ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ
17:09, 10.04.2014
3853 | 0
Քահանան հարցնում է կնքահորը.
- Այս երեխան ի՞նչ է ցանկանում:
Կնքահայրը պատասխանում է.
- Հավատք, հույս, սեր և մկրտություն:

Մկրտության խորհրդի իմաստը

Կյանքում շատերս ենք կարևորում մեր ծննդյան օրը և հաճախ այն տոնում ենք մեծ շուքով: Մեր աշխարհ գալը, մեր ծննդյան օրը գեղեցիկ և մեծ իրադարձություն է: Այդպիսի գեղեցիկ և կարևոր իրադարձություն է նաև մեր մկրտությունը, քանի որ այն մեր հոգևոր ծնունդն է: Մկրտության խորհրդի միջոցով դառնում ենք քրիստոնյա, Հիսուս Քրիստոսի հետևորդ:
Մկրտությունը կատարվում է օրհնված ջրով` սրբելու, մաքրելու համար մկրտվողին մեղքից, որը կոչվում է սկզբնական կամ ադամական մեղք: Նախորդ տարվա դասընթացից մենք արդեն գիտենք, որ Ադամը չլսեց Աստծո պատվիրանը, մեղք գործեց, այդպիսով հեռացավ Աստծուց և զրկվեց դրախտային կյանքից:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8239 | 0
18:21, 25.07.2014
6117 | 0
դեպի վեր