ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Քրիսոր Հարյավ» թեմայի շուրջ քարոզ խոսեց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը
21:02, 22.04.2014
1959 | 0
Ապրիլի 22-ին` ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ «Խոկման» արարողություն, որի ընթացքում «Քրիսոր Հարյավ» թեմայի շուրջ քարոզ խոսեց Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ, խոկման արարողությունների պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

Տեր Հակոբն իր խոսքում անդրադարձ կատարեց Մեծ պահքի խորհուրդներին, և այդ ամենի բուն իմաստին` Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափ Հարությանը, ինչը պետք է իրականություն լինի մեր կյանի մեջ, հուշելով` որ կա Երկնային արքայություն` դրախտ, և կա դժողք, որին գերի չդառնալու համար հարկավոր է ապրել Մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով` Քրիստոնեական արժեհամակարգով և մտածողությամբ:

Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները Մայր Եկեղեցու «Հավատամք» կենտրոնի նույնանուն երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո խորհելու և մտորելու առիթն ունեցան, իսկ հավարտ արարողության` «Տէր, ողորմեա...» -ի` ծնկաչոք երգեցողությամբ համատեղ աղոթեցին մեր երկրի և Եկեղեցվո զորացման, մասնակիցների առողջության, խաղաղության և գործոց հաջողության համար:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8276 | 0
18:21, 25.07.2014
6146 | 0
դեպի վեր