմանը կորցրեց համբերությունը.

- Դե՞ … դո՛ւխով, ցավը՛դ տանիմ:

- Գնամ դուռը թակելո՞ւ…

- Էգել ենք, օր լռվի՞նք, ծօ՛…

- Խնդրում եմ, որ լռես, Արմա՛ն. ես մտածում եմ:

Մայքլ իրոք ելք էր փնտրում, որ մոտենա այդ գեղեցկուհուն, բայց այն բնավորությունը չուներ, որ սպասեր, մոտենար ու փորձեր խոսեցնել փողոցում:

- Էրթա՞նք ուզելու:

Մայքլը, նայելով Արմանին, հասկացրեց. դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Երկրորդ անգամ նույն գլխացավանքի միջով չի պատրաստվում անցնել: Անցյալ անգամ փրկեց Արեգը, իսկ այժմ գուցե Արեգն էլ չկարողանա օգնել:

- Յե՛լ, սերենա՛դ երգե, - կրկին առաջարկեց Արմանը:

- Գուցե լավագույն տարբերակը դա է, - ժպտաց Մայքլը, - բայց Մեծ Բրիտանիայում չենք:

Հետևի նստարանին նստած Արեգը առաջ եկավ, հենվեց Մայքլի ու Արմանի ուսերին.

- Էս հայկական երգարվեստի ղառղառ ներկայացուցիչները երգելուց կխոսա՞ն…

- Ծօ՛, ըսիկ սավսեմ է ջրկցել, - արձագանքեց Արմանն ու հարձակվեց Արեգի վրա:

Մայքլը միացավ Արմանին…

Երբ գզուզն ավարտվեց, վերադարձան Մայքլի խնդրին: Մայքլի ուրբաթախոսությունն ի վերջո հունից հանեց Արեգին.

- Բանըմ չեք կռնա բաշարե, - ասաց ու բացեց իր դուռը` հրամայելով Մայքլին, - հըլը բագաժնի՛կը բաց:

- Քո բառապաշարում որտեղի՞ց է հայտնվել բագաժնիկ բառը, - ժպտալով հարցրեց Մայքլն ու սեղմեց սեղմակներից մեկը:

- Արմանից եմ խոնավություն քաշել, - պատասխանեց Արեգն ու իջավ մեքենայից:

- Ընձի՞ց, - հանկարծակիի եկավ Արմանը:

Մայքլը զարմացավ` տեսնելով, թե ինչու էր Արեգն ուզում, որ բացվի բեռնախցիկը.

- Արեգն ի՞նչ է անում:

Արմանին նույնպես հետաքրքրեց այդ հարցը:

- Արե՛գ, էս ի՞նչ կենես:

- Հմի կտեսնիք, - պատասխանեց Արեգն ու բեռնախցիկից վերցրեց կիթառը…

- Սա էր միայն պակասում, - իրեն մեքենայից դուրս գցեց Մայքլը…

Արտասահմանյան ռոմանտիկ երաժշտությունը տարածվեց թաղամասով մեկ…

Մայքլը մոտեցավ Արեգի ձեռքից կիթառը վերցնելու, բայց պատճառը Արեգի վատ նվագելու մեջ չէր, այլ…

- Արե՛գ, վե՛րջ տուր, - պահանջեց Մայքլը, - տո՛ւր կիթառը, արա՛գ:

Լոնդոնում հաճախելով կիթառի դասերի` Արեգն այն աստիճան էր վարպետացել, որ նվագում ու հաճելի ձայնով երգում էր` միևնույն ժամանակ փախչելով Մայքլից: Արմանը միայն նայում էր ու ծիծաղում:

Թաղամասի այդ հատվածի կողք կողքի կառուցված շենքերի գրեթե բոլոր բնակիչները սկսեցին դուրս նայել, թե այդ ինչ կենդանի համերգ է… Իսկ Մայքլն ընկել էր Արեգի հետևից, բայց չէր կարողանում բռնել:

- Արե՛գ, բավակա՛ն է, - նորից հրամայեց Մայքլը:

- Ապե՜, էրեխեն լավ ա երգում… թող շարունակի, - լսվեց բնակիչներից մեկի ձայնը:

Մայքլն այդ ձայնին ուշադրություն չդարձրեց` կրկին փորձելով բռնել Արեգին, բայց Արեգն ավելի ճարպիկ էր…

Մայքլը ճարահատյալ նայեց Արմանին.

- Արմա՜ն, չե՞ս ուզում օգնել:

- Ա՛պ, ես երգել չեմ կռնա:

Արմանի այդ խոսքերից Արեգը ծիծաղից թուլացավ: Օգտվելով այդ ակնթարթից Մայքլը բռնեց Արեգին ու խլեց կիթառը.

- Վա՜յ, Արե՛գ, Արե՛գ, - իրավիճակի անիմաստությունից ծիծաղեց Մայքլը:

Բայց Արեգը ձեռքով ցույց տվեց, որ ամեն ինչ ընտիր է` հաղթանակ արտահայտող ժպիտով նայելով շենքի ուղղությամբ, ու փախավ դեպի մեքենան, որի տեսքը մթության պատճառով չէր երևում:

Մայքլին հետաքրքրեց, թե ուր նայեց Արեգն ու փախավ: Շրջվեց… Շքամուտքի շեմին կանգնած էր Աննան:

- Մայքը՞լ:

- Ների՛ր, գեղեցկուհի՛, - ամաչկոտ ժպիտով ասաց Մայքլը:

- Ի՞նչ, - զարմացավ Աննան Մայքլի այդ դեմելաձևից:

- Ների՛ր այս համերգի համար:

- Արեգն էր, չէ՞:

- Այո՜, - հառաչեց Մայքլը:

- Կգա՞ք տուն, - առաջարկեց Աննան, - ծնողներս ու ախպերս շատ կուրախանան:

- Ո՛չ… անհարմար է…

Տաքսի կանգնեց, որից իջնող մայր ու դուստր ընդհատեցին նրանց զրույցը: Մայքլն ահաբեկում տեսավ Աննայի աչքերում, որ վազեց տաքսու ուղևորներին ընդառաջ.

- Մարիա՞մ: Ի՞նչ ա էղել:

- Տունն ա կրվել, Աննա՛, - լացելով ճչաց Մարիամը:

Մայքլը հեռվից հետևում էր: Դանդաղ մոտեցավ Աննային ու Մարիամին.

- Աննա՛…

- Ների՛ր, Մա՛յքլ, - մի պահ շեղվեց Աննան ու նայեց Մարիամին, - Մայքլն է:

- Դո՞ւք եք մեր պուճուր ախպորը գտել, - երախտագիտական հայացքով հարցրեց Մարիամը:

Մայքլը ձեռքի շարժումով ցույց տվեց, որ այլևս չի ցանկանում լսել այդ թեմայի մասին: Նայեց Աննային.

- Երեխան կարող է մրսել. նրան տո՛ւն տար, - ասաց ու նայեց Մարիամին, - որտե՞ղ է այդ խաղատունը…

- Մա՛յքլ…

- Ես կուղեկցեմ Ձեզ, - Մարիամին ասաց Մայքլը` չթողնելով, որ Աննան խոսի, - չի կարելի մենակ գնալ այդպիսի վայրեր:

- Շնորհակալ եմ, - ասաց Աննան:

- Ի՞նչ փաստաթուղթ եք տանելու:

- Տան թղթերն են, - պատասխանեց Մարիամը, - տաքսու մեջ ա:

Մայքլը բջջայինով զանգահարեց.

- Ես մի տեղ եմ գնում, սիրելի՛ս, գնացե՛ք հյուրանոց. չգիտեմ, թե երբ եմ գալու:

- Սիրելի՞ս, - արձագանքեց Աննան ու հանկարծ ինքն իր վրա զարմացավ, որ սկսեց վատ զգալ Մայքլի` հեռախոսային զրույցի ընթացքում սիրելիս բառն օգտագործելուց:

Աննային սկսեց հետաքրքրել միայն դա. մոռացության մատնվեց քրոջ ճակատագիրը:

Մայքլն այդ ամենը կարդաց Աննայի աչքերում:

- Նա է իմ կյանքի իմաստներից մեկը:

Հանկարծ Աննան հասկացավ, որ կատարյալ ապուշ է, երբ տեսավ հեռվում կանգնած մեքենայի շարժվելը` կռահելով, որ Մայքլի հեռախոսային զրուցակցին ընդամենը երկու անգամ է տեսել, բայց այդքանն էլ էր բավական, որ սիրեր այդ տղային:

- Վա՛յ, կներե՛ս, Մա՛յքլ…

- Ուշանում ենք, - ասաց Մայքլը Մարիամին:

- Կներե՛ս, Մա՛յքլ, - կրկնեց Աննան:

Մարիամի բջջայինի զանգը, վերադարձրեց նրանց Մարիամի անտուն մնալու խնդրին: Մարիամը վազեց դեպի տաքսին: Մայքլը հետևեց Մարիամին` մեծ տանջանքով թաքցնելով ծիծաղը. անհիմն խանդ, սեր, կասկած, հետաքրքրություն հեռախոսային զրույցներից. այս ամենը տանում է դեպի ամուսնական կյանք…

… Մայքլն ու Մարիամը Մարիամի ամուսնուն գտան խաղատան առանձնասենյակներից մեկում` երեք խաղընկերների հետ:

- Բերե՞լ ես, - հարցրեց Մարիամի ամուսինը:

Մարիամը տվեց ամուսնուն անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հայտնվեցին նրա խաղընկերոջ ձեռքերում: Խաղընկերն սկսեց ուշադիր զննել դրանք. թերթելով` զարմացավ.

- Արա՛, բա ասում էիր` քաղաքի կենտրոնում ա:

- Մի քանի կիլոմետր ա հեռու, - արդարացավ Մարիամի ամուսինը:

- Լսի՛, արա՛, էս տունը սաղ պարտքերդ չի փակում… տանդ գինը հլա վրեդ քսան հազար թողնում ա… ընենց որ, իրեք օրից բերես, թե չէ գլխիդ շչյոդչիկ ա ֆռռալու:

- Ապե՛, բեր մի հատ էլ խաղանք, - առաջարկեց Մարիամի ամուսինը:

- Արի՛, - քմծիծաղ տվեց խաղընկերը, - բա, որ էլի կրվես, ո՞նց եմ ստանալու:

- Մաքսիմում մեկ շաբաթից կստանաս:

Այդ ամենը ստիպեց Մարիամին բարձրաձայն լացել.

- Էս ի՞նչ ես անում:

- Արա՛, կնգատ ասա՛` սենյակից մաքրվի, - համբերությունը կորցրեց մյուս խաղընկերը:

- Դրսո՛ւմ սպասիր, - միջամտեց Մայքլը` դիմելով Մարիամին:

- Է՞ս ով ա, արա՛, - ծաղրական զարմացավ Մարիամի տան նոր սեփականատերը:

- Ես կարո՞ղ եմ դիտել, - խնդրեց Մայքլը, - սիրում եմ նայել այս խաղը:

Կոկիկ հագնված հասակակցի խնդրանքը նրանք ծիծաղով ընդունեցին:

- Նայի՛, ապե՛…

Մայքլն անկյունում կանգնած հետևեց խաղի շարունակությանը: Ամեն ինչ վերլուծեց. փաստորեն խաղում են չորս հոգով, իսկ պարտվում է միայն մեկը: Հետևաբար խաղում են երեքն ընդդեմ մեկի: Երևի տեսել են էլեկտրոնային ավտոմատի մոտ իր բախտը փորձելիս և աչքից բաց չեն թողել նրան ու հրավիրել իրենց հետ առանձնանալու և առանձնասենյակում խաղալու, որը բնականաբար չէր մերժվել: Մայքլը սկսեց զզվել այդ չորսից: Տանել չէր կարողանում խաղամոլությամբ այն աստիճան տարվողներին, որոնք կործանում են իրենց ու հարազատներին: Իսկ մյուս երեքին` որովհետև անտարբեր չեն դժբախտության վրա փող աշխատելուն: Բայց չնայած այդ ամենին` Մայքլը ազնիվ էր ու չէր կարող մտքում ծափահարությունների չարժանացնել այդ երեքին: Ներքուստ հիացավ. շատ խելացի կազմակերպված աշխատանք է: Եվ ահա Մայքլը նույնպես արժանացավ Մարիամի տան նոր սեփականատիրոջ ուշադրությանը: Տեսել էին նոր անձ, որ մոլախաղի հանդեպ անտարբեր չէ, և ինչ որ առիթ էր փնտրում նրանց խնդրելու, որ միանա խաղին: Եվ այդ խելոք, միամիտ երիտասարդին` Մայքլին, պետք է հնարավորություն տալ.

- Խաղալ գիտե՞ս, ապե՛:

- Երբեմն պոկեր եմ խաղում, - հանգիստ պատասխանեց Մայքլը:

- Դե նստի՛ խաղանք, ապե՛, - արձագանքեց Մարիամի ամուսինը:

Մայքլին զարմանալի չթվաց, որ վերջապես արժանացավ Մարիամի ամուսնու ուշադրությանը, որը կապ չունի իր` Մարիամի հետ խաղատուն մտնելու հետ: Հասկանալի է. տեսավ խաղընկեր, որը կարող է իրենից թույլ լինել: Կարող է այս անգամ բախտը բերի՞…

- Արի՛, ապե՛:

Մայքլը որոշեց կողքի չմնալ ավել գումար աշխատելու հնարավորությունից:

Երբ Մարիամը կորցրեց համբերությունն ու վերադարձավ սենյակ, կանգնած տեղում սառեց` տեսնելով, որ Մայքլն էլ է միանում խաղացողներին: Լացելով դուրս վազեց Աննային զանգահարելու:

Երբ Մայքլը հարմար նստեց իր աթոռին, խաղը վերսկսվեց, սակայն հինգ հոգով: Խաղաքարտերը բաժանեցին և խաղադրույքը սկսվեց Մայքլից:

- Սկսի՛, ապե՛, - առաջարկեց Մայքլից ձախ նստածը:

Մայքլը ուսումնասիրեց խաղաքարտերն ու վերջապես սկսեց.

- Հիսուն հազար…

- Ապե՛, մինիմալ ստավկեն հարուր հազար դրամն ա:

Այդ դիտողությունը զարմացրեց Մայքլին.

- Դուք դրամով եք խաղո՞ւմ:

- Բա հո կտոցների վրա չենք խաղալու:

Մայքլը, կտոցների մասին խոսացողին արհամարհելով, ուշադիր նայեց հարյուր հազար դրամի մասին ակնարկողին.

- Հիսո՜ւն… հազա՜ր… դոլլլլլլլլլլլաաաաա՜ր:

Վերջինիս ականջին հալեցնելով` Մայքլը ստիպեց մյուսներին լրջանալ:

- Ապե՜, կատակ ես անո՞ւմ:

Մայքլը, որպես պատասխան, կոստյումի կրպանից հանեց հարյուր դոլլարանոցներով կապոցն ու գցեց սեղանին` ծաղրական ժպտալով:

- Չգիտեի, որ մանկական խաղադրույքներով եք խաղում, - մասսայական ծաղրեց Մայքլը, - բայց քանի որ հայտնվել եմ մանկապարտեզում, ձեզ մի քանի կյանքի դաս կտամ, որ երբ մեծանաք, ձեր ոտքը քարին չդիպչի:

Մայքլի խաղընկերները մռայլվեցին` հասկանալով, որ նոր խաղընկերը լուրջ դեմք է, քանի որ միանգամից սկսեց հիսուն հազար դոլլարից, և նրա ծաղրանքին չպատասխանեցին:

Բոլորն էլ հասկացան, որ բռնած մաստերը բավական չեն Մայքլի խաղադրույքին պատասխանելու համար:

Համբերատար սպասելով մինչև վերջին մարդը կասի փաս բառը` Մայքլը զարմացավ.

- Չհասկացա… Ոչ ոք չի ուզում խաղա՞լ, - շշմած ցույց տվեց ձեռքի խաղաքարտերը, - բայց ոչինչ չունեմ… ոչ մի կոմբինացիա:

Մայքլի խաղընկերներն անակնկալի եկան` տեսնելով, որ իրոք իրենց ձեռքերում ավելի ուժեղ քարտեր էին, քան` հաղթողի:

Մայքլը սկսեց, ուրախությունից ձեռքերը շփելով, ցուցադրաբար ծիծաղել.

- Իմ բախտը շատ է բերում, - ասաց ու իրեն գցեց վաստակած գումարի վրա:

Խաղընկերները, զայրույթով, բայց համբերատար, նայում էին, թե ինչպես է Մայքլը չտեսի նման հավաքում կրած հարյուր հազար դրամներն ու իր կապոցով փողերը:

Վերջապես Մայքլը լրջացավ ու նայեց ցասումից եփվող խաղընկերների դեմքերին: Սպասեց` աստիճանաբար ձանձրանալով:

- Դե՞… շարունակե՞նք, թե՞…

Նոր քարտերը բաժանելուց հետո Մայքլի ուշադրությունը գրավեց կտտոցների մասին ակնարկողի նոր ինքնավստահությունը.

- Ասում ես դոլլա՞ր… քսան հազար դոլլար:

Մայքլը նայեց իր խաղաթղթերին, հետո խաղադրույք կատարողին.

- Լա՜վ… քսան հազար դոլլար… և, - բարձրաձայն մտածեց, - ավելացնե՜մ…

Խաղընկերները կրկին մռայլվեցին: Իսկ Մայքլը մտածեց, մտածեց… ու.

- Երկու միլիոն դոլլար էլ վերևից:

Խաղընկերների բերանները մնաց բաց… Մայքլը սկսեց ծաղրական որոնումները, թե ով է ուզում շարունակել: Խաղընկերները հերթով հանձնվեցին, բացի մեկից, որն ուներ կորցնելու բան. խոսքն իհարկե քսան հազար դոլլարի մասին էր: Մայքլը արմունկը դրեց սեղանին, դեմքը հենեց ափին ու ապուշ ժպիտով նայեց վերջինին` սպասելով…

Այդ պահին բոլորին էր հետաքրքրում, թե արդյոք Մայքլը չի կրկնում նախորդ հնարքը, սակայն չէին կարողանում հասկանալ:

Ի վերջո վերջինն էլ հանձնվեց: Մայքլի ապուշ ժպիտը ավելի մեծացավ:

Խաղընկերների հույսերը չարդարացան, որովհետև այս անգամ Մայքլը ցույց չտվեց ձեռքի խաղաթղթերը:

- Շարունակե՞նք, - ժպտալով առաջարկեց Մայքլը:

- Մի բան խմե՞ս, ապե՛, - հարցրեց Մարիամի տան սեփականատերը:

- Ես միայն իմ ընկերների ու հարազատների հետ եմ խմում, - պատասխանեց Մայքլը:

- Մի քիչ պեռեկուռ ա պետք, ապե՛:

- Խնդրե՜մ, - քմծիծաղեց Մայքլը:

Ընդմիջումը տևեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում Մայքլը մենակ էր մնացել սենյակում: Իսկ հակառակորդները, բացի Մարիամի ամուսնուց, միասին դուրս էին եկել հաց ուտելու, այդ ընթացքում ամբողջ շրջապատը ոտքի հանելու, որպեսզի պարզվի, թե ով է այդ ինտիլիգենտը և ինչ է իրենից ներկայացնում: Ժամանակը մինչև հաց ուտելն էր, սակայն առայժմ ոչ ոք չկարողացավ պարզել:

Այժմ կա՛մ վերադառնալ ու շարունակել, կա՛մ…

Մայքլը հանգիստ սպասում էր` սիգար ծխելով, երբ խաղընկերները վերադարձան սենյակ:

Տեղավորվեցին, և խաղը շարունակվեց, սակայն չորս հոգով. բացակայում էր Մարիամի ամուսինը:

Երբ արդեն խաղաթղթերը բաժանված էին.

- Սկսի՛, ապե՛, - ասաց Մարիամի տան սեփականատերը:

- Այս ամենով ի՞նչ ասեմ, - քմծիծաղի միջոցով հասկացնելով, որ լուրջ կոմբինացիա չունի` պատասխանեց Մայքլը, - մեկ միլիոն դոլլար:

Այս անգամ խաղընկերները վստահում էին իրենց ուժերին, որովհետև համոզված էին. Մայքլը չի էլ կասկածում, որ բաժանողն հմտորեն աճպարարություն էր արել` Մայքլին ոչ մի լուրջ քարտ չտալով, իսկ Մարիամի տան սեփականատիրոջը` չորս վալետ:

- Հարց չկա, ապե՛:

Մայքլը մեկ խաղաթուղթ փոխեց ու անակնկալի եկավ:

- Ինչպե՞ս է բախտս բերում, - ասաց ու, - բարձրացնում եմ տաս միլիոն դոլլարով:

- Լուրջ թիվ ա, - քմծիծաղեց Մարիամի տան սեփականատերը, - պռոբլեմ չկա:

Մայքլն ապշեց.

- Դիմացս միլիոնատերի որդի է նստած, և տեղյակ չե՞մ, - ծիծաղեց, - չգիտեի, որ այս աստիճան է բախտս բերելու… Ուրեմն կարելի է անցնել ավելի լուրջ թվերի, - լրջացավ, - հարյո՛ւր միլիոն դոլլար:

Այդ թիվը տակնուվրա արեց հակառակորդներին: Բոլորն էին խառնվել իրար ու չգիտեին ինչ անել: Կրկին անհայտացավ ինքնավստահությունը: Սկսեցին մտածել, թե ինչպես ստիպեն Մայքլին բացել խաղաթղթերը: Մարիամի տան սեփականատերը պետք է պատասխաներ կամ հանձնվեր: Բայց պատասխանելու համար անհրաժեշտ գումարը որտեղի՞ց գտնել… Ուզած-չուզած Մարիամի տան սեփականատերը հանձնվեց` հասկանալով, թե ինչ ապուշություն արեց խաղալով …

Հնչած փաս բառից հետո Մայքլը կրկնեց իր ծաղրական ծիծաղը.

- Կարծում էի, որ թույլ կտաս անցնել իմ սիրած թվին, որը միլիարդն է, - լրջանալով կանգնեց, - հմտորեն կարողացար փոխել իմ խաղաթղթերը: Բայց իրոք մտածում էիր, որ կարող ես ստիպել ինձ բացվե՞լ:

Մայքլն իր խոսքն ավարտեց` ձեռքի քարտերը շպրտելով Մարիամի տան սեփականատիրոջ դեմքին:

- Վաղը կդիմավորեք իմ հաշվապահին, - նորից կրկնելով ծաղրական ժպիտը` ավելացրեց Մայքլն ու դուրս եկավ սենյակից:

Մայքլը դուրս եկավ խաղատնից: Տաքսի չնստեց: Քաջ գիտակցում էր, թե ինչի է ընդունակ պարտվածը, բայց հանգիստ քայլում էր խաղատնից դեպի քաղաք: Քայլում էր մայթեզրով… Քայլեց մոտավորապես կես ժամ: Հանկարծ նրան հետևողները անակնկալի եկան` տեսնելով, որ Մայքլը կանգնեց խանութի մոտ, վառեց ծխախոտն ու քայլեց խանութի կողքով: Նկատելով, որ Մայքլը քայլեց այնպիսի ուղղությամբ, որտեղ մութ է և ոչ մարդաշատ…

Մայքլը դանդաղ անցավ խանութի կողքով, իսկ մեքենայից իջնողներն արագացրեցին…

Հետապնդողներից, որ չորսն էին, ամենահետ մնացածը, երբ անցավ խանութի կողքից, ահասարսուռ ճչոցով` տապալվեց եսնիվայր… Նրան ամենամոտ գտնվողը չհասցրեց շրջվել, ուշաթափվեց: Երրորդը հասցրեց շրջվել, բայց չկարողացավ խուսափել դեմքին եկող բեյզբոլի մահակի բութ կողմից: Անակնկալի եկած վերջինը չհասցրեց հանել զենքը, երբ պատի հետևից հայտնված բեյզբոլի գլխարկովը վրա տվեց, մահակով հարվածեց որովայնին, ոտքով` դեմքին, շրջադարձով ձախ ոտքը` կրունկի ուղղությամբ կատարեց երրորդ ու եզրափակիչ հարվածը…

Մայքլը կանգնեց, ժպտաց, շրջվեց դեպի օգնության հասնողը, դանդաղ մոտեցավ բեյզբոլի գլխարկովին:

- Ծօ՛, նվերըդ ըսիկ է՞ր, - բեյզբոլի գլխարկը հակառակ դարձնելով` դժգոհեց Արմանը, - էրկու վայրկյան էլ չդիմացան:

- Որտե՞ղ է Արեգը, - հարցրեց Մայքլը` հասնելով Արմանին:

- Օր ըսեմ ըստեղ է, կհավատա՞ս… հյուրանոցի մեջն է…

- Իսկ նրա անվտանգությունը:

- Մինչև մոտըդ գալը, սաղ էրել եմ, - պատասխանեց Արմանն ու կրկին դժգոհեց, - բայց ընձի հեչ չես խղճա:

- Գոհ չե՞ս, - ժպտաց Մայքլը:

- Ես էլ գիտեի` իսկական ախռանիկ բդի էղնին:

- Գիշերվա կեսին իմ գտածն էլ սա է:

- Լավ է՛, - հիասթափվեց Արմանը:

Մայքլը ձեռքը գցեց եղբոր ուսին.

- Վաղը Արեգի թիկնապահներին կասեմ, որ քեզ ծեծեն, - մխիթարելու նպատակով խոստացավ Մայքլը:

Մայքլը նայեց առաջին տապալվածին, որ անդադար ճչում էր. ահռելի ցավի պատճառը երկու ոսկորի վերածված սրունքն էր: Արմանը մոտեցավ, ոտքով տրորեց կոտրված մասը` ավելի սարսափելի դարձնելով այդ ճիչը.

- Հերի՛ք է կնգա պես ղժժաս, գլուխս տարար ծօ, - ասաց ու մահակի հարվածով լռեցրեց:

Մայքլը բջջայինով զանգահարեց.

- Երևում է` ձեր հետ պետք է այլ կերպ վարվեմ:

- Ի՞նչ, - զարմացավ Մայքլի հետ հեռախոսով զրուցողը:

- Աղբամաններից մեկում կգտնեք իմ հետևից ուղարկված անասուններին, - ասաց Մայքլն ու անջատեց հեռախոսը:

Երբ Աննայենց շենքի մոտ կանգնեց Արմանի Լամբորջինին, այդտեղ էին Աննան, Մարիամն ու հայրը: Այդտեղ տեղի էր ունեցել ծեծկռտուկ, որն սկսվել էր այն պահից, երբ Մարիամի հայրը շենքի դիմաց տեսել էր փեսային… Կրքերն արդեն հանդարտվել էին:

Նույնիսկ հարևանները նկատեցին, թե ինչ հիասթափությամբ է Աննան նայում Մայքլին, որ հանգիստ մոտենում էր: Մայքլը գրպանից հանեց այնքան գումար, որքան պարտվել էր Մարիամի ամուսինը.

- Սա անձամբ կտանեք խաղատուն, - ասաց Մայքլը Մարիամին, - հանկարծ ամուսնուդ ձեռքը չտաս… նա ոչ թե կվճարի, այլ…

Աննան, Մարիամն ու նրանց հայրը շշմած նայում էին Մայքլին` չհասկանալով, թե ինչպիսի մարդ է իրենց դիմացինը, բայց որ կրկին օգնության ձեռք մեկնեց…

- Ո՞նց շնորհակալ լինենք, - հարցրեց Աննայի ու Մարիամի հայրը, - նախ վերադարձրեցիք փոքրիկիս, իսկ հիմա…

Մայքլը նայեց Մարիամին.

- Փրկի՛ր ինքդ քեզ և երեխայիդ… Ավելի լավ կլինի բաժանվես… Ամուսնուդ նմանները վաղը կարող են… Նա իր հարազատ երեխային էլ կվաճառի, որպեսզի կրկին փորձի իր բախտը:

Աննան կրկին փոխվեց Մայքլի հանդեպ, որովհետև հասկացավ…

Հասկացավ նաև, որ չի ուզում, որ Մայքլը հեռանա, և առիթ փնտրեց Մայքլին խնդրելու, որ մնա.

- Չե՞ս ուզում բարձրանալ մեր տուն` սուրճ կամ թեյ խմելու:

- Գուցե մեկ ուրիշ անգամ, բայց ոչ հիմա, - պատասխանեց Մայքլը, - Արեգիս կարոտեցի:

- Չես կարա՞ իրան էլ բերես:

- Քնած կլինի, բայց եթե դեմ չեք, գեղեցկուհի՛, - հաջորդ շաբաթ ձեզ հյուր կգանք:

- Սպասում եմ, - ուրախացավ Աննա:

Աննայի հայրը երախտապարտ ժպտալուց բացի, ոչինչ չարեց…

… Արմանի Լամբորջինին կանգնեց հինգ աստղանի հյուրանոցի դիմաց: Մուտքի մոտ սպասում էր Արեգը:

Արեգը հասկացել էր, թե ուր գնաց Մայքլը, երբ նստեց այն տաքսին: Լավ էր ճանաչում եղբորը. Մայքլը նույնիսկ քայլում էր` ամեն ինչ հաշվարկելով:

Մայքլն ու Շոնը, եթե ցերեկները ընտանիքի հետ չէին, ապա գնում էին ընկերների հետ գոլֆ խաղալու, իսկ երեկոյան` պոկեր` կրկին ընկերների հետ: Արեգը զզվում էր այն մոլախաղերից, բայց ինչը կապված է Մայքլին ու Շոնին. նրանք խաղում էին, ոչ թե փողի, այլ հաճույքի համար և բացառապես միայն ընկերների հետ, որոնք նույնպես բրիտանական արիստոկրատիայի վերին ներկայացուցիչ էին: Մայքլն ու Շոնը միլիարդների հասնող խաղադրույքներ կատարում էին բացառապես իրար դեմ խաղալու ժամանակ: Հաղթել-պարտվելը նշանակություն չուներ. ուղղակի փորձի ու հմտության ձեռք բերում: Չէ՞ որ ընտանիքի մեկ անդամից անցնում էր մյուսին: Սակայն այս անգամն անհանգստացրել էր Արեգին, որովհետև Մայքլը գնացել էր խաղալու ո՛չ իր ընկերների հետ: Իսկ երբ Մայքլը զանգահարել էր Արամին… Արեգը սարսափել էր, երբ Արմանն այդքան արագ դուրս եկավ հյուրանոցից…

Արեգը չէր ուզում, որ եղբայրները կռահեն իր այն աստիճան ահաբեկվելը, որ խնդրել էր թիկնազորին գնալ եղբայրներին օգնության: Այդ խնդրանքը բնականաբար մերժվել էր: Երեխայի սիրտը տեղն ընկավ, միայն երբ տեսավ մոտեցող Լամբորջինին, որից ողջ-առողջ դուրս եկան եղբայրները:

- Էդ ո՞ւմ էիր Լաս Վեգաս էրել, - քթի տակ ծիծաղելով` հարցրեց Արեգը:

- Չես ճանաչում, - մոտենալով պատասխանեց Մայքլն ու շոյեց Արեգի գլուխը, - ինչո՞ւ եք դեռ արթուն` այս ուշ ժամին, երիտասա՛րդ:

- Ախպերներս գիշերվա կեսին չիդես ուրտեղ են, ես բդի հանգիստ քնի՞մ:

- Խոստանում եմ, որ այլևս չի կրկնվի, - ձեռքը Արեգի ուսին գցելու միջոցով ներողություն խնդրեց Մայքլը, - ազի՜զ, մի՛ մտածիր:

- Քեզի Կո Չունի տեղն օր չդնես, չի՛ էղնի, չէ՞:

- Իսկ ինչո՞ւ ոչ, - ծիծաղեց Մայքլը` փորձելով հանգստացնել զայրացած Արեգին, - Արմանն ուզում է Ջեքի Չանին սուրճ բերող աշխատել, իսկ ես…

- Դու հըլը շատ հաց ու պանիր բդի ուտես, օր յոթանասուն տարի հետո կռնանաս Չոու Յուն Ֆատին կոֆե բերող աշխատիս:

Մայքլն Արեգի այդ խոսքերից ծիծաղեց ու ավելի ամուր քաշեց եղբորը թևի տակ…

… Առավոտյան վերադարձան Գյումրի:

Մայքլը սկսեց մտածել, թե ինչպես մշակել Արեգի ցանկությունն իրականացնելու նախագիծը: Առայժմ ոչինչ չէր ստացվում: Կենտրոնանալու նպատակով առանձնացավ իր ծխարանում: Նրան մտքերից շեղելու իրավունք ուներ միայն մեկը, որը չկարողացավ վեր չթռցնել, երբ գաղտագողի մոտեցավ ու թռավ մեջքին.

- Էս ի՞նչ կենես:

- Ցանկությունդ եմ փորձում կատարել, - Արեգին պատասխանեց Մայքլը:

- Կստացվի՞:

- Կասկածո՞ւմ եք, պարո՛ն, - ասաց Մայքլն ու Արեգին շուռ տվեց` մեջքից դեպի գիրկը:

- Մա՛յքլ… մէ բանըմ էլ կռնա՞ս էնես:

- Ի՞նչ ես կամենում, - ուշադրությունը լարեց Մայքլը:

- Աֆրիկայի էրեխեքին էլ օգնես:

Նոր անակնկալ էր Մայքլի համար: Համբուրեց Արեգի ճակատը.

- Կսպասե՞ս մինչև այս նախագիծն ավարտեմ և կանցնեմ դրան:

- Էղավ, ցավըդ տանիմ, - ասաց Արեգն ու դուրս վազեց ծխարանից:

Մայքլը մի քանի ժամ մտածելուց հետո կապնվեց Շոնի հետ: Կիսվեց Արեգի նոր ցանկության և Աղետի գոտին վերացնելու հետ կապված առաջացած դժվարությունների մասին: Պատրաստվում էր ներողություն խնդրել Շոնից, քանի որ իրենց եկամուտները պատրաստվում էր կրճատել երկու միլիարդ դոլլարով. մեկ միլիարդը Գյումրուն, երկրորդը` Աֆրիկային: Բայց անակնկալի եկավ, երբ չհասցրեց առաջարկել, որովհետև Շոնն էր առաջինը: Մայքլը զգուշացրեց Շոնին, որ այն ավելի մեծ դժվարությունների առաջ կկանգնեցնի իրենց` բոլորին, քանի որ այդ նախագիծը միայն ծախս էր պահանջում: Շոնը պատասխանեց լուռ ցույց տալով. հետո՞ ինչ. միլիարդ ավել, միլիարդ պակաս… Մայքլը խորամանկորեն ժպտաց. Շոնն էլ է նույն կարծիքին:

Եվ հաջորդ օրը Մայքլ ու Շոնը ինտերնետի միջոցով ուղիղ կապ հաստատեցին հայկական կազմակերպությունների բաժնետերերի հետ: Օնլայն նիստում հրավիրված ժողովում Մայքլն ու Շոնը ներկայացրեցին համատեղ մշակված նախագծի այն կետերը, որոնք վերաբերվում էին Աղետի գոտուն. Աֆրիկան հայերին բնական է, որ չէր հետաքրքրի: Նիստի ընթացքում առաջացան տարաձայնություններ, իսկ դժգոհողների անունից ելույթ էր ունենում Մայքլի սիրելի հորեղբայրը:

- Մեզ այդ նախագծից ի՞նչ օգուտ. միայն ահռելի ծախսեր են:

Երբ Շոնին թարգմանեցին Մայքլի հորեղբոր առարկությունը, Շոնը պատասխանեց, որ ֆինանսական ծախսերն ամբողջությամբ հոգալու են միայն ինքն ու Մայքլը, իսկ նրանք` բոլորը, ուղղակի կատարողներ են լինելու: Սակայն դա նույնպես չգոհացրեց Մայքլի հորեղբորը:

- Դրա փոխարեն կարող ենք այնպիսի գործ անել, որ բոլորս էլ շահ ունենանք:

- Բնական է, - հունից ելավ Մայքլը, - բայց չեմ սիրում, որ իմ հարազատներից որևէ մեկի տրամադրությունն ընկնում է, - քմծիծաղեց, - իսկ ձեր մեջ գոյություն ունի՞ որևէ մեկը, որ ցանկանում է նրանցից մեկի տրամադրությունը գցել:

Այդ քծնական սպառնալիքը բոլորին դրեց երկընտրանքի առջև. կամ համաձայնել, կամ ցտեսություն սիրելի բիզնեսին… Նախագիծը հաստատվեց միաձայն:

… Հորեղբայրը մտափոխվեց, երբ մտածեց ու հասկացավ, որ այդ նախագծից հնարավոր է ահռելի կարողություն կորզել: Նախագիծն այնքան հզոր էր, որ Աղետի գոտի հասկացողությունը կվերանար ընդամենը երկու տարվա ընթացքում: Իսկ քանի որ եղբոր որդիներն ընդամենը մեկ ամսից վերադառնալու էին Մեծ Բրիտանիա… Ինչո՞ւ չօգտագործել այդ հնարավորությունը: Քաղաքը կարելի է կառուցել տաս անգամ ավելի ցածր որակով, իսկ մնացած գումարը… Պետք էր ամեն ինչ հստակ մշակել, որպեսզի ոչ ոք չկռահի: Ոչ ոք ասելով` Մեծ Բրիտանիայում բնակվողները: Անմիջապես էր գործի անցել ու ամեն ինչ մշակեց չորս օրվա ընթացքում, սակայն հինգերորդ օրն ամեն ինչ ջուրը լցվեց Մայքլի կատարած հայտարարությունից…

… Կեսօրին Արմանն ու Լիլիթը ռեստորանում էին: Լուռ ճաշում էին:

- Հետաքրքիր տղա ես, - ծիծաղեց Լիլիթը, - հաշված օրեր են մնացել մեր ամուսնությանն ու ե՛ս քեզի կկանչեմ սվիդանիայի:

- Ծնողներդ իրար չեն խառնվի՞, օր երեկ…

- Ընչի՞… նշանված չե՞նք:

- Քա՞նիսին է թռիչքըդ, - զրույցի թեման փոխեց Արմանը:

- Գիշերվա իրեքին:

- Սաղ ընտանիքով կերթա՞ք:

- Հա՛, օգտվինք առիթից ու մե քանիմ օր մնանք քեռուս տունը:

- Բայց էդ չեմպիանատը Մասկվայի մեջը չէ՞, - զարմացավ Արմանը, - քեռիդ էլ Լենինգրադի մեջը կմնա:

- Ռուսաստան է է՛լի, - արդարացավ Լիլիթը, - քեռուս էլ տասէրկու տարի չեմ տեսել:

- Էդ շախմատից օսկուց մեդա՜լ:

- Կջախջախեմ հակառակորդներիս ու հաղթանակս կնվիրեմ քեզ…

- Ընձի՛ չէ, - առարկեց Արմանը, - Արեգիս, Վինսենթիս, Մայքլին, Անոյին ու Շոնին:

- Վինսե՞նթ օվ է, - զարմացավ Լիլիթը:

- Ի՛, - անակնկալի եկավ Արմանը, - յեգյա՛նս:

- Ո՞վ…

- Անոյի ու Շոնի տղեն, - հստակեցրեց Արմանը ու սկսեց հիանալ, - ըմբես սիրուն, շեկ էրեխա է, օր…

- Զարմանամգը ձեր վրա, գիտե՞ս, - հիացավ Լիլիթը, - միշտ իրար հետ եք. բռունցք:

- Ընչի՞ կզարմանաս, - ժպտաց Արմանը:

- Առաջի անգան կտեսնիմ իրար ըդպես կապված…

- Էրկու ընտանիքով ավելցընելու վախտն է:

- Մեկը` իմըս, մեգելը՞…

- Հըբը Մայքը՛լը…

- Սիրած գտա՞վ:

- Ինչըղ օր՝ մե աղջկամ հավնել է:

- Լո՞ւրջ, - ժպտաց Լիլիթը:

- Լիլի՛թ, - հանկարծ լրջացավ Արմանը, - մտածեմգը…

- Ի՞նչ կմտածես, - մտահոգվեց Լիլիթը` Արմանի լրջացումից:

Արմանը մի կերպ հավաքեց մտքերը.

- Գուզեմ հետաձգեմ մեր հարսնիքը…

- Ընչի՞, - շշմեց Լիլիթը:

- Գուզեմ սկզբից Մայքլը նշանվի…

- Իյա՜, բարև՛ ձեզի, - Արմանի խոսքը կտրեց Լիլիթը, - արդեն ըմբես էրիք, օր ձեզնից մեկին էնքան սիրի, օր արդեն կարոտնամգը, գուզես հարսնիքը ետ քցե՞ս:

Լիլիթի կատակը Արմանի վրա հակառակ ազդեցությունն ունեցավ:

- Չեմ ուզե Մայքլից շուտ նշանվիմ… էդ տղուն լավ գիտեմ…

- Ու ըմբես էրիր, օր ստիպված սպասեմ, չէ՞:

Արմանն անտրամադիր նայեց Լիլիթին.

- Հանուն Մայքլի… հանգիստ կթողնիմ քեզի:

Լիլիթը բարձրաձայն ծիծաղեց` ներքուստ հավատալով Արմանի խոսքերի լրջությանը, ու հետզհետե Արմանի մռայլությունից ծիծաղը դադարեց.

- Բայց չի էղնի՞, օր նույն օրը ամուսնանանք, - երազանքների մեջ ընկավ Լիլիթը, - էրգու ախպոր հարսնիք մեկ օրում…

Արմանի աչքերը փայլեցին.

- Ի՞նչըղ չէի ֆայմել:

- Անֆայմըըըըըըըըը՜ս… կռնա՞ գիտես՝ Արեգին էլի բդի կարոտնամ:

- Հմի մտածենք` Մայքլի հետ ինչ բդի էնենք, - ուրախ սկսեց պլանավորել Արմանը:

- Ընչի՞, - զարմացավ Լիլիթը, - նոր չըսի՞ր, օր գտել է…

- Գտնելը գտել է… բայց չիդեմ… Արեգն օր բանըմ չեներ, ինքը էդ աղջկան նայել էլ չէր կռնանա:

- Էլի Արեգը՞, - ապշեց Լիլիթը:

Արմանը նույնպես ծիծաղեց: Իսկ Լիլիթը սկսեց հաշվել.

- Ես, ընտանիքս, էդ աղջիկը, իրա ընտանիքը, Անգլիացոնք ու իրեք ախպեր մէ քուր, - հանկարծ մոլորվեց, - ուրիշ ո՞վ կա… քիչըմ քիչ չե՞ք:

Արմանի ծիծաղը միանգամից անհայտացավ դեմքից, երբ տեսավ ռեստորան մտնողին.

- Հոպար է՛լ ունիմ:

Լիլիթը նկատեց, թե ինչպես էր Արմանը նայում իրենց սեղանին մոտեցողին: Մոտեցողը Վազգենն էր, որն իմանալով, թե ինչու է ձախողվել հոր մշակած ծրագիրը, դուրս էր եկել քաղաք շրջելու և երբ տեսել էր ռեստորանի դիմաց կանգնած Լամբորջինը… Արմանը զայրույթը պահեց իր մեջ, երբ անկոչ հյուր Վազգենը նստեց իրենց սեղանին.

- Էդ ի՞նչ կամիսյա գուզե ախպերդ Լոնդոնից ղըրկե:

- Ես հաց կուդեմ, - պատասխանեց Արմանը:

- Հերս տղավարի ըսել է, ու ես իրա խոսքի վրա կասկածող ման գուգամ:

- Արդեն գտել ես:

Վազգենն այդ խոսքերից մի պահ ծիծաղեց, հետո լուրջ նայեց Արմանին.

- Հըլը դո՛ւրս արի:

- Ես հաց կուդեմ, - կրկնեց Արմանը:

- Յերգա՛ր բդի սպասե՞մ:

- Ըդքանը ֆայմի՛… օր աղջկա հետ եմ:

- Աղջկա ատմասկի տակ ինչքա՞ն բդի մնաս:

Արմանի համար անհասկանալի էր Վազգենի այդպիսի պահվածքը.

- Ծօ՛, ինչըղ օր առյուծի կաթ խմած էղնիս… նայե` բգիդ չմնա:

- Ընձի ստռախ կերցնողը հըլը չի՛ ծնվել, ա՛յ տղա:

- Լավ չես նայել, - հանգիստ ասաց Արմանը, - դեմըդ նստած է:

- Դուրս արի՛, կըսեմ, - կրկնեց Վազգենը:

Լիլիթը սկսեց վախենալ, որ հիմա կսկսեն իրար ծեծել: Իսկ Արմանը չցանկացավ շարունակել, քանի որ զգաց, որ Վազգենը` առանց կռվի, հեռանացող պտուղը չէ, իսկ Լիլիթի ներկայությամբ կռվել չէր ցանկանում:

- Հմի գուգամ:

- Նայէ շատ չսպասեմ, - ասաց Վազգենն ու վերջապես մենակ թողեց նրանց:

Լիլիթը սարսափած սկսեց աղաչել.

- Արմա՛ն, դուրս չերթա՛ս:

- Ըսիկ պոկ չի՛ գա, - պատասխանեց Արմանը:

- Արմա՛ն, չէրթա՛ս:

Արմանը խորամանկորեն ժպտաց.

- Լիլի՛թ, ես դուխով տղա եմ, բայց սայլուգ չեմ:

Արմանի այդ խոսքերից Լիլիթի մեջ որոշ չափ հանգստություն հայտնվեց: Իսկ Արմանը բջջայինով զանգահարեց …

Արմանը, երբ այլևս չթողեց, որ Վազգենը երկար սպասի, հասկացավ, որ ճիշտ էր վարվել` զանգելով, բայց մի քիչ թերագնահատել էր հորեղբոր որդուն: Շտապելուց լավ չէր հաշվարկել կամ չէր պատկերացնում, որ Վազգենը դուրս կկանչեր ոչ թե զրուցելու, այլ հաշվեհարդար տեսնելու: Արմանը աչքերով հաշվեց տասներկու, բայց կռահեց, որ Վազգենը նաև անակնկալ ունի: Նայեց Վազգենի աչքերին… Վազգենն ակամա գլխի գցեց Արմանին իր պատրաստած անակնկալի մասին… Արմանը շրջվեց… հասցրեց գլուխը հետ քաշել. վադապռավոդի կլյուչի հարվածը մի քանի սանտիմետր հեռավորությամբ վրիպեց Արմանի դեմքից, Արմանն անմիջապես օգտագործեց վրիպողի բացվելը` ոտնատակը հասցնելով վերջինիս դեմքին:

Դա այնքան արագ կատարվեց, որ մինչև մյուսները վրա տվեցին, Արմանն արդեն վերցրել էր առաջին հարձակվողի զենքը: Սակայն հակառակորդները նույնպես զինված էին բութ զենքերով: Արմանն իրեն չկորցրեց. նահանջելու կամ փախչելու փոխարեն հարձակվեց` հանկարծակիի բերելով շատվորներին… Նրանցից երեքն արդեն փռված էին, իսկ չորրորդը հայտնվել էր Արմանի ձեռքերում, որպես պատնեշ: Արմանը, որպես վահան օգտագործեց իր ձեռքն ընկածին նրա դեմ, ով կարողացել էր անցնել թիկունք, որից հետո ոտքով տապալեց այդ թիկունք անցնողին: Իսկ ձեռքի վահանին հրեց նոր մոտեցողի վրա, որն ապշեց` տեսնելով, որ վեցերորդ համարի կլյուչի հարվածը Արմանի գլխու փոխարեն հասավ ընկերոջ գլխին, որի վրայից թռնելով` Արմանը տեղ հասցրեց իր հարվածը:

Ոտքի մնացածներից երեքը սկսեցին նահանջել…

- Թուլանգնե՛ր, ըսքանեվ մեկի վրա չեք կռնա՞, - կատաղած գոռաց Վազգենը:

Սակայն ևս երկուսը գերադասեցին գործ չունենալ Արմանի հետ: Գիտեին, որ միասին կկարողանան տապալել, բայց մեկն ու մեկը կարժանանա փռվածների բախտին. չցանկացան լինել այդ մեկն ու մեկը:

Արմանը կարողացավ այժմ հստակ հաշվել. բացի Վազգենից ևս երկուսն են պատրաստ կռվելու. հարմար պահի են սպասում… Վազգենն այս անգամ իրոք քչվորություն զգաց ընդդեմ միայնակ Արմանի:

Նահանջածներն անակնկալի եկան, երբ Արմանը շուրջ բոլորը նայելուց հետո ծաղրական ժպտաց Վազգենին ու ցուցադրաբար գցեց ձեռքի սառը զենքը:

Բայց Արմանն ազնիվ պատասխան չստացավ, սակայն չվերցրեց գետնին գցածը, այլ թշնամական ժպիտը դեմքին քայլեց հարձակվողներին ընդառաջ, որոնց կրկին միացան նահանջածներից չորսը…

Արմանը հասկացավ, թե ինչ ահռելի սխալ գործեց, սակայն արդեն ուշ էր այն ուղղելու համար…

Սկսեց մի կերպ խուսափել լուրջ հարվածներից ու միայն պաշտպանվել` նահանջելով: Փորձում էր տեսադաշտում պահել հակառակորդներին, բայց մեկին կորցրեց, որից էլ ուժգին հարված ստացավ գլխին… Մնացածը վրա տվեցին ընկած Արմանին` ձեռքերի բութ իրերով ու ոտքերով…

Կրակոց. Արմանին ծեծողներից մեկը թիակից վիրավորվեց…

Արմանը հարձակվեց անակնկալի եկածների վրա` իրենց իսկ զենքերով…

Եվս երկու կրակոց. երկու հակառակորդ էլ պակասեց:

Վազգենը սարսափած նայում էր կրակողին` չգիտես որտեղից հայտնված Բենտլիի կողքին կանգնած Մայքլին, որ ծխացող Colt Python Elite-ն պարզել էր կռվողների ուղղությամբ:

Կրկին կրակոցներ. Արմանն այժմ ուներ ընդամենը մեկ հակառակորդ, որը սկսեց նահանջել, բայց ո՞ւր. Արմանն առաջանում էր: Նահանջողը փորձեց ձեռքի երկաթյա խողովակով հարվածել Արմանի գլխին, բայց այն թռավ ձեռքից Մայքլի օգնությամբ:

Վազգենը ստիպված նայում էր, թե ինչպես է վերջինը վախենալով հետ-հետ գնում` փորձելով խուսափել վրա եկող Արմանից… Հետ-հետ քաշվեց այնքան մինչև հանդիպեց խոչընդոտի, որը Վազգենի Ռենջ-Ռովերն էր, իհարկե Արմանի աչքից չվրիպեց դա: Արմանը ժպիտն ուղղեց դեպի մեքենան: Գլխի հարվածով թուլացրեց վերջինին, վերցրեց ուսերի վրա ու գլխիվայր շուռ տվեց դիմապակու վրա:

Վազգենը նայեց Մայքլին: Տեսավ, որ Մայքլը մատով բացեց Colt Python Elite-ի թմբուկն ու… Երբ փողը վերև ուղղվեց, ասֆալտին թափվեցին գիլզաները: Մայքլն ընդամենը մեկ փամփուշտ տեղադրեց թմբուկի մեջ` հանգիստ մոտենալով Վազգենին.

- Չեմ սիրում այս ծեծկռտուկները:

Երբ փամփուշտն իր տեղում էր, Մայքլն այնպես շարժեց ձեռքը, որ թմբուկն ինքն իրեն վերադարձավ սկզբնական դիրքին:

- Կարոտում եմ Մեծ Բրիտանիան, - ավելացրեց Մայքլը` նայելով Վազգենի վախեցած աչքերին, - այնտեղ քեզ նմանները ծաղրի առարկա են:

Վազգենը ձայն չհանեց: Շարունակությունը թողեց Մայքլի խղճին, քանի որ չէր հասցնի հանել իր մոտի ատրճանակը: Բայց Մայքլը նայում էր Արմանին, որ թաշկինակի միջոցով գլխից եկող արյունն էր փորձում կանգնեցնել: Զայրացած հրամայեց.

- Զանգի՛ր Արեգին, Ջեքի Չանի խայտառակ տեսակ:

Արմանը, մոռանալով գլխից եկող արյան մասին, սկսեց ինչ որ բան փնտրել գրպաններում, որով կատաղեցրեց Մայքլին.

- Արագացրո՛ւ, զանգի՛ր. երեխան չանհանգստանա…

- Ա՛պ, հեռախոսս կորցրի, - պատասխանեց Արմանը` գլխի ընկնելով, որ երևի կռվի ժամանակ է կորցրել:

Մայքլը ազատ ձեռքով գրպանից հանեց բջջայինն ու նետեց Արմանի ուղղությամբ: Արմանը կարողացավ օդում բռնել այն. զանգահարեց Արեգի բջջայինին.

- Ազի՛զ, ես եմ, ամեն ինչ ցենտր է… Լիլիթին ճամփեմ, գուգամ:

Մայքլը հանգստացավ, երբ Արեգն իմացավ, որ եղբոր հետ ոչինչ չի պատահել: Նայեց Վազգենին` զենքն ուղղելով վերջինիս դեմքին.

- Գիտե՞ս` ինչու քեզ ու հայրիկիդ ճիճվի նման չեմ տրորում… Կգնա՛ս և եկեղեցում մո՛մ կվառես ձեռքերս կապողի համար… Նրա անունն Արեգ է, - խոսքն ավարտելուց հետո նայեց Արմանին, - գնացի՛նք:

- Ինչըղ ըսե՛ս, ախպե՛րս, - պատասխանեց Արմանն ու Մայքլի հեռախոսով զանգահարեց, բայց ուրիշ բջջայինի, - Լիլի՛թ, դո՛ւրս արի:

Մայքլն ու Արմանը նախ տուն տարան Լիլիթին, հետո Մայքլը քարշ տվեց Արմանին հիվանդանոց` գլուխը զննելու: Եվ երբ վերջապես համոզվեց, որ լուրջ բան չկա, գնացին տուն: Այդ ամբողջ ընթացքում Մայքլը հանդիմանում էր Արմանին, իսկ զայրույթն այդպես էլ չէր անցնում: Մեքենան արդեն կանգնեց տան դիմաց, իսկ Մայքլը դեռ շարունակում էր:

- Ե՞րբ ես դադարեցնելու քո ախմախությունները, - կատաղած հարցրեց Մայքլը` մեքենայից իջնելով:

- Հա՜, լա՛վ, հասկըցա՛նք…

- Ոչինչ էլ չե՛ս հասկացել, - շարունակեց Մայքլը, - Ջեքի Չանն այդպիսի ապուշություն երբե՛ք չի անի…

Մայքլն ինքն իրեն լռեցրեց` տեսնելով տան դիմաց կանգնած Արեգին:

Մայքլի քարոզից տրամադրությունը գցած Արմանն ուզում էր տուն մտնել, բայց երբ նայեց Արեգին, կանգնեց ու զայրույթը թափեց Արեգի վրա:

- Ի՞նչ կնայես:

Արեգը արհամարհական գլուխը բարձր պահեց, չնայեց Արմանին` ցույց տալով, թե Արմանն իրենից ինչ է ներկայացնում, որ ձայն է բարձրացնում.

- Ես Ա՛րմանն եմ, հա՜… Վիշապ խեղդո՜ղ, հսկա ջարդող քաջ Արմանը…

- Արե՛գ, հավեսըդ չունիմ:

- Հըբը բդի չունենաս, - շարունակեց Արեգը, - էդ ձեռով յոթը… չէ՛, չէ՛, չէ՛… քառասունյոթը հոպարի տղա ես խեղդել… է՞դ, թե՞ էն… վայթե էդ, - խճճվեց Արեգը:

Արմանը զարմացավ.

- Ծօ՛, ըսիկ ի՞նչըղ կենե, օր միշտ բարձրցնեգը մեր տրամը…

Արեգն այդ խոսքերից հասկացավ, որ փախչելու ժամանակն է:

- Կայնի՛ հըլը, ա՛յ տղա, - կանչեց Արմանն ու ընկավ Արեգի հետևից:

Մայքլը կողքի չմնաց…

Մեկ ժամ անց արդեն լրջացել էին: Արեգը տխուր նստած նայում էր պատուհանից դուրս: Զգաց, որ թիկունքից մոտենում են եղբայրներն ու միանգամից ասաց.

- Կներե՛ք ընձի…

- Արե՞գ, - շշմեց Մայքլը:

Արմանն էլ էր ապշած Արեգի ներողությունից:

- Չէի մտածե, օր խնդրանքս կռնա էս օրին հասնի:

- Ի՞նչ ես դուրս տալիս, - ավելի զարմացավ Մայքլը:

- Հոպարը չի ուզե հասկնա, օր հարիֆ չենք, - ինքն իրեն ասաց Արեգը:

Մայքլի ու Արմանի ուսերից ծանր բեռ ընկավ. կարծում էին, որ լուրջ բան է պատահել:

- Բա՛ն չկա, ազի՛զ ջան, - ասաց Արմանը:

- Թազա խնդրանք ունիմ:

- Ասա, սիրո՛ւն ջան, - ուշադրությունը լարեց Մայքլը:

- Ըմբե՛ս էրեք, օր հոպարն ու Վազգենը բոմժ դառնան… Իրանք բդի զրկվին ամեն ինչից, օր չկռնանան ձեզի վնասելու փորձ էնեն:

Արմանը նայեց Մայքլին, որի դեմքին արդեն հայտնվել էր արդեն կատարվածի մասին վկայություն հանդիսացող ժպիտ…

… Առավոտյան Մայքլը, Արմանն ու Արեգը նախաճաշում էին. կարծես նախորդ օրը ոչինչ չէր եղել:

Երբ նախաճաշն ավարտվեց, Արմանը դուրս շտապեց: Մայքլն ու Արեգը դուրս եկան տեսնելու, թե ուր շտապեց Արմանը:

Արմանը սպասում էր, թե երբ է բեռնատարից իջնելու իր այդքան սպասած…

- Մարալս էգավ, - իրենից գոհ ասաց Արմանն ու մոտեցավ փաթեթավորված բեռին:

Մայքլն ու Արեգը շատ մեծ հետաքրքրությամբ էին նայում, սպասում` փորձելով գուշակել, թե այդ ինչ մարալ է: Անհամբեր սպասում էին, թե երբ է Արմանը քանդելու շորով փաթաթանը, որ տեսնեն… Եվ երբ Արմանը քաշեց շորը… Մայքլն ու Արեգը զարմացած նայեցին նախ միմյանց, հետո բացատրություն պահանջող հայացքով` Արմանին:

- Հը՛, ի՞նչղ է, - հպարտացավ Արմանը, - սիրուն է, չէ՞:

Սիրունը սիրուն էր, բայց Մայքլի ու Արեգի համար անհասկանալի, թե ինչ գործ ունի իրենց տան դիմաց շքեղ, սև արագընթաց մոտոցիկլետը:

- Եղբայրս էքստրիմի վրա ցնդել է, - գլուխը քորեց Մայքլը:

- Օր կըսեմ` գուզե Ջեքի Չանին կոֆե բերող աշխատի, չէիր հավատա, - ծիծաղից թուլացավ Արեգը:

- Ի՛… արի ստե՛ղ հըլը, ծօ՛:

Արեգը չհասցրեց փախչել. Արմանը վազեց, բռնեց, գցեց գետնին:

- Էս ախպորդ վրա կղժժա՞ս:

Արեգը գլուխը մի կերպ բարձրացրեց ու փորձելով ուղղել գզգզված մազերը` կանչեց.

- Մա՛յքլ, բայց ի՞նչ ըսի, օր ըսիկ ըսպես վեր-վեր թռավ:

- Ճշմարտությունը:

Արեգը նայեց Արմանին` թագավորեցնելով Մայքլի պատասխանը.

- Հըբը՜:

- Ծօ ա՛յ տղա, - արձագանքեց Արմանը:

- Մայքը՜լ…

Մայքլն իհարկե հարձակվեց գզվողների վրա: Գզուզ, խուտուտ, կծել… ով ում պատահի…

Գզուզով զբաղված եղբայրները չնկատեցին, թե ինչպես կանգնեց հորեղբոր մերսեդեսը: Տեսնելով, որ իր վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում` հորեղբայրը հունից ելավ` այլևս չկարողանալով սպասել, թե երբ են եղբայրներն ավարտելու գզուզը.

- Մա՛յքլ:

Եղբայրներն իսկույն դադարեցրեցին գզուզը: Պառկած տեղից նստեցին խոտածածկույթի վրա` հավասար` կողք-կողքի:

- Լրջացե՛ք, ավագն է եկել, - քծնեց Մայքլը:

- Յա՜, - բացականչեց մեջտեղում նստած Արեգը, - բոմժերի ապագա թագավորը:

- Արե՛գ, թագավորին չի՛ կարելի վիրավորել, - ծիծաղելով հանդիմանեց Մայքլը:

Իսկ Արմանը հաղթական ժպիտ շպրտեց հորեղբոր դեմքին:

- Խոսալու բան կա, - Մայքլին ասաց Արեգի վերաբերմունքից զարմացած հորեղբայրը:

Մայքլը կանգնեց, ուղղեց փողկապը.

- Խոսե՛ք:

- Ներսը խոսանք:

- Գնա՛նք իմ աշխատասենյակ:

- Մէ վիսկիմ էլ չես տա՞:

- Վիսկի խմելու համար ես էգե՞լ, հոպը՛լո, - զարմացավ Արմանը:

Մայքլը քմծիծաղ տալով մոտեցավ, նայեց հորեղբոր աչքերին.

- Ես միայն իմ հարազատների և ընկերների հետ եմ խմում, իսկ եթե քո սիրտը վիսկի է ցանկանում, քեզ մեկ բաժակ կտամ:

- Հետըդ լուրջ խոսալու բան կա, - ուշադրություն չդարձնելով Մայքլի ծաղրանքին` ասաց հորեղբայրը:

- Լա՛վ է, որ ի՛նքըդ եկար, - պատասխանեց Մայքլը, - ես էի պատրաստվում քեզ կանչել, քանի որ ասելու բան ունեմ:

- Դե՞… չէրթա՞նք ներս:

Մայքլը հյուրընկալ տանտիրոջ նման հարգանքով ցույց տվեց տան դուռը: Հորեղբայրն արագ մտավ տուն, նրան հետևեց Մայքլը:

Մայքլը քիչ էր մնում ծիծաղեր` տեսնելով, թե ինչպես է չտեսի նման բաժակի մեջ վիսկի լցնում հորեղբայրը, շեմից առաջ չգալով ասաց.

- Վիսկին այդպես չեն խմում… այն շատ քիչ են լցնում, սառույցը պետք է համաչափ լինի, - շարունակեց` առաջ գալով, - և այդ մի քանի կումը պետք է վայելել մինչև ձեռքի սիգարի վերջանալը:

- Էս ընձի խմել կսորվըցընե՞ս:

- Կյանք եմ սովորեցնում:

- Հոպարիդ` կյանքի դասե՞ր:

- Եթե կյանքից որևէ բան հասկանայիք, չէիք ստիպի Արեգին արձակել ձեռքերս:

- Յանիմ ի՞նչ:

- Քեզ չէինք ոչնչացնում, որովհետև Արեգն էր խնդրում… իսկ երեկ փոխեց որոշումը:

- Քարը փեշիցդ թափե ու մեր գլխուն կամիսիա մի՛ դիր:

- Հանձնաժողով լինելու է… որպեսզի Գյումրին չտեսնի ևս մեկ ութսունութ, - ասաց Մայքլն ու ժպտաց, - բայց Դուք անհանգստանալու կարիք չունեք:

- Ընչի՞:

- Այլևս ոչ մի բանի հետ կապ չեք ունենալու… ոչ մի բանի, որ կապված լինի մեր բիզնեսների հետ:

- Ըդորով ի՞նչ գուզես ըսես:

- Երեկոյան կներկայացնեմ Ձեր փաստաթղթերը, իսկ եթե չստորագրեք այն, ըստ որի ինքնակամ հրաժարվում եք Ձեր բաժնետոմսերից, ժողով կհրավիրեմ և կհայտարարեմ, որ Դուք հուսալի գործընկեր չեք… Իսկ ով ցանկանա Ձեզ օգնության ձեռք մեկնել, նրան նույնպես կսննկացնեմ:

- Հարազատիդ դեմ կէրթա՞ս…

- Հարազատությունից դո՛ւ կխոսա՞ս, - զրույցին խառնվեց շեմին հայտնված Արմանը, - դու չէի՞ր, օր վիզ դրած գուզեիր մեզի որբանոց թաբլեիր:

- Արմա՛ն, - սաստեց Մայքլը` չհասցնելով լռեցնել:

Արմանի բերանն ուզում էր փակել, քանի որ Արմանը շեմին հայտնվել էր Արեգի հետ: Մայքլը չէր ցանկանում, որ Արեգը լսի այդ դաժան խոսակցությունը, բայց…

- Պետք չէ, Մա՛յքլ, - ասաց Արեգը, - ամեն ինչ գիտեմ ու հասկընամգը:

Հորեղբայրը նայեց եղբորորդիների հաղթական ժպիտներին, սևեռվեց Մայքլի դեմքին.

- Ճակատամարտը հաղթիր, բայց հըլը պատերազմը չես հաղթել:

Մայքլն ու հորեղբայրը լուրջ-լուրջ նայեցին իրար աչքերի մեջ:

- Մինչև երեկո ժամանակ ունես հարստությունդ վայելելու:

- Չե՛ս հասցնե, - նույն լրջությամբ պատասխանեց հորեղբայրն ու շտապեց հեռանալ:

Մայքլը, Արմանն ու Արեգը մնացին մենակ:

- Ազի՛զ, մեզ մենակ կթողնե՞ս, - Արեգին խնդրեց Մայքլը, - Արմանի հետ խոսելու բան կա:

Արեգը չհասկացավ, թե ինչ է կատարվում, բայց Մայքլի խոսքին դեմ չգնաց. խոնարհվեց ու դուրս եկավ:

Արմանը նկատել էր Մայքլի անհանգստությունը, որն աստիճանաբար վերածվեց սարսափի:

- Արմա՛ն, դու ու Արեգն այսօր ևեթ պետք է վերադառնաք Լոնդոն:

Արմանը նույնպես սարսափեց` հասկանալով եղբոր անհանգստության պատճառը.

- Կմտածես, օր հոպլոն…

- Ես կարդացի նրա աչքերը:

- Եթե Արեգիս մոտենա…

- Եթեներ չեմ սիրում… Առաջին իսկ չվերթով պետք է վերադառնաք Լոնդոն:

- Զանգե՛, տո՛մս զակազ տուր:

Մայքլը զանգահարեց.

- Ուզում եմ Լոնդոնի տոմս պատվիրել… Ինձ համար միևնույն է` ինքնաթիռ կա՞, թե՞ չէ… Ամենաուշը մեկ ժամ ու կես անց կլինենք Զվարթնոցում… Ինքնաթիռը պատրաստ լինի թռիչքին… Կարիք կա՞ ասելու, որ գումարը խնդիր չէ… Ուրեմն հենց հիմա դուրս ենք գալիս:

Մայքլի հեռախոսով զրուցի ընթացքում Արմանը շտապ դուրս եկավ տնից.

- Հըլը ստե՛ղ արեք, - կանչեց թիկնապահներին:

Թիկնապահները արագ շտապեցին Արմանի մոտ:

Արմանը սկսեց հրահանգավորել.

- Վոբշըմ լսե՛ք… Սաղին ոտի՛ հանեք: Ճամփեքը պակե՛ք մինչև Էրևան… Մե՛ ճանճըմ բդի չկռնա Արեգիս ավտոյին մոտիգնա, հասկըցա՞ք:

Թիկնապահները սկսեցին անհանգստանալ, թե այդ մի քանի րոպեի ընթացքում ինչն էր նրանց այդ աստիճան ահաբեկել: Իսկ Արմանը սկսեց նայել շուրջ բոլորը.

- Էս Արե՞գն ուրա:

- Տնից չի յելել:

- Արե՜գ, - կանչեց Արմանն ու ներս վազեց:

Արեգը դուրս եկավ սենյակից` այդ իրարանցումից զարմացած:

- Արե՛գ, ի՞նչ կենես:

- Կոմպ կխաղայի, - ավելի զարմացավ Արեգը:

- Քելե՛, շո՛ւտ էրա:

- Ի՞նչ է էղել, - ահաբեկվեց Արեգը:

- Հարցեր մի՛ տուր… շուտ-շուտ էրա:

Մայքլն արդեն դրսում հրահանգավորում էր:

- … Լամբորջինը կգնա ամենաառջևից` երեք կիլոմետր հեռավորությամբ: Բենթլին` ամենահետևից` նույնպես երեք կիլոմետր: Համմերներից երկուսը Ռոլլս-Ռոյսի առջևից ու հետևից լինեն ամենաշատը տասնհինգ մետր հեռավորության վրա: Մյուս երկուսը` երկուական կիլոմետր… Ինչ որ պատահարի դեպքում անմիջապես մոտենում և առաջնահերթ ապահովում եք Արեգի անվտանգությունը… Ուշադի՛ր լսեք. հանկարծ Արեգին չիջեցնեք Ռոլս-Ռոյսից. Ռոլլս-Ռոյսի զրահն ավելի դիմացկուն է. մենք այդ մասին հոգացել ենք… Մեր վրա ուշադրություն չդարձնե՛լ… Պաշտպանել միա՛յն Արեգին…

Արեգն ու Արմանը դուրս եկան տնից: Մայքլն արդեն ավարտել էր հրահանգավորումը: Արեգը սկսեց սարսափել՝ տեսնելով… Մայքլը զգաց հոգնածություն, քրտինքը տվեց վրան, գույնը գցեց՝ ընդունելով կենդանի դիակի տեսք, զգաց նաեւ սառնություն, մարմինը թուլացավ…

- Գնացեք առանց ինձ… արա՜գ…

Մի կերպ շնչելով՝ շտապեց մտնել տուն, բայց հայտնվեց հատակին, փորձեց կանգնել, նորից ընկավ, պառկած տեղում դղրդաց…

- Մայքը՜լ, - ճչաց այդ ամենից ահաբեկված Արեգն ու նետվեց դեպի տապալված եղբայրը…

Արման վրա հասավ, վերցրեց Մայքլին… Արեգը զանգահարեց բջջայինով...

- Արեգին վռազ հասցնեք աէռոպորտ, - գոռաց Արմանը տեղավորելով Մայքլին Լամբորջինիի վարորդի կողքի նստարանին, ու շտապեց նստել ղեկին, - շո՜ւտ…

- Եթե էրեւան եմ զանգել, ուրեմն զանգե՛ք Լաննական ու ըսե՛ք սկոռի՛ ղրկեն, - խառնված խոսում էր Արեգը հեռախոսով:

- Արե՛գ ջան, - կանչեց թիկնապահը:

- Փի՛ղ, Լեննականի սկոռի ի՞նչըղ զանգեմ:

- Մենք արդեն զանգել ենք, ազի՛զ ջան:

Արեգը չհանգստացավ.

- Ընձի հիվանդանո՛ց տարեք:

- Արե՛գ ջան, ուշանանքգը…

- Ընձի հիվանդանո՛ց տարեք, հետո ուր գուզեք գնացեք…

- Արե՛գ ջան, քեզի վռազ բդի աէռոպորտ հասցնենք:

- Ո՞ւր:

- Քեզի հենց հմի բդի Լոնդոն ղըրկենք:

- Հանաք կենե՞ք:

- Արե՛գ ջան…

- Ախպերս վատըցավ… բդի կողքը չեղնի՞մ, - զայրացավ Արեգը, - ընձի՛… ախպորս մո՛տ տարեք:

- Լա՛վ… հմի Արմանին կզանգեմ…

- Քեզի կըսեմ. ընձի Մայքլի մոտ տա՛ր… դու Արմանի՛ն կըզանգե՞ս:

- Հանգստացի, ազի՛զ ջան, իրա հետ ամեն ինչ լավ կեղնի:

- Բդի ախպորըս կողքը էղնիմ, - լացեց Արեգը, - չե՛ս հասկընա՞…

… Արմանը, որի ձեռքերում Մայքլն էր, ներխուժեց հիմանդանոց.

- Օգեցե՜ք…

… Արեգը ներխուժեց հիվանդանոց: Արմանը անհանգիստ այս ու այն կողմ էր քայլում միջանցքում: Տեսնելով Արեգին.

- Արե՞գ, ստեղ ի՞նչ կենես:

- Ո՞ւրա Մայքլը:

- Ազի՛զ, հենց հմի բդի աէռոպորտ էրթաս:

- Ես բդի Մայքլի կողքն էղնիմ:

Արմանը նայեց թիկնապահներին.

- Փի՛ղ, Վռա՛մ… էգե՛ք հըլը:

- Հա՛, Արմա՛ն ջան, - արձագանքեց Փիղը:

- Հենց հմի՛… Արեգիս տանի՛ք, թռցնեք Լոնդոն:

- Արմա՛ն, չե՛մ էրթա, - աղաչեց Արեգը:

- Ազի՛զ, բդի՛ էրթաս, - ասաց Արմանն ու գրկեց, համբուրեց լացող երեխային:

- Մայքլի կողքից տեղ չե՛մ էրթա:

Արմանը նայեց Փղին.

- Տարե՛ք ըստոր, - նկատելով, որ Փիղը հապաղում է, - չլսի՞ր:

- Բայց էրեխեն չի՛ ուզե, Արմա՛ն ջան:

- Զոռո՛վ տարեք, - թույլ տվեց Արմանը:

Արեգն փորձեց, բայց չկարողացավ Արմանից փախչել: Փիղը մոտեցավ ու բռնեց Արեգի ձեռքը…

- Չէ՜, - ճչաց Արեգը՝ ջանալով ազատվել Փղի ձեռքից, - չեմ էրթա՜…

Համառորեն էր պայքարում Արեգը, սակայն Փիղը գործի դրեց իր կոշտությունը: Երեխայի աղաղակը խառնաշփոթ ստեղծեց հիվանդանոցով մեկ: անձնակազմը հավաքվեց այդտեղ:

- Ի՞նչ կնայեք, - համբերությունը կորցրեց Արմանն ու նայեց Փղին, - տա՛ր իրան:

- Արմա՛ն, քեզի՛ չե՛մ ներե, - գոռաց Արեգը:

- Լավ է չներես, բայց վտանգից հեռու էղնիս, - պատասխանեց Արմանն ու չկարողացավ զսպել արցունքները:

Փղի համար դժվար չէր երեխային ստիպողաբար տանելը և այդպես էլ արեց՝ լացող Արեգին կոպտորեն դուրս տանելով: Հանկարծ Արմանի բջջայինը զանգեց: Արմանը պատասխանեց զանգին ու գոռաց.

- Ի՞նչըղ չեք կռնա, քեզի չըսի՞նք, օր փողը պռոբլեմ չէ… հըբը յե՞բ կեղնի…

Չբավարարվելով զրուցակցի պատասխանից՝ նայեց Փղին.

- Թո՛ղ իրան… սամալյոտը յեգուց չէ մյուս օր կեղնի:

Փիղն անմիջապես ենթարկվեց: Արեգը այնպես էր դիմադրում, որ ազատվելուն պես ընկավ հատակին, բայց այդ ամենի վրա ուշադրություն չդարձրեց… Վազեց, փաթաթվեց Արմանին:

- Արե՛գ, բայց յեգուց չէ մյուս օր քեզի կըղըրգեմ:

- Մինչև էդ Մայքլը կլավնա, չէ՞:

Արմանը համբուրեց Արեգին…

… Երեխան դռան դիմաց՝ հատակին նստած էր սպասում բժշկի դուրս գալուն: Արմանը մոտեցավ, շոյեց եղբոր գլուխը.

- Արե՛գ, ազի՛զ, յե՛լ գետնից…

- Մայքլին բան չի էղնի, - ինքն իրեն չարդարացված հույսեր տվեց Արեգը:

Արմանը նստեց Արեգի կողքին:

Հատակին նստած եղբայրները երկար էին սպասում: Վերջապես բացվեց դուռը: Արեգն ու Արմանը նստած տեղերից վեր թռան՝ միաժամանակ հարցնելով:

- Ախպերս ի՞նչղ է…

Բժիշկն ինքն իրեն իրավունք չտվեց՝ սարսափած երեխայի ներկայությամբ խոսելու:

- Մայքլն ի՞նչղ է, - կրկնվեց հարցը:

Բժիշկը անձայն հասկացրեց Արմանին, որ ցանկանում է պատասխանել հարցին, բայց առանց երեխայի ներկայության: Սակայն Արեգի՝ մե՛կ Արմանին, մե՛կ բժշկին անհանգիստ նայելը ստիպեց Արմանին.

- Ըսա՛, բժիշկ ջան: Ըսա՛…

Բժիշկը սկսեց մտքում փնտրել համապատասխան բառեր, որպեսզի երեխայի հոգեկան աշխարհին հարված չհասցնի: Նախադասությունը պետք է հավաստի լինի, սակայն որոշ չափով թաքցնի սարսափելին: Հավաստի, որովհետև զգացվում էր, որ Արեգը շատ խելացի երեխա է…

- Նրա վիճակը կարողացանք կայունացնել, բայց նա դեռ գիտակցության չի եկել:

Արեգի ներս վազելու փորձից բժիշկը հասկացավ, որ նախադասությունը ճիշտ չկառուցեց: Կարողացավ բռնել Արեգին, որ ներս չմտնի:

- Ես բդի ախպորս կողքը էղնիմ, - խնդրեց ահաբեկված Արեգը:

- Տղա՛ ջան, չի՛ կարելի:

- Խնդրե՛մգը, - աղաչեց Արեգը:

- Նրա մոտ չի կարելի. նա վերակենդանացման բաժնում է:

- Սուս ու փուս կմնամ, - լացեց Արեգը, - ներկայությունս չեք էլ զգա:

- Նրան չի՛ կարելի շարժել:

- Մենակ կնայեմ… ուրիշ բան չեմ էնե:

Արմանն այլեւս չդիմացավ… Չկարողացավ հանդուրժել Արեգի տառապանքը.

- Բժի՛շկ ջան, ինքը չի խանգառե:

- Բա՜յց…

- Խնդրեմգը. թո՛ղ մտնի:

Բժիշկը հանձնվեց… Արեգը վազեց վերակենդանացման բաժին:

Արմանը հասկացավ, որ բժիշկն ուզում է ասել այն, ինչ չցանկացավ ասել Արեգի ներկայությամբ.

- Ըսա՛, բժի՛շկ ջան:

- Նա կոմայի մեջ է:

Արմանը կանգնած տեղում սառեց.

- Էս ի՞նչ կըսես, բժի՛շկ…

Արմանի բջջայինը ընդհատեց զրույցը: Արմանը նայեց համարին, պատասխանեց. զանգահարողը առաջին հարկում գտնվող թիկնապահն էր:

- Քիչըմ շուտ չզանգի՞ր, - հարցրեց զրուցակցին Արմանը՝ տեսնելով ոստիկանական համազգեստով դիմակավորվածների ներխուժումը միջանցք, - լսե՛, սաղըդ Արեգի կո՛ղքը էղնիք, էղա՞վ… գլխից մազ չպակսի՛:

Հասցրեց հրահանգավորել մինչև դիմակավորվածները հասան, ոլորեցին Արմանի թևերն ու անցրեցին ձեռնաշղթան… Գործողության ժամանակ օպերատիվ խումբը դիմադրության չհանդիպեց… Արեգի թիկնազորը վերականգնվեց միայն, երբ Արմանին արդեն տարել էին հիվանդանոցից:

Արմանի հետ կատարվածից բացարձակ անտեղյակ Արեգը լուռ նստած աչքերը սևեռել էր Մայքլի վրա: Երեխային ոչ ոք տեղյակ չէր պահել, թե ինչ է պատահել Արմանին. այդ երկրորդ ապտակին Արեգը հաստատ չի դիմանա: Շեմին կանգնած բժիշկը նայում ու անձայն ցավակցում էր անգիտակից եղբորն անդադար նայող տղային: Արեգն իր որոշումը կայացրել էր. եղբոր կողքից ոչ մի տեղ չգնալ, քանի դեռ վերջինս չի բացել աչքերը: Եվ սպասեց, սպասեց այնքան…

Արդեն մթնում էր: Արեգի համար անհանգստացող բժիշկը մոտեցավ. բավական է Արեգն այդպես սպասի, թե չէ չի դիմանա: Չէ՞ որ սա տասերորդ ժամն է, իսկ երեխան դեռ հաց չի կերել: Գնաց հիվանդասենյակ. Արեգն իհարկե այնտեղ էր…

- Տղա՛ ջան, արի՛, հա՛ց կեր:

- Չե՛մ ուզե:

- Սոված չե՞ս:

- Մենք միասին կուտենք, - պատասխանեց Արեգը, - ես, Մայքլն ու Արմանը:

- Ըսպես չի՛ կարելի, տղա՛ ջան… հա՛ց կեր, որ դիմանաս:

- Չէ՜, - համառեց Արեգը, - Մայքլը կզարթնի, նոր ես հաց կուտեմ:

Բժիշկը միակ անհանգստացողը չէր: Աշխատակազմը նույնպես մտահոգված էր: Արեգին ինչ որ կերպ օգնելու համար գումար հավաքեցին: Երեխայի համար ամենահամեղ ուտեստները պատվիրեցին ռեստորանից: Գրպանների փողերը չէին խնայել՝ հուսալով, որ Արեգի ախորժակը կբացվի: Եվ այդ սիրվան երեխայի համար ռեստորանի ամենահամեղ ուտեստներով սեղանիկը պատրաստ էր: Բժշկական ազատ անձնակազմը այդ անիվներով սեղանիկը քշեցին Մայքլի հիվանդասենյակ: Բուժքույրը ներս մտցրեց այն: Արեգը ամբողջ պալատով մեկ տարածված համեղ բուրմունքի վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց: Բուժքույրը վերցրեց ուտեստով լի ափսեներից մեկն ու մոտեցավ երեխային: Խոսեցնելու ու ուտելիքը առաջարկելու նպատակով հարցրեց, որովհետեւ նրա անունը լսել էր միջանցքում.

- Անունդ Արեգ է, չէ՞… նայե ինչըղ համո՜վ է...

Արեգը, առանց աչքերը Մայքլից շեղելու, ձեռքով այնպես հարվածեց ափսեին, որ այն բուժքույրի ձեռքից օդ թռավ: Զայրացած կանգնեց, նայեց այդ պահվածքից ապշած ներկաներին.

- Ի՞նչ գուզեք ընձնից, - ոտքի հարվածով շուռ տվեց սեղանիկը, - փոխանակ ձեր գործով զբաղվի՜ք, առաքի՛չ կաշխատի՞ք:

- Տղա՛ ջան, - ասաց բժիշկը, - մենք մենակ գուզենք, օր դու հաց ուտես:

- Ես գիտեի՝ սենյակ մենակ բդի մտնիք, օր ախպորս նայեք… ըմբես էնեք, օր ինքը զարթնի:

- Հանգստացի՛, ազի՛զ ջան, մենք իրան շատ ուշադիր կնայենք: Դու բդի հա՛ց ուտես:

- Չըսի՞ մինչև ինքը չզարթնի, ես հաց չեմ ուտե:

- Արե՛գ ջան, կռնա յեսօր չզարթնի…- ասաց բժիշկն ու անմիջապես ինքն իրեն լռեցրեց:

Այդքանն էլ էր բավական, որ քարանար Արեգը:

- Չէ՜… ինքը կզարթնի, - ինքն իրեն հուսադրեց Արեգը, - ինքը կզարթնի, ու մենք իրար հետ հաց կուդենք:

- Արեգ ջան…

- Ես կսպասեմ մինչև ախպերս զարթնի, - իր վերջնական խոսքն ասաց Արեգն ու կրկին նստեց՝ սպասելով Մայքլի արթնանալուն…

… Արեգը սպասեց ամբողջ գիշեր, սակայն անօգուտ: Այնքան սպասեց, որ արտասուքով լի աչքերը սկսեցին կամաց փակվել: Փորձում էր դիմանալ, բայց չկարողացավ հաղթահարել քնելու ցանկությունը. չէ՞ որ երեխա էր: Ինքն էլ չհասկացավ, թե ինչպես գլուխը դրեց Մայքլի կրծքին… Այդպես մնաց մինչև լուսաբաց…

Բժիշկը արթնանալուն պես անմիջապես շտապեց Մայքլի հիվանդասենյակ. ավելի շատ ցանկանում էր՝ եղբոր կոմայից դուրս գալուն սպասող երեխայի որպիսությունն իմանալ… Երբ մտավ Մայքլի պալատ, աչքերը լցվեցին. երեխան իր խոսքի տերն էր մնացել: Սկսեց նորից մտածել, թե ինչպես կերակրի Արեգին. եթե երեխան երկրորդ օրը ոչինչ չուտի ապա… Սակայն երեխային արթնացնելը նույնպես վատ ազդեցություն կունենա…

Հանկարծ տքոց լսվեց.

- Արե՜գ… Արմա՜ն… Արե՜գ…

Արեգն արթնացավ ձայնից: Բացելով աչքերը՝ աստիճանաբար սկսեց հասկանալ, թե ով էր արթնացնողը: Ուրախությունից լացեց.

- Ստեղ եմ, Մա՛յքլ:

Արեգն արձագանքեց՝ սպասելով, որ Մայքլը կբացի աչքերը: Մայքլն արդեն լիովին բացեց աչքերն, ու Արեգի դիմագծերն ավելի պարզ դարձան:

Արեգը չդիմացավ ու սկսեց համբուրել Մայքլին, սակայն երեխան հիշում էր բժշկի խոսքերն առ այն, որ Մայքլին չի կարելի շարժվել.

- Մի՛ շարժվի, Մա՛յքլ: Ստեղ եմ, - խնդրեց Արեգը:

- Ի՞նչ է կատարվել, - ինքն իրեն հարցրեց Մայքլը՝ դեռ չըմբռնելով, թե որտեղ է և ինչպես է հայտնվել այստեղ:

Երբ մանրից սկսեց հասկանալ ու հիշել վերջին իրադարձությունները, տհաճ անակնկալի եկավ` նայելով Արեգին.

- Ինչո՞ւ ես դեռ այստեղ. դուք պետք է Լոնդոնում լինեիք:

- Սամալյոտը յեգուց է, - շոյելով Մայքլի մազերը՝ շշնջաց Արեգը, որպեսզի հանկարծ չանհանգստանա Մայքլը:

Բժիշկն արդեն ներս էր կանչել բուժանզնակազմին ու Արեգին խնդրեցին հեռանալ պալատից, որպեսզի անցնեն իրենց պարտականություններին: Իսկ բուժքույրերից մեկը չուզեց առիթը բաց թողնել.

- Սիրո՛ւն ջան, հմի հաց կուդե՞ս:

- Ես ու Մայքլն իրար հետ կուդենք, չէ՞ Մա՛յքլ, - ասաց Արեգը՝ երջանկությունից փայլող աչքերով նայելով ավագ եղբորը:

Մայքլը նայեց Արեգին ու զայրույթից գոռաց.

- Այսքան ժամանակ ոչինչ չես կերե՞լ…

- Չէ՛, կերել եմ, - միանգամից ընդհատեց Արեգն ու հասկացավ, որ ստին Մայքլը չհավատաց:

Մայքլը նայեց Արեգին, հրամայեց.

- Հենց հիմա հաց ուտելու: Հասկացա՞ր:

- Դու չես ուդե՞, - ժպտաց Արեգը:

Բժիշկը ստիպված միջամտեց.

- Ազի՛զ ջան, մենք ախպորդ կզննենք, օր տեսնինք` իրան կարելի՞ է հմի հաց ուդել, թե՞ չէ:

- Գնա՛ հաց ուտելու, սիրելի՛ս, - ասաց Մայքլը:

- Հըբը հետս չես ուդե՞:

- Ես միայն քո մռութն եմ ուզում ուտել, - խորամանկ ժպիտով Արեգին նայեց Մայքլը:

Արեգը հանձնված դուրս եկավ բուժքույրի հետ: Մի բան պարզ էր երեխայի համար. եթե Մայքլը գզուզի տրամադրվածություն ունի, ուրեմն նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այժմ արդեն հասկացավ, որ սոված է:

Երբ Արեգը դուրս եկավ պալատից, Մայքլն անհանգստացած սկսեց հետաքրքրվել, թե որտեղ է Արմանը: Հրամայեց բժշկին, որ իր մոտ կանչեն թիկնազորի պետին, որպեզսի հրահանգավորի Արեգի ու Արմանի անվտանգության պահպանումը. իր համար ամենակարևորը դա էր…

Արեգն արդեն ճաշարանում էր, բուժքույրը ճաշով լի ափսեն դրեց Արեգի դիմաց.

- Բդի սաղ կուդես:

Արեգը նայեց շուրջ բոլորը, շշմեց.

- Էս Արմա՞նն ուրա:

Բուժքույրը գիտեր, թե ինչ է պատահել Արմանի հետ, սակայն երեխային չի կարելի անհանգստացնել:

- Արմանը վռազ գնաց, որ Մայքլի համար դեղ ճարե:

Սուտը ոնց որ թե ստացվեց: Արեգը մի պահ մտածեց ու հասկացավ, որ դա այդպես է ու պատրաստվեց ուտել ճաշը: Հանկարծ Արեգի հետ ճաշարանում գտնվող բուժքրոջ բջջայինը զանգեց: Բուժքույրը պատասխանեց զանգին… Լսելով, թե ինչ է ասում զանգահարողը՝ բուժքուրը փորձեց Արեգի մոտ դեմքով ցույց չտալ, որ ինչ որ բան է տեղի ունեցել քանի դեռ նրանք ճաշարանում էին… Բայց… Բջջայինների հետ պատահում է այնպես, որ ձայնն այնքան բարձր է լինում, որ մոտակայքում գտնվողը լսում է մյուս կողմի ձայնը, թեև ոչ այնքան հստակ, բայց հասկանալի… Արեգը լսեց խոսակցությունն ու հասկացավ, թե ինչ է կատարվում: Ախորժակը կրկին անհայտացավ. Մայքլը նորից էր կորցրել գիտակցությունը…

Երբ երեխան վազելով բուժքրոջից շուտ մտավ հիվանդասենյակ, սարսափեց՝ տեսնելով, թե ինչպես են բժիշկները պայքարում ավագ եղբոր կյանքի համար…

Թիկնազորի պետը, որ այդ պահին այդտեղ էր: Մոտեցավ Արեգին, թևից բռնեց ու դուրս հանեց պալատից.

- Արե՛գ ջան, խանգառեսգը:

Արեգը հասկացավ, որ իրոք խոչընդոտում է բժիշկների աշխատանքին, լացելով ենթարկվեց թիկնապահին:

Արեգի ամբողջ թիկնազորն էր հիվանդանոցի դիմաց, սակայն նրանք անհանգստացել էին ավելի կարևոր խնդրից, որից սկսեցին նյարդայնանալ: Երբ թիկնազորի պետը Արեգին դուրս բերեց հիվանդանոցից, շրջապատվեց ենթականերով.

- Ի՞նչըղ է վիճակը, - հարցրեց նրանցից մեկը:

Թիկնազորի պետը գերադասեց Արեգի ներկայությամբ չպատասխանել: Նայեց Արեգին.

- Ազի՛զ ջան, նստի ավտո՛ն, հմի գուգանք: Մայքլն ըսավ, օր ընձի՛ լսես, - դա էր միակ համոզիչ հանգամանքը երեխայի համար, եւ երեխան ենթարկվեց:

Երբ Արեգն արդեն մեքենայի մեջ էր, թիկնազորի պետը վերջապես պատասխանեց ենթականերին հետաքրքրող հարցին.

- Կռնա չապրի…

- Հըբը ի՞նչ բդի էնենք:

- Մայքլն ըսավ, օր Արեգի ու Արմանի կողքից տեղ չէրթանք:

Նրանցից մեկն այլևս չդիմացավ.

- Ա՛պ, քանիմ ժամից հարսնիքս է…

- Ծօ՛, հարսնիքդ է կարևո՞ր, թե՞ էս էրեխեն, - ընդհատեց մեկ ուրիշը:

- Դու օր տեղս էղնիս…

- Ընձի համար ամենակարևորը էս էրեխու անվտանգությունն է:

- Ծօ՛ ինչղ օր ըդոր ախպերներն էղնիք, - զայրացավ բողոքողը, - ըմբե՛ս կուռըցընեք…

- Արեգը արժանի է, օր իրա համար դոշ տանք, ա՛յ տղա:

- Այ տղեն ոտիցըդ գլուխ ես…

- Թարգե՛ք հըլը, - գոռաց թիկնազորի պետը:

Վիճողները տեղում պապանձվեցին:

- Արմանը հմի նստած է, - ասաց թիկնազորի պետը, - էս էրեխեն Հայաստանի մեջը մեզնից բացի հեչ մարդ չունի:

- Ա՛պ, հասկընամգը, հըբը հարսնի՞քս…

- Քելեք Արեգին համոզենք, հետներես տանինք:

- Չի գա:

- Էրեխա է: Կռնա տրամը բարձրնա, - ասաց թիկնազորի պետը, - համ էլ հաց կուդե:

- Չջոգի, - զարմացավ նրանցից մեկը, - Արեգը բան չի կերե՞լ:

- Երեկվանից հեչ բան չի կերել, - ասաց թիկնազորի պետը, - նոր էլ յանի գիվա բդի ուդեր…

Երկարատև քննարկումից հետո բոլորով միասին մոտեցան մեքենային, որի մեջ Արեգն էր: Արեգն իջավ մեքենայից նրանց ընդառաջ.

- Մայքլից խաբար կա՞:

- Չէ՛, Արե՛գ ջան, բա՜յց, - ասաց նրանցից մեկը, - գիտեիր, չէ՞, օր յեսօր հարսնիքս է:

- Աչքըս լո՛ւս, - զայրացավ Արեգը:

- Ազի՛զ, հետներս գուգաս հարսնիքիս:

Արեգին չհասկացավ վերջին նախադասությունը.

- Ո՞ւր:

- Քեզի հետներս հարսնիք բդի տանինք:

- Ես քեֆի հավես ունի՞մ:

- Բա՜յց… Արե՛գ ջան:

Թիկնազորի` Արեգին համոզելու ջանքերը մնացին ապարդյուն: Արեգը, արհամարհելով նրանց, նստեց մեքենան:

Թիկնազորն առանձնացավ որոշում ընդունելու համար: Նա, ում ամուսնության հարցն էր քննարկվում, հեռախոսային զրույցից հետո միացավ գործընկերներին.

- Տղե՛ք, ձև չկա… հարսնիքը չի՛ հետաձգվի:

- Լա՛վ… մե էրգու – իրեք ժամ կմնանք ու գելնինք:

- Մե րոպե՛մ հըլը, - ընդհատեց թիկնազորի պետը, - Արեգը չի ուզե գա:

- Իրան դասի՛ ղրկե:

- Ես Արեգի մոդը կմնամ:

- Ըսա՛ ախպերությունս բդի կողքս չէղնի՞:

- Գիտե՞ս՝ Մայքլն ու Արմանը մեզի ինչ կենեն, եփ իմանան, օր էրեխուն մենակ ենք թողել:

- Հըլը հարց է, թե Մայքլ ու Արման կէղնին, թե չէ:

- Եթե իրանց համար ամեն ինչ լավ էլ պրծի, չեն իմանա, - ասաց մեկ ուրիշ թիկնապահ:

- Ճի՛շտ օր, - ոգևորվեց փեսացուն, - Արեգին մենք լավ գիտենք… Ախպերներին չի թողնի, օր մեզի գործից թաբլեն:

- Ի՞նչըղ Արեգին դասի ղրկեմ, - մտահոգվեց թիկնազորի պետը:

- Խաբե՛, ըսա՝ ախպերներն են ըսել. Արմանի անունը տո՛ւր:

Թիկնապահներին վերջապես հաջողվեց Արեգին համոզելը, որ վերջինս գնա դպրոց… Արեգին դպրոց տանելուց հետո, թիկնապահներն անցան հարսանեկան արարողության նախապատրաստմանը:

Արեգը մնաց դպրոցում առանց թիկնազորի, որոնք փնտրել ու գտել էին ժամանակավոր հոգացողների: Թիկնազորի պետը զրուցել էր ամուսնական զույգի հետ, որոնք ամեն կերպ փորձում էին շտկել տեղի ունեցած թյուրիմածությունը: Ամուսնական այդ զույգը Արեգի համադասարանցու` Լյովիկի, ծնողներն էին. այն համադասարանցու, որին Արեգը կոպտելով մերժել էր ծննդյան տոնի հրավերը: Լյովիկը միակն էր, որին այդպես դաժանորեն նվաստացրել էր Արեգը: Այդ նվաստացումից հետո Լյովիկն ու ծնողները Արեգի ու Արեգի եղբայրների հետ մտերմանալու փորձ կատարելու հարմար առիթ էին փնտրում: Եվ ավելի լավ առիթ, քան նեղության ժամանակ օգնության ձեռք մեկնելն է, կարող է այլևս չհանդիպել: Միլիարդատեր երեխային Լյովիկը հետ մտերմացնելու ավելի լավ առիթ գոյություն չունի: Նրանց միակ ցանկությունը Լյովիկի և Արեգի մտերիմ ընկերներ դառնալն էր… Սպասեցին մինչև դասերի ավարտը…

Արեգն այդ ամբողջ ընթացքում անհանգստացած էր Մայքլից ու Արմանից ոչ մի տեղեկություն չիմանալու պատճառով: Անհամբեր սպասում էր, թե երբ են ավարտվելու դասերը, որ հասնի եղբայրներից մեկն ու մեկին: Արմանն էլ է ուշանում: Դասատուները նախապես զգուշացված էին, որ մի փոքր փորձեն շեղել Արեգի ուշք ու միտքը, որպեսզի հանկարծ երեխան չկասկածի, թե որտեղ է գտնվում այժմ Արմանը. բանտում: Արեգին դա կլիներ երկրորդ հոգեբանական հարվածը. Մայքլն էլ էր բավական… Չէր ստացվում Արեգի ուշադրությունը շեղել. երեխայի ուշք ու միտքը միայն ու միայն Մայքլն է: Պետք չէ թողնել, որ Արեգը սկսի մտածել նաև Արմանի մասին…

… Արմանն իրեն պատեպատ էր տալիս մենախուցում. իրեն ու Մայքլին մեկուսացրեցին. Արեգը, որն այժմ մեն-մենակ է: Թիկնապահները պաշտպանում են միայն հանուն աշխատավարձի, սակայն իրական վտանգի պահին, նրանք մեջքով չեն փակի Արեգին: Այդ մտածմունքներից Արմանն սկսեց ինքն իրեն անհանգիստ պահել այն աստիճան, որ սկսեց բռունցքներով ու ոտքերով հարվածել պատերին: Բայց նույնիսկ այդ աղմուկը չէր ստիպում այդտեղ գտնվող ոստիկաններին շան տեղ դնել` բերման ենթարկվելու պահից սկսած անուշադրության մատնված, Արմանին: Արմանի մոտ ոչ ոք չէր մտնում: Սկսեց աստիճանաբար կատաղել, որովհետև դեռ չէր հասկացել, թե ինչու է ձեռնաշղթաներով բերման ենթարկվել. այն էլ շատ կոպիտ մեթոդներով: Չնայած դիմադրություն չէր ցուցադրել ձեռբակալման պահին, սակայն դա չէր խանգառել, որ իր նկատմամբ այդպես կոպիտ վարվեին… Վերջապես Արմանի կողմից բարձրացած աղմուկը գտավ իր արձագանքը: Ներս մտնողները նախ մահակների օգնությամբ խելքի բերեցին Արմանին, այնուհետև ծեծից ուժասպառ մարմինը քարշ տվեցին միջանցքով դեպի…

Արմանին ազատեցին ձեռնաշղթաներից ու նստեցրեցին աթոռին: Արմանն իր նստած աթոռից, դիմացի սեղանից ու այն կողմի աթոռից հասկացավ, որ վերջապես եկավ հարցաքննվելու ժամանակը. պահ, որին Արմանը սպասում էր ձեռբակալման պահից, այսինքն` նախորդ օրվանից: Արմանն իր վրա էլ զարմացավ՝ տեսնելով ներս մտնող փոխգնդապետին, որի ձեռքին թղթապանակ էր. մի՞թե արժանացել այդ պատվին, որ հացաքննվելու է բարձրաստիճան ոստիկանի կողմից:

Փոխգնդապետը նստեց Արմանի դիմաց ու բացեց թղթապանակը, սկսեց թերթել փաստաթղթերը: Արմանը չհասկացավ. զարմացա՞վ, թե՞ հպարտացավ, երբ տեսավ թղթապանակի հաստությունը: Այդքան հաստ թղթապանակ, որը բաղկացած է միայն իրեն վերաբերվող գործերին: Թղթերը թերթելու ձայնն ավելի հետաքրքրեց Արմանին:

- Ինչպես տեսնում ես՝ օրենքի առաջ բոլորն են հավասար, - վերջապես խոսեց փոխգնդապետը:

- Հա՛: Էն հինգ հոգին լավ էլ բացատրին, - պատասխանեց Արմանն ու բերանում կուտակված արյունը թքեց հատակին:

- Մնացել է մենակ մեկ թուղթ, - Արմանի դիմաց թուղթ ու գրիչ դնելով ՝ ասաց փոխգնդապետը:

Արմանն անակնկալի եկավ.

- Էս ի՞նչ է:

- Ստորագրե՛:

- Բայց ըսիկ ի՞նչ է:

- Խոստովանական ցուցմունք:

- Ես չիդեմ էլ՝ ընչի եք ընձի բռնել, - քմծիծաղեց Արմանը:

- Ստորագրե՛, ծօ՛:

Արմանը ծիծաղեց. փոխգնդապետն անցավ բարբառի օգնությանը.

- Ես հեչ բան էլ չունիմ ստորագրելու:

- Էս լավ տղա ե՞ս, - զայրացավ փոխգնդապետը, - քեզի լավ տղու տեղ չդնե՛ս, ա՛յ տղա:

- Էս դու էլ գիտես՝ լավ տղեն որն է՞, - շշմեց Արմանը:

- Ընչի դու է՞ս լավ տղա:

- Պանյատկեքովդ լավ տղեն ո՞րն է:

- Ծօ ա՛յ տղա, հարազատ ախպորդ թույնեսգը ու լավ տղությունից կխոսաս, - հունից ելավ փոխգնդապետը:

Արմանը նստած տեղում սառեց, քարացավ ապշանքից. վերջապես հասկացավ, թե ինչ էր տեղի ունեցել Մայքլի հետ ու սկսեց հասկանալ իր գլխին գալիքը: Վերցրեց դիմացի թուղթն ու ճմռթեց:

- Մինչև ադվակատս չգա, ո՛չ գրողն եմ, ո՛չ էլ խոսացողը:

- Էս օրենք դեմ կուդաս ընձի՞, - անակնկալի եկավ փոխգնդապետը:

- Ախպերս է սորվըցրել, - հանգիստ պատասխանեց Արմանը, - օրենքի հետ՝ օրենքի լեզվով:

Այդ նախադասությունից փոխգնդապետը ծիծաղեց.

- Ա՛յ տղա, ստեղ մենք ենք օրենք թելադրողը, - ասաց ու նոր մաքուր թուղթ դրեց Արմանի դիմաց, - գրե՛, օր դու ես ախպորդ թույնել, թե չէ, ստեղից սաղ- սալամաթ դուրս չես գա:

- Էս ձեր մոդը ամեն ինչ մեանգամից է, հա՞, - զարմացավ Արմանը, - ում գլխուն ուզենաք, կսարքեք է՛լի:

- Գիտենք, օր ըդիկ դու ես, - կրկին հունից ելավ փոխգնդապետը, - հերիք է՝ տուն տունիկ խաղաս: Գրե՛, օր ախպորդ վիսկիի բաժակի մեջ թույն ես լցել:

Արմանն մտքում արդեն լիովին վերլուծեց, թե ինչ է տեղի ունենում: Գլուխը քորելով ինքն իրեն ասաց՝ ահռելի հիացմունքով.

- Հա՜… հալալ է հոպըլոիս: Ցենտր շինարար կեղնի. լա՛վ սարքեց գլխուս, - նայեց փոխգնդապետին, - բայց ախպերս մե բանմ էլ է սորվըցրել… Օրինակ՝… Ես ձեզի մե սիրուն տեղըմ կղըրկեմ, - ասաց ու ցույց տվեց միջնամատը, - ու պահանջեմգը օրինական զանգ:

- Զա՞նգ, - անակնկալից ծիծաղեց փոխգնդապետը, - տղա՛ ջան, վայթե հըլը չես պատկերացնե՝ ուրտեղ ես:

- Ըդիկ դո՛ւ չես ջոգե՝ ում ես բռնել, - պատասխանեց Արմանն ամենայն լրջությամբ, - ես ձեր ես կաշառակեր սիստեմը ըմբե՛ս նակազատ էնեմ, օր… Հըլը հեռախո՛ս տուր:

… Վերջին դասաժամի ավարտից հետո Արեգը դուրս եկավ դպրոցից. դիմավորող չկար: Արեգի համար ամենակարևորը հիվանդանոց վերադառնալն էր՝ կրկին Մայքլի կողքին լինելը: Երեխան լավ էլ հասկացավ, թե ուր են կորել թիկնապահները: Բայց չե՞ն կարող գեթ մեկ կամ երկու րոպեով կտրվեն հարսանիքից, որ իրեն տանեն եղբոր մոտ: Արեգը միայն ցանկանում էր եղբայրների կողքին լինել, իսկ թե ուր կկորչեն եղբոր մոտ տանելուց հետո, երեխային բնավ չէր հետաքրքրում. թող գնան ուր կամենան: Ուզեց զանգահարել, սակայն… Այ քեզ անակնկալ. հեռախոսը գրպանում չէր: Սկսեց փնտրել բջջայինը մյուս գրպաններում. չկա: Ուրեմն ինչ որ տեղ մոռացել է: Արեգի համար բջջայինը կորցնելը չէր կարևորը, այլ ինչպես զանգահարի: Սկսեց մի անգամ էլ ստուգել գրպանները, սակայն այն չգտնելով՝ անցավ դպրոցական պահուսակին. գուցե պայուսակո՞ւմ լինի… Փնտրելով հեռախոսը՝ Արեգը հայտնվեց համադասարանցիների ուշադրության կենտրոնում:

- Արե՛գ, էդ ի՞նչ ման գուգաս, - հետաքրքրվեց Լյովիկը:

- Հեռախոսս չկա, - պատասխանեց Արեգը:

- Մի՛ մտածե, կգտնինք:

- Հեռախոսը հե՜չ, - հառաչեց Արեգը, - վռազ բդի զանգեի…

- Ա՛ռ, իմո՛վս զանգե, - գրեթե միաժամանակ առաջարկեցին համադասարանցիների մեծամասնությունը:

Արեգը մի պահ չկողմնորոշվեց, թե որ հեռախոսից օգտվի: Եվ ընտրեց առաջին պատահածը՝ չնկատելով, որ վերցրեց դասարանի աղջկա հեռախոսը:

Արեգը նախ հավաքեց Մայքլի հեռախոսահամարը, սակայն մտափոխվեց. հիշեց, որ այն բժշկի մոտ է, իսկ բժշկից եղբոր որպիսությունն իմանալը հավասարազոր կլինի ժամանակի անիմաստ կորստի, քանի որ տեղի կունենար անիմաստ զրույց՝ հագեցած ստերով. Արեգը մինչև աչքով չտեսնի, չի հավատա, որ Մայքլի կյանքին վտանգ չի սպառնում: Միանգամից մտափոխվեց ու որոշեց զանգել Արմանի բջջայինին, սակայն… Երեխան տեղյակ չէր, որ Արմանը ձեռբակալված է, և չհասկացավ, թե ինչու է Արմանի հեռախոսն անհասանելի: Զանգեց իր բջջայինին, որպեսզի գտնի այն, քանի որ պետք է Արմանը իմանա, որ կրտսեր եղբայրն իրեն է փնտրել, իսկ իմանալու համար պետք է, որ Արմանը տեսնի, թե ով է իրեն զանգահարել, Սակայն Արեգի հեռախոսազանգին պատասխանող չկար… Արեգը հասկացավ, որ այնպիսի վայրում է կորցրել հեռախոսը, որ ոչ ոք չի նկատել այն, կամ… դա կարևոր չէ: Կատարեց երրորդ զանգը. զանգահարեց թիկնազորի պետի բջջայինին, բայց այն նույնպես անհասանելի էր: Հավաքեց մեկ ուրիշ թիկնապահի հեռախոսահամար. զանգ գնալուն պես անջատվեց: Երեխան հասկացավ, որ զանգահարելու բոլոր ջանքերն անօգուտ փորձեր են: Մի՞թե ոչ մեկի հետ չի կարողանա կապնվել, որ գան իրեն դպրոցից հիվանդանոց տանեն: Որոշեց ինքն իր գլխի ճարը տեսնել: Որոշեց ինքնուրույն գնալ հիվանդանոց, բայց դրա համար պետք է ևս մեկ զանգ կատարել, սակայն Արեգը հեռախոսի համար չգիտեր: Կրկին դիմեց դասընկերներին.

- Տաքսու հեռախոսի համար չիդե՞ք:

- Էրեխե՛ք, էս ի՞նչ է էղել:

Հարցնողները Արեգի դասընկերների ծնողներն էին. դրանց մեջ էին նաև Լյովիկի ծնողները:

- Ի՞նչ է էղել, ազի՛զ ջան:

- Կներե՛ք, - խնդրեց Արեգն Լյովիկի ծնողներին, - Դուք տաքսի ծառայության հեռախոսի համար չգիտե՞ք…

- Տաքսին ինչի՞դ է պետք, Արե՛գ ջան, - բացառեց այն Լյովիկի հայրը, - մենք քեզի կտանինք, ցավը՛դ տանիմ:

Արեգն այդ պահին օգնության կարիք էր զգում՝ հնարավորինս արագ հիվանդանոց հասնելու համար: Կարող էր հասնել երթուղային տրանսպորտի կամ տաքսու միջոցով, կամ նույնիսկ ոտքով գնալ. բայց հիվանդանոց հասնելու ամենաարագ տարբերակն իհարկե Լյովիկի ծնողների առաջարկած օգնությունն է...

Վերադարձնելով հեռախոսն իր տիրոջը՝ երախտագիտորեն Արեգն ասաց.

- Շնորհակալություն…

- Խնդրե՛մ, Արե՛գ ջան, - պատասխանեց դասընկերուհին ու վազեց մոր մոտ, որ եկել էր նրան դպրոցից տուն տանելու:

… Իր անձնական իրերը հետ ստանալու պահից Արմանն առաջնահերթ վերցրեց հեռախոսը, որ զանգահարի Արեգին, բայց երբ Արեգը զանգին չպատասխանեց… Թիկնազորից ոչ ոք հասանելի չէր: Արմանը սկսեց ստուգել, թե ով է իրեն զանգահարել: Միայն մեկ զանգ էր եղել, որին Արմենը հետ զանգահարեց:

- Ալո՞:

- Բարև, Արմանն է, օվ է՞ օր, - ասաց Արմանը՝ զարմանալով, որ զանգահարել է… ձայնից էլ պարզ. երեխա է՝ աղջիկ երեխա:

- Ի՞նչ Արման, - զարմացավ աղջնակը:

- Կռնա՞ սխալ ես զանգել, - հարցրեց Արմանը:

- Յե՛ս եմ զանգե՞լ, - զարմացավ աղջնակը:

- Հա՛, հեռախոսս էլ անջատած էր:

- Իսկ կռնա՞ Ձեզի Արեգն է զանգել:

- Ես Արեգի ախպերն եմ:

- Հա՝, - տեղը բերեց աղջնակը, - բարև Ձեզի:

- Իրան զանգեմգը, չի վերցնե:

- Հա՛ հեռախոսն է կորցրել:

- Հըբը ինքը հմի ո՞ւրա:

- Մեր դասարանի Լյովիկի ծնողները իրան տարան դպրոցից:

- Ուրդի՞ց, - շշմեց Արմանը, - իրանց հեռախոսի համարը գիտե՞ս:

- Չէ՛, չունիմ:

- Իրանք ո՞ւրդեղ կապրին:

Արմանն ուշադիր լսեց պատասխանն ու մտապահեց… Արդեն ազատության մեջ էր: Օրենքն իր գործը շատ հստակ էր կատարել: Երբ Արմանին փոխգնդապետը ստիպում էր ստորագրել ինքնախոստովանական ցուցմունքը, այդ պահին Գյումրիում տեղյակ չէին, թե ինչ էր կատարվում Երևանում: Տեղի էր ունեցել այն, որ կառավարության շենքի դիմաց լուսաբացին կանգնել էր թանկարժեք մեքենաների ավտոշարասյուն, որոնցից յուրաքանչյուրի վրա փողփողում էր Մեծ Բրիտանիայի դրոշը: Պատվիրակությունը աշխատանքային օրվա սկսվելու պահից մտել էր կառավարության շենք պաշտոնական բացատրություն պահանջելու, թե ինչու է ձեռբակալվել Մեծ Բրիտանիայի քաղաքացին. խոսքը Արմանի մասին էր: Այդ ամենը իրարանցում էր ստեղծել… Արդյունքում Արմանը ազատ արձակվեց և առաջնահերթ շտապեց Արեգի մոտ:

… Արեգի ուշք ու միտքը միայն մեկ ուղղությամբ էր. Մայքլն ու Արմանը, իսկ ավելի շատ անգտակից եղբայր Մայքլը: Հույսը վերջինն է մահանում: Ո՛չ Մայքլին ոչինչ չի լինի: Երեխան ուզում էր ինչքան հնարավոր է շուտ լինել Մայքլի կողքին: Բայց հանկարծ հասկացավ, որ մեքենան հասել է Լճին ու պատրաստվում է մտնել փողոց, որին գյումրեցիներն ասում են Երեսունյոթ: Զարմացավ.

- Էս Թուրքի մայլա ընչի՞ էգանք:

- Մեր տուն մտնինք, Արե՛գ ջան, - ասաց վարորդը՝ Լյովիկի հայրը:

- Դուք ասացիք, օր ընձի հիվանդանոց կտանիք:

- Կտանինք, Արե՛գ ջան, բայց նախ կտորըմ հաս կուդենք:

- Ընձի մե տաքսիմ կկանչե՞ք, - խնդրեց Արեգը:

- Հետներս հաց կուդես ու ես քեզի կտանիմ:

- Ես ախպերներիս գուզեմ տեսնիմ:

- Կտեսնիս, Արե՛գ ջան, բայց հաց ուդելուց հետո:

Արեգին նյարդայնացրեց նրանց չորկողությունը. ինչո՞ւ են բոլորը տզի նման կպել, ստիպում հաց ուտել. չե՞ն հասկանում, որ տրամադրություն չունի.

- Ընձի հիվանդանոց ե՞փ կտանիք:

- Ըմբես համով բաներ ենք էփել, օր տեսնիս ախորժակդ կբացվի, - ասաց Լյովիկի մայրը:

Արեգի համբերության բաժակը լցվեց.

- Ախպերս կյանքի ու մահու կռիվ կուդա. ես բդի ստամոքսիս մասին մտածե՞մ:

Արեգի կշտամբանքից Լյովիկի ծնողներն անակնկալի եկան: Հաշվի առնելով երեխայի հոգեվիճակը՝ շատ մեղմ պատասխանեցին.

- Տղա՛ ջան, սոված մնալով՝ ախպերներիդ օգուտ չես տա… յերեկվանից բանմ չես կերել, - ասաց Լյովիկի հայրը:

- Անո՛ւշ ջան, բդի ուդես, օր ձիգ էղնիս, - ավելացրեց Լյովիկի մայրը:

- Կներե՛ք, բայց ախորժակ չունիմ, - մեղմացավ Արեգը, - մինչև Մայքլը չզարթնի… ուրիշ բանի մասին մտածելու հավես չունիմ…

Հանկարծ մեքենան ենթարկվեց գնդակահարման դիմացում կանգնած բրաբուսից: Շեղվեց դեպի աջ, բախվեց պատին: Գնդակահարությունը շարունակվեց. գնդակահարողները երեքն էին: Գնդակահարում էին АК-74 – երից: Բրաբուսի միջից իջնող այդ երեքի կողմից մինչև վերջին փամփուշտը կրակ բացվեց մեքենայի ուղղությամբ, որի մեջ էր Արեգը:

Կրակողներին հակառակ կողմի դուռը բացվեց, ու Արեգը դուրս ընկավ մեքենայից: Երեխայի բախտն այնքանով էր բերել, որ գնդակահարվելու պահին, մեքենան ճանապարհից շեղվել ու պատին էր բախվել այնպես, որ Արեգի դուռը չհայտնվեց ուղիղ կրակողների դիմաց: Արեգը նստել էր մեքենայի հետևի նստարանի աջ կողմում, իսկ մեքենան թեքվել էր աջ. գնդակահարվել էր մեքենայի ձախ կողմը: Մյուս երեխան՝ Լյովիկը, ու ծնողները տեղում մահացել էին:

Գետնին ընկած Արեգը հարմարեցրեց աննկատ իրեն պառկեցնել աջ կողմի վրա: Միակ ողջ մնացած երեխան՝ Արեգը, ընկած էր մայթին ու չէր շարժվում. ստիպում էր իրեն դիմանալ, որ չշարժվի՝ չնայած ահասարսուռ ցավին ու մրմուռին: Այլևս չէր կարողանում դիմանալ այդ անտանելի ցավին, որից արդեն գիտակցել էր. վիրավորված է: Չնայած սարսափելի ցավին՝ թիակից արնահոսող երեխան իր մեջ սուտմեռուկ ձևանալու ուժ գտավ, որպեզսի… Գուցե տեսնեն, որ չի շարժվում, թողնեն, գնան: Բայց հասկացավ, որ սխալվեց, քանզի հարձակվողները սկսեցին մոտենալ: Հստակ լսեց, թե ինչպես վերալիցքավորվեցին զենքերը: Արեգի համար ամեն ինչ պարզ էր. պատրաստվում են կատարել ստուգողական կրակոցներ: Անշարժ պառկած տեղում սկսեց ելք փնտրել այդ ստուգողական կրակոցից խուսափելու համար: Իսկ մարդասպանները մոտենում էին: Արեգը լավ էր գիտակցում. նրանցից ոչ ոք իրեն չի խղճա միայն նրա համար, որ երեխա է: Հարկավոր էր մահից խուսափելու ճար գտնել: Եվ ահա երեխան գտավ ելքը. հիշեց, որ նախկան հարձակման ենթարկվելը նրանք անցել էին խաչմերուկից: Գուցե փորձի շատ արագ վազել, հասնել այդ խաչմերուկին ու փախչի դեպի ձախ: Բայց կկարողանա՞ նրանց տեսադաշտից ժամանակավորապես կորչել. շանսերը մինիմալ են՝ գրեթե հավասար են զրոյի: Բայց պառկած տեղում մնալով՝ սպասում է, թե երբ են գալու, որ գնդակահարեն, իսկ վազելով խաչմերուկի ուղղությամբ… թող լինի գրեթե հավասար զրոյի, բայց զրո չէ: Չնչին, շատ չնչին շանս կա: Պառկած մնալով շանս չունի: Դե ի՞նչ. փորձը փորձանք չէ: Սկսեց իրեն տրամադրել վազելու ուղղությամբ: Հավաքվեց, կենտրոնացավ՝ ստիպելով իրեն մոռանալ թիակի վերքի մասին ու…

Երբ Արեգն անմիջապես վազեց…

- Ծօ՛, ընիկ սաղ մնաց:

- Խփի՛ դրան, արա՜…

Երբ պառկած երեխան միանգամից վազեց, մարդասպաններն այն աստիճան անակնկալի եկան, որ մինչև զենքերն ուղղեցին ողջ մնացածի ուղղությամբ ու կրակեցին… Արեգը հասցրել էր հասնել խաչմերուկին ու կորավ տեսադաշտից:

Մարդասպաններից երկուսը վազեցին երեխայի հետևից, իսկ երրորդը Արեգին հետապնդեց մեքենայով:

Արեգն իր փրկությունը տեսնում էր միայն ու միայն վազելու մեջ: Պետք էր անդադար փախչել. ոչ մի դադար: Եթե մի վայրկյան կանգնի, ապա հետապնդողները կհասնեն ու… Արցախի թաղամասը հարուստ է մեքենաների համար անանցանելի անցումներով. Արեգը այդքանը հիշեց ու հասկացավ, որ եթե այդ անցումներով չվազի, ապա մեքենան կանցնի իր վրայով: Եվ այդպես էլ արեց. վազում էր՝ ամեն կերպ ջանալով փախչել ճյուղավորված տեղանքներով, ու միևնույն ժամանակ ոչ մի դեպքում կանգ չառնել. գիտեր՝ վազող թիրախին խոցելն ավելի դժվար է քան կանգնած թիրախին. իսկ ինչ էր Արեգը հետապնդողների համար, եթե ոչ թիրախ…

Վազքով հետապնդողները փորձեցին կրակել տղայի վրա, սակայն վազքի ընթացքում չկարողացան նշանառության տակ վերցնել երեխային: Երեխան նրանց համար դարձավ դժվար խոցելի թիրախ: Նրան սպանելու համար պետք էր նախ եւ առաջ բռնել: Բայց երեխան շատ արագ էր վազում: Արեգին բռնելու հարցը կրում էր ժամանակավոր բնույթ. պետք էր ուղղակի զինվել համբերությամբ ու շարունակ վազել, որ հետ չմնան: Ժամանակավոր բնույթ էր կրում, որովհետև երեխան փախչելու տեղ ու հնարավորություն չուներ. երեխային մատնում էր սեփական արյունը… Արյան հետքերը տանում էին դեպի Արեգ, ցույց էին տալիս, թե որ կողմ է վազել տղան. արյուն, որ հոսում էր Արեգի թիակից... Հետքերը շատ պարզ էին:

Իսկ Արեգն իր մեջ ուժ էր գտնում մոռացության մատնել իրեն բաժին ընկած հրազենային վերքը… Կրնկակոխ հետևողներից փրկվելու միակ ելքը անդադար վազելն էր: Արեգն իր հույսը դրել էր միայն ու միայն իր ճարպկության վրա. և այդ ճարպկությունն առայժմ թույլ էր տալիս պահպանել անհրաժեշտ հեռավորությունը…

… Մայքլը բացեց աչքերը: Հրաշքից անակնկալի եկած բժիշկները շտապեցին հավաքվել իրար գլուխ, որպեսզի չկրկնվի նախորդ իրավիճակը, երբ Մայքլը կրկին էր կորցրել գիտակցությունը…

Ուշքի գալու պահից սկսած Մայքլը նկատեց. Արեգն ու Արմանն իր կողքին չեն: Անմիջապես զանգահարեց, բայց Արեգի բջջայինը չէր պատասխանում: Անհանգստացած վեր թռավ տեղից, շուռ եկավ մահճակալից, սկսեց դղրդալ, ցնցվել, փրփրեց բերանը… Բուժանձնակազմը շտապեց օգնության ցույց տալ… Մայքլի աչքերի առջև սկսեց սևանալ, գլխապտույտ ունեցավ, սկսեց մարմնով մեկ դող անցնել…

- Որտե՞ղ է Արեգըս:

Մայքլի հարցին ուշադրություն դարձնող չկար, քանի որ բուժանձնակազմի համար ամենակարևորը` չթողնել, որ Մայքլը շարժվի:

Մի կերպ ազատվելով բռնողներից Մայքլը կանգնեց, փորձեց դուրս գալ սենյակից.

- Ես պետք է Արեգի ու Արմանի կողքին լինեմ…

Չկարողացավ նույնիս երեք քայլ կատարել. տապալվեց հատակին…

… Արմանն արդեն կատաղի արագությամբ մտնում էր Երեսունյոթ փողոց:

Արեգի դասընկերուհու հետ տեղի ունեցած հեռախոսային զրույցից հետո շտապել էր դուրս պրծնել ոստիկանական բաժանմունքից… Բայց ճանապարհը փակել էր փոխգնդապետը. այս անգամ շատ սիրալիր էր Արմանի հետ, որովհետև անմիջական ղեկավարից ստացել խիստ էր նկատողություն և հրաման` անմիջապես ազատ արձակել Մեծ Բրիտանիայի քաղաքացուն: Անմեղ Արմանին բերման ենթարկելու արդյունքը Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի միջև միջազգային սկանդալն էր: Նկատելով, որ իր գլխին մութ ամպեր են կուտակվում՝ փոխգնդապետը մոտեցել էր շտկելու տեղի ունեցած թյուրիմածությունը՝ փորձելով մտերմանալ Արմանի հետ: Իսկ Արմանը շատ էր շտապում Արեգի մոտ: Հիշեց, որ սպասող տրանսպորտային միջոց չկա, ու քանի որ փոխգնդապետն ուզում է մտերմանալ, առիթը ձեռքից բաց չէր թողել.

- Հըլը ավտոյիդ բալնիքները տո՛ւր, դիշո՛վկա:

Փոխգնդապետը միանգամից ենթարկվել էր առանց երկմտելու: Վերցնելով մեքենայի բանալիները՝ Արմանը դուրս էր վազել, նստել փոխգնդապետի BMW – X 5 – ն ու կատաղի արագությամբ շտապել դեպի Արցախի թաղ… Արմանի մտքով չէր էլ անցել, որ այն պահից, երբ սկսեց սլանալ դեպի Արցախի թաղ, արդեն գնդակահարվել էր մեքենան, որի մեջ Արեգն էր: Բայց շատ անհանգիստ էր, ու այդ պատճառով զանգահարեց ոստիկանություն…

… Արեգն արդեն այն արագությամբ ու ճարպկությամբ չէր վազում ինչպես քիչ առաջ…

… Արմանը ներխուժեց Երեսունյոթ փողոց…

… Երեխան արյան կորստից ավելի ու ավելի էր տկարանում: Սկսել էր զգալ հոգնածություն, սակայն շարունակում էր վազել… Աչքերի դիմաց սևացավ, սկսեց ամեն ինչ խավարել... զգաց գլխապտույտ, կողը սկսեց ծակել, սկսեց թուլանալ ամբողջ մարմինը, բայց… Արեգն ինքն իրեն ստիպում էր վազել. ստիպում էր իր թույլ, տկար մարմնին շարժվել: Թույլ էր, բայց պետք է վազել. դեռ չի կարողանում կտրվել հետապնդողներից. նրանցից պոկվելը ոչ մի կերպ չէր ստացվում… Այլև չկարողացավ վազել, բայց վերջին ուժերը հավաքելով՝ շարունակեց պայքարել սեփական կյանքի համար. չկանգնեց:

Հետապնդողները առանձնացան: Մեկը փորձեց կարճ ճանապարհ գտնել, որ կտրի երեխայի դիմացը, մյուսը շարունակ վազում էր Արեգի հետևից:

Արեգին հետապնդողն ավելի լավ մարզավիճակում էր: Իսկ վիրավոր երեխան շարունակում էր արնահոսելով վազել. արդեն ուժ չէր մնացել, սակայն չէր հանձնվում…

- Կայնի՛, արա՜, - կատաղած կանչեց հետապնդողը, - մորթելու եմ, արա՜…

Այդ կանչից Արեգն այն աստիճան սարսափեց, որ մեխանիկորեն իր մեջ արհեստական շունչ հայտնվեց. երկրորդ շնչառություն բացելու ուժ գտավ: Ու վազքին ակնթարթային արագություն հաղորդեց` առայժմ թույլ չտալով, որ իրեն բռնեն…

… Արմանը սարսափեց, երբ կատաղի արագությամբ հասավ հարձակման ենթարկված մեքենային. կտրուկ արգելակեց: Փշաքաղվեց՝ տեսնելով մեքենան, որի մեջ կար երեք դիակ, որոնցից մեկը` երեխա: Բայց Արմանի ահ ու սարսափը միայն Արեգն էր. հանկարծ Արեգին բան պատահած չլինի. միայն ո՛չ Արեգը: Տեսավ արյուն, արյան հետքերը. ինչոր մեկը վիրավորվել է ու վազել. Արմանը հասկացավ, որ այդ վիրավորը երևի Արեգն է, ու շտապեց արյան հետքերով Արեգին գտնելու: Մեքենան քշեց այդ ուղղությամբ, մինչև մեքենայի համար անանցանելի նեղ արահետ, որտեղով… Արեգը վազել էր այդ ուղղությամբ. Արմանն իրեն դուրս գցեց մեքենայից, սկսեց վազել արյան հետքերի ուղղությամբ… Իրեն տրամադրել էր միայն հասնել ու փրկել կրտսեր եղբորը, սակայն դեռ արյունոտ ճանապարհի վերջը չէր երևում: Վազքի արագությունը հասցրեց վազքի առավելագույն արագության, սակայն դեռևս արյունոտ ճանապարհը չէր վերջանում. միայն թե Արեգը դիմանա, մինչև եղբոր հասնելը…

… Արեգն այն աստիճան էր ուժազրկվել, այլևս չէր կարողանում վազել. այն աստիճան էր ուժասպառ, որ չկարողացավ քայլել, շունչը սկսեց կտրվել… Այլևս չկարողացավ շունչ առնել: Վազքն աստիճանաբար դանդաղում էր…

… Արմանը շարունակում էր վազել, բայց դեռ Արեգին չէր տեսնում. դեռ աչքերի առաջ չէր հայտնվում երեխան…

… Արեգը հանկարծ հույս տեսավ. գրեթե դուրս է գալիս Արցախի թաղամասից: Սկսեց ուժերը հավաքել ևս մեկ արագացման համար: Եվս մի քիչ վազել ու կհայտնվի փողոցում, որից այն կողմ ավտոկայարանն է. մարդաշատ վայրերն արդեն մոտ են… Մի քիչ ուժ է պետք հավաքել. փրկությունն այդտեղ է լինելու: Չնայած աչքերի առջև խավարեց, բայց շնչակտուր երեխան շարունակեց վազքը…

Հետապնդողը վերջապես հասավ, բռնեց Արեգի շորից.

- Արա՛, որ ասում եմ կայնի, խի՞ չես կայնում, հը՞ թուլա՛…

- Խնդրեմգը, - լացելով աղաչեց Արեգը:

- Ձե՛նդ, ա՛րա, բռնել ե՞ս տալի, հը՞, ա՛յ փիչխա…

- Արմաաաա՜ն…

Արեգի կանչն ընդհատվեց դեմքին հասած բռունցքից: Այդ բռունցքով հարվածից երեխան ուշաթափվեց, բայց բռնողն այն աստիճան էր կատաղած, որ չնկատեց այդ ուշաթափվելը, և Արեգը բռնողի կողմից բռունցքով ևս մեկ հարված ստացավ գլխին մինչև ընկնելը… Արեգին ուշաթափողը շարունակեց ոտքերով. կողերին: Մոռացել էր. ոչ թե կռվում է իրենից ուժեղ մարտիկի հետ, այլ երեխայի… Գիտակցությունը կորցրած Արեգին վերցրեց, պահեց գլխավերևում ու շուռ տվեց գետնին: Ոտքերով հարվածի շարանները` Արեգի դեմքին ու կողերին, չէին դադարում… Սակայն այդքանից հետո էլ չհանգստացավ. նստեց երեխայի վրա, ու բռունցքները շարունակեցին իրենց գործը…

- Թո՛ղ ախպորս, բօզի տղա…

Բայց գոռոցին ու դրան հաջորդող հայհոյանքին շան տեղ դնող չկար. կանչը անուշադրության մատնողը շարունակում էր հարվածել երեխայի դեմքին…

Հասավ Արմանը: Հասավ, թռավ Արեգի վրա նստածի թիկունքին այնպես, ինչպես էգ առյուծն է ցատկում զեբրի պարանոցին. երեխայի վրայից շուռ տվեց այդ հսկայական մարմինը…

Արմանն ամուր էր փաթաթվել Արեգին ծեծողի թիկունքից. ձեռքերով ամրացել էր պարանոցին: Հնարք, որի անունը ժողովրդական լեզվով անվանվում է վզի զախվատ՝ հետևից… Ամուր էր կպել, պոկ չէր գալիս… Բայց Արմանն այն հիանալի մարզավիճակում չէր, ինչ նախորդ օրը, որպեսզի կարողանար այդ հսկային խեղդել: Զգաց. ուր որ է այլևս չի կարողանա բռնած պահել… Կանչեց.

- Արե՛գ, փախի՜…

Հսկայի շունչը կտրվելու փոխարեն Արմանն էր շնչակտուր լինում. նրա ֆիզիկական բարձր պատրաստվածությունը ցնդել էր գրողի ծոցը: Արմանի իդեալական մարզավիճակի անկման պատճառները մի քանիսն էին: Նախ Արմանը դեպի Արեգ տանող ամբողջ ճանապարհն անցել էր հարյուր մետրանոց վազքի արագությամբ ու անդադար: Վազելուց առաջ էլ էր ահռելի վատ մարզավիճակում. պատճառը ոստիկանական մահակներով ծեծն էր, որին ենթարկվել էր Արմանը ոստիկանական բաժանմունքում, ու որից հետո զգացել էր կողի ահասարսուռ ցավ: Երևի կողոսկր է կոտրվել… Այդ ամենի պատճառով Արմանն սկսեց արագ հոգնել… Արմանը չէր կարողանում արագ վերականգնել իր ուժերը. այլևս չէր կարողանում շնչել: Իսկ հսկան, որին փորձում էր խեղդել Արմանը, արդեն վերականգնվեց: Արմանը պայքարում էր, որ հանկարծ բաց չթողնի դրա պարանոցը… Հսկան ի վերջո ազատվեց Արմանի ձեռքերից: շրջվեց ու բարձրացավ Արմանի վրա, սկսեց հարվածել: Ուժգին բռունցքը հասավ ուղիղ Արմանի դեմքին: Արմանն ամուր փաթաթվեց վրան ելածին, որպեսզի այդ հսկան չկարողանա ևս մեկ անգամ այդպես ուժգին հարվածել… Սակայն սկսեց հարվածներ ստանալ կողերին…

- Արե՛գ, փախի՜, - կրկնեց Արմանը՝ կանխագուշակելով, որ այժմ կթուլանա, ու ևս մեկ հարված կստանա դեմքին, որից կուշաթափվի…

Ի վերջո Արմանը չկարողացավ փաթաթված մնալ հսկային: Անջատվելով Արմանից հսկան…

Արմանը երկու ձեռքով բռնեց դեմքին իջնող ձեռքը, որում դանակ էր հայտնվել: Դանակը կանգնեց ուղղահայաց Արմանի աչքից մի քանի միլիմետր վերև. սայրն ուղիղ իջնում էր աչքի բիբին: Արմանն իր մեջ ուժ գտավ ու կարողացավ մի քիչ վանել դանակով ձեռքը: Դանակը սկսեց աստիճանաբար բարձրանալ, բայց սայրը շարունակում էր մնալ դեպի ներքև՝ Արմանի աչքի ուղղությամբ… Արմանը գլուխը կողքի քաշելով հանկարծակի թուլացրեց ձեռքերը, որոնք բռնել էին հակառակորդի` դանակով ձեռքը: Այդ կտրուկ գործողության շնորհիվ դանակը միանգամից իջավ ներքև՝ Արմանի ականջի մոտ: Արմանը պահը բաց չթողեց ու ատամներով կպչեց դանակը բռնած բռունցքին. հսկային ստիպեց ցավից ճչալ ու թողնել դանակը: Արմանն ատամներով շատ ամուր էր կպել ձեռքին ու չթողեց: Գզեց ձեռքը այնքան, մինչև միսը մնաց բերանում, թքեց այդ մսի կտորը: Բռունցքով մի քանի հարված հասցրեց վրան նստածի դեմքին: Արմանի հարվածներն այն ուժգնությամբ չստացվեցին, որ Արմանն ազատվեր վրայի ծանր բեռից, որովհետև մեջքի վրա պառկած դիրքից չկարողացավ ուժգին ու հստակ հարված կատարել դեպի վերև: Վրայի հսկան ձախ ձեռքը մեկնեց դեպի Արմանի գլխի մոտ ընկած դանակը: Արմանը բռնեց այդ ձեռքը, աջ ոտքը գցեց նրա վզից ու ինքն իրեն ուժ տալով՝ վերջապես կարողացավ իր վրայից շուռ տալ այդ ահռելի մարմինը: Ա՛յ քեզ հաջողություն. Արմանը շուռ տվեց հսկային, բայց բռնած պահեց նրա ձեռքը: Հսկան մեջքի վրա հայտնվեց հատակին այնպես, որ Արմանն անմիջապես ամբողջ մարմնով փաթաթվեց ձեռքին՝ կատարելով ձեռքի բռնում հնարք. այսինքն ձեռքի զախվատ մտնելով…

- Արե՛գ, փախի՜, - նորից ձայնեց ու հակառակորդի արմունկը ծալեց հակառակ…

Ոսկորների ճռթճռթոցին հետևեց սարսափելի ճիչը:

Այժմ Արմանի հերթն է: Առավելությունն իր ձեռքը վերցնելով՝ բռունցքներով նետվեց ջարդած ձեռքի ցավից ճչացողի վրա: Շարունակ հարվածելով՝ հարմարվեց վրան. ի տարբերություն հսկայի, Արմանն անարգել հասցրեց իր բռունցքները հակառակորդի դեմքին: Հսկան անպաշտպան էր, քանի որ ձեռքը, որ պետք է փակեր դեմքին եկող հարվածի ճանապարհը, կոտրված էր… Արմանի` բռունցքով հարվածներն աստիճանաբար ավելի ու ավելի էին հստականում: Արմանը բռունցքներով հարվածներ կատարելուց հետո շարունակեց արմունկներով: Հարված հարվածի հետևից, ու բոլորը հստակ ու ուժգին: Տեսնելով, որ տակինն ընդհանրապես չի դիմադրում, գլխով երեք հարված կատարեց ու մեկը մյուսից ավելի ուժեղ: Չբավարարվեց, շարունակեց արմունկներով ծեծել անպաշտպանի գլուխը: Արդեն տարածվեցին ոսկորների կոտրվելու ձայները: Արմանն այդ դաժան ծեծը չէր դադարեցնի, բայց հանկարծ հայացքն ընկավ Արեգի վրա: Սառեց՝ տեսնելով եղբորը.

- Արե՞գ:

Աշխարհը փուլ եկավ Արմանի գլխին… Աչքերը Արեգի վրա սևեռած Արմանը, որ հակառակորդի վրա նստած մնացել էր, քարացավ. չի՛ կարող այդպիսի բան պատահել: Չի՛ հավատում, որ կյանքի կողմից կպարգևատրվի այդպիսի դաժան ապտակով… Ո՜չ: Միայն ո՛չ Արեգը…

Արմանին թշնամու վրայից մի կողմ գլորեց վրա հասած երկրորդ հետապնդողը, որը պետք է Արեգի դիմաց հայտվեր:

Արմանը մի կողմ գլորվեց… Չորեքթաթ դիրքից նայում էր Արեգին: Արեգին չռված աչքերում հայտնվեցին արտասուքի կաթիլներ, որ աստիճանաբար վերածվեցին առվակի… Կյանքից այդ սարսափելի ապտակն ստացած Արմանի ուշք ու միտքը միայն դիմացի երեխան էր: Նույնիսկ չգիտակցեց, որ գլխին գալիս են ոտքով հարվածներ. աչք չէր թարթում Արեգից…

Հարվածներ կատարողը կողքի գլորողն էր, որը շարունակ ուժգին հարվածներ էր հասցնում դրանց վրա ուշադրություն չդարձնողի գլխին… Հարվածները դադարեցին ոստիկանական մեքենաների ազդանշաններից:

Արմանի կողմից ծեծվածը կամացից սկսեց բացել աչքերը…

Տեղ հասավ մեքենան, որը հետապնդում էր Արեգին:

- Տղե՛ք, մենթե՛րը, - կանչեց վարորդը, - թռա՜նք…

Արմանի գլխին ոտքով հարվածողն անմիջապես մոտեցավ նոր ուշքի եկողին, օգնեց, որ նստի մեքենան: Մեքենան արագ հեռացավ:

Արմանը մնաց Արեգի հետ մեն- մենակ:

Անդադար նայում էր եղբորը. հասավ Արեգին… Ո՛չ չհասավ. չհասցրեց… Այն հսկայական մարմինը շուռ էր տվել անշարժացած երեխայի վրայից: Հիմա նոր գիտակցեց այդ ամենը: Գիտակցեց, որ պայքարում էր եղբոր կյանքի համար, սակայն ուշացած էր պայքարում: Իսկ գուցե ամեն ինչ կորած չէ՞. գուցե դեռ հույս կա… Արմանն ինքն իրեն հույս էր տալիս՝ սողեսող մոտենալով Արեգին. հույսը վերջինն է մահանում: Գուցե ուղղակի ուշաթափվել է, և գուցե կարողանա՞ ուշքի բերել: Սողում էր հուսալով, աղոթելով ու մղկտալով, որ դա այդպես լինի… Մոտեցավ Արեգին, գրկեց, թափահարեց, համբուրեց… Արեգն այդպես էլ արձագանք չտվեց՝ սպանելով վերջին հույսը:

Մնում է միայն գրկել Արեգին ու նայել երկնքին… Ինչո՞ւ… Ի՞նչ մեղք էր գործել… Ի՞նչ էր արել, որ այսպես պատժվեց… Ինչո՞ւ… Ինչո՞ւ Արեգը… Ինչո՜ւ…

Դեպքի վայր հասնող ոստիկանները շտապեցին լացակումաց ճչոցների ուղղությամբ…

… Յոթ Վերք եկեղեցում բոլորն ուրախ նայում էին, թե ինչպես է ՏերՏերը խոսում: Եվ խոսքն ավարտեց՝ հարցնելով.

- Որդյա՛կս, տե՞ր ես…

- Ժողովո՜ւրդ…- բարձրաձայն կանչեց եկեղեցի մտած շնչակտուրը` ընդհատելով արարողությունը, - Ա՜… Արեգը՜…

- Արեգն ի՞նչ, - հետաքրքրվեց փեսան:

- Արեգին…, - ընդհատողը չէր կարողանում հավաքել մտքերը:

- Ի՞նչ է էղել էրեխուն, - անհանգստացավ փեսան:

Փեսայի մայրն ու խնամիները սկսեցին կորցնել համբերությունը.

- Գոնե հարսնիքիդ վախտ կռնա՞ս գործիդ մասին չմտածես, - զայրացավ փեսայի մայրը:

Ընդհատողը մտքերը հավաքեց ու կարողացավ վերջապես գոռալ.

- Արեգին են սպանե՜լ…

Եկեղեցին դատարկվեց հաշված րոպեների ընթացքում…

… Շոնի ձեռքից ընկավ բջջայինը: Տան անդամները շտապեցին շխկոցի ուղղությամբ, որը գետնին ընկնող հեռախոսից էր:

Շոնը զանգահարել էր Հայաստան, որպեսզի ասի, որ վերջապես այնպես արեց, որ վերջապես արդեն ինքնաթիռ կա, և Արեգին շտապ ուղարկեն… Սակայն երբ Արմանը վերջապես հասանելի էր դարձել… Բոտը թուլացրեց Շոնի ձեռքը… հեռախոսը ազատ անկմամբ շխկաց հատակին…

Արձանացավ Շոնը, ոտքերը սկսեցին դողալ, թուլանալ: Ամբողջ մարմնով դող անցավ: Քրտինքը տվեց վրան: Եվ ինչո՞ւ սկսեց նեղություն զգալ, խեղդվել այս գրողի տարած փողկապից… սկսեց թուլացնել խեղդող փողկապը: Ոտքերն արդեն չէին ենթարկվում. այլևս ամուր չէին: Չկարողացավ կանգնած մնալ, ուզեց նստել, բայց տակն աթոռ չկար, ու չնկատեց, թե ինչպես նստեց հատակին, ուզեց ազատվել այդ տոթից: Կապույտ աչքերը նայում էին չգիտես ուր, բայց սառել էին մեկ ուղղությամբ… Չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչ է պատահել… Դեռ ուշքի չէր եկել այդ գրողի տարած հեռախոսային զրույցից… Կորցրեց խոսելու ունակությունը:

Հարազատներն ու ծառաները զգացին, որ պետք է տարածություն տալ, որպեսզի Շոնը կարողանա շնչել: Իսկ Շոնի քույրը վազեց ջուր բերելու: Շոնն ուզում էր խոսել, սակայն դեռ չէր կարողանում… Կմկմոցից ոչինչ չէր հասկացվում…

Շոնի հայրը վերցրեց գետնին ընկած հեռախոսը: Տեսնելով, որ վերջին զանգը Արմանի բջջայինին էր, շտապ դուրս վազեց հյուրասրահից, որովհետև հյուրասրահ մտավ Անահիտը. հասկանալի էր…

Շոնի կապույտ աչքերից հոսող արտասուքը Անահիտին հասկացրեց, որ տեղի է ունեցել դժբախտություն:

Շոնի քույրը տեղ հասցրեց ջուրը, բայց Շոնը կորցրել էր իրականության զգացողությունը. մտքերով այլ վայրում էր. չնկատեց, որ իրեն ջուր են առաջարկում:

Շոնի հայրը շշմած ու ողբացող հայացքով վերադարձավ հյուրասրահ: Ի զարմանս բոլորի՝ Շոնի հայրը մոտեցավ ու սկսեց մխիթարել ո՛չ թե որդուն, այլ հարսին: Անահիտը շշմեց սկեսրայրի այդ պահվածքից: Սկեսրայրը մի կերպ համոզեց Անահիտին դուրս գալ հյուրասրահից, տարավ ուրիշ սենյակ…

Քիչ անց ամբողջ տնով մեկ տարածվեց Անահիտի ողբալի ճչոցը… Ճչոցին հաջորդեց սկեսրայրի գոռոցն առ այն, որ շտապ զանգահարեն շտապօգնություն. Անահիտը ուշաթափվել էր…

…Մայքլն ուշքի եկավ. կրկին բացելով աչքերը՝ հարազատներից ոչ մեկին չտեսավ:

Այս անգամ իր մոտ շուրջօրյա հսկողություն էին իրականացնում բժիշկները:

Մայքլին ոչինչ չէր հետաքրքրում բացի.

- Որտե՞ղ են Արեգն ու Արմանը:

Մայքլի հարցի պատասխանը բժշկի մռայլ ողբացող հայացքն էր, որ խուսափում էր նայել Մայքլի աչքերին:

- Որտե՞ղ են Արեգն ու Արմանը, - ահաբեկվեց Մայքլը:

Մայքլի հարցին բժիշկները պատասխանում են ցավակցող լռությամբ: Տեղի ունեցածը կանխազգալով՝ Մայքլի աչքերը լցվեցին: Ելավ մահճակալից…

Բժիշկները տեսնելով, որ Մայքլը ձեռքից քաշեց, պոկեց կաթիլայինի ասեղը՝ սարսափած փորձեցին խանգառել…

- Հեռո՛ւ, - լացելով գոռաց Մայքլը:

- Դուք պետք է զգո՛ւյշ էղնիք, - փորձեց արգելել բժիշկը:

- Բերե՛ք իմ հագուստը, - արտասվելով՝ հրամայեց Մայքլը:

- Դու մի քանի օր պետք է պառկած մնաս…

- Հանգի՛ստ թողեք ինձ, - կտրուկ արգելեց, որ իրեն օգնեն, Մայքլը…

Վերջապես ստանալով հագուստը՝ Մայքլը դուրս եկավ հիվանդանոցից՝ դժվարությամբ քայլելով: Աչքերից հոսում էր արտասուքի առվակ: Քայլում էր դեպի մոտակա տաքսին՝ աստիճանաբար հիասթափվելով կյանքից: Կյանքի մեջ առաջին անգամ էր, որ ուշադրություն չէր դարձրել իր հագ ու կապի վրա: Հագին միայն անդրավարտիքն էր ու վերնաշապիկը, որի կոճակները չէր կոճկել…

Տաքսու վարորդը մի պահ մտածեց, որ իր մեքենային մոտեցողը հիվանդանոցից փախած հիվանդ է:

Մայքլն այն աստիճան էր գունատ, որ քայլող մեռելի տեսք էր ստացել: Դիակից տարբերվում էր միայն նրանով, որ քայլում էր ու անձայն լացում: Տաքսու վարորդը, որ ծերունի էր, մոտեցավ ընդառաջ քայլով մեռելին:

- Տղա՛ ջան…

- Աղաչում եմ, որ կտրե՛ք Ձեր ձայնը, - հրամայեց Մայքլը, - խնդրում եմ, որ ինձ տո՛ւն տանեք:

- Տղա՛ ջան, վրեդ հալ չկա…

- Այստեղ կա՞ որևէ մեկը, որ ինձ տուն տանի, - շշնջալով մռնչաց Մայքլը. այլ կերպ չէր կարողանում խոսել, որովհետև խեղդվում էր անձայն լացից:

- Տղա՛ ջան, գնա՛ պառկի:

Տաքսու վարորդի մեծական խորհրդին Մայքլն արձագանքեց՝ գրպանից հանելով հարյուր դոլլարանոցներն ու նրա դեմքին շփելով.

- Ես կվճարե՛մ… Կտրե՛ք Ձեր ձայնը… Ո՞ր մեքենան նստեմ:

Տաքսու վարորդը Մայքլի այդ կոպիտ վերաբերմունքին չպատասխանեց՝ հասկանալով, որ այդ տկար երիտասարդի հետ ինչոր դժբախտություն է տեղի ունեցել: Հանձնվեց ու ցույց տվեց իր մեքենան: Մայքլն ահռելի դժվարությամբ մոտեցավ տաքսուն…

Տաքսին որքան մոտենում էր, այնքան Մայքլը զգում էր, որ հիասթափվում է կյանքից: Վարորդը դեռ չէր հասկանում, թե ինչու է լացում ուղևորը: Մայքլն արտասվում էր՝ միևնույն ժամանակ աղաչելով, որ այդ իր կանխազգացումները միայն իր հիվանդ երևակայության արդյունքը լինի:

Սակայն… ո՛չ…

Տաքսին հասավ տեղ: Դագաղի կափարիչն ու անթիվ ծաղկեպսակները տեսնելով՝ Մայքլը հասկացավ, որ չէր սխալվում. իր կյանքն իմաստազրվել է: Իջավ տաքսուց, ուզեց արագ մտնել տուն, սակայն թուլացավ, ընկավ: Ընկավ ծաղկեպսակի առաջ, որը երկու անծանոթ փորձում էին հարմար տեղ դնել… Մայքլի արտասվող աչքերը կարդացին ՍԻՐԵԼԻ ԱՐԵԳԻՆ… մնացածն արդեն չկարդաց. ի՞նչ իմաստ ունի մնացածը կարդալը: Դարպասներից ներս մտավ շատ դանդաղ:

Բակում հավաքվածները սկսեցին ցավակցել քայլող դիակին, որը, նրանց շան տեղ չդնելով, ինքն իրեն քարշ էր տալիս դեպի տուն: Երևի հավաքվածներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ տկար երիտասարդը, որի հագին միայն անդրավարտիքն ու չկոճկած վերնաշապիկն էր, կկարողանա հաղթահարել դարպասից դեպի տուն տանող այդ գրողի տարած ճանապարհը: Օգնության համար մոտեցողներին Մայքլը հրամայեց.

- Չքվե՛ք այստեղից:

Շարունակեց ինքնուրույն մոտենալ տանը: Վերջապես մտավ ներս… Լսելով բարձրաձայն լացերը՝ առաջ գնաց… Ամբողջ մարմինը թուլացավ, երբ արտասվող աչքերը տեսան կյանքի իմաստին դագաղի մեջ պառկած: Չկարողացավ կանգնած մնալ. ոտքերը թուլացան…

Երեխայի դագաղի շուրջ բոլորը նստած լացում էին բոլոր իսկական հարազատները. Անահիտը, Արմանը, Շոնն ու Շոնի ընտանիքի բոլոր անդամները… Նրանք տեսան, որ հատակին ընկավ Մայքլը, որին մոռացության էին մատնել… Արմանն ուզում էր օգնել եղբորը բարձրանալ. նստած տեղից ելավ, մոտեցավ: Բայց հենց որ դիպչեց Մայքլին, Մայքլը հրամայեց.

- Թո՛ղ ինձ, Արմա՛ն:

Առանց օգնության Մայքլը մեծ դժվարությամբ մոտեցավ Արեգի դագաղին… Նայեց Արեգին, սկսեց շոյել երեխայի դեմքն ու մազերը` մղկտալով.

- Արե՛գ… արդեն այստեղ եմ:

Մայքլի արտասուքի կաթիլները սկսեցին կաթկթալ Արեգի դեմքին: Ծեծի հետևանքներով լի էր Արեգի դեմքը. դրանք չէին անհայտացել: Բայց Արեգն այնքան սիրուն տղա էր, որ ո՛չ կապտուկները, ո՛չ բաց վերքերը, ո՛չ թափված ատամները, ո՛չ էլ դեմքի կոտրված ոսկորները չէին կարողացել տգեղացնել… Սակայն դա Մայքլի համար ոչ մի նշանակություն չուներ: Սկսեց անդադար համբուրել, համբուրել ու համբուրել երեխային, որի դեմքին շարունակ կաթկթում էին արտասուքի կաթիլները:

- Քո կողքին եմ, Արե՜գ, - կրկնեց Մայքլը՝ բարձրաձայն լացելով:

Շոյում էր ու համբուրում՝ անդադար նայելով երեխայի դեմքին…



ԳԼՈՒԽ 2

ԿՅԱՆՔԸՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄԷ

Անցավ հինգ տարի:

Հինգ գրողի տարած տարիներ առանց Արեգի: Ո՞վ է ստեղծել այն արտահայտությունը, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը: Մայքլը ծաղկեփունջը ձեռքին կանգնած էր Շիրակի գերեզմանատանը: Արտասուքով լի աչքերը նայում էին երեխայի շքնաղ ժպիտին…

Բնակվում էին Լոնդոնում, սակայն ամեն ամիս գալիս էին Հայաստան ամենաերկարը մեկ շաբաթով ու վերադառնում Մեծ Բրիտանիա: Մայքլի, Արմանի ու Անահիտի համար միևնույն էր այն, որ իրենց կյանքը դարձել էր ճանապարհորդութուն. Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա և հակառակ ուղղությամբ…

Մայքլն այս անգամ մենակ էր եկել գերեզմանոց իր սրտի ասելիքն արտահայտելու կամ կիսվելու, որովհետև Հայաստան մեկնելու նախորդ օրը տեղի էր ունեցել լուրջ վեճ իր ու հարազատների միջև:

Մայքլը ննջասենյակում խաղում էր Վինսենթի հետ, երբ ներս էին մտել զայրացած Շոնը, Արմանն ու Անահիտը: Շոնը վերցրեց Վինսենթին Մայքլի ձեռքերից ու դուրս եկավ, բայց նախ Անահիտին ու Արմանին խնդրեց, որ որոշ բաներ բացատրեն Մայքլին:

Մայքլը մի պահ չհասկացավ, թե ինչ է կատարվում դիմացը կանգնածների հետ:

Երբ Շոնը որդուն դուրս տարավ սենյակից, սկսեց զայրացած Անահիտը.

- Էս ի՞նչ կենես:

- Եվ ի՞նչ եմ անում, - անտարբեր հարցրեց Մայքլը:

- Չես ջոգե՞ ինչ կենես, - զայրացավ Արմանը:

- Եթե պարզաբանեք, թե ինչի մասին է խոսքը…

- Քեզի մալի տեղ չդնե՛ս, - ընդհատեց Արմանը:

- Վերջապես կասե՞ք, թե ինչ է այստեղ կատարվում, - համբերությունը կորցրեց Մայքլը:

- Ընչի՞ ես վետո դրել Շոնի ցուցակի վրա, - հարցրեց Անահիտը:

- Ախ հա՜, - գլխի ընկավ Մայքլը, - այն պետք է վերանայել:

- Ընչի՞:

- Ավելորդ ազգանուն կա:

- Շոնը էդ յան-ով վերջացող ազգանունը չի հանե ցուցակից, - պնդեց Անահիտը:

- Այդ գումարով Աֆրիկայում բնակվող հինգ երեխա կարելի է փրկել…

- Հերի՛ք է քեզի մալի տեղ դնես, - Մայքլին ընդհատեց Արմանը, - մենք էնքան փող ունինք, օր մեկը մեգելին չի խանգառե:

- Հերիք չէ սառըցրիր աղետի գոտու կառուցումը, - ասաց Անահիտը, - հմի էլ չես թողնի գոնե մեգիմ փրկե՞նք…

- Գնացե՛ք, ում ուզում եք փրկե՛ք, բայց ո՛չ յան-ով ավարտվողներին:

- Էս հինգ տարվա մեջ թաք էս մե յանն է մտցրել Շոնը, - զայրացավ Արմանը, - ու դու ստոպ կուդա՞ս:

- Մեր ունեցվածքից օգտվելու իրավունք ունեն միայն արժանիները:

- Ու էս էրեխու անարժան էղնելը ո՞ւրդեղ ես տեսել, - հարցրեց Անահիտը:

- Էս էրեխուն էրկու օրից թազա սիրտ է պետք, թե չէ կմեռնի, չե՛ս ջոգե՞:

- Եթե ցանկանում եք օգնել. ապա առանց ինձ, - վերջնական խոսքն ասաց Մայքլը, - ես լվանում եմ իմ ձեռքերը…

- Մեզի Արե՛գը կնայե, օչխա՛ր, - արտասվելով գոռաց Անահիտը՝ հուսալով, որ Մայքլը կզգաստանա:

- Թող նայի՛, - ավելի բարձր գոռաց Մայքլը, - ես այդ լակոտին երբեք չէի մերժում. նրա ամեն ցանկություն մի անգամից էի կատարում… Ինչ ուզում էր, միանգամից տալիս էի, բայց նա գնաց, իսկ ինձ իր հետ չտարավ…

Մայքլի խոսքերը ինչպես սառը ջուր լինեին, որ լցվեց Արմանի ու Անահիտի գլխին…

- Էս ի՞նչ կտուֆտես, - կատաղեց Արմանը, - կջոգե՞ս ինչ ըսիր, սայլո՛ւգ:

- Արեգն օր լսեր, գիտե՞ս ինչ կեղնիր, հայվա՛ն, - ավելացրեց Անահիտը:

- Ինձ համար դա ոչ մի նշանակություն չունի, - պատասխանեց Մայքլն ու դուրս եկավ սենյակից՝ չուզենալով շարունակել զրույցը:

Այժմ ծաղկեփունջը ձեռքին կանգնած էր Շիրակի գերեզմանոցում: Նայում էր… Երեխայի հավերժական ժպիտը սկսեց հունից հանել Մայքլին. այլևս չդիմացավ: Սկսեց այս ու այն կողմ քայլել՝ բարձրաձայն լացելով.

- Այդպե՛ս քեզ… որտեղ որ քոնը կասես, այնտեղ էլ` իմը… Կարծում էիր. պետք է խղճայի՞նք… Ո՜չ… Բոլորին ենք ոչնչացրել… Ո՛չ ոք… Լսո՞ւմ ես… Ո՛չ ոք ողջ չմնաց… բոլորին ենք սատկացրել… Կարծում էիր, որ մենք դրանց կներե՞նք… Ի՞նչ… Ի՞նչ ես այդպես ժպտում…-սկսեց նյարդայնանալ, - քո չքնաղ ժպիտը սա՞ է ուզում, - ցույց տվեց ձեռքի ծաղկեփունջը, - սա էիր ուզո՞ւմ… Որ ամեն ամիս քեզ սրանի՞ց բերենք… Դե ուրեմն ա՛ռ քեզ, - գոռաց ու ձեռքի ծաղկեփունջը նետեց Արեգի դեմքին, - դավաճա՛ն…- ծնկները թուլացան, ընկավ չորեքթաթ, - կործանեցիր մեզ… Ու ուզում ես, որ երեզանքներդ իրականացնե՞մ…- արտասուքով լի աչքերը նայեցին ուրախ աչքերին, որոնք ավելի էին նյարդայնացնում, - ի՞նչ ես այդպես նայում, - հարցրեց չհասկանալով, որ ուրախ աչքերը միշտ են նայում նույն ուղղությամբ, - ինչ չքնաղ աչքեր ունես, - հանկարծ սկսեց ավելի լավ մտածել ու կամացից գիտակցեց, - այս ի՞նչ եմ անում… չէ՞ որ քո երազանքները…

- Հըլը հեռո՛ւ գնա:

Մայքլը կատաղեց այդ կանացի ձայնից. ո՞վ և ի՞նչ իրավունքով է խանգառում իրեն, որ շփվի հավիտենական քուն մտած կյանքի իմաստի հետ: Ոչ ոք իրավունք չունի զրկել գոնե այսպես շփվելուց. լինի դա տղամարդ, կին, թե երեխա: Անկախ իրենից գոտկատեղից հանեց Colt Python Elite-ն ու պարզեց ընդհատողի ուղղությամբ: Բայց հասցրեց տեսնել այդ ընդհատողի դեմքը, ում ուզում էր լռեցնել: Ճանաչեց…

Դեմքին ուղղված զենքից սարսափածը նույնպես ճանաչեց Մայքլին. շշմած նայեց Մայքլի դեմքին… Լուռ նայում էին միմյանց… Մայքլը դանդաղ իջեցրեց ատրճանակը՝ կամացից հանդարտվելով…

- Բարև՛, Մա՛յքլ:

- Ի՞նչ ես անում այստեղ, Լիլի՛թ:

- Էս ի՞նչ եք դառել, - հիասթափված խոսեց Լիլիթը:

- Մեզ մենակ կթողնե՞ս, - խնդրեց Մայքլը:

- Հա՛, կներե՛ս… բայց գոնե մե հինգ րոպե կթողնի՞ս մնամ, - խնդրեց Լիլիթը, - ծաղիկները դնեմ, խունկը վառեմ ու էրթամ:

- Հիմա կվառեմ:

- Կներե՛ս… Եփ վարից տեսա, օր բանըմ թաբլիր քարին… չմտածի, օր կռնա ըդիկ դու էղնիս, - արդարացավ Լիլիթն ու սկսեց ձեռքի ծաղիկները դասավորել գերեզմանին…

… Առավետյան Արմանը շոյում էր Ռոլլս Ռոյս Ֆանտոմը: Բացեց հետևի նստարանի դուռը՝ արտասվելով. անպետք այդ մեքենան Արմանին նետեց հիշողությունների գիրկը…

- Ո՞ւրա մեր ռոճիկը:

Նայեց հայելուն, որի մեջ արտացոլվեց շեմին հայտնված Մայքլը.

- Խօմ չե՞ս մրսել… էլի առանց ածյալ ե՞ս էղել, - հարցրեց նայելով նստատեղին՝ հասկանալով, թե որտեղ էր գիշերել Մայքլը, - Նայե՛ չմրսիս… Գոնե տա՛ք հագի…

- Իսկ իմաստը ո՞րն է…

- Ի՞նչըղ ապրինք, Մա՛յքլ, - հառաչեց Արմանը, - էս հինգ տարի է՝ չենք կռնա նորմալ ապրինք:

- Լիլիթին եմ տեսել, - թեման փոխեց Մայքլը, բայց Արմանն անուշադրության մատնեց եղբոր խոսքերը, սակայն Մայքլը որոշեց շարունակել, - Եկել էր Արեգից օրհնություն ստանալու:

Այս անգամ Արմանի ուշադրությանն արժանացավ Մայքլի ասածը: Արմանը, որ ամբողջ ընթացքում աչք չէր թարթում Ռոլլս Ռոյս Ֆանտոմից, ինքն իրեն հարցրեց.

- Արեգի մոտն էր գնացե՞լ:

- Չգիտեմ ինչու ինձ թվաց, որ նա Արեգից ներողություն էր խնդրում:

- Ներե՞, - զարմացավ Արմանը՝ անդադար նայելով մեքենային, - ընչի՞ ներե:

- Բայց իրականում մենք պետք է Արեգից ներում հայցենք… Նա մեր երազանքը չկատարեց, մենք էլ՝ նրանը:

Արմանը հասկացավ Մայքլի ակնարկը: Հենվեց մեքենային, արտասվեց.

- Վախենամգը…

- Արեգը մեզ չի ների, եթե շարունակենք կործանել ինքներս մեզ…

- Հըբը օր հանկարծ Լիլիթին կործանեմ:

- Դա արդեն քեզանից է կախված, սիրելի՛ս, - պատասխանեց Մայքլը՝ մոտենալով, - որոշումը քոնն է… երևի դեռ ժամանակ ունես, - ասաց Մայքլը, շոյեց Արմանի գլուխն ու դուրս եկավ ավտոտնակից:

Մնալով մենակ՝ Արմանը հայտնվեց երկընտրանքի առաջ…

… Հարսանեկան արարողությունը շատ համեստ էր. միայն բարեկամական շրջապատ: Այն սկսվելու էր` Գյումրու քաղաքապետարանի Քաղաքացիական Կացության Ակտերի Գրանցման բաժնում համապատասխան փաստաթղթերը ստորագրելով:

Փեսան արդեն ստորագրել էր. այժմ ստորագրելու էր Լիլիթը: Բայց երբ Լիլիթը վերցրեց գրիչը…

- Բարև՛ Լիլիթ:

Սենյակում գտնվողները անակնկալի եկան՝ շրջվելով դեպի բարևողը…

- Արմա՞ն, - ապշեց Լիլիթը:

Շեմից ներս մտնողները, որ ընդհատեցին հարսանեկան արարողությունը չորսն էին. Արմանը, Մայքլը, Անահիտն ու Շոնը:

- Ըսիկ ի՞նչ կենե ստեղ, - ձայնեց Լիլիթի հայրը՝ չկողմնորոշվելով. ուզում է հարձակվե՞լ Լիլիթին դանդաղ մոտեցող Արմանի վրա, թե՞…

- Ընչի՞ ես էգել, - հարցրեց Լիլիթը՝ թշնամական տրամադրվածությամբ նայելով Արմանի՝ կյանքից հիասթափված լացող աչքերին…- Խոսա՛:

- Ճիշտն ըսած… չիդեմ, - պատասխանեց Արմանը:

- Հինգ տարի իզ ու թոզըդ կորել էր, - գոռաց Լիլիթը:

Արմանը մի պահ սևեռվեց Լիլիթին… Հանկարծ բարձրաձայն ծիծաղեց, բայց աչքերից սկսեց հոսել արտասուքի առվակ... Հետ-հետ գնաց, նստեց աթոռներից մեկին.

- Գիտե՞ս. ես նոր հիշեցի, - բարձրաձայն ծիծաղեց՝ համատեղված լացով, - հեչ մե ձևըմ չէի կռնա քեզի կպցնեի… ընձից զզվեիրգը… հասկընամգը. հարուր տոկոսանոց խուլիգան էի… ինչ կենեի, չէի կռնա քեզի խոսըցընե, - սենյակում գտնվողները լուռ լսում էին, թե ինչ է պատմում Արմանը՝ ծիծաղի հետ միաժամանակ արտասվելով…- Մէ օ՛րըմ սուպերմարկետի մեջը էրեխա տեսար. մինչև հմի հիշեմգը իրա հագի ջինսեից շորթիկն ու ֆուտբոլկեն… մոտեցար… դե հասկընամգը` ընչի չդիմացար. էնքան սիրուն էրեխա՛ էր… չնայած տեսար, օր էդ տաս տարեկան տղեն իմ հետս է… բայց ինքը էնքան լավն էր… էնքան անուշ էր… էնքան սիրուն էր… էնքան մռութ էր… օր դու… պաճեցիր իրան…

Լացակումած ծիծաղով Արմանի պատմությունից Լիլիթի աչքերը լցվեցին, մարմինը թուլացավ, շրջվեց, հենվեց սեղանին… Արտասվող աչքերի առաջ հայտնվեց այդ պահը. դրվագ, որ երբեք չէր մոռացել.

- Արմա՛ն, հինգ տարի է անցել:

- Կյանքը մազալու բան է, - առանց ծիծաղի լացեց Արմանը, - սկզբից Արեգս օգնեց, օր քեզի կպցնեմ, հետո օգնեց, օր ընձի ծնողներըդ հավնին… Հմի էլ իրա օգնությամբ գուզեմ քեզի յետ բերեմ:

- Ըդոր կարիքը չէր էղնի, եթե վախտին էս չորսըդ չներքաշվեիք ձեր մեջ, - ասաց Լիլիթը, - չթողիք, օր ձեզի մոտենայինք…

- Մեր սուրբը չկա:

- Ըսպես օր դարդից կործանվիքգը, Արեգին յետ բերի՞ք, - համբերությունը կորցրեց Լիլիթը, - գուզեի ըմբես բանըմ ըսեի, օր քիչըմ կյանքդ կլուսավորվիր, բայց չգտա քեզի… օր գտնեի, կյանքիդ քիչըմ իմաստ կեղնիր… Բայց հեչ մեգիս չթողիք, օր ձեզի բացատրենք, օր կյանքը շարունակվիգը… հմի արդեն ուշ է…

- Հեշտ կխոսաս, - ասաց Արմանը, - կյանքը իրոք շարունակվիգը, բայց անիմաստ:

- Դու կյանքի իմաստ ունիս, բայց չիդես ըդոր մասին:

- Մենք ապրինքգը առանց Արեգի, - պատասխանեց Արմանը:

- Սաղըս էլ կսիրեինք էդ էրեխուն… բայց ես չեմ ուզե սաղ կյանքս սգի մեջ անցնեմ, որովհետև… կերևա չեք հասկնա, օր կյանքը շարունակվիգը:

- Երջանի՛կ էղի, - հանձնվեց Արմանը՝ կանգնելով:

- Ըսպես, օր ձեզի տանջեքգը, Արեգին էլ հանգիստ չեք տա…

- Թո՛ւղթը ստորագրե, - խորհուրդ տվեց Արմանն ու քայլեց դեպի դուռը…

Հանկարծ կանգնեց՝ տեսնելով աղջնակին, որ Լիլիթի մոր գրկում էր: Երկար նայեց, անդադար: Ստիպեց ինքն իրեն քայլել, բայց չկարողացավ: Ահռելի ցանկություն ունեցավ գրկել այդ աղջնակին… Չհասկացավ, թե ինչպես բարձրաձայն հիացավ.

- Ինչըղ սիրուն ազիզ է…

- Սիրտըդ քաշե՞ց, - հիացավ Լիլիթը, - քուգըդ է, Արմա՛ն:

Լիլիթի նախադասությունից Արմանն ապշահար թուլացավ. ինչպե՞ս, թե իրենն է, բայց… Մայքլը, Անահիտն ու Շոնը ապշանքից քարացան տեղերում…

Արմանն ընկավ, նստեց հատակին… Լիլիթին հինգ տարի չէր տեսել, բայց նախքան բաժանվելը. նախքան այդ ողբը… Նոր սկսեց հասկանալ, թե ինչ էր քիչ առաջ ասում Լիլիթը… Ի՞նչ իմաստ ունի մտածելը, թե ինչու կամ ինչպես է մենակ թողել հարազատ դստերը… Դուստր. ինչ անսովոր ու հիասքանչ բառ է Արմանի համար.

- Անունն ի՞նչ է, - հարցրեց՝ դեռ ուշքի չգալով:

- Արեգնազան, - հիացավ Լիլիթը, - մեր Նազիկն է:

Արմանը չէր կարողանում ուշքի գալ. արդեն չափից շատ էին միանգամից մեկը մյուսին հաջորդող անակնկալները: Իսկ Լիլիթը մոտեցավ, մոր ձեռքերից վերցրեց աղջնակին, կանգնեցրեց նստած տեղում քարացած Արմանի դիմաց.

- Անունը դնելու ժամանակ Արեգ բառից բացի մտքովս ուրիշ բան չէր անցնի ու վերջը գտա. Արեգնազան, - խոսեց Լիլիթը՝ դստերը մոտեցնելով նստած տեղում սառած Արմանին ու ասաց աղջնակին, - իսկ հմի՛, անո՛ւշս, ծանոթացի՛ պապայիդ հետ:

- Բաև:

Արմանը ձեռքը մոտեցրեց աղջնակի դեմքին, սկսեց քնքշորեն շոյել: Ուրախություն, զարմանք, հուզմունք, երջանկություն. բոլոր զգացմունքները էին խառնվել Արմանի մեջ… Նույնիսկ չէր կարողանում բացել բերանը… Գիրկն առավ աղջնակին… Վերջապես կարողացավ խոսել.

- Ես պապա եմ դառել, - սկսեց ողբալ՝ նայելով առաստաղին. այդ ամբողջ ընթացքում չէր դադարել արտասվել… Մի կերպ հեկեկաց, - Արե՜գ… հոպար ես դառել…

Նազիկին վերցրեց, մոտեցավ Մայքլին, Անահիտին ու Շոնին, որ ապշած նայում էին.

- Նայե՛ք, աղջի՛կս է, - արտասվելով համբուրեց Նազիկին, ասաց, - ազի՛զ, հորքուրդ ու հոպարներդ են:

Մայքլը, Անահիտն ու Շոնը սկսեցին համբուրել ու շոյել Նազիկին: Արմանը նորից համբուրեց դստերն ու նայեց առաստաղին՝ հեկեկալով.

- Արեգը գնաց՝ չիդենալով, օր իրա երազանքներից մեկն էլ է էղել…

- Հը՞… Արմա՛ն, հմի հասկըցա՞ր, օր կյանքը շարունակվիգը…, - ընդհատեց Լիլիթը, - Փորձե՞նք շարունակել ապրել:

Արմանի արտասուքով լի աչքերը նայեց Լիլիթի աչքերին…

Մայքլն իր երջանկությանը չէր հավատում: Նայում էր կյանքի իմաստը վերգտած եղբորը. վերջապես Արմանն էլ գտավ այն, ինչի համար պետք է պայքարի, երջանիկ լինի:

… Մայքլն ուրախ էր. Արմանը դուստր ունի, Անահիտը՝ որդի… Իսկ գուցե ինքն է՞լ փորձի դասավորել իր կյանքը. չէ՞ որ Արեգի ամենամեծ երազանքը հարազատների երջանիկ լինելն էր… Մայքլը երկար մտածեց… Ընտրած աղջիկ ուներ. առաջին հայացքից էր սիրահարվել: Ի վերջո որոշեց փորձել գտնել Աննային: Բացի Աննայից, ուրիշ ոչ մեկի մասին չէր մտածում…

Նստեց մեքենան, քշեց դեպի Երևան Աննային գտնելու…

Գնաց այն թաղամաս, որտեղ հինգ տարի առաջ բնակվում էր Աննան: Աննան այլևս չէր բնակվում այդ թաղամասում: Մայքլը հիշեց, թե ինչպես նրանք ծանոթացան: Աննային պետք է գտնել նրա կրտսեր եղբոր հետքերով. կրտսեր եղբայրն այն երեխան էր, որին գտել էր Արեգը: Գնաց այն մանկապարտեզ, որտեղ հինգ տարի առաջ հաճախում էր Աննայի կրտսեր եղբայրը` հուսալով, որ գուցե մանկապարտեզի աշխատողները տեղյակ լինեն, թե որ դպրոցում է այժմ սովորում Աննայի կրտսեր եղբայրը…

Վերջապես գտավ Աննայի հետքը… Աննան ու ընտանիքը փոխել էր բնակության հասցեն: Մայքլն այժմ այն թաղամասում էր, որտեղ բնակվում է Աննան: Բենտլին կանգնած էր Աննայի տան դիմաց…

Մայքլի մտավախությունը չէր հաստատվել: Աննան չէր ամուսնացել. դրանում Մայքլը համոզվել էր հարց ու փորձ կատարելու միջոցով: Իսկ թե ինչու Աննան չէր ամուսնացել, Մայքլի համար էական չէր:

Շարունակ սպասեց… Վերջապես հայտնվեց Աննան՝ տղա երեխայի հետ: Երեխայի արտաքին տեսքից հասկանալի էր, թե մոտավորապես քանի տարեկան կլինի. դե իհարկե Աննայի կրտսեր եղբայրն է, որի ճակատագիրն անհայտ կլիներ, եթե չլիներ Արեգը: Հասկանալի է. դպրոցից են գալիս: Մայքլը իջավ մեքենայից ու լսեց, թե ինչպես էր զայրացած Աննան նախատում կրտսեր եղբորը…

- Բարև՛ գեղեցկուհի:

Աննայի ուշադրությունը եղբորից շեղվեց դեպի բարևողը:

- Էս օ՞վ ա, - զարմացավ երեխան:

Աննան ճանաչեց բարևողին. ժպտաց.

- Բարև՛, Մա՛յքլ:

- Եղբա՞րդ է, - հարցրեց Մայքլը համոզվելու նպատակով:

- Հա՛, ախպերս ա:

- Մեծացել է, - ժպտաց Մայքլը՝ փորձելով ցույց չտալ սրտի կսկիծը:

- Հա՛, իսկական ռազբոյնիկ ա, - ժպտաց Աննան:

- Երևում է:

Աննա սկսեց հայացքով որոնել շուրջ բոլորը.

- Մենակ ե՞ս… Արեգը հետդ չի՞…

Այդ հարցից Մայքլի արևային ակնոցների տակից գլորվեցին արտասուքի կաթիլներ.

- Նա գնացել է:

- Կիթառիստի ախպերն ա՞, - կռահեց Աննայի եղբայրը:

Մայքլը խոցվեց երեխայի հարցից, հանեց արևային ակնոցները՝ շրջվելով Աննային ու երեխային թիկունքով, որ թաշկինակով աննկատ սրբի արտասվող աչքերը:

- Մայքը՞լ, - այդ պահվածքից զարմացավ Աննան:

Մայքլը հենվեց մեքենային. թաշկինակն օգուտ չտվեց, որովհետև աչքերից չէր դադարում արտասուքի առվակը:

- Լավ չե՞ս, - անհանգստացավ Աննան:

- Կիթառի՞ստ, - լացեց Մայքլը:

- Էն երգի մասին սաղ Էրևանն ա խոսում, - հիացավ Աննան, - ափսոս՝ հետըդ չի. ընենց եմ կարոտել…

- Նա հեռացել է…

Աննան չհասկացավ, թե ինչու այդպես կոտրվեց Մայքլը զրույցի ընթացքում:

Մայքլը մի կերպ հավաքեց մտքերն ու վերջապես կրկին շրջվեց դեպի Աննան՝ դնելով արևային ակնոցները:

- Ես քեզ մի բան եմ ուզում ասել:

- Տուն կմտնե՞ս, - միանգամից առաջարկեց Աննան, - մամաս, պապաս ու քուրս տանն են:

- Գուցե մեկ ուրիշ անգամ…

- Էն անգամ էլ ըտենց ասիր, - հիասթափված ժպտաց Աննան:

- Ես քեզ էի ուզում տեսնել, որ…- Մայքլն ինքն իրեն լռեցրեց, որովհետև չկարողացավ կենտրոնանալ, - գուցե երեխային ուղարկես տո՞ւն:

Աննան ուզեց կատարել Մայքլի խնդրանքը, բայց երեխան արդեն հասկացել էր, որ ավելորդ է այդտեղ. չցանկանալով խանգառել` վազեց տուն:

- Խելացի տղա է, - ասաց Մայքլը, երբ երեխան մտավ տուն:

- Ընենց ենք դաստիարակում, որ ամեն ինչով նմանվի Արեգին:

- Գուցե մի օր նմանվի Արեգիս, - թախծահար ժպտաց Մայքլը:

Աննան վերջապես հասկացավ, թե ինչու էր Մայքլը սև արևային ակնոցներով. ջանում էր թաքցնել արցունքները: Մայքլը որոշեց ժամանակ չկորցնել ու անցնել բուն թեմային.

- Աննա՛, ես քեզ սիրեցի առաջին հայացքից, - ասաց ու հանեց ակնոցները, նայեց Աննայի աչքերին, - ուզում էի քեզ խոստովանել, բայց…

Աննան Մայքլի աչքերում տեսավ ավելին. ուրախ աչքերով Մայքլից, որին տեսել էր հինգ տարի առաջ, ոչինչ չէր մնացել: Կարմրած աչքերը արտացոլում էին կյանքից հիասթափված լինելը…

- Բայց Արեգս ինձ դավաճանեց…- շարունակեց Մայքլը, - դավաճանեց բոլորիս… գնաց… մեզ մենակ թողնելով՝ կործանեց… Ես քեզանից բացի ուրիշ ոչ մեկի մասին երբեք չեմ մտածել… Կկարողանա՞նք… Ժամանակ է պետք միմյանց ճանաչելու համար, որպեսզի ճանաչես ինձ ու իմ ընտանիքը… Եթե չցանկանաս իմ դեմքը տեսնել, ես այլևս երբեք չեմ անհանգստացնի քեզ… Հասկանում եմ, որ ընդամենը երեք անգամ ենք իրար հանդիպել…

- Ընդամենը երեք անգամ ենք հանդիպել, - ընդհատեց Աննան, - բայց այդ երեք անգամը բավական էր, որ ճանաչեի քեզ…

- Եթե բռնես իմ ձեռքը… վստահես ինձ… ես այնպես կանեմ, որ երջանիկ լինենք…

Աննան հինգ տարի էր սպասել Մայքլի այդ խոսքերին… Սկսեց մտածել. արդյո՞ք կտեսնի Մայքլին համապատասխանող մեկին, որ ավելի լավ թեկնածու լինի, քան Մայքլը…

… Աննան միանգամից ընդունվեց որպես ընտանիքի անդամ բոլորի կողմից. Արմանի, Լիլիթի, Անահիտի, Շոնի, ինչպես նաև ընտանիքի ուրախության՝ Վինսենթի ու Նազիկի:

Բայց Աննան չէր կարծում, որ այդ ջերմագույն ընդունելությունից հետո արժանանալու է հետաքրքիր անակնկալի, որն իրենից ներկայացնում է ամուսնական գիշերն առանց ամուսնու: Ձանձրացավ անկողնում սպասելուց: Հագավ գիշերանոցն ու դուրս եկավ ննջասենյակից: Սկսեց ահռելի առանձնատան մեջ փնտրել Մայքլին… Երբ որոնելու ընթացքում մտավ ավտոտնակ, հասկացավ, որ փնտրելն իմաստ չունի. Բենտլին ավտոտնակում չէ: Մնում է սպասել. կսպասի Մայքլին ու երբ Մայքլը բարեհաճի ժամանել, Աննան նրանից բացատրություն կպահանջի… Իսկ սպասելու ընթացքում կարելի է տունը զննել ու ծանոթանալ: Որտեղի՞ց Աննայի մտքով անցներ, որ Մայքլը ամուսնական առաջին գիշերը հարսին մենակ կթողնի ու կգնա…

Քամոտ եղանակ էր Շիրակի գերեզմանոցում: Մայքլը սկսեց կծկվել, որ հագի երկար անձրևանոցը պաշտպանի ցրտից, բայց այն չէր տալիս մարմնին անհրաժեշտ ջերմությունը: Սակայն գիշերային այդ ցուրտ, անձրևոտ ու քամոտ եղանակը չկարողացավ Մայքլին ստիպել, որ վերադառնա: Մայքլը կանգնեց Արեգի նկարի դիմաց:

- Այստեղ եմ, - ասաց Մայքլը՝ ցրտից դողդղալով:

Առաջին անգամ այդպես էր ասել, երբ տասնհինգ տարեկան էր; Այդ օրը պատասխանել էր հեռախոսի զանգին. զանգահարողը տղամարդ էր: Հեռախոսով զրուցողը Մայքլին խնդրել էր, որ հեռախոսին մոտենա չափահասներից որևէ մեկը: Մայքլը հեռախոսը փոխանցել էր Անահիտին:

Կանխագուշակելով, թե ինչ էին հայտնելու քրոջը՝ Մայքլը մտել էր ննջասենյակ, որտեղից լսվում էր նորածնի լացի ձայնը: Վերցրեց նորածնին ու սկսեց օրորել: Ժպիտ կար դեմքին, սակայն աչքերից գլորվում էին արտասուքի կաթիլներ.

- Այստեղ եմ, Արե՛գ, - սկսեց համբուրել, - թույլ չեմ տա, որ դու ու Արմանը հանկարծ զգաք նրանց պակասությունը, - կրկին համբուրեց, - ուտե՛մ մռութդ, - նորից համբուրեց, - ուտյու ուտյու ուտյու ուտյու ուտյու…

Նորածինը սկսեց խնդալ…

Մայքլը լավ էր հիշում այդ խոսքերը. այժմ նայում էր Արեգի հավերժական ժպիտին.

- Ինձ միայն դու ես պետք, բայց զրկեցիր ինձ քեզանից… չի ստացվում, - պառկեց գերեզմանաքարի կողքին՝ շարունակելով մրսել, - փորձում եմ. չի ստացվում… ինչպե՞ս կատարեմ երազանքդ…

… Աննան ինքն իրեն էքսկուրսիա էր հայտարարել տան մեջ… Մտածում էր, թե ինչպիսին է Արեգը հիմա: Երբ տեսել էր, այնքան էր սիրել այդ տղային. շատ սիրուն էր Արեգը: Հիմա կամ տասնութ տարեկան է, կամ տասնիննը: Երևի շատ հմայիչ երիտասարդ է դարձել. դրանում հարյուր տոկոսով համոզված է: Կասկած չի հարուցում այն, որ Արեգը պահպանել է գեղեցիկ դիմագծերը: Արդեն սկսեց պատկերացնել. հաստատ այնպիսի տղա է դարձել, որ կկարողանա գերել ցանկացած աղջկա… Միակ ցանկությունը այդ երեխային մեծացած տեսնելն է… Բայց ինչո՞ւ է տան պատերի նկարերում Արեգի առավելագույն տարիքն այն տարիքը, ինչ Աննան տեսել էր հինգ տարի առաջ: Ինչու Արեգի տարիքը նկարներում չի ավելանում: Ինչո՞ւ չկա երիտասարդ Արեգի լուսանկարը…

Էքսկուրսիայի ընթացքում Աննան ակամա հայտնվեց երկրորդ ավտոտնակում, որտեղ… Աննան կանգնած տեղում քարացավ այդ շքեղությունից. ավտոտնակում կանգնած էր Ռոլլս Ռոյս Ֆանտոմ: Շշմած մոտեցավ մեքենային՝ չկարողանալով իրեն զսպել. այդ մեքենայի մասին միայն լսել էր… Տեսել էր միայն հեռուստացույցով ու ինտերնետով: Իսկ այժմ այն իր աչքերի առաջ է: Դանդաղ քայլերով մոտենում էր Ռոլլս Ռոյս Ֆանտոմին…

- Լավ ավտո է, չէ՞:

Աննան շրջվեց. Լիլիթն էր կանգնած ավտոտնակի դռան շեմին:

- Հա՜, իրո՛ք:

- Ուր կերթան, էսիկ հետները տանինգը, - ժպտաց Լիլիթը, - բայց խոդի չեն տա:

- Խի՞:

- Իմաստը չեն տեսնի:

- Բա, խի՞ չեն ծախում:

- Արեգի վեշերը սրբություն են:

- Արեգի վեշերը՞:

- Ըսիկ Արեգի ավտոն է, - ասաց ու արտասվելով՝ ծիծաղեց Լիլիթը, - իրանք էդ էրեխու՝ մայկա տրուսիկից բռնցրած սաղ վեշերը պայել են:

- Շատ սիրուն տղա է, - հիացավ Աննան, - իսկական մռութ:

- Արեգն ամեն ինչով էր սիրվան, - արտասվեց Լիլիթը, - ըմբես եմ կարոտցել:

- Ես էլ եմ ուզում տեսնել…

- Գիտե՞ս… մտածեիգը, օր Նազիկս կփոխե Արմանին, բայց օր կնայեմ Արմանին… Վայթե իրանց չկռնանանք կյանքի հունի մեջ քցել:

- Բայց ըսենց ճիշտ չի… Խի՞ չեն փորձում խոսել… կարողա իրար հասկանան… Կարող ա Արեգն էլ ա նույնը զգում…

Լիլիթը շշմեց Աննայի բառերից:

Աննան, իրեն չռված աչքերից, հասկացավ Լիլիթի անձայն հարցը. Լիլիթի մոտ ինչո՞ւ թողեց այլ մոլորակից հայտնվածի տպավորություն.

- Հաշտվեն…

Իսկ Լիլիթը ավելի ուշադիր զննեց այդ ապուշություններ դուրս տվողին: Ուզում է հասկանալ. կատակո՞ւմ է, թե՞ կատարյալ տխմար է, կամ գուցե ինչոր մոլորակի՞ց է իջել… Այդ երեք տարբերակից թե որ մեկն է դիմացը կանգնած, դեռ պարզ չէ…

- Մի հատ օր խոսան, կարող ա իրար նեեեե…- Աննան խոսում էր, բայց Լիլիթի աչքերին նայելուց Աննայի ուղղեղը վերջապես սկսեց աշխատել…- րեն…

Աննայի աչքերը լցվեցին. վերջապես հասկացավ, թե ինչու չի տեսնում նկար, որտեղ Արեգը երիտասարդ տարիքի լինի… Հետ-հետ քաշվեց, մեջքով բախվեց պատին. ահա թե ինչու են տան բոլոր անդամների աչքերում միայն ողբ… Ինչպե՞ս չի հասկացել Մայքլի խոսքերի իմաստը. Արեգը հեռացել է, գնացել է, դավաճանել է: Նրանք իրար շատ էին սիրում. առանց մեկը մյուսի չէին կարող… Մայքլ, Արեգ ու ընտանիքի մյուս անդամները. նրանց միայն մեկ բան կկարողանար բաժանել: Աննան չէր մտածում, որ այդ մեկ բանն այդքան շուտ կհայտնվի. Արեգը դավաճանել է Մայքլին՝ մահանալո՜վ…

- Աննա՞, - ձայնեց Լիլիթը՝ տեսնելով, թե ինչ է կատարվում տեգոր կնոջ հետ, - ջուր բերե՞մ:

Աննան չուզեց, որ Լիլիթը մոտենա… Սկսեց նահանջել՝ խուսափելով Լիլիթից: Իսկ ուղեղը շարունակում էր դաժանորեն աշխատել… Ինչո՞ւ… Ինչո՞ւ մահը բաժանեց նրանց… Արեգը հիվա՞նդ էր… Չի՛ կարող պատահել… Օ Աստվա՛ծ իմ… Արեգ, Մայքլ, Արման, Շոն… Շոն Բաթթերֆիելդ… Ռոլլս Ռոյս Ֆանտո՜մ… Ամեն ինչ համընկնո՛ւմ է… Ուզեց որքան հնարավոր է շուտ փախչել ավտոտնակից, բայց դրսի դարպասը փակ է: Իսկ տուն տանող դռան շեմին Լիլիթն է կանգնած… Պատին մեջքով սեղմված Աննան շարժվեց դեպի դռան շեմը՝ մեջքով գռսվելով պատին… Լիլիթը շեմից այն կողմ չէր գնում… Ստիպված անցավ Լիլիթի կողքով… Երես՝ երեսի նայելով… Վերջապես, երբ կողքից անցնելով՝ դուրս պրծավ ավտոտնակից… Շտապեց տնից դուրս փախչել… Բայց որտե՞ղ է դրսի դուռը… Փնտրում է դեպի դուրս տանող որևէ դուռ, բայց այդ գրողի տարած դուռը չի հայտնվում… Դուռը փնտրող Աննայի լացող աչքերը միայն հանդիպում էին Արեգի սիրուն դեմքին: Իսկ ուղեղը. գիտակցությունը դաժանորեն շարունակում էին աշխատել՝ ստիպելով վերլուծել… Ինչպե՞ս պատահեց այս ամենը… Մայքլի ընտանիքին վերաբերվող մանրամասնություններ միայն այսօր իմացավ… Արեգ, Մայքլ, Արման, Շոն. ինչո՞ւ գլխի չէր ընկել… Միայն այսօր իմացավ Արմանի անունը, քանզի նախկինում Արմանի հետ բառ փոխանակելու երբեք առիթ չէր ստեղծվել. Արմանի հետ խոսք անգամ չէր փոխանակել… Մայքլը միշտ խոսում էր գրական հայերենով: Իսկ Արեգը… Ծանոթանալու օրը Արեգը նույնպես գրական էր խոսել… Հետևաբար Աննայի մտքով չէր անցել, որ Մայքլը կարող է գյումրեցի լինել… Մայքլ… ԶԼՄ-ներն ու առհասարակ ամբողջ աշխարհը շրջանառում էր Միքայել անունը: Միայն այսօր է Աննան իմացել, որ Մայքլի անունը անձնագրով Միքայել է… Ռոլլս Ռոյս Ֆանտոմը… Առաջին հանդիպման օրը Մայքլը, Արմանն ու Արեգը տեսադաշտից անհայտացել էին քայլելով: Իսկ երկրորդ անգամ մեքենան կանգնած էր մթության մեջ. ոչ ոք չէր հասկացել, թե ինչ մեքենա է կանգնած… Շոն Բաթթերֆիելդի հետ ծանոթացել էր միան այսօր և առհասարակ Շոն Բաթթերֆիելդին միայն այսօր է տեսել… Եվ վերջապես Արեգի տարիքը լուսանկարներում… Ամեն ինչ համընկավ… Աննան մոլորվել էր տան մեջ: Փորձում էր փախչել ոչ միայն տնից, այլև իրականությունից…

Երբ Աննայի հայրը բացել էր դուռը, տուն էր ներխուժել Աննայի ավագ եղբայր Գուրգենը…

- Ի՞նչ ա էղել, - հարցրել էր Աննան Գուրգենին՝ տեսնելով, որ Գուրգենի դեմքին առկա են դաժան ծեծի հետքեր, իսկ ձեռքերը. մի ձեռքը կոտրված էր, մյուսին կար վերք, որն առաջացել էր կծելով միսը պոկելու հետևանքով:

- Ի՞նչ ա էղել, - Գուրգենին հարցրեց մայրը՝ փորձելով զննել որդու վերքերը…

- Մի՛ արա, մա՛մ, ցավում ա:

- Ի՞նչ ա էղել:

- Սաղըդ հենց հիմա տանից պետք ա փախնեք…

- Խի՞…

- Մեզ էս ա կգտնեն:

- Ի՞նչ ես դուրս տալի, - ամբողջ ընտանիքի կողմից հարցրեց հայրը:

- Քթերս էի լցել, օր կարենամ խփել ավտոյի միջիններին… Խփինք, բայց լակոտներից մեկը սաղ մնաց ու թռավ… բայց ես վազեցի, հասա ու բռնեցի դրան… Ընենց շան ծեծ տվի… Հետո իմացանք, օր Բաթթերֆիելդի կնգա ախպերն ա… Էդ Արեգ ա, ինչ ա… դրա ախպերները իրան Ռոլլս Ռոյսով էին ման տալի… սաղիս վրով կանցնեն… Ես պետք ա կորեմ… Թե չէ էդ լակոտի ախպերները…

Գուրգենի հարազատների համար դա սարսափելի անակնկալ էր. անակնկալ, որից չէին կարողանում ուշքի գալ…

Իսկ Արեգի մահվան օրվանից մոտ չորս ամիս անց Հայաստանում տեղի ունեցած մասսայական սպանությունները ցնցել էին ամբողջ աշխարհը: Սպանողները դիակներով հավաքել էին ՆՐԱ ԱՆՈՒՆՆ ԱՐԵԳ ԷՐ նախադասությունը, այնուհետև վառել էին այդ ՆՐԱ ԱՆՈՒՆՆ ԱՐԵԳ ԷՐ-ը:

Բոլորն էին խոսում, որ սպանության անմիջական մասնակիցները երեքն էին եղել. Արեգի եղբայրներն ու Արեգի քրոջ ամուսինը… Սակայն բոլորն էին ասում, որ Միքայելն ու Շոնը այնպիսի հստակությամբ էին մշակել` Արեգի մահվան պատճառ դարձածներին ոչնչացնելու հրեշավոր նախագիծը, որ ոչ մի փաստացի ապացույց չեն թողել, որպեսզի Միքայելը, Արմանն ու Շոնը օրենքի առաջ պատասխանատվության ենթարկվեն: Իսկ փաստացի ապացույցների բացակայության դեպքում այդ վրիժառուներին ձեռբակալելը, նոր քաղաքական սկանդալ կբարձրացներ: Իսկ Հայաստանը դեռ ուշքի չէր եկել նախորդ քաղաքական սկանդալից, որ առաջացել էր այն ժամանակ, երբ կազմակերպված դավադրության արդյունքում Մայքլին թունավորելու կասկածանքով ձեռբակալել էին Արմանին… Արդյունքով Միքայելը, Արմանն ու Շոնը հստակ իրագործեցին ոչնչացման նախագիծը, որի կարգախոսն էր ՆՐԱ ԱՆՈՒՆՆ ԱՐԵԳ ԷՐ: Այդ նախագծից շեղում տեղի չունեցավ. սպանեցին բոլոր նրանց, ովքեր իրենց մեղքի բաժինն ունեին Արեգի մահվան մեջ: Սկսել էին Վազգենից, հետո անցել Վազգենի հորը, հաջորդը Արեգի թիկնապահների հերթն էր. սև հարսանիք էին բերել թիկնապահների գլխին, հետո՝ կաշառակեր ոստիկանը, և այդպես շարունակ… Ավարտել էին Արեգին սպանողներին տանջամահ անելով:

Ու պարզվում է, որ Արեգին ծեծելով սպանել է Աննայի եղբա՞յրը… Մայքլը, Արմանն ու Շոնը հայտնաբերել էին Գուրգենի ու… Աննան շատ քաջ գիտակցեց. իրականությունից չի կարող փախչել: Ակամա վերադարձավ իր ու Մայքլի ննջասենյակ…

Դռան շեմին հայտնվեց Լիլիթը՝ ջրով լի բաժակը ձեռքին.

- Խմե՛…

- Սենյակից դո՛ւրս գնա, խնդրում եմ, - հրամայեց Աննան:

Լիլիթը հասկացավ, որ Աննային պետք է մենակ թողնել, գնաց սենյակից:

Աննան վերցրեց Արեգի լուսանկարներից մեկն ու սեղմեց կրծքին: Լացելով հետ-հետ գնաց, մեջքով կպավ պատին, գռսվելով՝ նստեց հատակին… Այդպես էլ մնաց հատակին նստած մինչև լուսաբաց… Ամբողջ գիշեր աչք չէր կպցրեց: Շատ բան ուներ մտածելու ու հասկանալու… Արդեն առավոտ էր, իսկ սենյակ ոչ ոք չմտավ: Մայքլը դեռ չէր վերադարձել… Աննան ոտքի կանգնեց ու նոր տեսավ, որ հայելու դիմաց է հայտնվել…

- Ու ի՞նչ:

Աննան նայեց հայելու արտացոլանքին, որը կրկնեց հարցրը.

- Հիմա ի՞նչ ես անելու:

- Չգիտեմ:

- Կյանքը քեզ մեծ նվեր ա տվել:

- Ի՞նչ նվեր:

- Դու ուզում էիր պսակվել ընենց մի հզոր տիպի հետ, որի օգնությամբ կլուծեիր ախպորդ վրեժը:

- Բայց…

- Ի՞նչ բայց… միամիտ մտար թշնամուդ օջախ:

- Չէ՛:

- Քանի ոչ մեկ քեզ չի կասկածում, պահը բաց մի՛ թող:

Աննան նայեց ձեռքի լուսանկարին.

- Ես էս էրեխուն շատ էի սիրում:

- Իրանք են Գուգոյին սպանել:

- Էս սիրուն մռութին նայի. ո՞նց ա ձեռը բարձրացել էս էրեխու վրա:

- Ո՞ւմ կողմից ես, աղջի՛:

- Արեգին շատ էի սիրում:

- Ո՞ւր ա ինքնասիրությունդ:

- Ես կկորեմ Մայքլի կյանքից:

- Պետք ա սպանես սաղին:

- Արեգի համար են վրեժ լուծել:

- Իսկ դու վրեժ կլուծես Գուգոյի համար:

- Խի՞ ա ախպերս էս էրեխուն սպանել:

- Քեզ համար մեկ չի՞:

- Չէ՛:

- Արյուն արյան դիմաց:

- Չէ՛:

- Սպանեեեեեեեե…ե՜լ…

- Չէէէէէէէէէէ…է՜…, - ճչաց Աննան ու արտացոլանքին լռեցրեց՝ ձեռքի լուսանկարը շպրտելով հայելու վրա…

- Արե՞գ, - մղկտաց շեմին քարացած Մայքլը՝ նայելով հատակին ընկած շրջանակին:

Աննան չէր նկատել, որ Արեգի նկարը շփրտելու ակնթարթին, շեմին հայտնվեց Մայքլը:

Մայքլն Աննայի վրա ուշադրություն չդարձրեց: Նրան միայն հետաքրքրում էր, թե ինչ վիճակում է Արեգի լուսանկարը: Դանդաղ մոտեցավ, վերցրեց շրջանակը, հանեց ջարդած ապակիները, զգուշորեն դուրս քաշեց Արեգի լուսանկարը, մի կողմ գցեց շրջանակը: Արտասվելով մղկտաց.

- Այստեղ եմ, Արե՛գ… ո՛չ ոք ձեռք չի տա քեզ, սիրելի՛ս, այստեղ եմ:

Աննան խղճաց՝ նայելով, թե ինչպես է Մայքլը մխիթարում Արեգի լուսանկարին… Մայքլը լուսանկարը զգուշորեն դրեց սեղանիկին՝ Արեգի մյուս լուսանկարների կողքին…

- Մա՛յքլ, - ողբաց Աննան` ցանկանալով ներողություն խնդրել…

Մայքլը ուշադրություն չդարձրեց Աննայի վրա, քանի որ շոյում էր տեղադրած լուսանկարը… Բայց երբ շրջվեց ու նայեց նկարը վնասողին… Արտասուքով լի աչքերը կատաղած նայեցին Աննայի սարսափած աչքերին…

Աննան վախից հետ-հետ գնաց, բայց նահանջելու տեղ չկար. մեջքով հպվել էր պատին: Մայքլը կանգնեց: Ուշադիր զննելով Աննային՝ դանդաղ մոտեցավ…

- Մա՛յքլ…

- Արեգիս վրա ձեռք ես բարձրացնո՞ւմ, - հարցրեց հանգիստ տոնով ու…

Աննան դեմքով ծեփվեց պատին. պատին հայտնվեց քթից ցայտած արյունը: Մարմինը թուլացավ… Մինչև Աննան կռահեց, որ իր թուլության պատճառը Մայքլի՝ բռունցքով հարվածն էր, Մայքլը բռնեց Աննայի մազերից, ստիպեց կանգնել…

- Քանի՞ գլխանի ես, որ համարձակվում ես Արեգիս վրա ձեռք բարձրացնել:

Երկրորդ բռունցքով հարվածը Աննայի դեմքին. Աննան կրկին տապալվեց:

- Կանգնի՛ր:

- Մա՛յքլ…

- Կանգնի՛ր, - կրկնեց Մայքլը…

Աննան շտապեց ոտքի կանգնել, որովհետև Մայքլը սկսեց ոտքերով մի քանի անգամ հարվածել:

- Մի՛ խփի…

Ոտքով հարվածները չէին դադարում:

- Մի՛ խփի, մի՛ խփի, կանգնում եմ:

Երբ Աննան վերջապես ոտքի կանգնեց, Մայքլը կրկին բռնեց Աննայի մազերից.

- Կարծում էիր Արեգին պաշտպանող չի լինի՞:

Աննան նայեց Մայքլի արտասուքով լի աչքերին, որոնց մեջ կարդաց կատաղություն: Ու անկախ իրենից բերանից թռցրեց.

- Դու էս աչքերն ես ունեցել, երբ սպանում էիր ախպորս…

Մայքլն ապշեց այդ խոսքերից: Շշմած նայեց Աննայի սարսափած աչքերին.

- Ես երկու հարյուրից ավել մարդ կոչեցյալ եմ ոչնչացրել: Դրանցից ո՞ր մեկն էր եղբայրդ:

Մայքլի պատասխանից Աննան ահաբեկվեց.

- Դու հրեշ ես:

- Քեզ առաջարկեցի, որ մի քիչ ճանաչես ինձ:

- Վաղ, թե ուշ պատասխան ես տալու, - խոստացավ Աննան, - Դու, Արմանը…

Մայքլը, բռունցքով ևս մեկ հարված հասցնելով, ընդհատեց Աննային՝:

- Ո՞ր մեկն էր եղբայրդ:

- Ձենդ կտրի՛, խնդրո՛ւմ եմ:

- Գիտե՞ս ինչ մեծ հաճույք էի ստանում, երբ մի քանի ժամ տանջամահ էի անում վերջին չորսին… Նամանավանդ, երբ Արեգիս ծեծողը` այդ Գուգո կոչեցյալը, աղաչում ու աղաչում էր, որ սպանեմ իրեն, բայց ես նրան չտվեցի շուտ մեռնելու հաճույքը… Նրան տանջում էի ու տանջում… Ինչո՞ւ այսպես սպիտակեցիր…

- Սատանա՜…

- Չլինի՞ այդ կեղտի՝ Արեգիս ծեծելով սպանողի քույրն ես, - գլխի ընկավ Մայքլը, - պտուղը ծառից հեռու չի ընկնում:

- Մա՛յքլ, - ահաբեկվեց Աննան:

Ճակատագրի կողմից մատուցված անակնկալից Մայքլը կսկծու ծիծաղեց.

- Ուրեմն նրա՛ քույրիկն ես:

- Մա՛յքլ…

- Արեգիս վրա ձեռք բարձրացնելը ընտանեկան ավանդո՞ւյթ եք դարձրել:

- Չէ՛, Մա՛յքլ…

- Եղբայրդ Արեգիս վրա է ձեռք բարձրացնում, դու՝ Արեգիս լուսանկարի… Վերջապես Արեգիս հանգիստ թողնելո՞ւ եք…

Գոռաց Մայքլն ու սկսեց բռունցքներով ծեծել Աննային… Երբ Աննան ընկավ, Մայքլը ծեծը շարունակեց ոտքերով… Դադարեցրեց Աննային ծեծելը` ասելով.

- Վրեժի ծարավից խեղդվում ես… Ուզում ես սպանե՞լ ինձ… Ո՜չ, ուզում ես տանջե՜լ… Կարծում ես` թույլ կտա՞մ մոտենալ Արմանին ու Շոնին…- հանկարծ Մայքլը սարսափեց՝ վերլուծելով…- Եղբորդ հետ նույն միսն ու արյունն եք… Այսինքն…- Ոտքով հարվածեց Աննայի դեմքին…- Դու և քո ընտանիքը չեք կարողանա մոտենալ Վինսենթին ու Նազիկին… Գիտե՞ս՝ ինչու… Որքանով տեղյակ եմ. դիակները վրեժխնդիր չեն կարող լինել, - ասաց Մայքլն ու դուրս եկավ սենյակից:

Սենյակ ներխուժեցին Անահիտը, Շոնն ու Լիլիթը: Փորձեցին մի կերպ ուշքի բերել Աննային: Ապշած էին: Չէին հասկանում, թե ինչ էր կատարվել, որ Մայքլն այդպես կատաղել ու դաժանորեն ծեծել էր Աննային… Վերջապես կարողացան ուշքի բերել Աննային: Աննան բացեց աչքերն ու սարսափած նայեց օգնության հասնողներին…

- Աննա՛ ջան, ի՞նչ է էղել, - հարցրեց Անահիտը:

- Մայքլը սխալվում ա:

- Ի՞նչ…

- Ես Վինսենթի ու Նազիկի վրա ձեռք չեմ բարձրացնի…

- Ինչ ըսի՞ր, - որդու անունը լսելուց անակնկալի եկավ Անահիտը, - աղջի՛կ ջան, դու օ՞վ ես, օր էրեխուս ու ախպորս էրեխու անունը կուդաս…

- Մէ րոպե՛մ, Անո՛, - միջամտեց Լիլիթը՝ փորձելով հանգստացնել Անահիտին, - ինքը ուրիշ բան գուզեր ըսեր…

Աննան նկատեց, թե ինչպես Անահիտի աչքերը նմանվեցին Մայքլի լացող կատաղած աչքերին: Շոնն ու Լիլիթը չէին թողնում, որ Անահիտը մոտենա Աննային: Բայց, երբ Անահիտը Աննայի խոսքերը թարգմանեց անգլերեն… Լիլիթն այժմ միայնակ էր պաշտպանում Աննային երկուսից՝ Շոնից ու Անահիտից...

- Մէ րոպե՜մ, - վերջապես գոռաց Լիլիթը, - ինքը ուրիշ բան գուզեր ըսեր…

- Ըսիկ գուզէ էրեխուս կպնի՞, - գոռաց Անահիտը:

- Ես ըտենց բան չեմ ասեեեե՜լ…

- Դու չես կարողանա Վինսենթին ու Նազիկին վնասել, - Աննայի գոռոցն ընդհատեց շեմին հայտնված Մայքլը, որի ձեռքին հեղուկով լի դույլ էր:

Անահիտին ու Շոնին սթափեցրեց սենյակում տարածված բենզինի հոտը. հասկանալի է, որ դույլի մեջ բենզին է… Մայքլը մոտեցավ Աննային ու վերջինիս գլխին դատարկեց դույլի պարունակությունը, որից հետո դատարկ դույլը գցեց Աննայի վրա...

- Մայքը՞լ, էս ի՞նչ կենես, - շշմեց Անահիտը:

Մայքլը մեջքից հանեց Colt Python Elite-ն ու մյուս ձեռքով բռնեց Աննայի մազերից: Սկսեց Աննային, քարշ տալով, սենյակից դուրս հանել…

Անահիտն ու Շոնը փորձում էին հանգստացնել կատաղած Մայքլին, որ Աննային մազերից բռնած դեպի դուրս էր քարշ տալիս՝ ստիպելով նայել ճանապարհին հայտնված յուրաքանչյուր նկարին, որի մեջ պատկերված էր Արեգը…

Լիլիթը հասկացավ, որ Մայքլին կանգնեցնելու համար անհրաժեշտ է ևս մեկի օգնությունը…

Մայքլը Աննային դուրս հանեց տնից` շարունակ քաշելով Աննայի մազերից: Այդպես էլ` Աննային մազերից բռնած, մոտեցրեց Բենտլիին, բացեց մեքենայի բեռնախցիկը:

- Մա՛յքլ, հանգստացի՛, - ձայնեց Անահիտը, - հըլը թո՛ղ Աննային ու ըսա՝ ինչ է էղել:

Անահիտի խոսքերին ուշադրություն չդարձնելով՝ Մայքլը նայեց Աննային.

- Մտի՛ր:

Աննան փորձեց աղաչել Մայքլին, որպեսզի Մայքլը մտափոխվի, բայց… Մայքլն ատրճանակն ուղղեց Աննայի գլխին.

- Մտի՛ր բեռնախցիկի մեջ…

Արմանը, երբ դուրս վազեց տնից, տեսավ, թե ինչպես է կատաղած Մայքլն իր ձեռքի Colt Python Elite- ով սպառնում Աննային՝ պահանջելով վերջինիս մտնել Բենտլիի բեռնախցիկի մեջ:

Սարսափած Աննան նայում էր Անահիտին ու Շոնին, ինչպես նաև վրա հասած Արմանին ու Լիլիթին, որոնք այն աստիճան էին ապշած, որ չէին հասկանում, թե ինչ է կատարվում:

- Մայքը՜լ, - փորձեց միջամտել Արմանը, - հա՜ն… գի՜ստ… թո՛ղ Աննային:

Մայքլը ոտքով այնպես հարվածեց Աննային, որ Աննան հետ-հետ գնաց, կպավ մեքենային ու ընկավ բեռնախցիկի մեջ:

- Մա՛յքլ, հանգի՛ստ, - փորձեց Անահիտը:

Մայքլը բռունցքով հարվածեց Աննայի դեմքին ու բռնեց բեռնախցիկի կափարիչը:

- Նրա անունն Արեգ էր:

Ոտքի հարվածից Աննան կորցրեց տեսնելու ունակությունն ու ուշաթափվեց…

- Ինչ ըսի՞ր, - շշմեց Արմանը, - իրա անունն Արեգ է՞ր:

Կարգախոսը լսելով` Արմանն ընկավ մտքերի մեջ` փորձելով հասկանալ. փաստորեն բոլոր թշնամիները չեն ոչնչացել, բայց Արեգի սպանության հետ ի՞նչ կապ կարող է ունենալ Աննան…

Բեռնախցիկը փակելուց հետո Մայքլը նայեց Արմանին՝ հասկանալով, որ եղբայրը մոտավորապես կռահեց, թե ինչ է կատարվում… Արմանն անակնկալի եկավ, երբ իր ուղղությամբ ուղղվեց Colt Python Elite-ի փողը: Շշմած փորձեց մոտենալ իրեն զենքով սպառնացող Մայքլին.

- Մա՛յքլ, հանգի՛ստ… հըլը տո՛ւր զենքը…

- Ես քեզ շատ եմ սիրում, Արմա՛ն, - հեկեկաց Մայքլն ու կրակեց Արմանի ոտքին:

Արմանն ընկավ՝ ցավից ճչալով…

- Էս ի՞նչ էրիր, ա՛յ տղա, - ճչաց Անահիտն ու նետվեց դեպի ոտքից վիրավորված Արմանը:

Շոնը փորձեց հասնել օգնության, բայց Մայքլը հասցրեց ևս մեկ անգամ կրակել. Շոնը նույնպես ընկավ՝ ոտքից վիրավորված…

Մայքլը Շոնին անգլերեն լեզվով ասաց, որ Շոնին նույնպես շատ է սիրում, և ավելացրեց, որ Շոնն իրենց համար միշտ ավագ եղբայր է եղել…

- Էս ի՞նչ կենես, ա՛յ տղա, - ևս մեկ անգամ ճչաց Անահիտն ու շտապեց դեպի վիրավոր ամուսինը՝ Արմանին թողնելով Լիլիթի խնամքի հույսին…

- Ըսիկ խփնվել է, - գոռաց Արմանը:

Մայքլը նայեց Լիլիթին ու Անահիտին՝ շարունակ արտասվելով.

- Եթե նրանց տիրություն չանեք, նրանք շատ արյուն կկորցնեն, - ասաց ու ՝ շտապօգնություն զանգահարելով` նստեց Բենտլիի ղեկին…

Արմանը, Շոնը, Անահիտն ու Լիլիթը նայում էին, թե ինչպես է կատաղի արագությամբ տեսադաշտից անհայտանում Բենտլին…

Մայքլը ոչ մի շանս չէր թողել, որ հարազատներից որևէ մեկը կարողանա իր հետևից հասնել: Աննային մենակ թողնելով սենյակում՝ արագ գնացել էր ավտոտնակներ ու շարքից հանել բոլոր փոխադրամիջոցները՝ բացառությամբ Բենտլիի ու Ռոլլս Ռոյս Ֆանտոմի. Ռոլլս Ռոյս Ֆանտոմից միայն բենզինն էր դուրս քաշել ու տարել Աննայի վրա լցնելու… Իսկ այժմ բռնել է դեպի Երևան տանող ճանապարհը…

Մինչև Երևան հասնելը Մայքլը սարսափած կանգնեցրեց մեքենան. իսկ եթե չափն անցել է, ու հանկարծ Արմանին կամ Շոնին հասցրած հրազենային վերքերը մահացու լինեն… Այդ սարսափը Մայքլին հանգիստ չտվեց: Պետք է համոզվել, որ Արմանի ու Շոնի կյանքին վտանգ չի սպառնում… Զանգահարեց Արմանի բջջայինին: Լսելով Արմանի ձայնը՝ Մայքլի սիրտը տեղն ընկավ… Զանգահարեց Շոնի բջջայինին, որի ձայնը նույնպես լսեց… Ու արդեն հանգիստ սրտով շարունակեց վարել, քանի որ կրակոցներից հետո մոտ մեկ ժամ հետո էր Մայքլը զանգահարել Արմանին ու Շոնին. Արմանի ու Շոնի կատաղած ձայներից հասկացավ, որ Արմանի ու Շոնի կյանքին վտանգ չի սպառնում: Մայքլն ուշադրություն չէր դարձրել Արմանի ու Շոնի ասածների վրա. կարևորը լսեց նրանց ձայները… Կրկին միացրեց շարժիչը…

Մայքլի մեքենան կանգնեց Աննայի տան մոտ: Մայքլն իջավ մեքենայից, բացեց բեռնախցիկը, նայեց Աննայի սարսափած աչքերին.

- Որ ուշքի ես եկել, դա լավ է, - ասաց ու բռնեց Աննայի մազերից, - քեզ ձեր տուն եմ բերել:

Դուրս քաշեց բեռնախցիկից:

- Խի՞ ես ինձ տուն բերել…

- Լռի՛ր, թե չէ այստեղ կսատկացնեմ քեզ:

Մայքլն Աննային մազերից բռնած սկսեց քարշ տալ մինչև տան դուռը… Սկսեց ոտքով թակել դուռը… Բացելով տան դուռը՝ Մարիամը քարացավ՝ տեսնելով, թե ինչ դաժան ծեծի է ենթարկվել իր քույրը: Հասկացավ, որ սխալվել է` բացելով դուռը, բայց արդեն ուշ էր: Աննային, մազերից բռնած, քարշ տալով՝ Մայքլը սկսեց առաջանալ. սարսափած Մարիամը նահանջեց: Այդպես շարժվելով՝ հայտնվեցին հյուրասրահում: Հյուրասրահում էին Աննայի ծնողները, կրտսեր եղբայրն ու քրոջ` Մարիամի դուստրը, որոնք նույնպես սարսափեցին՝ տեսնելով Աննայի բազմաթիվ վերքերն ու կապտուկները:

Ծնողներն ուզում էին հարձակվել Աննային այդ օրը գցողի վրա, բայց Մայքլն իր ձեռքի Colt Python Elite-ն ուղղեց Աննայի գլխին՝ հասկացնելով, թե ինչ հետևանք կունենա ցանկացածի կողմից կատարված ավելորդ շարժումը:

Ահաբեկված երեխաներն սկսեցին բարձրաձայն լացել…

Աննայի հայրը հրամայեց կողակցին.

- Էրեխեքին իրենց սենյակ տար…

- Եթե ինչոր մեկը փորձի դուրս գալ սենյակից, կգնդակահարեմ, - ասաց Մայքլը, - Ինձ սա էր պետք, որ ձեր ընտանիքն անբողջ կազմող ներկա լինի:

- Ի՞նչ ա էղել, - հարցրեց Աննայի հայրը:

- Անե՜ր, - սառը ժպտաց Մայքլը, - մտափոխվել եմ, - ասաց ու Աննային հրեց դեպի հայրը, - հրաժեշտ տվեք միմյանց:

Աննան ու հայրը գրկախառնվեցին:

- Էս ի՞նչ ա էղել, - իր հարցը կրկնեց հայրը:

- Ի՛նքն ա, - ճչաց Աննան, - ինքն ա էղել…

- Ի՞նչ ես ասում, - զարմացավ հայրը…

- Ի՞նչ ա ստեղ կատարվում, - ճչաց Աննայի մայրը:

- Ի՛նքն ա Գուգոյին սպանել, - ճչաց Աննան:

Լսելով դա՝ Աննայի ծնողներն ու Մարիամը նայեցին Մայքլի արտասվող կատաղած աչքերին: Աննայի հայրը բռունցքով ինքն իր կրծքին հարվածելով մռնչաց.

- Դո՛ւ ես Գուրգենիս սպանել:

- Ո՜չ… Այդ դո՛ւ ես դրան սպանել՝ այդքան լավ դաստիարակելով, - Colt Python Elite-ն աներոջ ճակատին ուղղելով՝ պատասխանեց Մայքլը, - ես միայն հաճույք եմ ստացել՝ այդ կեղտին տանջամահ անելով:

- Չե՛ս մարսելու, - խոստացավ աները՝ հասկանալով, որ չի հասցնի որևէ բան ձեռնարկել. Մայքլն ավելի շուտ կհասցնի կրակել:

- Դուք պետք է ինքնասպան լինեիք: Կամ ապրեիք այնպես, ինչպես որ կա… Չի՛ կարելի վրեժխնդիր լինել վիժվածքի համար…

- Տղե՛ս…

- Դուք եք հասել այն աստիճանին, որ ես ժամեր շարունակ տանջամահ էի անում դրան…

- Ձենդ կտրի՛, - մղկտաց Աննայի մայրը:

- Նա աղաչում էր, որ սպանեմ, բայց ես նրա խնդրանքը չէի կատարում, որոհետև շատ հաճելի էր նրան տանջելը…

- Երբ ծնող դառնաս… ու մեկը էրեխուդ վրա ձեռ բարձրացնի…

- Աչքի լույս ունեցել եմ, - զոքանջի ձայնը կտրեց Մայքլը:

- Ինքը Արեգի ախպերն ա, - կսկիծը սրտում հեկեկաց Աննան:

- Արեգիս անունը չտա՛ս, - արձագանքեց Մայքլը:

- Հետաքրքիր ա, - կրկին խոսեց Աննայի մայրը, - Արեգն է՞լ ա ըսենց հրեշ դարձել…

- Արեգը էն Արեգն ա, - մղկտաց Աննան, - մեր իմացած Արեգն ու Գուգոյի սպանած Արեգը նույն էրեխեն ա:

Մարիամն ու ծնողները սառեցին Աննայի վերջին նախադասությունից:

- Կարծում ես՝ կոկորդիլոսի արցունքներիդ կհավատա՞մ, - մղկտաց Մայքլը, - կհավատա՞մ, որ սիրում էիր Արեգին:

- Հա՛, սիրում էի, - պատասխանեց Աննան, - Արեգն էնքան սիրուն էր…

- Բայց եղբայրդ չսիրեց, - ընդհատեց Մայքլը, - հիմա կբացատրեմ, որ չի կարելի երեխայի նկատմամբ բռնություն կատարողին այնքան սիրել, որ… չի՛ կարելի մնացած կյանքը շարունակել սգալով ու վրեժի ծարավով:

- Մտածում ես՝ Արեգի դուրը կգա՞, որ այս աստիճան դաժան ես դարձել…

- Ձա՛յնդ, - գոռաց Մայքլը:

Մարիամն ու ծնողները ասելու բան չունեին. չգիտեին ինչ ասել: Նոր գիտակցեցին, թե ով է Գուրգենին սպանողը. Գուրգենին սպանողը ո՛չ գերհերոս էր, ո՛չ վարձու մարդասպան, ո՛չ էլ ինչ որ շահից դրդված սպանող, այլ վշտից կատաղած վրիժառու: Գուրգենի ծնողները լավ էին հիշում, թե ով էր այն էակը, ում համար վրեժխնդիր էր եղել իրենց որդուն տանջամահ անողը. շատ էին սիրում Արեգին: Մարիամն ու ծնողները լավ հիշեցին այն օրը, երբ տեսել էին Արեգին: Ինչպե՞ս մոռանային կամ չսիրեին այդ երեխային. չէ՞ որ եթե չլիներ Արեգը, նրանք չէին իմանա, թե ինչ ճակատագիր կունենա Աննայի կրտսեր եղբայրը, որն այժմ Արեգի տարիքին է: Աննայի մայրը կսկիծը սրտում ըմբռնեց, որ իր ավագ որդին դաժանորեն սպանել է կրտսեր որդու կյանքը կամ ապագան փրկողին…

- Մինչև հասկացանք, թե ինչ ճանապարհով էինք ըսենց լավ ապրում, - մղկտաց Աննայի մայրը, - Եթե կարող ես, ների՛ր մեզ:

- Ես ձեզ ներեմ ու հեռանամ, - զարմացավ Մայքլը, - ու իմ ամբողջ կյանքում սպասեմ, թե երբ եք մտափոխվելու ու դավադրաբար կազմակերպելու ձեր` իմ ընտանիքը ոչնչացնելու երազա՞նքը:

- Ես նոր եմ հասկանում, թե ինչ ցավ ենք պատճառել ձեզ, - ասաց Աննայի հայրը:

- Դուք դեռ չեք հասկացել ինձ, - արտասվեց Մայքլը, - Արեգն իմ կյանքն էր…

- Գիտենք՝ ինչքան էիք իրար հետ կապված, - մղկտաց Աննան:

- Ո՛չ, դուք ինձ չեք հասկանում, - պատասխանեց Մայքլը, - Ես հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ…

- Չէէէէէէէ՜…- ճչաց Աննայի մայրը՝ տեսնելով, որ Մայքլն իր խոսքն ավարտեց՝ ատրճանակը պարզելով կրտսեր որդու ուղղությամբ…

- Մամա՜…, - սարսափից ճչաց երեխան:

Մայրը հասավ ու իր մարմնով ծածկեց որդուն Մայքլի զենքից…

- Չէ՛, Մա՛յքլ, չէ՛, աղաչում եմ, - Մայքլին չոքեչոք մոտեցավ Աննան, - ախպորս մի՛ խփի… Ախպերս կյանքը հլա չի՛ սկսել…

- Արեգս սկսե՞լ էր…

- Մա՛յքլ, էրեխուն մի՛ սպանի, - աղաչեց Աննան, - մեզ երբեք չես տեսնի…

- Ես ձեզ այլևս չեմ տեսնի, սակայն առաջինը գնալու են այս երեխաները:

- Մա՛յքլ, մեզ մի՛ սպանի, Մա՛յքլ…

Մայքլն ուշադրություն չէր դարձնում աղաչանքների վրա, սակայն երբ ուզեց սեղմել ձգանը, ձեռքը դողաց… Դող, որ չէր անցնում: Մայքլի ձեռքի դողը չէր դադարում, որ կարողանա գնդակահարել երեխային…

- Չե՛մ կարող, - ավելի ուժեղ դողդղալով՝ մղկտաց Մայքլը, - Արեգն ինձ չի ների, եթե անմեղ մարդ սպանեմ…

Մայքլը երեխայի ուղղությամբ էր պահել դողացող ատրճանակը… Ձեռքի դողն ավելի ուժեղացավ…

Մայքլը բռնեց Աննայի մազերից, ստիպեց կանգնել, նայեց Աննայի սարսափած աչքերին, բարձրաձայն լացեց.

- Եթե ձեզ սպանեմ, Արեգն ինձ չի ների… Բայց եթե չսպանեմ, դուք կվնասեք իմ ընտանիքը… Ինչո՞ւ… Ինչո՜ւ… Ինչո՞ւ ստիպեցիք ինձ կանգնել այս գրողի տարած երկընտրանքի առաջ…

- Մենք քո ընտանիքը չենք վնասի. մի՛ արա, Մա՛յքլ, - բարձրաձայն լացելով՝ աղաչեց Աննան…

- Ների՛ր, բայց չեմ հավատում, - հեկեկաց Մայքլը, - հարազատներիս կպաշտպանեմ ցանկացած գնո՜վ…

Կրակոց:

Մայքլի ատրճանակն ընկավ հատակին:

Աննան սարսափած նայեց կրտսեր եղբորը՝ կարծելով, որ Մայքլը գնդակահարեց նրան: Բայց այդ կողմերում արյուն չկար: Երեխաները ողջ են. նրանց գուրգուրում ու անընդհատ համբուրում էին մայրերը՝ փորձելով հանգստացնել, սակայն երեխաներին չէին կարողանում հանել այդ շոկային իրավիճակից… Աննան աչքերով սկսեց որոնել շուրջ բոլորը, թե հարազատներից ում վրա էր կրակել Մայքլը…

Աննան աչքերով փնտրելով նայեց շուրջ բոլոր, և երբ նայեց հորը… Տեսավ, որ սենյակում միայն Մայքլը չէր զինվածը. հայրն ուղղակի հարմար պահ էր փնտրում, որ կարողանա վնասազերծել Մայքլին. արդյունավետ օգտագործեց այն պահը, երբ Մայքլն ուշադրությունը շեղեց Աննայի վրա… Աննայի հայրը ձեռք էր այդ ատրճանակը միայն մեկ նպատակով. Գուրգենի համար վրեժխնդիր լինել… Ու այժմ ծխացող ատրճանակը Աննայի հոր ձեռքերում էր…

Աննան նայեց Մայքլին: Տեսնելով, թե ինչպես է Մայքլը տկարանում…

- Մայքըը՜…ը՜լ…

Մայքլի մարմինն ամբողջությամբ թուլացավ… Աննան հասցրեց. Մայքլն ընկավ Աննայի ձեռքերի մեջ…

Երեխաները տնից դուրս փախան:

Համոզվելով, որ ընտանիքի անդամներին այլևս վտանգ չի սպառնում՝ Աննայի հայրը գցեց ատրճանակն ու զանգահարեց շտապօգնություն…

Մայքլի արյունով շաղաղված Աննան խուճապի էր մատնվել… Մայքլը սկսեց խեղդվել սեփական արյունից: Նայեց Աննային, աղաչեց՝ արտասվելով.

- Միայն ես եմ եղել ձեր վիժվածքին սատկացնողը…

- Ամեն ինչ լավ ա լինելու, - ողբաց` արնաքամ լինող սիրելիին փաթաթված Աննան, նայեց ծնողներին ու Մարիամին՝ աղաչելով, - արյունը չի կանգնում…

Արտասվող Մայքլը աղաչող հայացքով նայեց Աննայի աչքերին.

- Միայն ես եմ եղել…

- Հիմա արյունը կկանգնի, դիմացի՛ր, Մա՛յքլ, սիրում եմ քեզ, Մա՛յքլ, - սգում էր Աննան…

- Միայն ես եմ եղել, - կրկին աղաչեց Մայքլը:

Արտասվող Աննան գլխի շարժումով ցույց տվեց, որ համամիտ չէ Մայքլի հետ.

- Ոչ մեկը չի հավատա դրան, - պատասխանեց ու արյունոտ ձեռքերով շոյեց Մայքլի դեմքը, - դու ինձ փախցրեցիր, բայց ես մերժեցի քեզ, ու դու… գժվեցիր, - նայեց ծնողներին ու Մարիամին՝ խնդրելով, - ըտենց ա, չէ՞:

Տան մեջ գտնվողները վրա էին հասել, որ առաջին օգնություն ցույց տան Մայքլին: Մայքլի կրծքավանդակից հոսող արյունը չէր դադարում. չէին կարողանում կանգնեցնել արնահոսությունը…

- Մա՛յքլ, մենք էլի իրար հետ ենք:

Մայքլը նայեց այդ քաղցր ձայնը հանողին: Արտասվող աչքերը փայլեցին՝ տեսնելով սենյակում հայտնված սիրուն երեխային, որն իր անուշ ժպիտով նայում էր իրեն.

- Արե՛գ:

Աննան հասկացավ, թե ինչու Մայքլի դեմքին երջանիկ ժպիտ հայտնվեց: Չէ՞ որ Արեգն էր եկել Մայքլին տանելու:

- Չէ՛, Մա՛յքլ, Արեգը հինգ տարի սպասել ա, - աղաչեց Աննան՝ ավելի անուր գրկելով սիրելիին, - մի քիչ էլ կսպասի:

Երեխան, որին տեսնում էր միայն Մայքլը, անընդհատ ժպտում էր եղբորը…

Աննայի հայրը կրկին հավաքեց շտապօգնության համարը.

- Ո՞ւր եք կորել…

- Կներես, տղա՛ ջան, որ խորտակեցինք ձեր կյանքը, - ողբաց Աննայի մայրը:

Մայքլը նայում էր Արեգին. Արեգը ժպտում էր… Աննան սկսեց ինքն իրեն հույս տալ...

- Սկոռին արդեն ստեղ ա, Մա՛յքլ… Մենք կամուսնանանք, տղա կունենանք, անունը կդնենք Արեգ…

Մայքլին ամուր փաթաթված Աննան ընկել էր երազանքների գիրկը…

Մայքլն Աննային չէր լսում, որովհետև կրկին իր գիրկն առավ Արեգին:



ՎԵՐՋ


Հեղինակ՝ Դմիտրի Մանվելյան



Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13153 | 0
01:01, 08.12.2017
30017 | 0
23:45, 27.08.2017
21808 | 0
դեպի վեր